Ո՛վ մանիշա՛կ, մանիշակ,
Ինչո՞ւ այդպես գլխիկոր
Նայիս հողին սըգավոր․․․
Ո՚հ ինչի՞ այդ նըշանակ։
Միթե դու կո՞ւյս մը տեսար,
Որուն աչաց քով կապուտ՝
Ըզքեզ գըտար այնչափ մութ,
Որ կը սըգաս սևահար։
Եթե դու ալ վարդին պես
Ունենայիր դույզն բոսոր,
Կը շիկնեիր, ինչպես որ
Շիկնեցավ այն վարդը վես,
Երբ տեսավ օր մը ներա
Վարդերն անբիծ այտերուն։
Շուշանին պես դալկություն
Եթե ըլլար քու վըրա։
Դժգունեիր որպես նա,
Ինչպես որ օր մը շուշան
Դժգունեցավ աննըշան
Տեսավ ձեռներն երբ ներա։
Եվ դեռ ըսե՞մ․․․ օր մ՝երկին
Ամպոտեցավ․․․ է՞ր արդյոք․
Երբոր կ՛ըներ նե աղոթք,
Վերն հառած աչքն ու հոգին։
Փոխադրություն
Ո՛վ մանուշա՛կ, մանուշակ,
Ինչու ես այդպես գլուխդ կախ
Նայում ես հողին տխուր
Եվ ինչու այդպես նշանավոր (և ինչու հենց այդպես)
Միթե դու կույս տեսար
Որի աչքերի կողքը կապույտ է
Քեզ համար գրտար անչափ մութ
Որ կտխրի սևահար
Եթե դու ալ վարդի նման
Ունենայիր մի փոքր կարմիր
կշիկանիր (կարմրել) ինչպես որ կշիկանար վարդը վսեմ
Երբ տեսա օրը նրա
Վարդերն մաքուր այտերում
Շուշանի նման գունատ
Եթե եղար քո վրա
Գունատ էիր որպես նա
Ինչպես որ օրը շուշանի
Գունատված միքիչ
Տեսա ձեռները նրա
Եվ ասեմ որ երկինքը
Ամպամեց արդյոք
Երբ որ կաներ նա աղոթք
Վերև բարձրացրած աչքն ու հոգին
Վերլուիծություն
Այս բանաստեղծության մեջ հեղինակը բնութագրում է մանուշակին ։ Բնութագրում է որպես գլխիկոր թախծոտ և շուշանի նման գունատ ։
Ձայնագրություն