Posted in Հայոց լեզու 9

Գործնական աշխատանք    


Հելլենական մի ընտանիքում երկվորյակ աղջիկներ ծնվեցին: Մեկի անունը դրին Սուտ, մյուսինը՝ Ճշմարտություն: Սուտը թխամորթ էր, ոչ ակնահաճո, Ճշմարտությունը խարտիշահեր էր, ուներ վճիտ ու հոգեթով հայացք և մշտապես ճերմակ զգեստ էր կրում: Սուտը մշտապես շպարվում էր, որ քրոջից առավել առինքնող երևա: Սուտը սկզբում հրապուրում էր մարդկանց, բայց շուտով ամենքը հիասթափվեցին նրա պճնված ու անբնական տեսքից: Չարացավ Սուտը և սկսեց սուտ բամբասանքներ տարածել: Մարդիկ, որ սիրում և հավատում էին միմյանց, սկսեցին գժտվել: Երբ հասկացան, որ դրա մեղավորը Սուտն է, որոշեցին պատժել ամբարիշտ աղջկան: Իմանալով այդ մասին՝ Սուտը դիմեց հերթական ստորության: Նա քրոջն առաջարկեց գետում լողալ: Բարեհամբույր աղջիկը, ոչինչ չկասկածելով, հանվեց ու մտավ գետը: Սուտն անմիջապես հափշտակեց նրա զգեստն ու փախավ: Ճշմարտությունը կռահեց քրոջ նենգ մտադրությունը. բոլորին մոլորեցնելու համար քույրն ուզում է կրել իր ճերմակ զգեստը: Պետք էր անհապաղ օգնել մարդկանց, և Ճշմարտությունն առանց վարանելու սկսեց մերկ շրջել, որ ամենքը տեսնեն իրեն ու չհավատան ճերմակ զգեստով աղջկան: Շատ տարիներ են անցել: Երբեմն Ստին հաջողվում է մարդկանց խաբել, բայց դա երկար չի տևում, որովհետև …
Իսկ այդ օրերից մեզ է հասել « Սուտն իր մշտական ուղեկիցն ունի՝ խորամանկությունը» արտահայտությունը:

  1. Գրի՛ր ամբարիշտ, վարանել, բարեհամբույր, նենգ, առինքնող բառերի երկուական հոմանիշ:
  2. ամբարիշտ- անհաշտ, դաժան
  3. վարանել- վախենալ , երկմտել
  4. բարեհամբյուր- հաճելի, սիրելի
  5. նենգ- խորամանկ, խարդախ
  6. առինքնող- գրավել , հմայել
  7. Բառակազմորեն վերլուծի՛ր տեքստում ընդգծված բառերը (արմատը՝ մեկ, ածանցը երկու գծով)՝ նշելով հնչյունափոխության դեպքերը:
  8. երկվորյակ -երկ + վորյակ
  9. ակնահաճո- ակն + ա + հաճժո
  10. խարտիշահեր – խարտիաշ + ա + հեր
  11. հոգեթով – հոգի + թով

  12. 4. Վերածի՛ր աշխարհաբարի և մեկնաբանի՛ր:
    Զայն գիտեմ, զի ոչինչ գիտեմ։
  13. Ես գիտեմ որ ոչինչ չգիտեմ։