Posted in Պատմություն 9

Հայաստանի անկախության վերկանգնումը / Պայքարը արաբների դեմ

Արաբական խալիֆայությունը փորձեց վերականգնել իր դիրքերը Հայաստանում ։ Եվ հատուկ հանձնարարությամբ խալիֆը Հայաստան է ուղարկում նոր ոստիկանի։ Նա արաբ ամիրաների հետ որոշում է հայ իշխաններին կանչել Դվին և ոչնչացնել նրանց։ Արաբների մոտ հայտնաբերվում է ոստիկանի նամակը, որում կար հայ իշխաններին ծուղակի մեջ գցելու ծրագիրը։ Սպարապետ Աբասը մտնում է Գանձակի ամիրայի վրանը և ցույց տալով հայտնաբերված նամակը ձերբակալում է ոստիկանին։ Խալիֆը 885 թ թագ է ուղարկում Աշոտ Բագրատունուն և նրան ճանաչում են որպես հայոց թագավոր։ Նույն թվականին օգոստոսի 26 – ին Շիրակ գավառում աթոռանիստ Բագարանում, Աշոտ Բագրատունին օծվում է Հայաստանի թագավոր Աշոտ I անունով։ Օծումը մեծ հանդիսությամբ օտարերկրյա հյուրերի նև հայ իշխանների մասնակցությամբ իրականացնում է կաթողիկոս Գևորգ Գառնեցին։ Արշակունիներից հետո ավելի քան 450 տ․ հետո Բագրատունիների գլխավորությամբ Հայաստանը վերականգնեց իր թագավորությունը։ Աշոտ I ճնշեց Վարդանի իշխանների ապստամբությունը և նրանց գավառը Կարս կենտրոնով, միացրեց իր պետությանը։ Այն վերակառուցվեց և դառցավ հայոց սպարապետների նստավայրը։ Աշոտ I մահացավ 890 թ․ և նրան հաջորդեց Սմբատ I – ինը։ 892 թ Սմբատը գրավեց Հայաստանում արաբների վերջին հենակետը Դվինը , արաբ ամիրաներին ձեռբակալեց և շղթակապ ուղարկեց Կոստանդուպոլիս։ Սմբատը ավարտեց հայկական հողերի միավորման գործը , թագավորությանը միացրեց Տայք, Տարոն, Աղձնիք, Բարձր Հայք նահանգները։ Նույն թվականին Սմբատ I – ը օգնեց Վրաստանից դուրս վտարել արաբներին։ 893 թ Սմբատը բարեկամության և առևտրական պայմանագիր կնքեց Բյուզանդիայի հետ։ Դվինում տեղի ունեցավ ուժեղ երկրաշարժ , որից զոհվեցին հազարավոր մարդիկ։ Նաև այդ ամենինչին գումարվեց Հայաստանի քաղաքական վիճակի վատթարացումը։ Այնեղի Սաջյան տոհմի առաջնորդ ամիրան ներխուժեց Հայաստան , գրավեց Նախճավանը իսկ հետո ավերված Դվինը։ 894 թ․ Ատրպատականի նոր ամիրա Յուսուֆը օգտագործել հայ իշխանների միջև ծագած վիճելի հարցերը։ Օգտվելով առիթից Յուսուֆը 908 թ․ թագ ուղարկեց դժգոհ Գագիկ Արծրունուն և ճանաչեց հայոց թագավոր ։ Շունով Յուսուֆը Գագիկի հետ ներխուժեց Հայաստան և տեղի ունեցած ճակատամարտում Սմբատի բանակն անհաջողություն կրեց։ Ստիպված Հայոց թագավորը փակվեց Կապույտ բերդում և պարտվեց։ Յուսուֆը Սմբատին մահապատժի ենթարկեց և մարմինը մեխեց Դվինի դարպասներին։

Author:

Բարև ձեզ ես 👩🏻Նարե Խաչատրյանն եմ, սովորում եմ մխիթար Սեբաստացի կրթհամալիրում։ Ես 7 տարի սովորել եմ երաժշտական դպրոցում և նվագել եմ ջութակ։նաև ես սիրում եմ նկարել և երգում եմ։

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s