Posted in Քիմիա 9

Գործնական  աշխատանք  3— <<Քիմիական տարրերի պարբերական համակարգի  ֆիզիկական իմաստը>>.

Բնութագրեք 1-ից 40 տարրերը ըստ  հետևյալ սխեմայի՝

  • քիմիական  տարրի  նշանը…….

ջրածին-H

ածխածին-C

թթվածին-O

ազոտ-N

ֆոսֆոր-P

ծծումբ-S

նատրիում-Na

կալիում-K

կալցիում-Ca

մագնեզիում-Mg

երկաթ-Fe

ֆտոր-F

քլոր-Cl

բրոմ-Br

յոդ-I

սիլիցիում-Si

մանգան-Mn

պղինձ-Cu

ցինկ-Zn

արծաթ-Ag

ոսկի-Au

  • կարգաթիվը…..

ածխածին-6

ջրածին-1

թթվածին-8

ազոտ-7

ֆոսֆոր-15

ծծումբ-16

նատրիում-11

կալիում-19

կալցիում-20

մագնեզիում-12

երկաթ-26

ֆտոր-9

քլոր-17

բրոմ-35

յոդ-53

սիլիցիում-14

մանգան-12

պղինձ-29

ցինկ-30

արծաթ-47

ոսկի-79 

  • միջուկի  լիցքը …..

  • հարաբերական ատոմային զանգվածը՝ Ar

ածխածին-12

ջրածին-1

թթվածին-16

ազոտ-14

ֆոսֆոր-31

ծծումբ-3

, նատրիում-23

կալիում-39

կալցիում-40

մագնեզիում-24

երկաթ-55

ֆտոր-19

քլոր-35

բրոմ-80

յոդ-127

սիլիցիում-28

մանգան-55

պղինձ-63

ցինկ-65

արծաթ-107

ոսկի-197 

  • ատոմի բաղադրությունը ….
  • մեկ ատոմի զանգվածը mօ,(գ)

  • ո՞ր  պարբերության տարր  է …

ածխածին-2

ջրածին-1

թթվածին-2

ազոտ-2

ֆոսֆոր-3

ծծումբ-3

նատրիում-3

կալիում-4

կալցիում-4

մագնեզիում-3

երկաթ-4

ֆտոր-4

քլոր-3

բրոմ-4

յոդ-5

սիլիցիում-3

մանգան-4

պղինձ-4

ցինկ-4

արծաթ-5

ոսկի-6 

  • ո՞ր  խմբի  և ենթախմբի տարր  է …

ածխածին-IV A

ջրածին-I A

թթվածին-VI A

ազոտ-V A

ֆոսֆոր-V A

ծծումբ-VI A

նատրիում-I A

կալիում-I A

կալցիում-II A

մագնեզիում-II A

երկաթ-VIII B

ֆտոր-VII A

քլոր-VII A

բրոմ-VII A

յոդ-VII A

սիլիցիում-VI A

մանգան-VII B

պղինձ-I B

ցինկ-II B

արծաթ-I B

ոսկի-I B 

  • ատոմի էլեկտրոնային  թաղանթի կառուցվածքը(էլեկտրոնների  բաշխումն  ըստ էներգետիկ մակարդակների, էլեկտրոնային բանաձևը, նաև  քվանտային  բջիջներով)
  • մետաղ է,`թե ոչմետաղ

Ինչպիսի՞  պարզ  և   բարդ նյութերի օրինակներ  գիտեք, որոնց  բաղադրության  մեջ  առկա  են  այդ  տարրի ատոմներ` գրեք  տարբեր  տարրերի  հետ   առաջացրած   միացությունների                բանաձևերը  և  կատարեք հետևյալ հաշվարկները`

Posted in Հայոց լեզու 9

Գրաբար

Ճանաչել զիմաստութիւն եւ զխրատ, իմանալ զբանս հանճարոյ:

Կարդա այսպես.

զիմաստութիւն – զիմաստություն

զխրատ – ըզխրատ

զբանս – ըզբանըս

հանճարոյ – հանճարո

Բառարան

զիմաստութիւն – իմաստությունը

 զխրատ – խրատը

բան – խոսք

զբանս – խոսքերը

Հարց և առաջադրանք

Նկատեցի՞ր` ինչպես է կարդացվում զ մասնիկը (նախդիրը) բաղաձայնից առաջ:

Նախադասությունը գրավոր փոխադրիր:

Ճանաչել իմաստություն և խրատ իմանալ խոսքը հանճարո։

Posted in Գերմաներեն

Klassenarbeiten

1 Ich lese ein Buch.

Lese ich ein Buch.

Ein Buch lese ich.

Kein – ոչ մի – գոյական

nicht- ոչ- բայ

Ich lese kein Buch.

Ich liebe nicht.

Ich habe 2 Katzen.

Ich mag Schokolade.

Er ist ein Sänger

Sie ist meine Schwester.

1) Habe ich 2 Katzen

2 Katzen habe ich.

Ich habe kein Katzen

Ich habe nicht.

2)Mag ich Schokolade?

Schokolade mag ich .

Ich mag kein Schokolade.

Ich mag nicht

3)Ist er ein Sänger?

Ein ist er Sänger.

Er ist kein Sänger.

Er ist nicht.

4)Ist sie meine Schwester?

Meine ist sie Schwester.

Sie ist kein Schwester

Sie ist nicht.

5 նախադասություն

արական- der իգական – die չեզոք – das

wominativ- der (ein) die eine das ein

genitiv- des eines der einer des eines

dativ – dem einem der einer dem einem

akkusativ- den einen die eine das ein

die

der

den

die

Posted in Գրականություն 9

Քիթը

Լուիս Ֆերնանդու Վերիսիմու

Նա շատ հարգված ատամնաբույժ էր` քառասունքանի տարեկան, աղջիկը` համարյա ուսանող: Լուրջ, զուսպ, առանց զարմացնող տեսակետների, բայց որպես մասնագետ ու քաղաքացի` մեծ համբավ վայելող մարդ: Մի օր տուն եկավ մի դնովի քթով: Վախն անցնելուց հետո, կինն ու աղջիկը ծիծաղեցին կեղծ հանդուրժողականությամբ: Ակնոցի սև շրջանակներով, հարբեցողի քթերից էր` ունքերով ու բեղերով, որ մարդուն նմանեցնում է Գրաուչո Մարկսին : Բայց մեր ատամնաբույժը չէր փորձում նմանակել Գրաուչո Մարկսին: Նստեց ճաշի սեղանի շուրջ (միշտ տանն էր ճաշում), իր սովորական ձգվածությամբ, հանգիստ ու մի թեթև ցրված: Բայց դնովի քթով:
– Սա ի՞նչ է,- պակաս ծիծաղելով հարցրեց կինն աղցանից հետո:
– Սա՞, ի՞նչը:
– Այդ քիթը:
– Ա՜խ, սա: Մի ցուցափեղկում տեսա, մտա ու առա:
– Հայրի՜կ…
Ճաշից հետո, ամեն օրվա պես, նա թիկնեց հյուրասենյակի բազմոցին: Կնոջ համբերությունը հատեց:
– Հենց հիմա դա հանի:
– Ինչո՞ւ:
– Կատակն էլ իր ժամանակն ունի:
– Բայց սա կատակ չէ:
Ննջեց` հարբեցողի քիթը դրած: Կես ժամ անց արթնացավ ու շարժվեց դեպի դուռը: Կինը նրան հարցրեց.
– Ո՞ւր ես գնում:
– Ինչպե՞ս թե ուր եմ գնում. վերադառնում եմ աշխատանքի:
– Բայց այդ քթո՞վ:
– Ես քեզ չեմ հասկանում, – ասաց նա` առանց ապակիների շրջանակների միջից դժգոհ նայելով կնոջը:- Եթե նոր փողկապ լիներ, դու ոչինչ չէիր ասի: Միայն այն պատճառով, որ քիթ է…
– Հարևանների մասին մտածիր: Հաճախորդների մասին մտածիր:
Հաճախորդներն, իրականում, չհասկացան հարբեցողի քթի խորհուրդը: Ժպտացին, հարցեր տվեցին, բայց այցելությունն ավարտեցին հետաքրքրված՝ ատամնաբուժարանից դուրս գալով կասկածների մեջ:
– Գժվե՞լ է:
– Չգիտեմ,- պատասխանում էր քարտուղարուհին, որն արդեն տասնհինգ տարի նրա հետ էր աշխատում:- Երբեք նրան այսպիսին չեմ տեսել:
Այդ գիշեր, ինչպես միշտ` քնելուց առաջ, նա լոգանք ընդունեց: Հետո պիժաման հագավ, դրեց կեղծ քիթը և գնաց պառկելու:
– Դու այդ քիթը անկողնում դնելո՞ւ ես,- հարցրեց կինը:
– Այո: Բացի այդ, այլևս չեմ հանելու այս քիթը:
– Բայց ինչո՞ւ:
– Իսկ ինչո՞ւ ոչ:
Քնեց անմիջապես: Կինը գիշերվա կեսն անցկացրեց քթին նայելով: Նա խելագարվել է: Հաստատ: Ամեն ինչ վերջացած է՝ փայլուն կարիերան, համբավը, անունը, հոյակապ ընտանիքը. ամեն ինչը փոխել է մի դնովի քթով:
– Հայրի՛կ…
– Այո, աղջիկս:
– Կարո՞ղ ենք զրուցել:
– Իհարկե կարող ենք:
– Այդ քո քթի մասին…
– Իմ քթի մասին, նորի՞ց: Լսեք, դուք միայն դրա մասի՞ն եք մտածում:
– Պա՜պ, բա ինչպե՞ս չմտածենք: Մի ժամվա մեջ քեզ պես մարդը որոշում է դնովի քթով ման գալ ու չի ուզում, որ դա ոչ ոք չնկատի՞:
– Քիթն իմն է ու շարունակելու եմ այն կրել:
– Բայց ինչո՞ւ, հայրի՛կ: Դու չե՞ս գիտակցում, որ շենքի ծաղրածուն ես դարձել: Ես այլևս չեմ կարողանում հարևանների դեմքին նայել ամոթից: Մայրիկն այլևս հասարակական կյանք չունի:
– Չունի, որովհետև չի ուզում:
– Բայց ինչպե՞ս դուրս գա փողոց դնովի քթով մի մարդու հետ:
– Բայց ես «մի մարդ» չեմ: Ես՝ ես եմ: Իր ամուսինը: Քո հայրը: Նույն մարդն եմ, ինչ կայի: Հարբեցողի քիթը չի նշանակում ,որ մի բան փոխվել է:
– Եթե դա փոփոխություն չի նշանակում, այդ դեպքում ի՞նչ իմաստ ունի այն օգտագործելը:
– Իսկ եթե դա փոփոխություն չի նշանակում, ինչո՞ւ չօգտագործել:
– Բայց, բայց…
– Աղջիկս…
– Հերի՛ք է: Այլևս չեմ ուզում զրուցել: Դու այլևս իմ հայրը չես:
Կինն ու աղջիկը տնից գնացին: Նա կորցրեց իր բոլոր հաճախորդներին: Քարտուղարուհին, որ տասնհինգ տարի աշխատում էր իր հետ, դուրս եկավ աշխատանքից. չգիտեր, ինչ սպասել մի մարդուց, ով դնովի քիթ է օգտագործում: Խուսափում էր նրան մոտենալուց: Հրաժարականը փոստով ուղարկեց: Մտերիմ ընկերները վերջին փորձն արեցին՝ նրա համբավը փրկելու, համոզեցին հոգեբույժի դիմել:
– Դուք կհամաձայնեք,- ասաց հոգեբույժը` գալով այն եզրակացության, որ նրա հետ ամեն ինչ նորմալ է,- որ ձեր պահվածքը մի քիչ տարօրինակ է…
– Ուրիշների՛ պահվածքն է տարօրինակ,- ասաց նա:- Ես շարունակելու եմ կրել սա: Իմ մարմնի իննսուներկու տոկոսը շարունակում է մնալ առաջվանը: Չեմ փոխել ո՛չ հագուստիս, ո՛չ մտածելուս, ոչ էլ պահվածքիս ձևը: Նույն հիանալի ատամնաբույժն եմ, լավ ամուսին, լավ հայր, հարկատու, Ֆլումինենսեի աշխատակիցը, ամեն ինչ առաջվա պես: Բայց մարդիկ այս քթի պատճառով հրաժարվում են ամեն ինչից: Մի հասարակ հարբեցողի քթի պատճառով: Այսինքն ես՝ ես չեմ, ես իմ քի՞թն եմ:
– Այո…,- ասաց հոգեբույժը:- Թերևս դուք ճիշտ եք…
Ի՞նչ եք կարծում, ընթերցող: Նա ճի՞շտ է: Ինչ ուզում լինում է, լինի, նա չհանձնվեց: Շարունակում է օգտագործել դնովի քիթը: Որորվհետև հիմա դա այլևս քթի հարց չէ: Հիմա՝ սկզբունքի հարց է:

Պորտուգալերենից թարգմնեց Անի Վարդազարյանը

1.  Ո՞րն է հեքիաթի գլխավոր ասելիքը: Ընտրե՛ք մտքերից մեկը և ընտրությունը հիմնավորե՛ք:

  • Քեզ նվիրված մարդուն պետք է հավատարիմ լինել:
  • Ընկերոջդ թերության նկատմամբ կարելի է ներողամիտ լինել:
  • Որովհետև Բոլոր մարդիկ էլ մի բանում թերանում են և պետք է մարդուն ներել։
  • Նյութական արժեքից ավելի կարևոր են գեղեցկությունն ու ուրախությունը:
  • Մարդու հնարամտությունը սահման չունի:

  • 2․ «Ես հուսով եմ, ավելի շուտ՝  համոզված եմ, որ դու հասկացար, թե ինչու եմ քեզ նվիրում այս  հեքիաթը»: Ինչո՞ւ է պատմող հերոսը հեքիաթը Ձեզ նվիրում: Հիմնավորե՛ք՝ ըստ ստեղծագործության մեջ արտահայտված գաղափարի:
  • Հեքիաթը ուզում է ասել որ մարդկանցով պետք չի ապրել կամ անել այնպես ինչպես նրանք են կամենում այլ լինել այնպիսին ինչպիսին որ կաս։