Գործնական քերականություն
Բայի կազմությունը
1. Տրված բառերից կազմե՛ք բայեր: Ի՞նչ վերջավորություն ունեն բայերն ուղիղ ձևում:
Գիր, ղեկավար, խաղ, երգ, վազք, կռիվ, վախ, մոտ, բուժում, սեր:
գիր-գրել
2. Բայերն ըստ կազմության լինում են պարզ և ածանցավոր: Տրված են բայեր, բաժանի՛ր խմբերի: Թարմացնել, խմել, կռվել, վախեցնել, ներկոտել, ցեխոտել, խաղացնել, երգել, փախչել:
Պարզ- խմել,կռվել,երգել։
Ածանցավոր – վախեցնել, ներկոտել, ցեխոտել, խաղացնել։
Բայական ածանցներ
Սոսկածանցներ– ան, են, ն, չ , օրինակ՝ քար-ան-ալ
Պատճառական ածանցներ- ացն, եցն, ցն, օրինակ՝ վազ-եցն-ել , որոշ բայերի դեպքում հնարավոր չի կազմել, կազմվում է տալ բայի հարադրությամբ, օրինակ՝ գրել տալ
Բազմապատկական ածանցներ- ատ, ոտ, կոտ, տ, կռտ, օրինակ՝ կտր-ատ-ել, կծ-ոտ-ել
Կրավորական ածանց- վ, օրինակ՝ լավանալ-լվացվել, հրավիրել-հրավիրվել
3. Հարադրական բայերը գրե՛ք մեկ բառով
լաց լինել- լացել
հոգ տանել- հոգատար
գլուխ տալ- գլխիընկնել
5. Հետևյալ բայերից կազմի՛ր բազմապատկական բայեր ՝ կապել, ցատկել, կոտրել, ջարդել, նստել, ծակել:
կապոտել,ցատկոտել ,կոտրատել,ջարդոտել ,նստոտել, ծակոտել ։
6. Հետևյալ բայերից կազմի՛ր կրավորական բայեր՝ ազատել, այրել, դարսել, թափել, իմանալ, լուծել, տեսնել, կարել, հարգել:
ազատվել ,այրվել ,դարսվել ,թափվել, իմացվել , լուծվել, տեսնվել, կարվել , հարգվել ։