Posted in English

Table tennis is my chosen sport

Table tennis is also known as ping-pong and whiff-whaff, is a sport in which two or four players hit a lightweight ball, also known as the ping-pong ball, back and forth across a table using small solid rackets. The game takes place on a hard table divided by a net. Except for the initial serve, the rules are generally as follows: players must allow a ball played toward them to bounce once on their side of the table and must return it so that it bounces on the opposite side at least once. A point is scored when a player fails to return the ball within the rules. Play is fast and demands quick reactions. Spinning the ball alters its trajectory and limits an opponent’s options, giving the hitter a great advantage.

I chose this sport because I played that game as a child and I liked it very much. When I chose that sport, I started learning a lot of tricks. Now I play that game with pleasure, I can beat my opponent․

Posted in Հայոց լեզու 9

Գրավոր աշխատանք մայիսի 26

Վերաբերականներ՝ գնահատողական վերաբերմունք.

հաստատական-այո՛, անխոս, իհարկե, անշուշտ, անպայման, անտարակույս, ինչո՞ւ չէ…

ժխտական-ո՛չ, չէ՛, բնավ

երկբայական-ասես, արդյոք,, գուցե, դժվար թե, թերևս, ինչպես երևում է…

գնահատողական-ափսոս, ավաղ,  հազիվ թե, հավանաբար…

սաստկական-անգամ, էլ, իսկ, մանավանդ, հենց, անգամ, մինչև իսկ…

սահմանափակման-գեթ, գոնե, միայն, թեկուզ, լոկ, սոսկ… և այլն։

Վերաբերականները նախադասության անդամ չեն դառնում։

Եթե վերաբերականները ամբողջ նախադասության իմաստն են երանգավորում, տրոհվում են որպես միջանկյալ բառեր։ Օր.՝ Նա, անկասկած, կկատարի խոստումը։

Հարցական երանգ ունեցող վերաբերականները՝ մի՞թե, չլինի՞ թե, ինչպե՞ս չէ և այլն, հարցական նշանով են գրվում, այո՛, ո՛չ, չէ՛, ա՛յ վերաբերականները՝ շեշտով։

ԱՌԱՋԱԴՐԱՆՔՆԵՐ

1Գտի՛ր վերաբերականները։

Թող բոլորը հիշեն պատմության դասերը։

Հանդեսին թող մասնակցեն բոլորը և, ցանկալի է, դիմակներով։

Նա հաստատ խնամիական կապեր ունի մեր գործարանի տնօրենի հետ։

Ամենասառնարյուն մարդն իսկ չէր դիմանա այդ տեսարանին։

Շատերն իրոք անպատրաստ էին եկել քննության։

Այո՛, դժվար կացության մեջ էր հայտնվել սպարապետը։

Բոլորն էլ հուզված էին. չէ՞ որ նման քայլ չէին սպասում Վահանից։

Չհասցրեց նույնիսկ ձիուց իջնել, երբ պահակազորը վրա տհվեց։

Ժպտում էր, ասես ոչինչ էլ չէր եղել։

Դու, սակայն, հանձնարարությունըթ չես կատարել։

Դահճին անգամ դուք կդյութեք։

Այդ կողմերում Արաքսի խաղաղ ու լուռ ընթացքը այնպիսի տպավորություն էր թողնում, որ ջուրն ասես կանգնած լիներ։

Ցնծում է անտառը, ու միայն վայրի կաղնին է կանգնել խոհուն ու տխուր։

Գեթ հայրը մնար… , բայց հայրն էլ գնաց, երբ որդին չկար տասը տարեկան։

Մեծ հնարավորություններ բոլորն են ունենում, բայց շատերը նույնիսկ չգիտեն, որ ունեցել են նման հնարծավորություն։

Նռան ձորում իբր կայծակ է խփել ծառին։

Աստծու արարած աշխարհի վրա օդը, անշուշտ, ամեն տեղ ազատ է։

Գուցե նրա հերթն է գալիս՝ զգալու, որ կյանքը, ցավոք, հաճախ նաև վիշտ է տալիս։

Այդ գաղտնիքը ես չեմ հայտնել նույնիսկ ընկերոջս։

Բառերից միայն մեկ բան է պահանջվում. լինել հասկանալի։

2․ Տրված նախադասությունները վերլուծիր շարահյուսորեն։

  • Ես գիշերուզօր որոնումներ էի կատարում, որ մի հարմար աշխատանք գտնեմ:

Ինչ էի անում – Ես կատարում էի

Ինչեր – որոնումներ

Ինչի համար – որ մի հարմար աշխատանք գտնեմ

Մարտի ամենաթեժ պահին տեղեկացրին, որ թշնամու բանակը նահանջում է:

Posted in Հայոց լեզու 9

Արտահայտչական միջոցներ

պատկերավորման

Մակդիրը այն բառն է որը գեղարվեստորեն բնորոշում է առարկան կամ երևույթը , արտահայտում է որոշակի վերաբերմունք։ բոլոր մակդիրները որոշիչներ բայց ոչ բոլոր որոշիչներն են մակդիր։

Օրինակ՝ գեղեցիկ, բարձրահասակ, հրաշք աղջիկ։

Կանաչ դաշտ, ծաղկավետ դաշտ, դալուկ դաշտ։

համեմատություն

Մի առարկայի բնորոշումն է մի ուրիշ առարկայի միջոցով որոնք ունեն նույն հատկանիշները։

Posted in Աշխարհագրություն 9

Հաշվետվություն – Աշխարհագրություն

Ուսումնական նյութ ՝

Հայկական լեռնաշխարհ https://khachnare8.home.blog/2021/10/05/%d5%b0%d5%a1%d5%b5%d5%af%d5%a1%d5%af%d5%a1%d5%b6-%d5%ac%d5%a5%d5%bc%d5%b6%d5%a1%d5%b7%d5%ad%d5%a1%d6%80%d5%b0/

ՀՀ․ ի Բնական պաշարներ

ՀՀ․ Բուսապահապանությունը և կենդանական աշխարհը

ՀՀ․ Խոշոր քաղաքներ և մարզեր

ՀՀ․ Մետաղաձուլություն

ՀՀ․ Ջրամբարներ

ՀՀ․ Գյուղատնտեսությունը

ՀՀ․ Բուսաբուծությունը

ՀՀ․ Անասնապահություն

ՀՀ․ Տրանսպորտ

ՀՀ․ ի Սպասարկման ոլորտ

Նախագծեր՝Պրեզենտացիաներ՝

Քիմիական արդյունաբերություն

ՀՀ․ ի Բնապահպանակ նիմանխնդիրները

ՀՀ-ի Անտառային տնտեսության ոչնչացման պատճառը

Գրավոր Աշխատանքներ

Հոկտեմբերի 13

Դեկտեմբերի 19

Փետրվարի 12

Թեստ 1

Ապրիլի 13 ինքնաստուգում

Մայիսի 11 Գործնական աշխաատանք

Տեսանյութեր

Կենդանիները և բույսերը կարմիր գրքում

Էկո-նախագիծ

Posted in Գրականություն 9

Վիլյամ Սարոյան «Հյուսնի պատմությունը»

Լյուսի տատիս իմացած հեքիաթներին վերջ չկար: Ահա դրանցից մեկը, որն ապացուցում է, թե հուսահատությունը պարզապես անհեթեթություն է: Այս պատմությունը հյուսնի մասին է, ով ապրել է հարյուրավոր տարիներ առաջ: Օրերից մի օր, տուն վերադառնալիս, ընկերներից մեկը կանգնեցնում է նրան և հարցնում.

– Եղբայրս, դեմքդ ինչո՞ւ է թթված: Բա՞ն է պատահել:
– Եթե իմ տեղը լինեիր, – պատասխանում է հյուսնը, – դու էլ այս օրին կլինեիր:
– Ի՞ն չ է եղել, – հետաքրքրվում է ընկերը:
– Մինչև առավոտ, – ասում է հյուսնը, – թագավորի հրամանով պետք է տասնմեկ հազար տասնմեկ հարյուր տասնմեկ գրվանքա փայտի լավագույն սղոցուքը տանեմ պալատ, թե չէ գլխիցս կզրկվեմ:
Ընկերը ժպտում է և գրկում նրան, ասում է.
– Սիրելի ընկերս, մի հուսահատվիր: Արի գնանք, ուտենք-խմենք և վաղվա մասին մոռանանք: Հույսդ երբեք մի կորցրու:

Գնում են հյուսնի տուն և տեսնում, որ նրա կինն ու երեխաները նույնպես լուրն առել են և լացուկոծ են անում: Ընկերը նրանց էլ է հորդորում, որ չվշտանան և բոլորը միասին սկսում են ուտել, խմել, ուրախ-ուրախ զրուցել, երգել ու պարել:

Խնջույքի կեսին հյուսնի կինը վերսկսում է.
– Խեղճ ամուսինս, առավոտյան զրկվելու ես գլխիցդ, իսկ մենք զվարճանում ենք:
– Ա՜խ, և ոչ մի հույս չկա:
– Մի’ տանջվիր, – ասում է հյուսնը, – ամեն ինչ զուր է:
Եվ շարունակում են ուտել, խմել, երգել ու պարել:
Երբ լույսը ճեղքում է խավարն ու սկսվում է օրը, բոլորը լռում են՝ սարսափով ու վշտով համակված: Թագավորի մարդիկ գալիս և կամացուկ թակում են հյուսնի տան դուռը:
Հյուսնը հառաչում է.

– Այժմ գնում եմ մեռնելու:
Եվ բացում է դուռը:
– Հյուսն, – ասում են հյուրերը, – թագավորը մեռել է:
Նրա համար դագաղ սարքիր:

հյուսնը – Փայտեղենի ձեռքի մշակման և փայտյա իրեր (աթոռներ, փեղկեր ևն) պատրաստելու վարպետ՝ արհեստավոր, ատաղնագործ

սղոցուկ – փայտի մանր թելեր

Թագավոր – արքա

խավար – մութ

հորդորել – աղաչել

  • Ո՞րն է հեղինակի ասելիքը, ի՞նչ  կավելացնես:

Պատմությունը ուզում է ասել որ մարդ պետք է ահնգիստ լինի կայանքում որովհետև կյանքի ամենադաժան պահ կարող է կորչել։ Այսինք ամեն պահին կարող է ամեն ինչ փոխվել։

  • Պատմի՛ր՝ ինչ է հուսահատությունը։

Հուսահատությունը դա երբ մարդ լարված է անհանդիստ, մարդ մտածում է որ իր համար ամեն ինչ կորած է ։

Posted in Գրականություն 9

Հայկ և Բել

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ

Հայկ և Բելը դա պատմական առասպել է որը ցույց է տալիս հին հայակական ցեղերի և նրանց հարավային հարևանների ասորեստանցիներ և բաբելացիների միչև կատարված իրավիճակները։ Առասպելը նրա մասին էր որ Հայկը հին հայակական ցեղերից իմանում է որ ասորեստանի թագավոր Բելը ներխուժել է նրանց տարածք և ուզում է հնազանդեցնել ժողվրդին իրեն ։ Բայց Հայկը չի ուզում հնազանդվել Բելին և իր տոհմի հետ գալիս է Արարադ երկիրը ։ Այնտեղ հիմնում է մի բնակավայր որը կոչվում է Հայկաշեն։ Բելը դեսպան է ուղարկում Հայկի մոտ որպեսզի խաղաղություն և հնազանդություն առաջարկի բայց Հայկը մերժում է ։ Բելը իմանալով այդ մասին իր մեծ զորքով գալիս է Հայկի մոտ։ Հայկը ճակատամարտում իր երեքթևյան նետով սպանում է Բելին։ ԵՎ Հայկ Նահապետի անունով երկիրը կոչվեց Հայաստան (Հայք)։

Posted in Կենսաբանության 9

Կենսոլորտ

Կենսոլորտը երկրի թաղանթ է , որը բնակեցված է կենդանի օրգանիզմներով և գտնվում է նրանց ազդեցության տակ, նրանց կենսագործունեության առարկաներով զբաղված։ Կենսոլորտ հասկացությունը տվել է ավստրիացի գիտնական էդվարդ Զյուսը 19-րդ դարում՝ իր «Երկրի դեմքը» գրքում: Քանի որ կենդանի օրգանիզմներն ունեն շատ լայն տարածում, ապա կենսոլորտը ընդգրկում է ողջ ջրոլորտը, քարոլորտի վերին և մթնոլորտի ստորին շերտերը: Այդ շերտերում կան միջավայրի այնպիսի պայմաններ, որոնք նպաստավոր են կենդանի օրգանիզմների համար: Կենսոլորտի հիմնական բաղադրիչները դրանք բույսերն են և կենդանիները։

ԿԵՆՍՈԼՈՐՏ — Արևիկ Փիլիպոսյան

Մարդու ազդեցությունը բնության վրա

Իսկ մարդը դասվում է կենդանիների թագավորությանը։ Բայց մարդ էակը առանձնահատուկ է որովհետև նա ակտիվորեն կարող է ազդել բնության վրա որոշ փոփոխություններ կատարելով։ Բայց բնության փոփոխումները լինում են դրական և բացասական։ Եթե մարդ զբաղվում է անտառների վերականգնումով , կենդանական պոպուլյացիաների վերականգնումով, գետերի լճերի ծովեր օվկիանոսների աղտոտված տարացքների մաքրությամբ ապա մարդ դրական ազդեցություն է թողնում բնության վրա ։ Իսկ եթե տեղի է ունենում աղտոտվածություններ , ծառահատումներ և կենդանիների բույսերի ոչնչացում ապա մարդ ազդում է բացասական կերպով բնության վրա։

Կենդանի օրգանիզմների փոխազդեցությունը նյութերի հետ

Կենդանի օրգանիզմները միայնակ չեն կարող երկարատև գոյատևել, նրանք փոխազդում են տարբեր մարմինների և նյութերի հետ: Օրինակ երկրագնդում տարբեր նյութերի հոսքը որը իրականացվում է կենդանի օրգանիզմների միջոցով։ Որոշ նյութերից օրինակ ածխաթթու գազը կամ ջուրը նրանք հեռանում են կենդանի օրգանիզմներից և հայտնվում շրջական միջավայրում հետո նորից ետ դառնում կենդանի օրգանիզմներում։ Եվ այդ գործողության հետևանքով կատարվում է նյութերի շրջապտույտ։

Posted in Русский 9

Упражнение Русский язык

Упражнение 1. Прочитайте предложения, вставляя пропущенные
глаголы движения.

  1. Друзья шли быстро, поэтому они пришли первыми. 2. Виктор шел медленно,
    поэтому он пришел последним. 3. Марта поздно встала, но шла в университет очень
    быстро, поэтому пришла вовремя. 4. Ван шел медленно, поэтому он приходил на урок позже
    всех. 5. Автобус ехал очень быстро, поэтому мы приехали рано. 6. Самолет улетел в
    Белгород в 8 часов утра. 7. Павел плавает лучше меня, он первым добрался к берегу.

Упражнение 2. Вставьте вместо точек подходящий по смыслу глагол движения:

1.Вчера весь день пошел дождь , а сегодня чудесная солнечная погода. 2. Моя мама не любит носить золотые украшения. 3. Этот мальчик очень плохо ведет себя на уроке. 4. В кинотеатре “Москва” идет новый американский фильм. 5. У вас плохое зрение, вам обязательно нужно носить очки. 6. Твоя новая прическа тебе очень идет . 7. Вчера на экзамене мне не повезло . Я вытянул неудачный билет. 8. Когда на уроке интересно, время проходит незаметно. 9. Моя подруга очень счастлива – она удачно вышла замуж. 10. Саша переходит на другую работу.

Упражнение 3. Составьте из двух простых предложений сложное с
придаточным причины:
1. Сегодня он опоздал потому что его не разбудили.
2. Теперь каждый день шли дожди потому что наступила осень.
3. Я буду отдыхать только в сентябре а летом я буду работать в колхозе.
4. Она не могла подойти к телефону к тому же у нее была высокая температура.
5. Мы не могли выполнить эту работу так как у нас не было опыта.
6. У молекул воды нельзя обнаружить свойства ни свободного
кислорода, ни свободного водорода так как Вода представляет собой не смесь
этих простых веществ, а химические соединения.

Упражнение 4. Закончите предложения, используя предлоги благодаря
и из-за.
1. Сестра победила в конкурсе благодаря хороший подготовки (хорошая подготовка). 2 Из -за грозы (гроза) они не
пришли. 3. Мы собрали хороший урожай Из -за дождей (дожди). 4. Проезд закрыт из -за ремонта дороги (ремонт
дороги). 5. Река пересохла из – за засуха (засуха). 6 Благодаря счастливой случайности (счастливая случайность) они
встретились. 7. Студенты хорошо сдали экзамен благодаря трудолюбие (трудолюбие). 8 Из – за плохого настроение (плохое
настроение) он не пошел на концерт.

Posted in Գրականություն 9

Դանիել Վարուժան

ՁՈՆ

Եղեգնյա գըրչով երգեցի փառքեր.
— Քեզի ընծա՜, իմ հայրենիք —
Սոսյաց անտառեն էի զայն կըտրեր…
— Քեզի ընծա՜, հին հայրենիք —
Եղեգնյա գըրչով երգեցի քուրմեր.
Ընդ եղեգան փող լու’յս ելաներ:

Եղեգնյա գըրչով երգեցի կարոտ.
— Ձեզի ընծա՜, հայ պանդուխտներ —
Ան տարաշխարհիկ բույսի մ’էր ծըղոտ…
— Ձեզի ընծա՜, հեգ պանդուխտներ —
Եղեգնյա գըրչով երգեցի հարսեր.
Ընդ եղեգան փող ո՛ղբ ելաներ:

Եղեգնյա գըրչով երգեցի արյուն.
— Ձեզի ընծա՜, սուրի զոհեր —
Ան ծլած էր մոխրի մեջ իբրև կընյուն…
— Ձեզի ընծա՜, կրակի զոհեր —
Եղեգնյա գըրչով երգեցի վերքեր.
Ընդ եղեգան փող սի՛րտս ելաներ:

Եղեգնյա գըրչով որբ տունս երգեցի.
– Քեզի ընծա՜, հայր ալեհեր –
Ցամքած աղբյուրեն մեր զայն հոտեցի…
– Քեզի ընծա՜, մայր կարեվեր –
Եղեգնյա գըրչով օջախս երգեցի.
Ընդ եղեգան փող ծու՛խ ելաներ:

Ու պայքա՜ր, պայքա՜ր, պայքա՜ր երգեցի.
– Ձեզի ընծա՜, հայ մարտիկներ –
Գրիչս եղավ անթրոց սըրտերու հնոցի…
– Ձեզի ընծա՜, քաջ մարտիկներ –
Եղեգնյա գըրչով վըրեժ երգեցի.
Ընդ եղեգան փող բո՛ց ելաներ:

Փոխադրություն

Եղեգնի գրիչով տվեցի փառքեր

Քեզ նվեր իմ հայրենիք

Սոսիների անառում ձայն կբացվեր

Քեզ նվեր հին հայրենիք

Եղեգնի գրիչով տվեցի քրմեր

ԵՎ եղեգնի փողով լյուս կբացվեր

Եղեգնի գրիչով տվեցի փառքեր

Ձեզի նվեր հայ պանդուխտներ

Այն տարաշխարհիկ բույսն ու ծղոտը

Ձեզի նվեր խեղճ պանդուխտներ

Եղեգնի գրիչով տվեցի հարսեր

Եվ եղեգնի փողով ողբեր կբացվի

Եղեգնի գրիչով տվեցի արյուն

Ձեզ նվեր թրի զոհեր

Եվ ծլած էր հողի մեջ նույնը

Ձեզ նվեր կրակի զոհեր

Եղեգնի գրիչով տվեցի վերքեր

Եվ եղեգնի փողից սիրտս կբացվեր

Եղեգնյա գրիչով տունս շինեցի

Քեզի նվեր հայր ալեհեր

Ցամաք աղբյուրի մոտ մեր ձայնը լսվեց։

Քեզի ընծա մայր կարեհեր

Եղեգնյա գրիչով օջջախս պատկերեցի

ԵՎ եղեգնի փողով ծուխ կհելներ

ԵՎ պայքար, պայքար , պայքար տվեցի

Ձեզ նվեր հայ մարտիկներ։