Posted in Հայոց լեզու 8

Ենթակա

Ենթակա, նախադասության երկու գլխավոր անդամներից մեկն է։ Ենթական ցույց է տալիս, թե ով կամ ինչն է կատարում  գործողությունը։ Ենթական նախադասության այն անդամն է, որին ստորոգումով վերագրվում է որևէ հատկանիշ։ Հայերենում ենթական դրվում է ուղղական հոլովով։ Ենթական պատասխանում է ո՞վովքե՞ր, ինչ, ինչեր  հարցերին։ Հայերենում ենթական արտահայտվում է՝
գոյականով
ածականով
թվականով
դերանունով
դերբայով:

Ենթական արտահայտվում է`

  • գոյականով, որը կարող է լինել անձ, իր, երևույթ, հասկացություն և այլն։

Օրինակ՝ Վրնջում էին ձիերը մետաղաձայն և երկարածոր (Ակսել Բակունց)։

  • Այն բոլոր դերանուններով, որոնք մատնացույց են անում անձ կամ իր։

Օրինակ՝ Ե՛վ դժբախտ է նա, և՛ մեռած, ով երգ չի հասկանում, չի սիրում (Ավետիք Իսահակյան)։

  • Փոխանուն ածականով, այսինքն` ածականը պետք է պարտադիր հոդ ստանա և գործածվի գոյականաբար.

Օրինակ՝  Գեղեցիկը միշտ գնահատվում է: 

  • Փոխանուն թվականով`

Օրինակ՝ Ներկաներից հինգը պատասխանեցին  անմիջապես, իսկ երկուսը  մի փոքր ուշ։

  • Բայի անդեմ ձևերով` անորոշ, ենթակայական և հարակատար դերբայներով.

ա) անորոշ դերբայով

օրինակ՝ Աղոթելը նրա միակ մխիթարությունն էր այդ ծանր պահին։

բ) փոխանուն ենթակայական դերբայով

օրինակ՝ Պտուղդ քաղող չկա, մասրենի՛, սարի՛ մասրենի (Համո Սահյան)։

գ) փոխանուն հարակատար դերբայով

օրինակ՝ Քնածը այդպես էլ չիմացավ մեր դուրս գնալը։

  • Բառակապակցությամբ`

Օրինակ՝ Սերը քանդելը եկեղեցի քանդելուց վատ է (ժող.):

Նախադասությունը կարող է ունենալ նաև բազմակի ենթականեր։ Օրինակ՝ Նրա ծանր հառաչանքները, ողբը, հեծկլտանքը կտրատում էին սիրտս։

Օրինակ`
….մուտքից դուրս եկավ( ո՞վ)- Ոստիկանը դուրս եկավ:
Հանկարծ հայտնվեց: (ո՞վ) – Տատիկս
Որեմն կատարվե՞ց: (ի՞նչը)- երազանքը
Այստեղից չի լսվի: (ի՞նչը) – աղմուկը
Հևասպառ սարն էր բարձրանում: (ո՞վ) – Ճամփորդը

Կազմել նախադասություններ, որոնոցում ենթակաները արտահայտված լինեն գոյականով, ածականով, թվականով, դերանունով, դերբայով:

Արմանը գնաց արշավի։ ( Ով ՞ )

Աշխատողը վայելում է։ ( Ով՞ )

Դպրոցականներից տաս հոգի բացակայում է ( Քանի՞)

Նա հաղթահարել է դժվարությունը։ (Ով՞)

Author:

Բարև ձեզ ես 👩🏻Նարե Խաչատրյանն եմ, սովորում եմ մխիթար Սեբաստացի կրթհամալիրում։ Ես 7 տարի սովորել եմ երաժշտական դպրոցում և նվագել եմ ջութակ։նաև ես սիրում եմ նկարել և երգում եմ։

Leave a comment