Posted in Գրականություն 9

Գարսիա Մարկես Ինչպես նորոգել աշխարհը

Կարդա տեքստը և կատարիր առաջադրանքները․

Մի գիտնականոր ապրում էր աշխարհի խնդիրներով մտահոգվճռել էր գտնել ուղիներ դրանք նվազեցնելու համարՕրեր էր անցկացնում իր լաբորատորիայումփնտրելով իրեն հուզող հարցերի պատասխանները:
Մի օր յոթամյա որդին ներխուժեց նրա սրբավայրը և որոշեց օգնել հորն աշխատելԳիտնականը նյարդայնացածոր իրեն ընդհատել ենխնդրեց տղային ուրիշ տեղ խաղալՏեսնելովոր անհնար է նրան դուրս հրավիրելհայրը մտածեց մի բանով շեղել որդու ուշադրությունըՊատահաբար գտավ մի ամսագիրաշխարհի քարտեզի պատկերովայն էինչ անհրաժեշտ էր:
Մկրատով կտրտեց քարտեզը տարբեր մասերի և կպչուն ժապավենի հետ միասին հանձնեց որդունասելով.
– Քանի որ սիրում ես գլուխկոտրուկներքեզ կտամ աշխարհը բոլորովին կոտրվածոր այն նորոգես առանց որևէ մեկի օգնության:
Հաշվարկեցոր փոքրիկից կպահանջվի տասը օրքարտեզն ի մի բերելու համարսակայն այդպես չեղավՄի քանի ժամ անց նա լսեց երեխայի ձայնըոր հանգիստ կանչում էր.
– Հայրի՜կհայրի՜կամեն ինչ արեցիավարտեցի:
Սկզբում հայրը չհավատացՄտածեցոր անհնար է նրա տարիքում վերստանալ ամբողջական մի քարտեզորը նախկինում երբեք չի տեսելԿասկածամիտհայացքը բարձրացրեց գրառումներից այն վստահությամբոր կտեսնի երեխայի տարիքին համապատասխան աշխատանքքարտեզն ավարտուն էրԲոլոր կտորները տեղադրված էին իրենց համապատասխան տեղերումԻնչպե՞ս էր հնարավորԻնչպե՞ս էր երեխան կարողացելԶարմանքով հարցրեց որդուն.
– Որդյա՛կսդու չգիտեիր ինչպիսի՞ն է աշխարհըինչպե՞ս ես արել:
– Հայրի՛կպատասխանեց որդին,- Ես չգիտեիթե ինչպիսին է աշխարհըբայց երբ դու հանեցիր ամսագրից քարտեզըայն կտրտելու համարտեսաոր մյուս կողմում մարդ է պատկերվածԱյնպես որշրջեցի կտորներն ու սկսեցի «հավաքել» այդ մարդունորայո´, գիտեի թե ինչպիսին էր:
– Երբ ես վերականգնեցի մարդունշրջեցի թուղթը և տեսաոր վերականգնել եմ աշխարհը:

Առաջադրանքներ

1 Առանձնացրու այն միտքըորը քո կարծիքով իր մեջ ներառում է ստեղծագործության հիմնական գաղափարը։ Հիմնավորիր ընտրությունդ։

Երբ ես վերականգնեցի մարդուն, շրջեցի թուղթը և տեսա, որ վերականգնել եմ աշխարհը:

2 Ընտրիր ճիշտ պատասխանը․ստեղծագործության գաղափարը հետևյալն է․

• Աշխարհը նման է թղթին․ այն կարելի է մասերի բաժանել։

• Քարտեզն ու մարդը նման են իրար․ երկուսին էլ կարելի է «պատառոտել»

• Ճանաչիր մարդուն, կճանաչես նաև աշխարհը։

Unknown's avatar

Author:

Բարև ձեզ ես 👩🏻Նարե Խաչատրյանն եմ, սովորում եմ մխիթար Սեբաստացի կրթհամալիրում։ Ես 7 տարի սովորել եմ երաժշտական դպրոցում և նվագել եմ ջութակ։նաև ես սիրում եմ նկարել և երգում եմ։

Leave a comment