Posted in համաշխարհային 8

Ժաննա Դարկ

Ծնվել է հավանաբար 1412 թվականի հունվարի 6-ին՝ Ֆրանսիայի հյուսիս-արևելքում գտնվող Դոմրեմի գյուղում՝ աղքատ գյուղացիների ընտանիքում։ Օժտված էր սուր մտքով, ողջախոհությամբ և միաժամանակ է ոգևորելու ընդունակությամբ, սակայն կրթություն չի ստացել։ Մանկուց ականատես է եղել Հարյուրամյա պատերազմի ռազմական գործողություններին, քանի որ անգլիական և բուրգունդական զորքերը հաճախ էին ասպատակում Դոմրեմիի շուրջ ընկած տարածքները։ 13 տարեկանից Ժաննան լսել է «ձայներ» և տեսիլքներ է ունեցել, որոնցում նրան հայտնվում էին սրբեր և հրեշտակներ։ Մոլեռանդ կրոնապաշտ Ժաննա դ’Արկը հավատացել է, որ իրեն նախասահմանված է ազատագրել Ֆրանսիան։

Համաժողովրդական պատերազմի ծավալը և Ժաննա դ’Արկի լայն ժողովրդականությունը վախեցրել են թագավորին և ազնվականությանը։ Ժաննան շարունակել է ղեկավարել անգլիացիների դեմ ռազմական գործողությունները մինչև 1430 թվականի մայիսի 23-ը, երբ անգլիացիների դաշնակից բուրգունդացիները նրան գերի են վերցրել և հանձնել անգլիացիներին 10 հազար լիվր գումարի դիմաց։ Անգլիացիները մեղադրել են նրան վհուկության և հերետիկոսության մեջ։ Ռուան քաղաքում եկեղեցականներից կազմված ատյանը կանխատեսելի դատավճիռ է կայացրել. Ժաննա դ’Արկը մեղավոր է ճանաչվել՝ սկզբում դատապարտելով ցմահ բանտարկության, այնուհետև՝ մահապատժի։ 1431 թվականի մայիսի 30-ին նրան այրել են Ռուանի Հին շուկայի հրապարակում։ Մահապատիժը իրականացնողները երկու անգամ նորից են այրել արդեն մահացած մարմինը՝ չցանկանալով, որ նրա մարմնից մնացորդներ մնան ու մասունք դառնան։

Posted in Հայոց լեզու 8

Դերանուններ

10.04.2020
Ցուցական դերանուններ. մատնացույց են անում առարկա, հատկություն, քանակ, գործողության տեղ և ձև՝ առանց դրանք անվանելու:
1.Ընդգծի՛ր ցուցական դերանունները:
Դա առաջին գրադարանն է Հայաստանում:
Սա է իմ ասելիքը, ավելացնելու ոչինչ չունեմ:
Ձեր ասած խանութը գտնվում է այստեղ՝ այս փողոցում:

Սա, դա, նա ցուցական դերանունները գործածվում են և՛ անձի, և՛ իրի փոխարեն: 
Ցուցական դերանունների հոլովումը: 
Ուղղական –  սա     սրանք    դա      դրանք    նա    նրանք
Սեռական  –  սրա   սրանց դրա դրանք նրա նրանք
Տրական   –   սրան    սրանց դրա դրանք նրա նրանք
Հայցական – սա սրանք դա դրանք նա նրանք
Բացառական- սրանից սրանցից դրանից դրանցից նրանից նրանցից
Գործիական – սրանով սրանցով դրանով դրանցով նրանով նրանցով
Ներգոյական – սրանում սրանցում դրանում դրանցում նրանում նրանցում

Այլ ցուցական դերանուններ ՝ այս, այդ, այն, այստեղ, այդտեղ, այնտեղ….

Ցուցական դերանունները կազմությամբ լինում են պարզ, բարդ:
2. Նշել տրված ցուցական դերանունների կազմությունը՝  այսքան, սա, այսչափ, նույնտեղ, այն, դա, այսպես, այնտեղ,  այդ, սույն, մյուս, այնպիսի:
պարզ- սա այն դա այդ սույն մյուս
բարդ- այսքան այսչափ նույնտեղ այսպես այնպես այսպիսի

3. Սա ինձ համար ամբողջն է:  Գտի՛ր ենթական: Սա
Բնակարանի տերերը սրանք են: Գտի՛ր ստորոգյալը: սրանք են