Posted in Աշխարհագրություն 9

ՀՀ Ջրամբարներ

Ազատի ջրամբարը գտնվում է Հայաստանի Արարատի մարզում, Ազատ գետի միջին հոսանքում, Լանջազատ գյուղի մոտ։ Շահագործման է հանձնվել 1976 թվականին։ Մակերեսը 2,85 կմ2 է, ընդհանուր ծավալը՝ 70 միլիոն մ3։ Ջրամբարի առավելագույն խորությունը՝  72.4 մ ։ Սնվում է նաև աղբյուրներից։

Կեչուտի ջրամբար
Կետչուտի ջրամբարը գտնվում է Վայոց Ձորի շրջանում` Ջերմուկ քաղաքից 10 կմ հեռավորության վրա: Կառուցվել է 1981 թ., ընդհանուր ծավալը 23 մլն խորանարդ մետր է: Վայոց Ձորից հարավ-արևելք Կեչուտի ջրամբարի կառույցի մեջ հեղեղված էին միջնադարյան գերեզմանոց և խաչքարեր: Սմբատ իշխանի կինը՝ իշխանուհի Սոֆիան, Վայոց Ձորի բնությունն անվանել է «Մատանի առանց զմրուխտի» (մինչ Գնդեվանք տաճարի կառուցումը 936 թվականին): Կեչուտի ջրամբարի կառուցման անհրաժեշտության մասին չկա ոչ մի կասկած: Կեչուտ գյուղի մոտ` Արփա գետի վրա, գեղատեսիլ լեռների և անտառների շրջակայքում, ստեղծվեց ամենամեծ ջրամբարը: Արփա գետի մրրկածուփ ջրերն ուղղված էին դեպի Սևանա լիճ, որպեսզի այն պահպանեին հնարավորինս բարձր մակարդակ վրա:

Հերհերի ջրամբարը գտնվում  է Հայաստանում, Վայոց ձորի մարզում, Հերհեր գյուղի ստորին մասում, ծովի մակարդակից 1430 մետր բարձրության վրա։ Լճի ծավալը կազմում է 26 մլն մ3։ Այն կառուցված է Հերհեր գետի վրա։ Ջրամբարի աջ կողմում գտնվում է Դար Ալաղես հրաբուխը։

Ախուրյանի ջրամբար, ջրամբար Ախուրյան գետի ստորին հոսքում, գտնվում է հայ-թուրքական սահմանում ։ Կառուցված է Թուրքիայի և ԽՍՀՄ համաձայնությամբ, որը ստորագրվել է 1963 թվականի ապրիլի 25-ին։ Ըստ այդ համաձայնագրի, պիտի կարգավորվեր Ախուրյան, Կարս, Կարախան և Չորլի գետերի հոսքը, կողմերը պետք է հավասարապես օգտվեին ջրամբարից։ Ջրամբարը սկսվել է շահագործվել 1980 թվականից։

Երկարություն – 20 կիլոմետր (սահմանի երկայնքով), ջրի ծավալը գնահատվում է – 525 մլն. մ³։

Մարմարիկի ջրամբար, արհեստական ստեղծված ջրածավալ Կոտայքի մարզում, Մարմարիկ գետի վրա։ Ունի ոռոգման նշանակություն։Ջրամբարն ունի 55 մետր բարձրությամբ ամբարտակ, 24 մլն խորանարդ մետր ընդհանուր ծավալ, որից օգտակար ծավալը կազմում է 23 մլն խորանարդ մետրը։Ջրամբարը կառուցվել է 1974 թվականի նոյեմբերին, սակայն չէր շահագործվել մինչև 2012 թվականը։ Ջրամբարի պլանավորված ջուրը լցնելուց մի քանի օր առաջ պատվարի ստորին շեպը փլուզվեց, և մոտ 500 հազար խորանարդ մետր բնահող սահեց դեպի ստորին բյեֆը ։ Ջրամբարի վերականգնման շինարարական աշխատանքներն ավարտվել են 2011 թվականին։ 

Posted in Հայոց լեզու 9

Նախադասության գլխավոր անդամներ

  • Ենթակա՝ նախադասության արտահայտած գործողության կատարող։
  • Ստորոգյալ՝ այն գործողությունը, որ կատարում է ենթական։

Ստորոգյալի տեսակները

  • Պարզ ստորոգյալ՝ արտահայտված է միայն խոնարհված բայով և հնարավոր է պարզել եղանակը։
  • Բաղադրյալ ստորոգյալ՝ արտահայտված է այլ խոսքի մասով կամ անդեմ բայով (անկախ դերբայով)+ դիմավոր բայ (որպես կանոն՝ օժանդակ բայ, բայց որպես հանգույց հանդես են գալիս նաև լինել, դառնալ, համարվել, կոչվել, թվալ բայերը)։
    Բաղադրյալ ստորոգյալների դիմավոր բայ բաղադրիչը կոչվում է հանգույց, մյուս բաղադրիչը՝ ստորոգելի։
  • Բարդ նախադասությունների մեջ հաճախ կրկնվող ստորոգյալը զեղչվում է։
    Օր.` Բոլորը գնացին տուն, իսկ Անահիտը գնաց շուկա։ Կարող ենք երկրորդ բաղադրիչ նախադասության մեջ «գնաց»-ը զեղչել. Բոլորը գնացին տուն, իսկ Անահիտը՝ շուկա։


Զեղչված ստորոգյալի փոխարեն բութ է դրվում, պարզ ստորոգյալի դեպքում՝ եթե ենթական փոխվել է։

Օր.՝

  • Թփերից դուրս թռավ մի եղնիկ։- պարզ ստորոգյալ
  • Մենք անձայն նստած էինք սենյակում։ -բաղադրյալ ստորոգյալ։

Առաջադրանք. Գտիր ենթականերն ու ստորոգյալները, որոշիր ստորոգյալների տեսակները։

  • Խոսակցությունն ավելի հաճելի էր նրան։

Նրան – ենթակա

Հաճելի էր-  բաղադրյալ ստորոգյալ

  • Մարդիկ ու մեքենաները անցուդարձ էին անում։

Մարդիկ , մեքենաներ- ենթակա

Անցուդարձ էին անում – ստորոգյալ

  • Անտառն ավելի գեղեցիկ էր թվում։

Անտառն – ենթակա

Գեղեցիկ էր- բաղադրյալ ստորոգյալ

  • Այժմ անձրևում է։

Անձրևում է – ստորոգյալ

  • Վերջապես խախտվեց լռությունը։

Լռությունը- ենթակա

Խախտվեց – ստորոգյալ

  • Բարակ անձրևը իր միլիոնավոր մատներով թակում էր հոգնած զինվորների վերարկուները։

Անձրևը- ենթակա

Թակում էր- ստորոգյալ

  • Այնուհետև ամբողջ օրը բանտի բոլոր խցերից լսվում էին անեծքի դառնաշունչ խոսքեր։

Խցերից- ենթակա

Լսվում էին- բաղադրյալ ստորոգյալ

  • Բեղանին դրված թույլ ճրագը հազիվ էր լուսավորում մռայլ սենյակի ծխոտ, սև պատերը։

Բեղանին- ենթակա

Դրված – ստորոգյալ

  • Ռուբենը մտքում նեղանում էր նրա այդ տարօրինակ հանգստությունից։

Ռուբենը- ենթակա

Նեղանում էր – ստորոգյալ

  • Դա մի չոր ու ցամաք, հասակավոր կին էր՝ բարի, մշտաշարժ, խստադեմ։

Տեքստ

Երբ գիշերվա տասը խփեց, իմաստասեր քահանան վերցրեց ձեռնափայտը և միջանցքի մթության մեջ խարխափելով՝ մոտեցավ ճռռացող դռանը։ Դուրս եկավ պատշգամբ և հանկարծ կանգ առավ՝ լուսնկա գիշերվա պայծառ լույսով հիացած։ Ի՛նչ դյութիչ տեսարան։ Փոքրիկ պարտեզում, որ ամբողջովին ողողված էր կապտաթույր լույսով, շարքով կանգնած ծառերը ստեղծել էին լույսի և ստվերի խաղ՝ զարմանալի, տարօրինակ։ Հսկա թուփը, մագլցելով ծառի վրա, արձակում էր զգլխիչ բուրմունք։
Քիչ այն կողմ՝ գետի վրա շղարշի պես կախվել էր մի նոսր մշուշ՝ որպես թեթև ու թափանցիկ ծուխ։
Քահանան հուզված կանգ առավ։ Ո՞ւմ համար են նախասահմանված այդ լուսացնցուն տեսարանը, երկնքից թափվող այդ օդեղեն բանաստեղծությունը։ Չէ՞ որ քնած են մարդիկ, քնած է աշխարհը։ Մի՞թե Աստված ինքն իր համար է ստեղծել այդ հոգեպարար գեղեցկությունը։

  1. Տեքստից գտիր.
  • մեկական բարդ, ածանցավոր և բարդածանցավոր բառ.
  • երեք  հնչյունափոխված բառ. վերականգնիր անհնչյունափոխ ձևը.

Իմաստասեր-( ու- ա)

  • գտիր գաղտնավանկ ունեցող բառերը.

Բանաստեղծություն, աշխարհ, արձակում։

  • մեկական վա արտաքին, ու արտաքին և ա ներքին հոլովման ենթարկվող բառ.

Գիշերվա,

  • դուրս գրիր կրավորական ածանց ունեցող բոլոր բայերը.

Վերցնել -վերցվել

Ստեղծել- ստեղծվել

Թափել – թափվել

Posted in Պատմություն 9

Պատմություն հարցեր

1 .Նշված տարբերակներից մեկը չի բնորոշում համահայկական առաջի ն թագավորության անվանումը

Բիայնիլի

Ուրարտու

Նաիրի

Վանի թագավորություն

2. Նշված գետերից մեկը ամբողջությամբ հոսում է հայկական լեռնաշխարհով

Եփրատ

Կուր

Արաքս

Տիգրիս

3. Որ արքան է կռավարել մթա 240-220թ

Արշամ

Երվանդ I

ԵրվանդII

Շամ

4. Ում միջև է տեղի ունեցել մագնեսիայի ճակատամարտը

Պոնտոս Հռոմ

Սելևկյաններ Հռոմ

Պարթևստան Հռոմ

 Հռոմ – Հայաստան