Posted in Գրականություն 9

Համո Սահյան Ախր ես ինչպե՜ս վեր կենամ գնամ

Ախր ես ինչպե՜ս վեր կենամ գնամ,
Ախր ես ինչպե՞ս ուրիշ տեղ մնամ:

Ախր ուրիշ տեղ հայրեններ չկան,
Ախր ուրիշ տեղ հորովել չկա,
Ախր ուրիշ տեղ սեփական մոխրում
Սեփական հոգին խորովել չկա,
Ախր ուրիշ տեղ
Սեփական բախտից խռովել չկա:

Ախր ես ինչպե՞ս վեր կենամ գնամ,
Ախր ես ինչպե՞ս ուրիշ տեղ մնամ:

Ախր ուրիշ տեղ
Հողի մեջ այսքան օրհնություն չկա,
Այսքան վաստակած հոգնություն չկա,
Ախր ուրիշ տեղ ձյունի մեջ` արև,
Եվ արևի մեջ այսքան ձյուն չկա:
Ախր ուրիշ տեղ տեղահան եղած,
Եկած` ուսերով Արագած սարի
Ուսերին հենված Սասնա տուն չկա:
Ախր ուրիշ տեղ
Ամեն մի քարից, առվից, ակոսից
Իմ աչքերով իմ աչքերին նայող
Մանկություն չկա…

Ախր ես ինչպե՞ս վեր կենամ գնամ,
Ախր ես ինչպե՞ս ուրիշ տեղ մնամ,
Ախր ես ինչպե՞ս ապրեմ առանց ինձ:

Վերլուծություն

Այս բանաստեղծությունը ուզում է ասել , որ հայրենի երկրից լավ տեղ չկա ։ Դա դժվար ժամանակների մասին է երբ Հայ ժողովուրդը գաղթել են մի վայրից մյուս վայրը։ Սահյանի մանկությունը անցել է իր բնօրրանում , Հայաստանում որը ունի մեծ դարերի պատմութոյւն ։ Իհարկե Սահյանը լինելով հայ այդպես էր մտածում , բայց ոչ բոլոր հայերն են այդպես մտածում և գիտեն թե ուրիշ տեղ ապրելով նարանք իրենց ավելի լավ կզգան ։ Մարդիկ կապ չունի թե աշխարհի որ ծայրում են գտնվում միևնույն է նրանք պետք է չմոռանան իրենց հայրենիքը որտեղ նրանք լույս աշխարհ են եկել։

Posted in Գրականություն 9

Համո Սահյան Կենսագրություն

Ինչքան չլինի՝ դեռ մի քիչ մարդ եմ. Համո Սահյան - yerkir.am

Բանաստեղծ Համո Սահյանը ծնվել է 1914 թ․ Սիսիանի շրջանի Լոր գյուղում մահացել 1993 թ․ Երևանում ։ Նա մասնակցել է մեծ Հայրենական պատերազմին ։ Աշխատել է մի շարք թերթերում և ամսագրերում, որոնց թվում Բաքվի «Խորհրդային գրող» ամսագրում, «Կոմունիստ» և «Ավանգարդ» թերթերում, «Ոզնի» հանդեսում: 1965 – 1967 թթ. եղել է «Գրական թերթի» գլխավոր խբագիրը:

Հրատարակություններ և Բանաստեղծություններ

Համո Սահյանի բանաստեղծությունները տպագրվել են 30 – ական թվականներից սակայն նա համընդհանուր ճանաչման է արժանացել ռազմաճակատում գրած «Նաիրյան դալար բարդի» բանաստեղծությամբ, որը հատկանշվում է Հայաստան երկրի հանդեպ կարոտի հուզական բռնկումով և անմիջականությամբ: Համո Սահայանի առաջին գիրքը դա «Որոտանի եզերքին» որը տպագրվել է 1946 թ. ։ Հաջորդ` «Առագաստ» (1947), «Սլացքի մեջ» (1950), «Ծիածանը տափաստանում» (1953), «Բարձունքի վրա» (1955), «Նաիրյան դալար բարդի» (1958) ժողովածուներում ավելի է ընդլայնվում Համո Սահյանի պոեզիայի թեմատիկ ընդգրկումը: 1972թ.  լույս է տեսնում Սահյանի «Սեզամ, բացվիր» ժողովածուն, որի համար 1975թ նա արժանանում է պետական մրցանակի: «Իրիկնահաց» (1977), «Կանաչ, կարմիր աշուն» (1980), «Դաղձի ծաղիկ» (1986) ժողովածուներով հեղինակը բերում է մարդկային դրամատիկ ապրումների ու ճակատագրի քնարերգությունը` բանաստեղծության բնապաշտական տարերքը հագեցնելով նոր, առավել անհատական, մտերմիկ բովանդակությամբ: Բացի բանաստեղծություններից նա արել է թարգմանություններ ։ Նա թարգմանել է Ա. Պուշկինի, Ս. Եսենինի, Գ. Լորկայի և այլ բանաստեղծների ստեղծագործություններից:

Posted in Գրականություն 9

Համո Սահյանի պոեզիան նախագիծ ապրիլի 1- 14

Նախագծի նպատակը` կարդալ, ճանաչել, ուսումնասիրել, լսել, բացահայտել, վերլուծել մեծ պոետին:

Բովանդակությունը`
Համո Սահյան մարդը:
Համո Սահյան բանաստեղծը:
Բանաստեղծությունների ընթերցումներ, վերլուծություններ:
Ընտրությամբ  բանաստեղծությունների  ձայնագրումներ: