Կրթությունը և գիտությունը XIX դարի երկրորդ կեսին, XX դարի սկզբին\
Յուրաքանչյուր անհատին ներկայացնելիս
ա.նկարագրել. ժամանակարջանը, անցած ճանապարհը
բ. հիմնավորել հաջողությունների նորարաության կարևորումը տվյալ ժամանակարջանի համար, համադրել այդ նորարարության զարգացումը արդի շրջանում
գ. ներկայացնել տվյալ անհատի թևավոր խոսքեր դարձած մտքերը
1.Հիմնարար գիտություններ
Չ.Դարվին, Դ. Մենդելեև, Ա..Այնշթայն, Գ. Մենդել, Լ.Պաստյոր, Ա.Բելլ, Թ. Էդիսոն
Լ.Պաստյոր
Լուի Պաստյորը ծնվել է Ֆրանսիայի արևելքում՝ Դոլ քաղաքում, կաշեգործի ընտանիքում։ Հայրը՝ Ժան-Ժոզեֆ Պաստյորը, ժամանակին մասնակցել էր Նապոլեոն Բոնապարտի ռազմական արշավանքներին, ճակատամարտերին։
Լուին մանկությունն անց է կացրել Շվեյցարիայի հետ սահմանին մերձ Արբուա քաղաքում։ Այստեղ էլ հաճախել է դպրոց, այնուհետև՝ քոլեջ, որտեղ, չնայած տարիքով ամենփոքրը լինելուն, ջանասիրության, ընթերցասիրության, խելքի, ուշիմության շնորհիվ դարձել է դասախոսի օգնական։ Ի դեպ, դեռ վաղ հասակում դրսևորել է նաև նկարչի ու գրողի անուրանալի ձիրքեր, սակայն հետագայում չի զարգացրել դրանք՝ իրեն լիովին նվիրելով գիտությանը։
Ուսումը շարունակել է Բզանսոնում, այնուհետև՝ Փարիզում՝ լավագույն ուսումնական հաստատության համարում ունեցող Էկոլ նորմալ բարձրագույն դպրոցում (եղել է համբավավոր բնագետներ, պրոֆեսորներ Դյումայի և Բալարդի ուսանողը)։ Ուսումնառությունն ավարտելով՝ որոշ ժամանակ ֆիզիկա է դասավանդել Դիժոնի ավագ դպրոցում։ 1849 թվականին մեկնել է Ստրասբուրգ, որտեղ հաջողությամբ պաշտպանել է դոկտորական իր ատենախոսությունը։ Այդ նույն տարում ամուսնացել է Ստրասբուրգի համալսարանի ռեկտորի դստեր՝ Մարի Լորանի հետ, ունեցել են հինգ երեխա, որոնցից երեքը վաղ հասակում մահացել են որովայնային տիֆից (ի դեպ, անձնական այդ ողբերգությունն է դրդել, որ նա խորամուխ լինի մանրէաբանության մեջ)։
1854 թվականին Ստրասբուրգից ընտանիքով մեկնել է Լիլ՝ վերաբացելու տեղի համալսարանը։ Երեք տարի անց էլ նշանակվել է Փարիզի Էկոլ նորմալ բարձրագույն դպրոցի ուսումնական աշխատանքների գծով ղեկավար։ 1857 թվականը Լուի Պաստերի կյանքում նշանավորվել է նաև նրանով, որ վերջապես հրապարակել է ֆերմենտացիայի (խմորման) և նյութերի քայքայման բնագավառներում իր կատարած ուսումնասիրությունների արդյունքները։ Նա հետազոտել է հետվակցինային իմունիտետի երևույթը, հայտնաբերել մի շարք վակցիններ, այդ թվում՝ կատաղության, սիբիրախտի, խոլերայի դեմ։ Հայտնագործել է նաև բակտերիաների աճեցման մեթոդներ, առաջինը կիրառել հեղուկ միջոցներ։ Իր մեծարժեք հայտնագործությունների, անձնվեր աշխատանքի համար Լուի Պաստյորը արժանացել է Պատվո լեգեոնի ասպետի բարձր կոչման, դարձել աշխարհի մի շարք երկրների գիտական հաստատությունների, կազմակերպությունների պատվավոր անդամ
2.Հոգեբանության պատմությունը. Զիգմոնդ Ֆրոյդ
3.Ալֆրեդ Նոբել