Posted in Kitchen

Առողջ Սնունդ միկրոկանաչիներից

Մենք մրգերից միկրոկանաչիներից պատրաստեցինք սմուզի որը պարունակում է բազում վիտամիններ ։ ԵՎ այդ սմուզին մենք պատրաստեցինք ոլոռի միկրոկանաչիից։

Posted in Հայոց լեզու 9

Դասարանական աշխատանք թելադրություն

Օրվա թագուհին աջ ու ձախ ծաղիկներ էր սփռում՝ իր բարձրությունից հաղթական ժպիտով նայելով շրջապատող ամբոխին։ Սարսռուն ցուրտ էր, բայց նա հագել էր մուգ վարդագույն մետաքսյա զգեստ, որի մեջ ընդգծվում էր նրա շնորհագեղ կառուցվածքը։Գեղեցկության մրցույթում հաղթած այդ աղջիկը հազիվ կլիներ տասնը ինը տարեկան։Երջանիկ ժպիտը զարդարել էր նրա զվարթ դեմքը։Մաշկը նուրբ վարդագույն էր, շագանակագույն գանգուր մազերը սփռվել էին ճերմակ ուսերին՝ հազիվ սքողելով բաց կուրծքը։ Հոգեկան հաճույքից նրա այտերը շառագունել, իսկ երկնագույն աչքերը կայծկլտում էին։ Նա շնորհալի խոնարումներով ողջունում էր շուրջը վխտացող ամբոխին, ընդունում նրա ծաղկեփնջերը և ափով օդային համբույրներ ուղարկում իր երկրպագուներին։ Շուտով գեղեցկուհու կառքը առաջ ընդացավ կարգ-կարգ շարված էլեկտրասյուների միջով և անհետացավ երեկոյան աղջամուղջի մեջ։