Posted in Պատմություն 9

Տրդատ III – ի գահակալությունը

Գրիգորի ծնվելուց 3 տարի անց Անակ Պարթևը դավադրաբար սպանում է Խոսրովին։ Տրդատին ,որը Խոսրովի որդին է ՝ դայակները փախցնում են տանում Հռոմեական կայսրություն արքունիք։ Հռոմեական կայսրությունում գտնվելիս Տրդատը ըմբշամարտի ասպարեզում հաղթել է օլիմպիական խաղերում։ Նա մեծ սխրագործություններ է կատարել նաև մարտադաշտում։ Հայտնի ժամանկներում 276 թ․ նրա հաղթական մենամարտն դա տեղի է ունեցել գոթերի իշխանի նկատմամբ։ Հռոմեական կայսրը Տրդատին մեծ պատիվների արժանեցնելով և պարգևներով , թագադրում և հռոմեական օգնականա զորքով ուղարկում Հայոց աշխարհ։ Տրդատը վերադառնում է 287 թ – ին և թագավորում Հայաստանի արևմտյան հատվածում։

Հայաստանում

Երբ Տրդատը Բարձր Հայքում էր, նրա մոտ ծառայության էր եկել Գրիգորը ։ Գրիգորը ուզում էր հայտնել Անակի իր հոր կողմից Խոսրովի սպանության մասին։ Բայց Գրիգորը թաքցնում է Տրդատից որ նա Անակի որդին է և ընդունել է քրիստոնեությունը։ Տրդատը III թագավորը Եկեղյաց գավառում ՝ Անահիտի տաճարում զոհեր մատուցելիս նկատում է , որ Գրիգորը արարողության չի մասնակցում։ Եվ իմանալով որ նա Անակի որդին է հրամայում է փակել Խոր վիրապի ստորգետնյա բանտում։ Գրիգորը այդտեղ մնում է 13 տարի։ Հռոմեացիների հետապնդումների պատճառով Հռիփսիմյաց կույսերը փախչելով եկան Հայաստան։ Տրդատը տեսնելով չքնաղ Հռիփսիմե կույսին սիրահարվում նրան։ Բայց Հռիփսիմեն եկեղեցական հոգևորական գործի պատճառով մերժում է արքայի սերը։ Տրդատը դառնում է Հռիփսիմեի , Գայանեի և մյուս կույսերի նահատակության պատճառը , որից հետո էլ հիվանդանում է ։ Նրա քրոջը Խոսրովիդուխտին տեսիլք է երևում որ հիվանդ Տրդատին կարող է բուժել միայն Գրիգորը։ Տրդատի հրամանով Խոր վիրապից դուրս է գալիս Գրիգորը բուժում է թագավորին և մնացած պալատականներին, հետո սկսումէ քրիստոնեական քարոզչությունը։ Տրդատը կատարում է բազում սխրագործություններ Հայաստանի հարավարևմտյան երկրամասերը պարսից հարձակումներից պաշտպանելիս ։ 296 թ․ պարսից զորքը Հյուսիսային Միջագետքում հռոմեկան բանակին պարտության մատնելով, ներխուժում է Հայաստան։ 298 թ Մծբինում կնքվում է հռոմեա-պարսկական 40 – ամյա խաղաղության պայմանագիրը։ Մեծ Հայքի թագավորությունը վերականգնում է իր ամբողջականությունը և Տրդատ III – ը հաստատվում է հայոց գահին։

Author:

Բարև ձեզ ես 👩🏻Նարե Խաչատրյանն եմ, սովորում եմ մխիթար Սեբաստացի կրթհամալիրում։ Ես 7 տարի սովորել եմ երաժշտական դպրոցում և նվագել եմ ջութակ։նաև ես սիրում եմ նկարել և երգում եմ։

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s