Posted in հասարակագիտություն

Սոցիալական հավասարություն

Սոցիալական հավասարություն, սոցիալական հասարակարգի հասկացություն, ըստ որի որոշակի հասարակության մեջ գտնվող բոլոր մարդիկ ունեն հավասար իրավունքներ, ազատություններ և կարգավիճակ, հնարավորինս ներառելով քաղաքացիական, սեփականության իրավունքները, խոսքի ազատությունը, և որոշակի սոցիալական ապրանքների ու ծառայությունների հավասար հասանելիություն։ Սոցիալական հավասարությունը պահանջում է սոցիալական դասի կամ կաստայի՝ օրինականորեն կիրառված սահմանների, ինչպես նաև անձի ինքնության անկապտելիությամբ պայմանավորված խտրականության բացակայություն։ Մասնավորապես, սոցիալական հավասարության կողմնակիցները, օրենքի համաձայն, գտնում են, որ հավասար արդարությունը պետք է կիրառվի բոլոր մարդկանց հանդեպ՝ անկախ սեռից, գենդերից, էթնիկական պատկանելությունից, տարիքից, սեռական կողմնորոշումից, ծագումից, կաստայից կամ դասից, եկամտից կամ ունեցվածքի չափից, լեզվից, դավանած կրոնից, համոզմունքներից, հնչեցրած կարծիքներից, առողջությունից կամ ունեցած հաշմանդամության աստտիճանից։

Դասակարգային պայքարի պրակտիկային զուգընթաց տեսականորեն հիմնավորվել են նաև հասարակական անհավասարության առաջացման պատճառները, առաջադրվել դրանց վերացման հնարավոր ուղիները։ Ուտոպիստների ու լուսավորիչների ազդեցությամբ 17-րդ դարի Անգլիական և 18-րդ դարի Ֆրանսիական հեղափոխություններում ձևավորված արմատական հոսանքների նպատակը համընդհանուր հավասարության հաստատումն էր (չեվելլերները՝ Անգլիայում, Գրակքոս Բաբյոֆի «հավասարների դավադրությունը»՝ Ֆրանսիայում)։

Posted in հասարակագիտություն

Արդարություն

Արդարությունը դա  հասարակագիտական կատեգորիա։ Բնորոշում է երևույթների այնպիսի վիճակ, որը համարվում է պատշաճ և համապատասխանում մարդու, մարդկային հանրության գոյության ու բնականոն զարգացման պահանջներին։ Արդարությունը ենթադրում է բարու և չարի այնպիսի առնչություն, որի հիմքում ընկած է հասարակության շահը և որը ճիշտ է, պատշաճ, բանական, բնականոն, բարոյական, գեղեցիկ։ Արդարությունը պահանջում է ներդաշնակություն ու համապատասխանություն տարբեր անհատների (դասակարգերի) իրավունքի և պարտականության, աշխատանքի և վարձատրման, հանցանքի և պատժի, ծառայության և հասարակական պարտքի միջև։ Այդ հարաբերությունների անհամապատասխանությունը գնահատվում է որպես անարդարություն։ Արդարության ելակետը, դրդապատճառը և նպատակը մարդն է։ Արդարությունը բացարձակ չէ, այն ունի կոնկրետ պատմական որոշակիություն և հասարակության զարգացման համեմատ հարաբերականորեն փոխվում Է։ Դասակարգային հասարակության մեջ արդարությունը կրում է դասակարգային բնույթ։ Արդարության տնտեսական հիմքը արտադրության միջոցների նկատմամբ մարդկանց ունեցած վերաբերմունքն է։

Արդարության գաղափարը

Մարդիկ միշտ ձգտել են հավասարության և արդարության, քանի որ դրանց ապահովումը լավ հասարակություն կառուցելու նախապայմանն է։ Արդարության գաղափարը եղել է բոլոր հասարակություններում։ Տարբեր ժամանակներում իշխանության ներկայացուցիչներն էլ դա հիմնական նպատակ են համարել կամ գոնե ի լուր աշխարհի հայտարարել են այդ մասին։ Արդարության գաղափարի հիմքում ընկած է արդարացի, անաչառ լինելը։ Մասնագետների կարծիքով յուրաքանչյուրը, այդ թվում՝ փոքր երեխան, ունի արդարության բնածին զգացողություն, պահանջարկ։ Երբ փոքր երեխան վրդովված ճչում է, նա որոշակի «անարդարության» մասին է հայտնում։ Հին Հունական իմաստասերներն արդարության գաղափարը դիտարկել են ազնվության և հավասարության գաղափարների հետ միասին։ Նրանք արդարությունը նույնացրել են ճշմարտացիության, ներդաշնակության և առաքինության հետ։ Քաղաքացուց ակնկալվել է, որ իր գործողությունների կամ հասարակական տարբեր խնդիրների քննարկման ու լուծման ժամանակ նա միշտ մտածի ներդաշնակ պայմանների, արդար և առաքինի գործողությունների մասին։

Posted in հասարակագիտություն

Արժեքը

Արժեքը, աշխարհի յուրահատուկ ընկալումն է, որը ձևավորվում է ոչ միայն ձեռք բերված գիտելիքի և ինֆորմացիայի, այլև սեփական կենսափորձի հիման վրա։

Մշակույթը խիստ կապված է մարդու արժեհամակարգի հետ։ Նեղ իմաստով՝ արժեքը մարդու համար իրի, առարկայի կամ երևույթի դրական նշանակությունն է։ Արժեքը մարդու վերաբերմունքն արտահայտող ցուցանիշ է, որի կարևոր կատեգորիաներից են ՝ հավատն ու սերը։

Հավատը ծնում է հույս և մղում մարդուն ապրելու, ստեղծելու, արարելու։ Հավատը դառնում է կողմնորոշիչ մարդու կյանքի և գործունեության համար։ Մարդիկ քանի դեռ ապրում են՝ հավատում են, քանի դեռ հավատում են՝ ապրում են։

Սերը մյուս մարդկանց հետ միավորվելու ձգտումն է։ Սիրո մեջ միավորվում են մարդու արժեքային պատկերացումները։ Այն բաղկացած է մի քանի մակարդակներից։ Այլասիրությունը ուրիշին սիրելու, իսկ եսասիրությունը սեփական անձը սիրելու երևույթն է։

Նաև կան սիրո առանձնացված դրսևորումներ։Օրինակ սերը անհավասարների միջև, երբ միայն տալիս ես՝ առանց վերադարձի ակնկալիքի։ Սիրո այդ ձևն անվանում են մայրական։

Հաջորդը սերն է հավասարների միջև, երբ ինչքան տալիս, նույնքան ստանում ես։ Օրինակ՝ եղբայրական սերը։

Սերն անհատական ընտրողական զգացում է, որը դրսևորվում է խորը և կայուն ապրումներում։ Ըստ Հեգելի՝ սիրո ճշմարիտ էությունն այն է, որ հրաժարվես ինքդ քեզ գիտակցելուց, մոռանաս քեզ ուրիշի <<Ես>>-ի մեջ և այնուամենայնիվ , այդ կորսվածության ու մոռացվածության մեջ առաջին անգամ գտնես և տիրապետես քեզ։

Սերն ապրում է, որն ըստ Հեգելի չի հենվում խորհրդածությունների և դատողականության վրա, այլ բխում է զգացմունքից։ Սերը խիստ անհատական և անկրկնելի ապրում է։

Ամեն մեկը յուրովի է սիրում։ Սիրո մեջ մարդն ավելի պահանջկոտ է դառնում ինքն իր նկատմամբ, ձգտում ինքնակատարելագործման։Ահա թե ինչու սերը մշակութային և գեղեցիկ երևույթ է։

Հաճախ արժեք է համարվում ճշմարտությունը, հատկապես բարու և գեղեցիկի հետ կապվելիս։ Բարու, գեղեցիկի, արդարի միասնության սկզբունքը գալիս է Սոկրատեսից,ով փիլիսոփայական գիտելիքը բաժանում է տեսականի(որի կրողը նա համարում է ճշմարիտը ),գործնականի (բարին),գեղարվեստականի (գեղեցիկը)։

Posted in հասարակագիտություն

Ընտանիք

Ընտանիք, ամուսնության կամ ազգակցության վրա հիմնված՝ մարդկանց փոքր խումբ, որի անդամները միմյանց հետ կապված են կենցաղի ընդհանրությամբ, փոխադարձ օգնությամբ և բարոյական պատասխանատվությամբ։ Որպես սոցիալական երևույթ, ընտանիքը փոխվում է հասարակության տնտեսական հիմքի զարգացմանը համապատասխան՝ պահպանելով հարաբերական ինքնուրույնություն։

Նախնադարյան հոտի շրջանում, երբ ազգակցությունը չուներ հասարակական֊տնտեսական նշանակություն, ընտանիք գոյություն չուներ։ Մայրիշխանության պայմաններում (ստորին պալեոլիթի վերջ) առաջանում է հնագույն (խմբակային) ընտանիք, ուր մի տոհմի բոլոր կանայք մի ուրիշ տոհմի բոլոր տղամարդկանց հնարավոր կանայք էին. տղամարդիկ ապրում էին իրենց տոհմում (արտատեղային բնակություն), երեխաները ճանաչում էին միայն մորը, համարվում նրա տոհմի անդամը և մտնում մոր գծով ազգականների խմբի մեջ։ Հետագայում, խմբամուսնության ներսում, որոշ զույգերի համատեղ ապրելը նպաստեց զուգային, դեռևս անկայուն ընտանիքի առաջացմանը, ամուսինն սկսեց փոխադրվել կնոջ տոհմը (մայրատեղային բնակություն), երեխաներն առաջվա նման պատկանում էին մոր տոհմին, իսկ ամուսինների ունեցվածքն առանձին էր։ Այդպիսի ընտանիքում ամուսիններն իրավահավասար էին։

Որպես սոցիալական կայուն միավորում, ընտանիքը առաջացել է նոր քարի դարի վերջում՝ տոհմատիրական կարգերի քայքայման, մասնավոր սեփականության, հավելյալ արդյունքի և դասակարգերի առաջացման հետևանքով։ Մայրիշխանությունից հայրիշխանության անցմանը, արտադրողական ուժերի հետագա զարգացմանը և տնտեսության մեջ տղամարդու դերի ուժեղացմանը զուգընթաց առաջանում են նահապետական ընտանիքը և մենամուսնությունը, հաստատվում է տղամարդու իշխանությունը կնոջ և երեխաների վրա, երեխաներն ստանում են հոր ունեցվածքը ժառանգելու իրավունք։ Նահապետական ընտանիքը անցումային ձև էր զուգային ընտանիքից մենամուսնական կամ փոքր ընտանիքի, ուր ծնողներն ու երեխաները առանձին տնտեսական բջիջ էին կազմում։

Posted in հասարակագիտություն

Խմբեր, շերտեր, համայնքներ

«Հասարակություն» տերմինը ծագել է լատիներեն «սոցիետաս» բառից, որն էլ իր հերթին համարվում է որպես հասարակության հոմանիշ (ընկեր, ուղեկից, դաշնակից), տերմինն օգտագործվում է իբրև բարեկամանական կամ քաղաքացիական կողմերի փոխհարաբերությունների նկարագրություն: Առանց այս հոդվածի,  տերմինը կարող է վերաբերել ամբողջ մարդկությանը(այսինքն՝ «ընդհանուր հասարակությանը», «հասարակության մեծ մասին)»), չնայած այն հանգամանքին, նրանք ովքեր ոչ բարեկամական կամ անբարեխիղճ են հասարակության մնացյալ անդաների հանդեպ, այս իմաստով կարող են համարվել, որպես «հակասոցիալական»: Այնուամենայնիվ շոտլանդացի տնտեսագետ Ադամ Սմիթը հանգել է այն եզրակացության, որ «հասարակությունը կարող է կազմված լինել տարբեր մարդկանցից, ինչպես տարատեսակ առևտրականների միջև է»: Ասոցիացիայի տեսանկյունից հասարակությունը նկարագրվում է,որպես անհատների փոխկախվածություն, ինչպիսիք են՝ ազգային կամ մշակութային ինքնությունը, սոցիալական համերաշխությունը, լեզուն կամ հիերարխիկ կառուցվածքը:

Տեսակներ

Հասարակությունը սոցիալական այն  խմբեր են, որոնք տարբերվում են  ըստ իրենց կեսապայմանների  ռազմավարությամբ և  այն տեխնիկական ձևերով որով մարդիկ հոգում են իրենց կարիքները: Չնայած մարդիկ իրենց ողջ պատմության ընթացքում ստեղծել են տարբեր տեսակի հասարակություններ, մարդաբանները հակված են հասարակությունները դասակարգել ըստ այն աստիճանի, որտեղ խմբերն ունեն անհավասար հնարավորություններ, ինչպիսիք են ռեսուրսները, հեղինակությունը և իշխանությունը: Գործնականում բոլոր հասարակությունները սոցիալական շերտավորման գործընթացի ժամանակ  որոշակի անհավասարություն են զարգացրել իրենց ժողովրդի մեջ, հասարակության անդամներին դասակարգելով տարբեր մակարդակներում՝ հարստության, հեղինակության կամ իշխանության: Սոցիոլոգները հասարակությունը բաշխում են երեք խոշոր կատեգորիաների՝ նախաարդյունաբերական, արդյունաբերական և հետարդյունաբերական:

 ՝

Posted in հասարակագիտություն

Մարդու Պահանջմունքներ

Մարդ այս աշխարհում ապրում է որպեսզի ճանաչի աշխարհը ևհասարականությունը։

Մարդը ապրում է օրենքներով և կարգ ու կանոնով։Այն դասեր է քաղում այս կյանքից որպեսզի ճիշտ կարողանա ապրի այս կյանքում։Մարդ պետք է իմանա թե որն է ճիշտ իսկ որը սխալ։Օրինակ մարդ գնում է ինչ որ մեկի տուն հյուր նա գիտի որ պետք է իրեն կուլտուրական և գրագետ պահի։Այլ ոչ թե գնա կոշիկները գցի այսկոմ և այնկոմ , դա անհարգալից կլինի շրջապատի նկատմամբ մարդիկ նրա հետ էլ չեն շփվի։Կամ օրինակ երեխան գնում է դպրոց որպեսզի սովորի և կարողանա իր մասնագիտությունը ձեռք բերի և դրա դիմաց կարողանա իր ընտանիքը պահի ։ Իսկ եթե չսովորի ոչ մի բան և ծույլիկ մեծանա, ապա նա տաղանդ չի ունենա և հետագայի համար ոչ պիտանի մարդ կլինի այս աշխարհում։ Ուստի մարդ պետք է իմանա իր դերը այս աշխարհում և հետո կարողանա կերտի իր ապագան և երջանիկ զգա😊։

Posted in հասարակագիտություն

Մոնթե Չարլզի Մելքոնյան

 (մարտական անունը՝ Ավո, նոյեմբերի 25, 1957, Վիսեյլիա, Կալիֆոռնիա, ԱՄՆ – հունիսի 12, 1993, Մարզիլի գյուղ, Աղդամի շրջան, Արցախի Հանրապետություն), Հայաստանի ազգային հերոս, Արցախի հերոս, Արցախյան պատերազմի ակտիվ մասնակից, հայազգի հրամանատար, ՀԱՀԳԲ նախկին անդամ, Լիբանանի քաղաքացիական պատերազմի և Իրանի շահի դեմ պայքարի ակտիվ մասնակից[2]:

Մոնթե Մելքոնյան.jpg

1989 թվականին ֆրանսիական բանտից ազատվելուց հետո 1991 թվականին գալիս է Հայաստանի Հանրապետություն, որտեղ արդեն սկսվել էին հայ-ադրբեջանական զինված ընդհարումները։ Հիմնում է «Հայրենասերների» ջոկատը։ Երևանում յոթ ամիս աշխատում է Գիտությունների ակադեմիայում՝ գրելով և հրատարակելով «Հայաստանը և հարևանները» գիրքը։ Նույն թվականի սեպտեմբերին մեկնում է Արցախի Հանրապետություն, որտեղ նրան անվանակոչում են Ավո մականունով։ Ռազմական տեսանկյունից մասնագիտական բարձր հմտություններ ցուցաբերելու շնորհիվ 1992 թվականին ստանձնում է Մարտունու պաշտպանական շրջանի շտաբի պետի պարտականությունը։ Այստեղ կարճ ժամանակում նա իր անկեղծությամբ ու մաքրությամբ շահեց ոչ միայն տեղի բնակչության, այլև ընդհանրապես, համայն հայության սերն ու հարգանքը։ Նրա ղեկավարությամբ Մարտունին դարձավ Արցախի ամենապաշտպանված ու ամենամարտունակ շրջանը։ 1993 թվականի մարտ-ապրիլ ամիսներին նրա ղեկավարությամբ ազատագրվեց նաև Քարվաճառը:

Posted in հասարակագիտություն

Ազատություն,

գաղափար է, որը արտացոլում է սուբյեկտի վերաբերմունքը իր իսկ ակտերին, որի ներքո նա հանդիսանում է դրանց որոշիչ պատճառը, և դրանք անմիջականորեն պայմանավորված չեն բնական, սոցիալական, միջանձնյա-շփումային, ներքին-անհատական կամ տոհմա-անհատական գործոններով[1]։ Որոշ մարդիկ սահմանում են ազատությունը, որպես հանգամանքների հանդեպ գերակայությունը՝ գործից տեղյակ լինելով[2], մյուսները, Շելլինգի պես, պնդում են, որ ազատությունը բարու և չարի տարբերակել կարողանալու հիման վրա ընտրություն կատարելու կարողությունն է[1]։

Էթիկայում ազատությունը կապված է մարդու մոտ կամքի ազատության առկայության հետ։

Իրավունքի ասպարեզում ազատությունը Սահմանադրության մեջ կամ այլ իրավաբանական ակտում հաստատված մարդու հնարավոր որոշակի պահվածքն է (խոսքի ազատություն, դավանանքի ազատություն և այլն)։ Ազատության կատեգորիան մոտ է իրավունքի հասկացությանը սուբյեկտիվ իմաստով, սակայն վերջինս ենթադրում է իրավաբանական իրականացման մեխանիզմի առկայություն՝ ազատությունը խախտող որոշակի արարքներից զերծ մնալու համար[3]։ Այդպես, «Մարդու և քաղաքացու իրավունքների մասին հռչակագրում» (1789, Ֆրանսիա) մարդու ազատությունը մեկնաբանվում է որպես իրավունք «անել այն ամենը, ինչը չի վնասում ուրիշներին։ Այդպիսով, յուրաքանչյուր մարդու բնական իրավունքների իրականացումը սահմանափակվում է միայն այն սահմաններով, որոնք ապահովում են հասարակության այլ անդամների հնարավորությունը օգտվելու նույնպիսի իրավունքներից։ Այդ սահմանները կարող են որոշվել միայն օրենքով»[4]։

Posted in հասարակագիտություն

Մարդ և հասարակություն

Գիտենք որ մեր շրջապատում կան շատ կենդանի օրգանիզմներ

կենդանիները , բույսերը կամ ուրիշ այլ օրգաններ, բայց կա մի էակ որը ավելի ունիկալ

հնարավորություններով դա մարդն է։Մարդը ստեղծված է նրա համար որպեսզի ապրի և ճանաչի շրջակա աշխարհը ։ Բայց մարդնել է լինում տարբեր իր բնավորությամբ , տեսքով, ազգով, սեռով։ Հասարակությունը անհատների փոխադարձ, մշտական հարաբերությունների մեջ գտնվող մարդկանց խումբ է կամ միևնույն աշխարհագրական կամ վիրտուալ տարածության մեջ գտնվող մեծ սոցիալական խումբ է, որ կառավարվում է միևնույն քաղաքական իշխանությամբ և գերակշռող մշակութային սպասումներով։ 

Posted in հասարակագիտություն

Մարդ և հասարակություն🧑🏼

Հասարակություն կամ մարդկային հասարակություն, անհատների փոխադարձ, մշտական հարաբերությունների մեջ գտնվող մարդկանց խումբ է կամ միևնույն աշխարհագրական կամ վիրտուալ տարածության մեջ գտնվող մեծ սոցիալական խումբ է, որ կառավարվում է միևնույն քաղաքական իշխանությամբ և գերակշռող մշակութային սպասումներով։ Հասարակական գիտություններում, ավելի մեծ հասարակությունը հաճախ ենթարկվում է ենթախմբերի շերտավորման: Հասարակությունը իր անդամներին կարող է հնարավորություն ընձեռնել, որքանով որ հնարավոր է, օգուտներ քաղելու այն եղանակով, որոնք անհատական ձևով հնարավոր չէ: Եվ անհատական և սոցիալական օգուտները կարող են տարբերվել կամ շատ դեպքերում համընկնել: Հասարակությունը կարող է բաղկացած լինել համակարծիք անձանցից, ովքեր մեծ հասարակություններում ունեն իրենց դոմինանտ նորմերը և արժեքները: Այդ տերմինը, որը երբեմն անվանում են որպես ենթամշակույթ, լայնորեն կիրառվում է քրեաբանության մեջ:

Ավելի լայն իմաստով, հատկապես կառուցվածքային մտքի շրջանակներում, հասարակությունը կարող է պատկերվել, որպես տնտեսական, սոցիալական, արդյունաբերական կամ մշակութային ենթակառուցվածք, կազմված տարբեր անհատներից: