- Ներկայացնել Սան-Ստեֆանոյի պայմանագիրը և Հայկական հարցը;
- , Օսմանյան և Ռուսական կայսրությունների տիրապետությունից Հայաստանի ազատագրման, հայ ժողովրդի ինքնորոշման ու ամբողջ Պատմական Հայաստանում սեփական պետականության վերականգնման, իր Հայրենիքում, սեփական պետականության սահմաններում հայ ժողովրդի համախմբման և այդ նպատակներին հասնելու համար հայ ժողովրդի մղված ազգային-ազատագրական պայքարի անվանումը դիվանագիտության պատմության մեջ։
- Ներկայացնել Հայկական հարցը Բեռլինի Վեհաժողովում:
- Հայկական հարցն Արևելյան հարցին առնչվում էր Օսմանյան կայսրության հետ Ռուսական կայսրության փոխհարաբերությունների միջոցով։ Արևելյան և Հայկական հարցերը ԺԹ դարի ընթացքում և Ի դարի առաջին տասնամյակներին գտնվում էին միջազգային քաղաքականության կիզակետում։ 1877-1878 թթ.-ի ռուս-թուրքական պատերազմը ոտքի հանեց հայ ժողովրդին, որը մեծ հույսեր էր կապում ռուսական զենքի հաղթանակի հետ, և ինչը օբյեկտիվորեն համընկնում էր թուրքական լծից հայ ժողովրդի ազատագրության կենսական շահերին։ Պատերազմն ավարտվեց Ռուսաստանի հաղթանակով։
- Ներկայացնել Խրիմյան Հայրիկի դերը Բեռլինի վեհաժողովում, հերքել, կամ հիմնավորել նրա խոսքերի արդիական լինելը:
- Պատմել «Մայիսյան բարենորոգումների ծրագրի» իրականացման մասին:
- Ծրագիրը կազմել էին ըստ Բեռլինի 1878 թվականի կոնգրեսի 61-րդ հոդվածի Կոստանդնուպոլսում Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի, Ռուսաստանի դեսպանները ու ներկայացրել սուլթանի կառավարությանը 1895 թվականի մայիսի 11-ին (այստեղից էլ «մայիսյան» անվանումը)։ Նախագիծը ներկայացվեց եվրոպական հասարակական կարծիքի ճնշման տակ, Արևմտյան Հայաստանում սկսված ազատագրական շարժման դեմ թուրքական կառավարության գործադրած հալածանքների պայմաններում։
- Ներկայացնել հայ ազգային կուսակցություններից մեկի գործունեությունը, գնահատել այն:
- Պատմել 1904թ.-ի Սասունի ապստամբության մասին:
1904 թ.-ի գարնանը քրդական զինված ուժերը արշավում են Խիանք և Խուլփ բնակավայրերի ուղղությամբ, սակայն ջախջախվում։
Դրանից հետո թուրքական 10 հազարանոց և քրդական 5 հազարանոց զորքը Քեոսե Բինբաշու գլխավորությամբ հյուսիսից Կեփ, Սեմալ, Խզըլաղաճ գյուղերի վրայով ներխուժել է Սասուն, մտել Ալիանք և Շենիկ։ Այդ գծի պաշտպանությունը գլխավորել է Հրայր Դժոխքը (Ա. Ղազարյան)։ Տափըկ գյուղում հաստատվել է Անդրանիկի Օզանյանի ջոկատը՝ խանգարելով Գելիեգուզան շարժվող թշնամու առաջխաղացումը։ Իշխանաձորի և Տալվորիկի պաշտպանական ուժերը գլխավորել է Գևորգ Չաուշը, իսկ Չայի գլուխ կոչվող շրջանը պաշտպանել են Հաճին (Հ. Կոտոյան), Սեբաստացի Մուրադը և Սպաղանաց Մակարը։
- Պատմել Մշո Ս.Առաքելոց վանքի կռվի մասին:
- Առաքելոց վանքի կռիվ, զինված հակամարտություն հայ ֆիդայիների և Օսմանյան բանակի միջև Մշո Սուրբ Առաքելոց վանքում 1901 թվականին։ Ռազմագործողությունը հղացել է Հ. Կոտոյանը որպես բողոք թուրքական կառավարության հարստահարիչ քաղաքականության դեմ։ 1901 թ. նոյեմբերի սկզբին 25-27 անձից բաղկացած հայդուկային խումբը Զորավար Անդրանիկի գլխավորությամբ Սասունից իջել է Մշո Սուրբ Առաքելոց վանք և նոյեմբերի 6–ից պաշարվել Ֆերիկ Մուհամմեդ Ալի փաշայի կողմից։ Ֆիդայիներին առաջարկվել է անձնատուր լինել կամ դուրս գալ վանքից, սակայն պաշարված հայերը մերժել են։ Թուրքական 4000–անոց զորքերը հարձակման են անցել, որը տևել է երեք օր։
- Ներկայացնել մեկ ֆիդայական շարժման ներկայացուցչի, կարևորել, կամ հերքել հայդուկային շարժման գործունեությունը: