Первые исследования в области ИИ, стартовавшие в 50-х годах прошлого века, были направлены на решение проблем и разработку систем символьных вычислений. В 60-х годах это направление привлекло интерес Министерства обороны США: американские военные начали обучать компьютеры имитировать мыслительную деятельность человека. Например, Управление перспективных исследовательских проектов Министерства обороны США (DARPA) выполнило в 70-х годах ряд проектов по созданию виртуальных уличных карт. И специалистам DARPA удалось создать интеллектуальных личных помощников в 2003 году, задолго до того, как появились Siri, Alexa и Cortana.
Эти работы стали основой для принципов автоматизации и формальной логики рассуждений, которые используются в современных компьютерах, в частности, в системах для поддержки принятия решений и умных поисковых системах, призванных дополнять и приумножать возможности человека.
I would like to change a lot in my country, although each country has its shortcomings. First of all, I would like my country to be clean, always with people behind those processes. I would also do it technically to develop new types of vehicles․ But even now some things are changing in our country․ But I hope everything will be repaired․I would keep my environment clean and I would never pollute my environment with other food waste․
Ծովը հանդարտ էր, փչում էր մեղմօրոր սյուքը ՝ մանրիկ կոհակներ առաջացնելով նրա հարթ մակերևույթին։ Նավահանգստում կանգնած առագաստանավերը , վիթխարի շոգենավերը անշարժ էին։ Աշխույժ նավաստիները անդրավարտիքի փողքերը վեր քաշած ժրաջանորեն մաքրում էին տաղատակամածները մանրազնին ստուգում կարգի բերում ամեն անկյուն։ Շոգենավերից մեկի առաջամասում խրորխտ կանգնած հրամաններ էր արձակում խոր ակնակապիճներով պարթևահասակ, հաղթանդամ մի տղամարդ ։ Նրա մրրկածեծ դենքը բրոնզագույն էր։ Ակներև էր , որ միջին տարիքի այդ ծովայինն անցել էր բազում փորձությունների արհավիրքների բովով, և նրա համար որևէ նշանակություն չեին կարող ունենալ ոչ ահասառսուռ տարերքը ոչ բարկ արևի ճառագայթները ։ Մետաղահնչյուն ձայնի մեջ զգացվում էր անդողդող կապ։ Աչքերի յուրօրինակ փայլն ստիպում էր դիմացինին անվերապահորեն ենթարկվել այդ ամրապուր մարդու յուրաքանչյուր հրամանին։ Քիչ անց երբ սկսեցին խարիսխը բարձրացնել նավը մեղմորեն օրորվեց ապա լսվեց շարժիչի մի օրինակ ու տաղտկալի ձայնը։ Պամփորդությունն սկսվեց։
Հայաստանի անտառային ռեսուրսները Անտառներն ունեն կարևոր հակաէրոզիոն, հողապաշտպան, ջրակարգավորիչ և կլիմայակարգավորիչ գործառույթներ: Սակայն Հայաստանում անտառների տնտեսական և սոցիալական գործառույթները թերագնահատված են:
ՀՀ պետական անտառային կառույցի«Հայանտառ» ՊՈԱԿ-ի տվյալներով, 2010 թ. դրությամբ անտառածածկը կազմել է 345,820 հա, ինչը կազմում է ընդհանուր տարածքի մոտ 11,2% -ը (նույն ցուցանիշը գրանցվել է 1993 թ.-ին): Հայաստանի անտառային ռեսուրսները խիստ սահմանափակ են, ինչը անտառներն առավել խոցելի է դարձնում գերշահագործման/գերմթերման տեսանկյունից:
Հայաստանի լեռնային անտառները կենսական դեր ունեն հազվագյուտ և վտանգված կենդանատեսակների ապրելավայրերի ապահովման գործում: Անտառային համակեցությունների թիվը անցնում է 200-ից, անտառային տարածքներում հանդիպում են 274 տեսակի ծառեր և թփեր, որոնցից բնական անտառկազմող հիմնական տեսակներն են արևելյան հաճարենին , վրացական կաղնին, արևելյան կաղնին , կովկասյան բոխին և սոճին: Տարբեր բնական և մարդածին ազդեցությունների հետևանքով կաղնու, հաճարենու և սոճու արժեքավոր անտառային տեսակների բնական վերականգնումը բավարար չէ և դիտարկվում է հազվագյուտ ծառատեսակների՝ գերակշռությամբ ծառուտների կտրուկ նվազման միտում. ներկայումս դրանք հանդիպում են կղզյակների և առանձին ծառերի տեսքով: Ընդունված է, որ երկրի տարածքի մոտ 30 տոկոսն ի սկզբանե պատված է եղել անտառներով: Ներկայումս, Հայաստանում անտառները հավասարաչափ չեն բաշխված. անտառածածկի 62 տոկոսը գտնվում է հյուսիսում և հյուսիս-արևելքում (Լոռիի և 6 Տավուշի մարզեր), իսկ 36 տոկոսը հարավում (Սյունիքի մարզ), մինչդեռ երկրի կենտրոնական հատվածը գրեթե անտառազուրկ է (2 տոկոս):
Անտառկառավարումը Հայաստանի Հանրապետությունում
Անտառների պետական վերահսկողությունը վերապահված է ՀՀ Բնապահպանության նախարարությանը, որն իրականացվում է բնապահպանական պետական տեսչության կողմից:
Անտառային տարածքների շուրջ 25% – ը բնության հատուկ պահպանվող տարածքներ են ՝ «Դիլիջան» և «Սևան» ազգային պարկերը, «Խոսրովի անտառ» պետական արգելոցը, Զանգեզուր կենսոլորտային համալիրը ՝ ներառյալ «Արևիկ» ազգային պարկը և «Շիկահող» պետական արգելոցը և 7 պետական արգեյավայրերը։
Բնապահպանական և սոցիալ-տնտեսական խնդիրները Հայաստանում անտառները առավել վտանգված էկոհամակարգերի շարքում են: Անտառների գերշահագործման, չկարգավորված անտառհատումների, արածեցման,խոտհունձի, հողազավթումների և այլ պատճառներով դիտվում է արժեքավոր անտառտարածքների կորուստ:
Անտառներում տեղի են ունենում տեսակային կազմի և կառուցվածքային փոփոխություններ, ծառուտները կորցնում են բնական վերականգնման ունակությունը և իջնում է դրանց արտադրողականությունը: Անտառների առանձին զանգվածների ոչնչացման հետևանքով խախտվում է շրջակա միջավայրի էկոլոգիական հավասարակշռությունը: Հատված տեղամասերում և դրանց հարող տարածքներում դիտվում են հողատարման, ձորակառաջացման, սողանքների ակտիվացման, աղբյուրների չորացման և այլ երևույթներ: Ավելացել է էրոզիոնսելավային պրոցեսների ինտենսիվությունը, որոնք մեծ վնաս են հասցնում համայնքներին և գյուղատնտեսական նշանակության հողատարածքներին: Անտառային էկոհամակարգերի գերշահագործման և արածեցման արդյունքում բարձրարժեք ծառատեսակներին հաճախ փոխարինում են տափաստանամարգագետնային բուսական տիպերը: Անտառածածկ տարածքների կրճատումը հանգեցնում է բուսական և կենդանական պոպուլյացիաների արեալների մասնատմանը և գենետիկական բազմազանության կորստին, մթնոլորտում ածխաթթու գազի ավելացմանը, նվազում է անտառի մթնոլորտից ածխածնի երկօքսիդի կլանման և կուտակման կարողությունը: Անտառային էկոհամակարգերի անկայունությունը ազդում է գյուղատնտեսական մշակաբույսերի բերքատվության, խոտհարքերի ու արոտավայրերի բուսական կազմի բազմազանության վրա: Սոցիալ-տնտեսական տարբեր պատճառների և փայտանյութի բարձր պահանջարկի հետևանքով անտառհատումները դեռևս գերազանցում են բնափայտի օրինական հատումների ծավալները: Դրան նպաստում են փայտանյութի մատչելիությունը, էներգետիկ ռեսուրսների թանկությունը, բնակչության սոցիալապես անապահով խավերի կարիքներն ու ցածր վճարունակությունը: Փայտանյութը շարունակում է մնալ անտառամերձ տարածքների բնակչության վառելիքի հիմնական աղբյուրը, հստակորեն չեն կանոնակարգվում անտառային խոտաբույսերի և հատապտուղների հավաքը, խոտհունձը և արածեցումը: Ապօրինի անտառհատումների կանխարգելման խնդրում որոշ դրական ազդեցություն է ունեցել անտառամերձ համայքների ընտանիքներին տարեկան 8խմ թափուկ բնափայտի անվճար տրամադրման ՀՀ կառավարության որոշումը։
Անտառային տնտեսության բարելավման ուղված միջոցառումներ
Մշակել ծրագրեր, որոնք ուղղված են անտառների վնասման կրճատմանը, վնասները կարող են լինել․
2. Անմիջականորեն մարդկային գործունեության արդյունքում,
3. Անտառային էկոհամակարգի դեգրադացիաի արդյունքում
4. Իրականացնել անտառվերականգնում և անտառապատում
5. Նպաստել անտառային հրդեհների նկատմամբ անտառի կայունությանը և կլիմայի փոփոխության նկատմամբ հարմարվողականությանը
6. Երկրից փայտի արտահանումը պետք է արգելվի:
ՀՀ անտառի ազգային քաղաքականությունը միտված է ապահովելու անտառների և անտառային տարածքների կայուն կառավարումը: Անտառի ազգային ծրագրի հիմնական նպատակն է անտառային էկոհամակարգերի պահպանությունը, դեգրադացված անտառային էկոհամակարգերի վերականգնումը, անտառային պաշարների շարունակական և արդյունավետ օգտագործումը անտառային պաշարների շարունակական և արդյունավետ օգտագործումը և անտառների կայուն կառավարման քաղաքականության իրականացումը:
Կարևոր խնդիրներից են ապօրինի անտառհատումների նվազեցման ու կանխարգելման, դրանց տնտեսական և սոցիալական նախադրյալների վերացման ու շրջակա միջավայրի բարելավման, կառուցվածքային, գիտակրթական և կարողությունների հզորացմանն ուղղված միջոցառումները:
Պարզիր տրված դարձվածքների իմաստները, մեկնաբանիր դարձվածմների ոճական նշանակությունը․ ոտքերն ընկնել, ոտքի կանգնել, ոտքի հանել, ոտքի տակ տալ, ոտքից գլուխ չափել, ոտքը կապել, ոտքերը վերմակի չափով բացել, մեկի հետ ոտք գցել, ոտք դնել։
ոտքերն ընկնել- աղերսել
ոտքի կանգնել- ապաքինվել
ոտքի հանել- աշխուժացնել
ոտքի տակ տալ- ոտնահարել
ոտից գլուխ- ամբողջովին չափել
ոտքը կապել- ամուսնացնել
ոտքերը վերմակի չափով բացել- լայն բացել
մեկի հետ ոտք գցել- մեկին հավասար պահանջներ
ոտք դնել- գնալ
Կետադրի՛ր տրված նախադասությունները, մեկնաբանի՛ր կետադրությունդ։
Չդադարեք ձեր մարգարտահյուս երգերը նվագել, երբ նվագը կանգնեցնեք ՝այն ժամանակ կնվաճվի իմ պետությունը։
Չզգացի ինչպես նիրհը հաղթեց, ու ես քնեցի։
Ինչու է երազն այս աշխարհավեր Կախվել մեր գլխին այսպես կուրորեն։
Եվ ով է հյուսել հեքկաթն այս վսեմ հյուսել աստղերով բյուր երազներով…
Ապիկար մարդիկ ստրուկ ու վախկոտ ով տվեց սուրը նմանիդ ձեռքին…
Իր կյանքը փրկած Դրաստամատին Շուպուհ արքան մեծ դժվարությամբ արտոնեց մտնել Անհուշ բերդը շղթայակապ Արշակ արքային տեսնելու։
Գրավելով այդ բարձունքը Մոնթե Մելքոնյանը լռեցրեց ազերիների հրոսակների կրակոցները։
Մի վայրկյան չանցած սպիտակ բիծը նորից երևաց ևս մի ոստյուն և գայլի ժանիքները կմխրճվեին նրա բրդկ մեջ։
Գլուխ տալով մտավ փիլիսոփա Սինանը որ սուլթանի գրադարանապետն էր։
Զգաց որ անհագուրդ ծարավից տոչորվում է ու ներսն այրվում է և հիշեց կանաչազարդ ձորակում անընդհատ քչքչացող վտակը։
Այնտեղ ամեն ինչից կազմվում է մի հոգեպարար ներկայացում և այդ ներկայացումը ծնվում է թախծից ու տրտմությունից սիրուց ու հրճվանքից բայց ոչ սին հպարտությունից։
Ոտից գլուխ ցնցոտիների մեջ նա լռելյայն քարշ էր տալիս ընդարմացած մարմինը ու գլուխը կրծքին հակած քայլում էր հևալով։
Թվում էր այդտեղ էլ ավարտվում է ճանապարհը ու ոչինչ այլևս չի երևա։