Posted in Հայոց լեզու 8

 երկհնչյուններ

Առաջադրանքներ՝ 

  1. Տրված բառերը խմբավորիր ըստ նույն երկհնչյունի: 

    Մետաքսյա, ալյուր, եղբայր, յոթանասունմեկ, արդյոք, ձյութ, հյուրասիրություն, տեսաերիզ, խարույկ, քրիստոնյա, քաղաքամայր, լյարդ, կյանք, խոխոջյուն, գործունյա, հայելազարդ, շագանակագույն: 

    2. Կազմիր բառեր: 

    ակն+բույժ,  անասուն+բույծ, մարդ+խույս, բազում+ճյուղ, բյուր+ակն, սյուն+շար: 
  2. ակնաբույժ, անասնաբույծ , մարադախույս, բազմաճյուղ, բյուրակն, սյունաշար

    3. Գտիր տրված բառերի հոմանիշները: 

    կոտոշ (պոզ), միանգամից, հոտ, երկնագույն: 
  3. միանագամից-աստիճանաբար
  4. հոտ -հետք
  5. երկնագույն- կապույտ

    4. Ընտրիր և լրացրու համապատասխան բառը՝ բյուր, սույն, սյուն, բույր: 

    Սույն թվի ապրիլ ամսին մասնակցեցինք օլիմպիադայի: 

    Տաճարի մեկ սյունը դեռևս կանգուն էր: 

    Ծաղիկների բույրը լցրել էր սենյակը: 

    Արագածը բյուր աղբյուրների լեռ է: 

    5. Արտագրիր և լրացրու երկհնչյունները՝ այ, յա,  յու, յե: 

    Սուրբ Մեսրոպ Մաշտոցի աշակերտը՝ Կորյունը, գրել է իր ուսուցչի կյանքի պատմութ-նը: Մեսրոպ Մաշտոցը ծնվել է Տարոնի Հացեկաց գյուղում: Նրա  հայրը Վարդանն էր, իսկ մոր մասին տեղեկություններ չկան: 

    Մեսրոպը կրթութ յուն ստացել է հունական դպրոցում: Հետո շրջել է Հա-ստանով մեկ, ժողովրդի համար կարդացել է Աստվածաշունչ մատյանը և թարգմանել հայերեն: Նա հասկացել է, որ հայը պիտի իր գիրն ունենա, կարդա և գրի մ այրենի լեզվով:

Գրիր յ ձայնակապը այն բառերում կամ բառաձևերումորտեղ անհրաժեշտ է: 

Լի-ություն, հեքիյաթ, հաերեն, գություն, վերարկոյով, պոյեմ, նկարեյի, քահանայի, մրցե-ի, ժողովածու-ից, գնայի, մոտենայի, րոպե-ից, տղա-ի, արքա-ի, միլիոն, ցերեկա-ին, Ամերիկայի, Նարինեյի, Կարոյի: 

Հայերենի երկհնչյունները 

Յ կիսաձայնը միանում է որևէ ձայնավորի և երկհնչյուն կազմում: Հայերենի երկհնչյուններն են՝ 

  • այ- հայ, մայր, վայր 
  • յա- պատյան, կյանք, բրդյա 
  • ույ- հույս, բույր, բույն 
  • յու-հյութ,  մյուս 
  • ոյ- խոյ, գոյ 
  • յո-յոթանասուն, յոդ 
  • եյ- թեյ, մեյլ 
  • յի- լեռնային, կարդայի: 

    Երկհնչյուն է նաև ե-ն, որը բառասկզբում և ձայնավորից հետո՝ բառամիջում, արտասանվում է յէ, օրինակ՝ ելակ, ամենաերկար: 

    Եթե յ-ն երկու ձայնավորների միջև է գտնվում, այն երկհնչյուն է կազմում իրենից հետո եկող ձայնավորի հետ: Օրինակ՝ խաղայի բառում երկհնչյուն է ոչ թե այ-ը, այլ յի-ն: 
Posted in Uncategorized, քիմիա 8

Մայիսի 17 – 21

1 . Ինչպիսի՞ն են քիմիական տարրերի զանգվածային հարաբերությունները հետեւյալ բանաձեւերով արտահայտվող նյութերում.
C2H6 և CO , SO2

C2H6-12 x 2=24

1 x 6=6

24 / 6=24 / 3=6 / 3=2 / 1

CO – 12/16=6/8=3/4

SO2- 16 x 2=32

32 / 32=1 / 1

2. 

Օքսիդացման աստիճանը միացությունում ատոմի պայմանական լիցքն է :

3.

Գրե՛ք նյութերի քիմիական բանաձեւերը, եթե հայտնի է, որ դրանց բաղադրության մեջ առկա են.
ա) ջրածնի երկու եւ թթվածնի երկու ատոմ,

Պատասխան- H2O2


բ) ազոտի ու թթվածնի երկուական ատոմ:

Պատասխան – Fe2O2

Հաշվել դրանց հարաբերական մոլեկուլային զանգվաը:

Mr- (H2O2)=2 x Ar(H)+2 x Ar(O)=2 x 1+2 x 16=34

Mr- (Fe2O2)=2 x Ar(Fe)+2 x Ar(O)=2 x 56+2 x 16=144

Հաշվել Fe2O3 ում երկաթի և թթվածնիբօքսիդացման աստիճանը համապատասխանաբար հավասար է.
ա) -2 -2

բ) -2 +2

գ) +3 -2

դ) +2 0


5.

4.

Որոշե՛ք տարրերի օքսիդացման աստիճանները հետեւյալ միացությունների բանաձեւերում՝ AIPO4, CaCO3, CO2, AI2O3:

6.Որքա՞ն է ազոտի օքսիդացման աստիճանը ամոնիակի`NH3 մոլեկուլում. 1) +3
2) — 3 3) +2 4) +1

Posted in երկրաչափություն 8

Բազմանկյուն

Սահմանում

Կանոնավոր բազմանկյուն կոչվում են այն ուռուցիկ բազմանկյունները որի բոլոր անկյունները հավասար են և բոլոր կողմերը։

բազմանկյուններ (1)

Թեորեմ

Ուռուցիկ n անկյան գումարը հավասար է

( n – 2 ) x 180

Խնդիրներ

Գտեք ուռուցիկ քառանկյան անկյունները, եթե դրանք իրար հավասար են

N=4

Լուծում

(4-2) x 180=360

360 : 4=90

Գտեք ուռուցիկ վեցանկյան անկյունները, եթե դրանք  իրար հավասար են:

լուծում

N=6

(6-2) x 180=720

720 / 6=120

Քանի՞ կողմ ունի ուռուցիկ բազմանկյունը, եթե նրա անկյունների գումարը 540^0 է:

լուծում

540 : 180 + 2 = 5

Posted in քիմիա 8

Ջրածնային ցուցիչ

Վերցրեցինք 6 փորձանոթ: Երեք փորձանոթում լցնում էնք մեկական միլիլիտր ալկալու

լուծույթ, իսկ մյուս երեքում` մեկական մլ ջուր: Եվ ալկալու լուծույթներին, եւ’ ջրին

հերթականությամբ ավելացրե’ք 1-2 կաթիլ ֆենոլֆտալեին, մեթիլօրանժ եւ լակմուս:

Եվ ամեն մի գույնից կիմանանք թե ինչ ցուցիչ է։

Posted in Աշխարհագրություն 8

ԱՄՆ

Միացյալ Նահանգները ժամանակակից աշխարհի տնտեսական, քաղաքական և ռազմական ամենահզոր ուժն է։ Համախառն Ներքին Արդյունքի գրեթե 1/4 մասը ստեղծվում է ԱՄՆ-ում։ Արդյունաբերության և գյուղատնտեսության արտադրանքի ծավալով և արտահանմամբ, արտաքին առևտրի շրջանառության ծավալով, կապիտալի արտահանմամբ, գիտատեխնիկական ներուժով և սպասարկման ոլորտի զարգացման մակարդակով աշխարհի առաջատար տերությունն է։ Ամերիկայի Միացյալ Նահանգների տնտեսությանը բնորոշ է արտադրության և կապիտալի համակենտրոնացման բարձր աստիճանը։ Աշխարհի բոլոր երկրներից առաջինը հետարդյունաբերական փուլ թևակոխած այս երկրում ծառայություններ մատուցող ճյուղերի բաժինը համախառն ներքին արդյունքում կազմում է մոտ 80 %, իսկ արտադրական ոլորտին բաժին է ընկնում ընդամենը 20 %։

Ազգաբնակչություն▲332 278 200 մարդ
Posted in Աշխարհագրություն 8

Ավստրալիա

Աշխարհամասի աշխարհագրական դիրքի առանձնահատկություններն են՝

 1. մայրցամաքի կենտրոնով անցնում է հարավային արևադարձը, որին ավելի մոտ է հյուսիսային եզրը (Յորք հրվ.), քան հարավայինը

2. մայրցամաքն ամբողջությամբ գտնվում է Տաք ջերմային գոտում, իսկ աշխարհամասը՝ նաև Բարեխառն

3. ինչպես մայրցամաքի, այնպես էլ աշխարհամասի ափերը ողողում են Հնդկական (մայրցամաքի արևմտյան ափեր) և Խաղաղ օվկիանոսի (մայրցամաքի արևելյան ափեր) ջրերը

4. աշխարհամասը գտնվում է միաժամանակ բոլոր 4 կիսագնդերում, քանի որ Օվկիանիայում գտնվող Կիրիբատի կղզին միակն է, որի տարածքով անցնում է և՛ հասարակածը, և՛ 180° միջօրեականը, իսկ մայրցամաքն ամբողջությամբ գտնվում է հարավային և արևելյան կիսագնդերում

5. մայրցամաքին առավել մոտ է Ասիան, որից այն բաժանվում է մի խումբ կղզիներով և Թորրեսի նեղուցով: 

Australia Cayraketer.jpg

Հայտնի է, որ Ավստրալիայի ափերի մոտով անցնում են երկու օվկիանոսային հոսանքներ՝ արևմուտքում Արևմտաավստրալական սառը հոսանքը, իսկ արևելքում՝ Արևելաավստրալական տաք հոսանքը: Ավստրալիայի տարածքում առանձնացնում են նաև երկու խոշոր թերակղզի՝ Առնհեմլենդը և նրանից արևելք գտնվող Քեյփ Յորքը և երկու նեղուց, որոնք բաժանում են մայրցամաքը հարակից կղզիներից: Այդ նեղուցներն են. հյուսիսում՝ Թորրեսի, որը բաժանում է Ավստրալիան Նոր Գվինեայից և միևնույն ժամանակ կապ է հանդիսանում Կորալյան և Արաֆուրյան ծովերի միջև, ինչպես նաև հարավում գտնվող Բասսի նեղուցը, որը բաժանում է Ավստրալիան Թասմանիա կղզուց: Բացի այս երկունեղուցները, աշխարհամասում հայտնի է նաև Կուկի նեղուցը, որը, գտնվելով Նոր Զելանդիայում, միմյանցից բաժանում է Հյուսիսային և Հարավային կղզիները:

Posted in Հայոց լեզու 8, Մայրենի 8

Ստորոգյալ

Նախադասության գլխավոր երկու անդամներից մեկը ստորոգյալն է։ Ստորոգյալը  ցույց է տալիս, թե ինչ է անում, ինչ է լինում կամ ինչ է, ով է, ինչպիսին է ենթական։

Ստորոգյալը լինում է  պարզ և բաղադրյալ։

Պարզ է այն ստորոգյալը, որն արտահայտված է խոնարհված բայով։

Օրինակ՝ Օրերը տաքացան։ Խումբը ճամփորդում է։

Բաղադրյալ է այն ստորոգյալը, որն արտահայտված է որևէ խոսքի մասով և օժանդակ բայով, օրինակ՝ Սեղանը հին է։ Կռվողները քսանն էին:

Բաղադրյալ ստորոգյալի մաս կազմող խոսքի մասը կոչվում է ստորոգելի, իսկ դիմավոր բայը՝ հանգույց։ Ստորոգելին արտահայտվում է գոյականով, ածականով, թվականով, դերանունով, դերբայով:

Առաջադրանք:
1.Նախադասություններում ընդգծիր բաղադրյալ ստորոգյալները և որոշիր` ինչ խոսքի մասով են արտահայտված:

Արցախը Մեծ Հայքի նահանգներից տասներորդն էր: (թվական)
Նրա տեսածը անապատային խաբկանք էր: (գոյական)
Բզեզի համար աշխարհը հոտավետ բուրաստան է: ( բայ)
Նրա հայրը դու ես: ( դերանուն)
Մայրիկիս պատրաստածը շատ համեղ է: ( ածական)
Ձյան փաթիլները խնձորենու ճերմակ ծաղկաթերթեր են: (գոյական)
Միրգը շատ հասած էր: ( դերբայ)
Մեր պատմությունը կերտողները մենք ենք: (դերանուն)
Նա շատ համեստ ու նրբագեղ է:
Մրցանակակիրները երեքն էին; ( թվական)
Մայրս աչքիս փոքրացած Էր:
Նա բազում կյանքեր փրկած հայտնի բժիշկ է: ( գոյական)
Ընկերս սակավախոս է:
Այգու միակ ծառը դեռ կանգուն է: ( ածական)
Կռվողները բոլորն էին:( դերանուն)
Աշխարհում ամենալավ բանը ազատությունն է: ( գոյական)
Մեր պայքարը արդար է:
Այդ ամենի պատճառը նա է; (դերանուն)
Գրքի հեղինակը երկուսս ենք:
Մեղավորը ես էի:

2. Փակագծերում տրվածներից ընտրեք ճիշտ տարբերակը:
Նվագել (ջութակի վրա, ջութակ), կռվել թշնամու (դեմ, հետ), վերաբերել (հարցին, հարցի մասին), վատ վերաբերվել (ընկերոջը, ընկերոջ հետ), անհանգստանալ (կատարվածով, կատարվածից), մասնակցել (մրցույթին, մրցույթում), հաղթել (մրցույթում, մրցույթին), կասկածել (ընկերոջը, ընկերոջ վրա), համաձայն լինել (առաջարկին, առաջարկի հետ):

Նախադասությունները ամբողջացնել

Քանի որ կենսուրախ և կատակասեր մարդ էր,․․․․․․նա շատ բարի անձնավորություն էր։

Ուզում էի ձեզ այն պահին տեսնել և․․․․․․․․․ կարևոր բան ասեի

Անցել է ընդամենը երկու – երեք տարի , բայց․․․․․․․ նա էլ չի վերադարձել

Թեև հայրն արդեն ծերացել է , սակայն․․․․ այն հանգիստ մարդ է

Ով չի կառուցում ,․․․․․․․․․․․․ Նա չի վայելում

Ընտանիքի հոգսերով ամենեվին չեր զբաղվում որովհետև ․․․․․․ աշխատանքով էր զբաղված

Եղբայրն շատ էր անհանգստացել․․․․․․․

հանկարծ մի կրակոց լսվեց, և․․․․․․․․․․․․․․․

Posted in համաշխարհային 8

Առաջադրանք 1

Կրթությունը և գիտությունը XIX դարի երկրորդ կեսին, XX դարի սկզբին\

Յուրաքանչյուր անհատին ներկայացնելիս

ա.նկարագրել. ժամանակարջանը, անցած ճանապարհը

բ. հիմնավորել հաջողությունների նորարաության կարևորումը տվյալ ժամանակարջանի համար, համադրել այդ նորարարության զարգացումը արդի շրջանում

գ. ներկայացնել տվյալ անհատի թևավոր խոսքեր դարձած մտքերը

1.Հիմնարար գիտություններ

Չ.Դարվին, Դ. Մենդելեև, Ա..Այնշթայն, Գ. Մենդել, Լ.Պաստյոր, Ա.Բելլ, Թ. Էդիսոն

Լ.Պաստյոր

Լուի Պաստյորը ծնվել է Ֆրանսիայի արևելքում՝ Դոլ քաղաքում, կաշեգործի ընտանիքում։ Հայրը՝ Ժան-Ժոզեֆ Պաստյորը, ժամանակին մասնակցել էր Նապոլեոն Բոնապարտի ռազմական արշավանքներին, ճակատամարտերին։

Լուին մանկությունն անց է կացրել Շվեյցարիայի հետ սահմանին մերձ Արբուա քաղաքում։ Այստեղ էլ հաճախել է դպրոց, այնուհետև՝ քոլեջ, որտեղ, չնայած տարիքով ամենփոքրը լինելուն, ջանասիրության, ընթերցասիրության, խելքի, ուշիմության շնորհիվ դարձել է դասախոսի օգնական։ Ի դեպ, դեռ վաղ հասակում դրսևորել է նաև նկարչի ու գրողի անուրանալի ձիրքեր, սակայն հետագայում չի զարգացրել դրանք՝ իրեն լիովին նվիրելով գիտությանը։

Ուսումը շարունակել է Բզանսոնում, այնուհետև՝ Փարիզում՝ լավագույն ուսումնական հաստատության համարում ունեցող Էկոլ նորմալ բարձրագույն դպրոցում (եղել է համբավավոր բնագետներ, պրոֆեսորներ Դյումայի և Բալարդի ուսանողը)։ Ուսումնառությունն ավարտելով՝ որոշ ժամանակ ֆիզիկա է դասավանդել Դիժոնի ավագ դպրոցում։ 1849 թվականին մեկնել է Ստրասբուրգ, որտեղ հաջողությամբ պաշտպանել է դոկտորական իր ատենախոսությունը։ Այդ նույն տարում ամուսնացել է Ստրասբուրգի համալսարանի ռեկտորի դստեր՝ Մարի Լորանի հետ, ունեցել են հինգ երեխա, որոնցից երեքը վաղ հասակում մահացել են որովայնային տիֆից (ի դեպ, անձնական այդ ողբերգությունն է դրդել, որ նա խորամուխ լինի մանրէաբանության մեջ)։

1854 թվականին Ստրասբուրգից ընտանիքով մեկնել է Լիլ՝ վերաբացելու տեղի համալսարանը։ Երեք տարի անց էլ նշանակվել է Փարիզի Էկոլ նորմալ բարձրագույն դպրոցի ուսումնական աշխատանքների գծով ղեկավար։ 1857 թվականը Լուի Պաստերի կյանքում նշանավորվել է նաև նրանով, որ վերջապես հրապարակել է ֆերմենտացիայի (խմորման) և նյութերի քայքայման բնագավառներում իր կատարած ուսումնասիրությունների արդյունքները։ Նա հետազոտել է հետվակցինային իմունիտետի երևույթը, հայտնաբերել մի շարք վակցիններ, այդ թվում՝ կատաղության, սիբիրախտի, խոլերայի դեմ։ Հայտնագործել է նաև բակտերիաների աճեցման մեթոդներ, առաջինը կիրառել հեղուկ միջոցներ։ Իր մեծարժեք հայտնագործությունների, անձնվեր աշխատանքի համար Լուի Պաստյորը արժանացել է Պատվո լեգեոնի ասպետի բարձր կոչման, դարձել աշխարհի մի շարք երկրների գիտական հաստատությունների, կազմակերպությունների պատվավոր անդամ

2.Հոգեբանության պատմությունը. Զիգմոնդ Ֆրոյդ

3.Ալֆրեդ Նոբել