Posted in Պատմություն 9

Տրդատ III – ի գահակալությունը

Գրիգորի ծնվելուց 3 տարի անց Անակ Պարթևը դավադրաբար սպանում է Խոսրովին։ Տրդատին ,որը Խոսրովի որդին է ՝ դայակները փախցնում են տանում Հռոմեական կայսրություն արքունիք։ Հռոմեական կայսրությունում գտնվելիս Տրդատը ըմբշամարտի ասպարեզում հաղթել է օլիմպիական խաղերում։ Նա մեծ սխրագործություններ է կատարել նաև մարտադաշտում։ Հայտնի ժամանկներում 276 թ․ նրա հաղթական մենամարտն դա տեղի է ունեցել գոթերի իշխանի նկատմամբ։ Հռոմեական կայսրը Տրդատին մեծ պատիվների արժանեցնելով և պարգևներով , թագադրում և հռոմեական օգնականա զորքով ուղարկում Հայոց աշխարհ։ Տրդատը վերադառնում է 287 թ – ին և թագավորում Հայաստանի արևմտյան հատվածում։

Հայաստանում

Երբ Տրդատը Բարձր Հայքում էր, նրա մոտ ծառայության էր եկել Գրիգորը ։ Գրիգորը ուզում էր հայտնել Անակի իր հոր կողմից Խոսրովի սպանության մասին։ Բայց Գրիգորը թաքցնում է Տրդատից որ նա Անակի որդին է և ընդունել է քրիստոնեությունը։ Տրդատը III թագավորը Եկեղյաց գավառում ՝ Անահիտի տաճարում զոհեր մատուցելիս նկատում է , որ Գրիգորը արարողության չի մասնակցում։ Եվ իմանալով որ նա Անակի որդին է հրամայում է փակել Խոր վիրապի ստորգետնյա բանտում։ Գրիգորը այդտեղ մնում է 13 տարի։ Հռոմեացիների հետապնդումների պատճառով Հռիփսիմյաց կույսերը փախչելով եկան Հայաստան։ Տրդատը տեսնելով չքնաղ Հռիփսիմե կույսին սիրահարվում նրան։ Բայց Հռիփսիմեն եկեղեցական հոգևորական գործի պատճառով մերժում է արքայի սերը։ Տրդատը դառնում է Հռիփսիմեի , Գայանեի և մյուս կույսերի նահատակության պատճառը , որից հետո էլ հիվանդանում է ։ Նրա քրոջը Խոսրովիդուխտին տեսիլք է երևում որ հիվանդ Տրդատին կարող է բուժել միայն Գրիգորը։ Տրդատի հրամանով Խոր վիրապից դուրս է գալիս Գրիգորը բուժում է թագավորին և մնացած պալատականներին, հետո սկսումէ քրիստոնեական քարոզչությունը։ Տրդատը կատարում է բազում սխրագործություններ Հայաստանի հարավարևմտյան երկրամասերը պարսից հարձակումներից պաշտպանելիս ։ 296 թ․ պարսից զորքը Հյուսիսային Միջագետքում հռոմեկան բանակին պարտության մատնելով, ներխուժում է Հայաստան։ 298 թ Մծբինում կնքվում է հռոմեա-պարսկական 40 – ամյա խաղաղության պայմանագիրը։ Մեծ Հայքի թագավորությունը վերականգնում է իր ամբողջականությունը և Տրդատ III – ը հաստատվում է հայոց գահին։

Posted in Պատմություն 9

Հայկական մշակույթի ակունքները

Հայկական մշակույթը սկզբնավորվել է անհիշելի ժամանակներում։

Դեռևս տոհմերի, ցեղամիությունների և վաղ պետական կազմավորումների ժամանակներում ծնունդ են առնում առասպելները և վիպերգերը, կրոնական հավատքները և սովորություները։ Դրանցից պահպանվելով եկել հասել են մեզ։ Հայաստանի բազում ժայռապատկերներում կան կենցաղային , որսորդական տեսակներ այնպես էլ երկնային երևույթների և դիցաբանական սյուժեների պատկերներ։ Հայկական մշակույթի զարգացման մասին վկայում են հնագիտական պեղումները։

Առասպելներ

Առասպելը դա աստվածների սրբավայրերի, նախնիների և հերոսների մասին պատում է։Մեզ են հասել բազմաթիվ առասպելներ հեթանոս աստվածների, օրինակ երկնքի – երկրի, ժամանակի, լույսի ու խավարի, արևի, լուսնի և աստղերի մասին ։ Առասպելների մի խումբ էլ նվիրված են ժողովրդի նախնիներին և մեծ հերոսներին։ Դա նաև մեզ է հասել Մովսես Խորենացու <<Հայոց պատմության>> շնորհիվ ։ Դրանցից են << Վահագն Վիշապաքաղ>>, << Հայկ և Բել>>, ։ ԵՎ իհարկե այդ առասպելից Հայկ նահապետի անունով երկիրը կոչվեց Հայաստան ։ Հայկի ժառանգներից քաջ նահապետ Արամի անունով օտարները մեզ կոչում են << արմեն >> իսկ մեր երկիրը << Արմենիա >>։ << Արա Գեղեցիկ և Շամիրամ >> առասպելում գովերգվում է Հայկազուն Արայի հավատարմությունը օջախին։ Նա չի գայթակղվում այլ երկրի հարստություններով և օտար թագուհով , այլ նախընտրում է իր սեփական երկրին և հարազատ ընտանիքին։

Վեպագրեր

Ի տարբերություն առասպելների ՝ վիպերգերը հիմնակականում իրապատում են հիմնված են պատմական հավաստի դեպքերի վրա։ Դրանց հերոսները պատմական կերպարներ են։ Մեզ են հասել << Տիգրան և Աժդահակ >> , << Երվանդ և Արտաշես>> , << Արտաշես և Սաթենիկ >> և այլ վիպերգեր, որոնք բանասացներից հաճախ բառացի գրի են առել ։ Մովսես Խորենացին վստահելով նրանց պատմական ճշմարտությանը ։