1. Ինչու է անհրաժեշտ սահմանել հոսանքի քանակական բնութագիրը:
Հոսանքի տարբեր ազդեցությունները պայմանավորված են նրա քանակով։
2.Ինչով է տարբերվում ազատ լիցքակիրի ուղղորդված շարժումը քաոսային շարժումից:
3.Որ հոսանքն են անվանում հաստատուն:
Եթե կամայական հավասար ժամանակներում հաղորդչի լայնական հատույթով անցնում են լիցքի նույն քանակները, ապա այդպիսի հոսանքն անվանում են հաստատուն հոսանք
4. Սահմանել հաստատուն հոսանքի ուժը: Ինչ է ցույց տալիս հոսանքի ուժը և որն է նրա միավորը: Հոսանքի ուժի ինչ մասնային միավորներ գիտեք:
Հաստատուն հոսանքի ուժ անվանում են հաղորդչի լայնական հատույթով կամայական ժամանակում անցած լիցքի հարաբերությունն այդ ժամանակին:
Հոսանքի ուժը ցույց է տալիս, թե հաղորդչի լայնական հատույթով հոսանքի ուղղությամբ 1 վայրկյանում ինչ արդյունարար լիցք է անցնում: Հոսանքի ուժի միավորը անվանում են ամպեր: Մասնային միավորներ՝ մԱ, մկԱ:
5. Ինչպես որոշել հաղորդչով անցնող լիցքը, եթե հայտնի է հոսանքի ուժը:
Հոսանքի ուժը ցույց է տալիս հողորդիչի լայնական հատույթով մեկ վայրկյանի ընթացքում անցնող լիցքի քանակը:
6.Ինչպես է սահմանվում լիցքի միավորը՝ Կուլոնը:
1կլ=1ա x 1վ=1ավ
7. Որ սարքն են անվանում ամպերաչափ: Որ երևույթի վրա է հիմնված նրա աշխատանքը:
Ամպերաչափ են անվանում այն սարքին, որով կարող են չափել հոսանքի ուժը: Ամպերաչափի գործողության սկզբունքը հիմնված է հոսանքի մագնիսական ազդեցության վրա: Որքան մեծ է ամպերաչափով անցնող հոսանքի ուժը, այնքան ավելի մեծ անկյունով է շեղվում ամպերաչափի սլաքը: Հենց սլաքը հանդիսանում է ուժի չափորոշիչը:
8.Ինչպես են միացնում ամպերաչափը շղթայում: Ինչու:
9. Սպառիչների որ միացումն են անվանում հաջորդական: Ինչպես է ամպերաչափը միացվում այն սպառիչին, որտեղ հարկավոր է չափել հոսանքի ուժը:
10.Որ գծագիրն են անվանում էլեկտրական շղթայի սխեմա:
Այնտեղ որտեղ էլեկտրական շղթայի յուրաքանչյուր տարր պատկերված է հատուկ պայմանական նշանով, և ցույց է տրված, թե ինչպես են այդ տարրերը միացվում իրար
11.Էներգիայի ինչ փոխակերպումներ են տեղի ունենում էլեկտրական փակ շղթայում:
12.Ինչ է հոսանքի աշխատանքը:
Հոսանքի աշխատանքը դա փակ շղթայի յուրաքանչյուր շղթայումն է նրա մի ծայրից մյուսը լիցքը տեղափոխելու ընթացքում էլեկտրական դաշտի կատարած աշխատանքը:
13.Որ ֆիզիկական մեծությունն են անվանում էլեկտրական լարում: Գրեք բանաձևը:
14.Ինչպես է սահմանվում լարման միավորը՝ վոլտը: Լարման ինչ միավորներ են գործածական:
15.Որ էլեկտրական սարքն են անվանում վոլտաչափ:
Լարումը չափող սարքը :
16.Շղթայի տարրերի որ միացումն են անվանում զուգահեռ: Ինչպես է վոլտաչափը միացվում շղթայի հետազոտվող տեղամասին:
Վոլտաչափի սեղմակները միացվում են էլեկտրական շղթայի այն կետերին, որոնց միջև անհրաժեշտ է չափել լարումը՝ չափվող տեղամասին զուգահեռ: