արզ նախադասությունները փակագծում գրված շաղկապով կամ դերանունով միացրո՛ւ, դարձրո՛ւ բարդ նախադասություն (անհրաժեշտության դեպքում դրանցում որոշ փոփոխություննե՛ր արա):
Մի թռչունը չի կարող Եգիպտոս չվել: Եգիպտոսի տեղը չգիտի (որովհետև կամ քանի որ)
Ամեն գարնան երկու հակառակորդների հանդիպումը դառնում էր ավելի վտանգավոր: Ձմռան պարապությունից ավելի ուժ ու եռանդ ստացած՝ նրանք ավելի կատաղի էին դառնում: (որովհետև կամ քանի որ)
Առակագիր Եզոպոսը մի անգամ մտավ նավաշինարան: Այնտեղ նավաշինարարներն սկսեցին նրան ծաղրել ու բարկացնել: (որտեղ)
Պատանին գնաց մի ալևոր մարդու մոտ: Նրան հարցներ ճանապարհի մասին: (որպեսզի, որ)
Նավազը որդուն ուղարկեց ուսումնարան: Քերականություն սովորիր: (որ, որպեսզի)
Պարզ նախադասությունները փակագծում գրված շաղկապով կամ դերանունով միացրո՛ւ, դարձրո՛ւ բարդ նախադասություն (անհրաժեշտության դեպքում դրանցում որոշ փոփոխություննե՛ր արա):
Որսորդներն իրենց շների հետ հայտնվեցին: Վախկոտ նապաստակն իր համար թռչկոտում էր անտառի բացատում (երբ, երբ որ)
Աղվեսը ուզում էր խախտել պայմանն ու դուրս թռչել: Այծը նախատեց աղվեսին: ( հենց որ, երբ)Կարապները չէին ուզում ապրել մարդկանց մոտ ու երգել նրանց համար: Ծիծեռնակները ծաղրում էին կարապներին: (քանի դեռ, այնքան ժամանակ)
Մեղուները չէին ուզում իրենց մեղրը մարդկանց տալ: Նրանք որոշեցին խայթոցով վնասել մեղրը տանողներին: (ուստի, հետևաբար)
Ծովի ջուրը չի խմվում: Ծովին հասնելը փրկություն էր թվում: (թեև, չնայած, բայց)
Ձեռքը մեկնեց անկարգին բռնելու: Մտքինը նրան պատժելը չէր: (թեև, չնայած, բայց)
Զույգ նախադասությունները փակագծում գրված շաղկապով կամ միացրո՛ւ՝ քանի ձևով կարող ես:
Օրինակ`
Դու ամբողջ աշխարհում շրջած կլինես: Դու կվերադառնաս (երբ)
– Երբ ամբողջ աշխարհում շրջած կլինես, կվերադառնաս: Դու, երբ ամբողջ աշխարհում շրջած կլինես, կվերադառնաս:
Կվերադառնաս, երբ ամբողջ աշխարհում շրջած կլինես:
Այդ կղզին կատարյալ դրախտ կարելի է դարձնել: Հորդաբուխ աղբյուրներ կային այնտեղ (որովհետև )
Անտառում դեռ ոչ մի շշուկ չէր լսվում: Անձրևը արդեն դադարել էր (չնայած)
Բոլորը քեզ նման մտածեին: Աշխարհն այդպիսին չէր լինի: (եթե)
Այնտեղ փնտրեցեք կորած ձիու հետքերը: Այս քարի կտորը գտել եք: (որտեղ)
Կետերը փոխարինի՛ր հարմար շաղկապով կամ դերանունով: Լեռնային հովիտներում գիշերը ձյուն է սպասվում, հովիտներում՝ անձրև:
Աշուն էր, զովաշունչ ու պայծառ աշուն,… սովորաբար լինում է Արարատյան դաշտում:
… ջրերը ձյան հալոցքից կամ հորդառատ անձրևներից վարարում էին, դաշտում բնական ավազաններ էին գոյանում:
Կարդացի անունս մի ոտանավորի տակ… ինձ թվաց,… իմ այդ ստորագրությունը ոսկե տառերով էր տպված:
… մինն ուներ, տասն եմ արել:
Այն օրից,… գյուղ էր եկել, անցել էր ուղիղ մեկ ամիս:
Հյուրերին առաջնորդեց դեպի տաղավարը,… գտնվում էր բակի խորքում:
… մեծահռչակ զորավար էր,… երկրների կուսակալ:
… նույն ուղղությամբ չէին գնում, միմյանց չէին հանդիպում:
… հնէաբանը,… թանգարանի տնօրենը նոր քննության գաղափարին չընդդիմացան:
Տրված զույգ նախադասություններն իրար միացրո՛ւ և, ու շաղկապներից մեկով:
Աղվեսը մի թուղթ գտավ: նա այդ թուղթը տարավ գայլին:
Թագավորը ժլատ աչքածակ մարդ էր: և հրամայեց, որ կարասը իրեն տան:
Կղզին լճի հարավ-արևելքում էր: նա լճի հյուսիսային ափից տարբերվում էր թե՛ բուսականությամբ, թե՛ կենդանիներով:
Խեղճ կապիկը պիտի վարժվի նեղլիկ վանդակին: և անընդհատ պիտի փորձի դուրս պրծնել այդտեղից:
Զինվորն իջեցրեց բացովին կամուրջը: Չոր փոսի վրայով անցնելով՝ տիկինը մոտեցավ կոճղերին:
Մառախուղի միջից նախիրն էր մեզ ընդառաջ գալիս: Վարորդը մեքենան արգելակեց:
Կապիկը կես ժամում խժռեց իմ բերած բանանները: Մեր միջև կարծես թե բարեկամություն հաստատվեց:
Որպես խայծ, վանդակի մեջ ես ամենագայթակղիչ բանանները կդնեմ: Նրան համոզելու համար տերն առաջինը կմտնի վանդակը: