
- Նկարագրել Հայաստանի Հանրապետության բուսական և կենդանական աշխարհը։
Հայաստանի կենդանական աշխարհում կան կենդանիների ավելի քան 17000 և ողնաշարավոր կենդանիների 523 տեսակներով։
Հայաստանի բուսական աշխարհը շատ առանձնահատուկ է և բազմատեսակ։
Հայաստանի յուրաքանչյուր 1000 կմ² տարածքում աճում է մոտ 107 բուսատեսակ:
- Առանձնացնել Հայաստանում՝ բուսական ու կենդանական աշխարհում առկա խնդիրներ։
Բույսերի հետ կապված խնդիրներ
Հայաստանի ֆլորայի անոթավոր բույսերի 452 տեսակ ներառված է Հայաստանի Կարմիր գրքի երկրորդ հրատարակության մեջ, դա կազմում է ֆլորայի մոտ 12 %-ը և դրանք ունեն պահպանման կարիք:ՀՀ բույսերի կարմիր գրքում ներառված բույսերի տեսակներին տրվել են հետևյալ կատեգորիաներ՝ կրիտիկական վիճակում գտնվող տեսակ` CR, վտանգված տեսակ` EN, խոցելի տեսակ` VU, վտանգման սպառնացող վիճակին մոտ գտնվող տեսակ`NT, տվյալների անբավարարություն` DD, քիչ մտահոգող տեսակ` LC :
Կենդանիների հետ կապված խնդիրներ
կենդանական աշխարհի պահպանության և պաշտպանության խնդիրներն են`
ա) ապահովել կենդանական աշխարհի տեսակային բազմազանության ամբողջականության պահպանությունը.
բ) կանխել կենդանական աշխարհի օբյեկտների ապօրինի օգտագործումը.
գ) կենդանական աշխարհի օբյեկտները տնտեսական նպատակներով շահագործելիս ապահովել Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջների կատարումը.
դ) ապահովել կենդանական աշխարհի օբյեկտների պահպանությունը.
ե) կանխել կենդանական աշխարհի օբյեկտների և դրանց արգասիքների ապօրինի ներմուծումը և արտահանումը.
զ) պաշտպանել կենդանական աշխարհի օբյեկտները հիվանդություններից և բնական աղետներից:
- Ի՞նչ գործոններով է պայմանավորված ՀՀ բուսականության և կենդանական աշխարհի բազմազանությունը:
Բույսերը կարող են գոյատևել այն պայմաններում որին որ նրանք սովոր են։ Կան Ջերմային, Ցրտային և լույասասեր բույսեր։Օրինակ լույսասեր բույսերը կարող են դիմակայել լույսին և նրանք էներգիա են ստանում լույսից կատարում են լուսասինթեզ ։ Իսկ երբ գիշերները երկարում են ցերեկները կարճանում նրանք սկսում են ոչնչանալ այդ պայմաններում դա կարող է լինել ցուրտ պայմաններում։
Հայաստանում կենդանիները նույն պես կարող են լինել տարբեր ռեսուրսներում և պայմաններում։
Անտառներում, հարթավայրերում , սարերում և այլն։
- Թվարկե՛ք և քարտեզի վրա ցո՛ւյց տվեք ՀՀ բուսականության վերընթաց գոտիները:
- Նշե՛ք յուրաքանչյուր գոտու բուսածածկույթի և կենդանական աշխարհի կապը:
- Գրել <<Կարմիր գրքում >> հայտնված բուսատեսակները և կենդանատեսակները։
կենդանիների կարմիր գիրք
Կարմիր գրքում ներառված կենդանիների տեսակները բաժանվում են հետևյալ կատեգորիաների`
- Անհետացած տեսակ (EX):
- Տարածաշրջանում անհետացած տեսակ (RE):
- Կրիտիկական վիճակում գտնվող տեսակ (CR):
- Վտանգված տեսակ (EN):
- Խոցելի տեսակ (VU):
- Տվյալների անբավարարություն (DD):
Հայաստանի կարմիր գրքում հայտնի կենդանիները
ընձառյուծը, հայկական մուֆլոնը, բեզոարյան այծը, խայտաքիսը, ջրասամույրը, մանուլը
Հայաստանի կարմիր գրքում հայտնի բույսեր
Բանպոտ բրաունի, Իժալեզու, գետնամուշկ, Դեղին Թաղաղու, Կովկասյան Զանգակ, Այծակն,
Աղածաղիկ, Գորովանի խինձ, Ցողունագիրկ Խլածաղիկ, Բալանզայի դորոնիկում։
- Թարգմանել նյութը։