Posted in Ֆիզիկա 9

ԱՍՏՂԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԾԱԳՈՒՄՆ ՈՒ ԶԱՐԳԱՑՈՒՄԸ՚

1.Ինչպես առաջացավ աստղագիտությունը (Աստղագիտության զարգացման համառոտ պատմությունը):

Աստղագիտությունը իր զարգացման նախնական փուլերում այն միասնական էր Աստղագուշակության հետ։ Գիտական աստղագիտության և աստղագուշակության վերջնական բաժանումը տեղի ունեցավ Եվրոպայում՝ Վերածննդի դարաշրջանում։ Այլ տեսությունները, որոնք նույնպես ուսումնասիրում էին ոչ երկրային մարմինները (աստղաֆիզիկա, տիեզերագիտություն և այլն), նախկինում նույնպես դիտվում էին որպես աստղագիտության մի մաս, սակայն XX դարում դրանք տարանջատվեցին՝ դառնալով առանձին գիտություններ։

2.Ինչ է ուսումնասիրում աստղագիտությունը:

Աստղագիտությունը երկնային մարմինների շարժումների և հատկությունների մասին գիտություն, որը համարվում է բնական գիտությունների մեջ ամենահներից մեկը։

3.Հնագույն աստղագիտության պատմությունը:

Աստղագիտական գործունեության մասին հիշատակվում է մ․թ․ա․ VI-IV հազար դար առաջվա աղբյուրներում, իսկ լուսատուների անվանումների ավելի հին հիշատակումները հանդիպում են «Բուրգերի տեքստերում», կրոնական հուշարձանում (մ․թ․ա․ XXV—XXIII դարեր)։ Նախամարդկանց կողմից մեգալիթյան կառույցների և նույնիսկ ժայռերի վրայի պատկերազարդումների առանձնահատկությունները բացատրվում են որպես աստղագիտական։ Ֆոլկլորում նույնպես կան այդպիսի բազմաթիվ մոտիվներ։

4.Աստղագիտության գործնական ու տեսական նշանակությունը:

Posted in Աշխարհագրություն 9

Հայաստանի Հանրապետության բուսաբուծությունը

  1. Որո՞նք են տվյալ ուղղության զարգացման նախադրյալները և խոչընդոտները։

Դաշտավարության վերին սահմանը մեր հանրապետությունում հասնում է 2200մ բացարձակ բարձրությամբ։ Մշակովի բույսերի մեջ մտնում են հացահատիկային և հատիկընդեղային մշակաբույսերը որոնք նաև կազմում են ցամաքատարածության 55% – ը։ Երկրորդ տեղում են կերային մշակաբույսերը որը կազմում են 23%- ը։ Ի տարբերություն այլ պետությունների որոնք այս գործոններով աչքի չեն ընկնում։ Եվ նրանք չունեն ընդարձակ տարածք ու ռեսուրսներ։

  1. Զարգացման ի՞նչ պատմություն է անցել տնտեսության տվյալ ճյուղը։

Բուսաբուծությունը ՀՀ – ում գյուղատնտեսության առաջատար ճյուղն է։Այժմ տալիս է տնտեսության ճյուղի համախառն արտադրանքի մոտ 60%-ը։ Բուսաբուծության հիմնական արտադրամիջոցներն են մշակովի հողերրը։ Մշակովի հողերի մեծ մասը օգտագործվում է որպես վառելահող։

  1. Ի՞նչ դեր ունի տվյալ ճյուղը ՀՀ-ի համար։

  1. Ինչպե՞ս եք պատկերացնում տվյալ ճյուղի զարգացման հեռանկարը: