Posted in Աշխարհագրություն 9

ՀՀ -ի Անասնապահություն

  1. Որո՞նք են անասնապահության զարգացման նախադրյալները և խոչընդոտները։

Զարգացման նախադրյալներից են կերարտադրության զարգացումը , նոր ցեղատեսակների բուծումը։ Խոչնդոտներից են արածեցման ոչ ճիշտ կառավարումը երբ կենդանիներով մի տարածքը աավելի ծանրաբեռնված է քան մյուս տարածքները , ավանդական եղանակով պահելը , ոչ մթերատու ցեղատեսակների բուծումը և այլն ։

  1. Ի՞նչ կապ ունի անասնապահությունը ՀՀ-ն տնտեսության մյուս ճյուղերի հետ:

Տնտեսության ճյուղերից է բուսաբուծությունը, որը սերտ կապի մեջ է անասնապահությունը։ Անասնապահական մթերքների վերանշակման ճյուղերը ։ Իսկ անասնապահական ճյուղի արտադրանքը գոմաղբը օգտագործում են բուսաբուծության մեջ որպես պարարտանյութ։

  1. Բնութագրե՛ք ՀՀ անասնապահության կերային բազան:

Տաք եղանակներին – արոտավայրեր

Ցուրտ եղանակներին – մսուրային կեր

  1. Ինչպիսի՞ տնտեսական և բնապահպանական հիﬓախնդիրներ են առնչվում դրան:

Քանի որ արոտավայրերում ոչ ճիշտ է կառավարվում արոտը կենդանիներին մի տեղի վրա են ծանրաբեռնում որի հետևանքով այդ տարածքում բուսածածկը նվազում է , մոլախոտեր են աճում և հողի էրոզիա է տեղի ունենու։

  1. Որո՞նք են ՀՀ խոշոր եղջերավոր անասնաբուծության զարգացման տեղաբաշխման առանձնահատկությունները:

Արարտյան հարթավայրում զարգացած է կաթնատու տավարաբուծությունը։

Նախալեռնային գոտում կաթնամսատու։

Լեռնային գոտում մսակաթնատու և մսատու տավարաբուծություն է զարգացած։

Posted in Քիմիա 9

Լաբորատոր փորձեր

Լաբորատոր  փորձ 1. Մետաղների  օքսիդացումը  թթվածնով՝  մագնեզիումի  այրումը <<Հրավառություն>>:
ա) Գրեք  ընթացող  ռեակցիայի    հավասարումը  և  հավասարեցրեք
էլեկտրոնային  հաշվեկշռի  եղանակով՝՝   նշելով  վերականգնիչը  և օքսիդիչը:
բ)  Կատարեք  հաշվարկ. որքա՞ն  ջերմություն  կանջատվի  ռեակցիայի
հետևանքով, եթե  մագնեզիումի  այրման   ջերմությունը՝ Qm (Mg) = 570 կՋ/մոլ  է, իսկ  փորձի  համար  վերցվել  է  2,4 գ  մագնեզիում:

Ալկալեկան ակտիվ մետաղներից ջրի քայքայումը

Ակտիվ մետաղներից ալկալիական նատրիումի փոխազդեցությունը ջրի հետ։

Պատում

Ապակյա ամանի մեջ լցնում ենք ջուր , մի քանի կաթիլ կաթեցնումենք հայտանյութ ։ Նատրիումը պահում են կերոսինի մեջ , կերոսինից հանում ենք մի փոքր կտոր նատրիում , ֆիլտրի թղթով չորացնում ենք և գցում հայտանյութով ջրի մեջ և հեռանում ։ Անջատվում է ջրածին և ամանի միջի ջուրը դառնում է վարդագույն և այն բնորոշ է հիմքերին ։ Իսկ չեզոքացման ռեակցիայի դեպքում հիմքի լուծույթի վրա լցնում ենք աղաթթու ։ ԵՎ այդ դեպքում հայտանյութի գույնը անհետանում է և առաջանում է աղ և ջուր։ Բայց այդ փորձը ունի վտանգավոր հատկություն ։ լուծույթը պատահմամբ թռնելով աչքի մեջ , այն կուրացնում է աչքը ։

2 Na + 2 HOH – 2NaOH + H2
Լաբորատոր  փորձ 2 Ալկալիական  մետաղներից   նատրիումի  փոխազդեցությունը   ջրի  հետ            

  աԳրեք  ընթացող  ռեակցիայի   հավասարումը,
հավասարեցրեք էլեկտրոնային  հաշվեկշռի    եղանակով,  նշեք  վերականգնիչը  և օքսիդիչը:

  բ)  Կատարեք  հաշվարկ.  որքա՞ն   է  լուծույթում  ստացված  նյութի  զանգվածային  բաժինը (%), եթե  փորձ  կատարելիս  վերցվել է 2,3 գ նատրիում, իսկ  ջուրը՝  50 մլ:

Պղնձի ստացումը իր աղից ակտիվ երկաթ մետաղով դուրս է մղվում։

Պատում

Փոքրիկ ապակե տարաի մեջ լցնում ենք ջուրը։ Հետո ավելացնում ենք CuSO4 աղը ։ հեղուկը վառ կապույտ գույն ստանալուց հետո ավելացնում ենք պղնձի մի կտոր ։ ԵՎ տեսնում ենք թե ոնց է ակտիվ երկաթը մետաղով դուրս է մղվում աղից ։ Վերջում պղինձը ստանում է կարմիր գույն։

CuSO4 + Fe – Cu + FeSO4

 Լաբորատոր  փորձ 3. Պղնձի  ստացումը  իր  աղից՝ պղնձարջասպից  CuSO4 ·  5H2O, ակտիվ մետաղով՝  երկաթով:
աԳրեք  ընթացող  ռեակցիայի   հավասարումը, հավասարեցրեք
էլեկտրոնային  հաշվեկշռի   եղանակով,  նշեք  վերականգնիչը  և օքսիդիչը:
բ)  Կատարեք  հաշվարկ.  որքան  է ստացված  պղնձի  զանգված, եթե
ձողի  զանգվածի  փոփոխությունը  եղել  է  0,8 գ:


Լաբորատոր  փորձ 4Ակտիվ   մետաղներից՝  ցինկի   փոխազդեցությունը  աղաթթվի հետ:
աԳրեք  ընթացող  ռեակցիայի   հավասարումը, հավասարեցրեք
էլեկտրոնային  հաշվեկշռի   եղանակով,  նշեք  վերականգնիչը  և օքսիդիչը:
բ)  Կատարեք  հաշվարկ.  որքան   գազ   կանջատվի մլ (ն.պ.),եթե
փորձի   համար  վերցվել  է  2,6 գ  ցինկ:

Տեսանյութեր