2. Խնդիրների լուծումը հավասարումների միջոցով:
Եթե հավասարության մեջ կա մեկ փոփոխական, ապա այդ հավասարությունը անվանում են մեկ փոփոխականով հավասարում:
Օրինակ՝ 2+x=5
Ընդունված է հավասարման մեջ մասնակցող տառը (տվյալ դեպքում x-ը)
անվանել անհայտ կամ փոփոխական։
Հավասարման ձախ մասում գրված արտահայտությունը կոչվում է հավա-
սարման ձախ մաս, իսկ աջ մասում գրված արտահայտությունը՝ հավասարման աջ մաս։
Մեկ անհայտով առաջին աստիճանի հավասարում անվանում են այն հավասարումը, որի ձախ մասը առաջին աստիճանի բազմանդամ է, իսկ աջ մասում գրված է զրո թիվը:
Օրինակ՝
2x-4=0
x+5=0
7x-2=0
-9-15x=0
Առաջին հավասարման մեջ x-ի գործակիցը երկուսն է, իսկ ազատ անդամը -4-ն է:
Մեկ x անհայտ պարունակող հավասարման արմատ (կամ լուծում) անվանում են այն թիվը, որը հավասարման մեջ x-ի փոխարեն տեղադրելիս ստացվում է ճիշտ թվային հավասարություն:
Օրինակ՝
x+5=0
Հետևում է, որ x=-5 լուծում է, քանի որ տեղադրելիս ստացվում է ճիշտ թվային հավասարություն:
-5+5=0
0=0
Լուծենք ևս մեկ հավասարման օրինակ՝
x-18=0
Առաջին քայլ: Հավասարման ազատ անդամը տեղափոխում ենք հավասարման աջ մասը, փոխելով նրա նշանը հակադիր նշանով:
x=0+18
x=18( ասում ենք 18 թիվը հավասարման արմատ է կամ լուծումն է):
Առաջադրանքներ:
1.Գրիր առաջին աստիճանի հավասարման օրինակներ/հինգ հատ/:
2.Վերը գրված օրինակներում ցույց տուր x-ի գործակիցը, ազատ անդամը:
3. 1, 2, 3, 4, 5 թվերից ո՞րն է հավասարման արմատը, նշիր,
x-5=0
4. Գտիր հավասարման արմատները՝
x+5=0
x-4=0
2x-8=0
3y-3=0
15x+15=0
x-2=0
