Posted in Իրավունք

Բուլինգի տեսակները

 որևէ անձի կողմից ֆիզիկական կամ հոգեբանական ուժի գործադրումն այլ անձի նկատմամբ, որը կրում է շարունակական բնույթ։ «Բուլիինգ» տերմինն առաջին անգամ գործածվել է 1530 թվականից՝ սկզբնապես նշանակելով «սիրելի», ապա տարբեր ձևափոխություններիվ հետո, իր ներկայիս իմաստը ստացել է 1710 թվականից։

Բուլիինգի ենթարկվող անձը համարվում է բուլիինգի զոհ, իսկ բուլիինգի ենթարկող անձին համարում են բուլեր։ Բուլիինգը բաժանվում է մի քանի տարատեսակների ՝ կիբեր բուլիինգ, որը իրականացվում է համակարգչի միջոցով, օգտագործելով համակարգիչը որպես վնասելու միջոց, ֆիզիկական բուլիինգ՝ հարվածելու, ծեծի միջոցով, վերբալ, կամ բառացի բուլիինգ՝ պիտակավորման, ծաղրական անունների միջոցով, և հարաբերական բուլիինգ, որի միջոցով փորձում են մեկուսացնել մարդուն իր շրջապատից և կանխամտածվածորեն բացառում նրան հասարակությունից։ Բուլիինգի զոհ հիմնականում դառնում են հասարակության մեջ իրենց տեղը ոչ ամբողջությամբ գտած անձինք, կամ այն անձինք որոնք ունեն որոշակի արտաքին, ֆիզիկական, արտաքին թերություններ՝ մեծ քիթ, տգեղ արտաքին, կաղ ոտք և այլն։ Բուլիինգի զոհ դառնալը շատ առումներով կապված է երեխաների դաստիարակությունից, ընտանեկան մթնոլորտից, որը նույնպես անդրադանում է երեխայի ինքնագնահատականի ձևավորման վրա։

Շատ կարևոր է իմանալ, որ բուլիինգը արգելվում է օրենքով։ Մի շարք երկրներ, ինչպիսիք են Կոլումբիան, Միչիգանը, Մոնտանան, Հյուսիսային Դակոտան, Հարավային Դակոտան, բուլիինգը դատապարտում են օրենքով։ ԱՄՆ-ի քառասունհինգ նահանգները նույնպես ընդունել են հակաբուլիինգային օրենքներ։

Դպրոցներում հանդիպող բուլիինգը համաշխարհային խնդիր է, որը կարող է ունենալ վատ հետևանքներ դպրոցական միջավայրի համար, և կարող է խախտել այն օրենքը, որով յուրաքանչյուր երեխա իրավունք ունի ապահով կրթության։ Բուլիինգի երևույթը քննարկել են մի շարք հայտնի հոգեբաններ, հետազոտողներ, կրթական հաստատություներ, այս առումով հատկապես ակտիվ մասնակցություն են ունեցել Սկանդինավյան մի շարք երկրներ, Մեծ Բրիտանիան, Ճապոնիան, բայց դա չի նշանակում, որ այս հարցը չեն բարձրաձայնել այլ, ոչ այդքան զարգացած երկրներ։ Այս հարցը արդիական է այնտեղ, որտեղ կա դպրոցական միջավայր, կամ ընդհանրապես միջավայր։ Բուլիինգը ըստ ձևերի կարելի է բաժանել երկու խմբի՝ ուղղակի և անուղղակի։ Ուղղակի բուլիինգի դեպքում դրսևորվում են հետևյալ վարքային ձևերը. Հարվածել, ծեծել, գողանալ, ծաղրել, անընդհատ բարկացնել, վիրավորել, սպառնալ։ Իսկ անուղղակի բուլիինգի դեպքում բուլիինգի զոհին մեկուսացնում են իր միջավայրից՝ ընկերներից, կանխամտածված մեկուսացնելով նրան այդ միջավայրից։ հետազոտությունները փաստում են, որ ուղղակի բուլիինգի ձևը հիմնականում բնորոշ է տղաներին, իսկ անուղղակի բուլիինգի ձևը՝ աղջիկներին։ Ուղղակի բուլիինգը ավելի հաճախ հանդիպում է կրտսեր դպրոցի, երբեմն էլ միջին դպրոցի երեխաների մոտ, իսկ անուղղակի բուլիինգը արդեն ավելի հասուն տարիքում՝ միջին դպրոցում։ Չնայած այս դասակարգմանը, և անուղղակի, և ուղղակի բուլիինգը հանգեցնում է նույն արդյունքին՝ մարդու ֆիզիկական և հոգեբանական ճնշվածության։

Posted in Kitchen

Իտալական Խոհանոց

Լազանիա

Այսօր մենք իտալերենի խմբի և իտալերենի ուսուցչուհու Ընկեր Մարիամի հետ պատրաստեցինք ուտեստ կամ մակարոնի տեսակ որը կոչվում է Լազանիա ։Առաջին հերթին մենք կտրատեցինք կանաչին, սոխը և գազարը իսկ պանիրը քերեցինք ,դրա ընթացքում նաև պատրաստեցինք սոուսը ։ Հետո կտրատած բանջարեղենները խառնեցինք տավարի աղացած մսի հետ և տապակեցինք ։ Տապակելուց հետո այն լցրեցին լազանիայի թերթիկների վրա ավելացրեցինք նաև սոուսը և այդպես ամեն շերտ վերջում էլ ավելացրեցինք քերած պանիրը ։ Իսկ հետո դրեցինք ջեռոցը և սպասեցինք 15 րոպե ։ Վերջնական արդյունքը նկարներում ։

Posted in Ֆիզիկա 9

Դաս 23. (28․03- 01․03)

§ 38. Գաղափար ատոմային էներգիայի մասին: Ատոմային էներգիայի խաղաղ օգտագործումը:

1.Ինչ փոխակերպումներ են տեղի ունենում ճառագայթաակտիվ տրոհման պրոցեսում:

Ճառագայթաակտիվ տրոհման ընթացքում զգալի քանակությամբ էներգիան անջատվում է :

2.Ինչն է կոչվում ուրանի կրիտիկկան զանգված:

Ուրանի կտորի այն զանգվածը, որի ընթացքում յուրաքանչյուր տրոհման պրոցեսում ծնված նեյտրոնները իրենք են տրոհում ուրանի նորանոր միջուկներ, կոչվում է ուրանի կրիտիկական զանգված:

3.Ինչ է շղթայական ռեակցիան:

Ուրանի կրիտիկական զանգվածի ընթացքում տրոհված միջուկների թիվը և անջատված էներգիան աճում են հսկայական արագությամբ: Տեղի է ունենում անկառավարելի շղթայական ռեակցիա:

4.Ինչ է միջուկայն ռեակտորը: Դիտել տեսանյութը:

Ուրանի միջուկների կառավարելի տրոհումը, կոչվում է միջուկային ռեակտոր:

5.Ինչպես են կառավարում շղթայական ռեակցիան:

Եթե նեյտրոնների թիվը պահվի որոշակի սահմաններում՝ խոչնդոտվի նրանց թվի անկառավարելի աճը, ապա կարելի է շխթայական ռեակցիան կառավարել: Դա կարելի է իրագործել նեյտրոնների կլանիչներ օգտագործելով:

6.Թվարկեք միջուկային ռեակտորի հիմնական մասերը:

7.Ինչ գիտեքՀայկական ատոմակայանի մասին: Ատոմային էներգետիկա, ատոմային ռումբ: Բնապահպանական խնդիրներ և հետևանքներ: (Հավաքել և ներկայացնել տեղեկություն): Դիտել տեսանյութը:

8.Ո՞րն է էներգիայի աղբյուրների հիմնախնդիրները:

9.Որոնք են ատոմային ատոմակայանների առավելությունները մյուս էլեկտր. համեմատությամբ: Դիտել տեսանյութը:

10. Որոնք են միջուկային էներգետիկայի վտանգավորության հիմնական աղբյուրները: Անվտանգության ապահովումը ԱԷԿ-ի աշխատանքում:

Նախագիծ՝

Ատոմակայաններ-դրական և բացասական կողմերը:

Posted in Աշխարհագրություն 9

Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսությունը

  1. Որո՞նք են տվյալ ուղղության զարգացման նախադրյալները և խոչընդոտները

Ներկա փուլում գյուղատնտեսության ոլորտի զարգացման թիվ մեկ նախապայմանը Գյուղատնտեսության նախարարության վերակազմավորումն է, անհրաժեշտ է էականորեն վերանայել նաև պետական աջակցության ծրագրերը, առաջնայնություն պետք է տրվեն խիստ պահանջված և բարձր արդյունավետություն ապահովող ծրագրերին:

  1. Զարգացման ի՞նչ պատմություն է անցել տնտեսության տվյալ ճյուղը։

Գյուղատնեսությունը հնուց եղել է հայաստանի բնակչության զգաղմունքի և ապրուստի հիմնական միջոցը։ Հայերը հնուց զբաղվել են հողագործությամբ , անասնապահությամբ և կառուցել են ոռոգիչ ջրամբարներ։Գյուղական մանր տնտեսութոյւնների միավորման հիման վրա ձևավորվել են գյուղատնտեսական պետականան ( սովխոզ ) և կոլեկտիվ տնտեսություններ (կոխոզ): Գյուղատնտեսությունը նույնպես մյուս ճյուղերի նման զարգանում էր սյոցալիստական ուղիով և 1990 թ․ հանրապետությունում կար սոցյալիստական տիպի 850 ձեռնարկություն սովխոզներ , կոլտնտեսություններ, միջտնտեսային ձեռնարկություններ ։

  1. Ի՞նչ դեր ունի տվյալ ճյուղը ՀՀ-ի համար։

ՀՀ – ը չնայած հողային ռեսուրսների սահմանափակմանը առանձնանում է բազմաճյուղ գյուղատնտեսությամբ ։ ՀՀ – թյան բնակլիմայական պայմանները թույլ են տալիս մշակել շուրջ 100 մշակաբույս։ ՀՀ գյուղատնտեսության մեջ առանձնանում են ճյուղեր որոնք ունեն արտահանման նշանակություն և որոշում են հանրապետության արտադրական մասնագիտացումը ։Դրանք են խաղողագործությունը , պտղաբուծությունը, հարավային բանջարաբուծությունը և ծխախոտագործարանը ։

  1. Ինչպե՞ս եք պատկերացնում տվյալ ճյուղի զարգացման հեռանկարը։

Միջազգային փորձը վկայում է, որ տնտեսության մյուս ճյուղերի զարգացումը և գյուղատնտեսության ոլորտում ինտենսիվ տեխնոլոգիաների կիրառումը որպես կանոն հանգեցնում են տնտեսավարող սուբյեկտների թվաքանակի կրճատման, մեկ տնտեսության հաշվով հողատարածության մեծացման և ի հաշիվ աշխատանքի արտադրողականության բարձրացման՝ զբաղվածների թվի նվազեցման։ Հանրապետության գյուղատնտեսության ոլորտում այս օրինաչափությունները դեռևս ցայտուն դրսևորումներ չունեն։ Ուստի ագրարային ոլորտում կարևորվում է տնտեսվարման բազմաձևության և կամավորության սկզբունքով կոոպերացիայի զարգացման անհրաժեշտությունը: 

  1. Ներկայումս ինչպիսի միջոցառումների համակարգ է մշակվում գյուղատնտեսության ճյուղի զարգացման համար։

 Ներկայումս գյուղատնտեսության համախառն արտադրանքի բացարձակ գերակշռող մասը (ավելի քան 98 տոկոսը) ապահովվում է մասնավոր հատվածի կողմից:

Տնտեսավարման նոր պայմաններում, երբ արմատապես փոխվել է հողօգտագործման համակարգը, և մշակովի հողատարածությունները մասնատվել են ավելի քան 1.2 մլն հողակտորների, առանձնահատուկ կարևորություն է ստանում գյուղատնտեսության արտադրական և սպասարկող ենթակառուցվածքների արդիականացումը գյուղատնտեսական կոոպերացիայի զարգացումը:

Posted in Հանրահաշիվ 9, Երկրաչափություն 9

մարտի 7-19

գ) a1 =- 2

d = 4 | S – ?

Sn = 2a – d (n-1) x n / 2

Sn = 2a + 10 d / 2 x 11 = – 4 + 40 /2 x n

36 x 11 / 2 = 198

վարժություն 369

S = 1 / 2

p x r

an = 2R sin x 180 / n

r = R cos x 180 / n

P = n x an

n = 4

S = 16 / R, r , a4, p -?

S = 1 / 2 P = 1 / 2 x n x an x R cos x 180 / n = 1 / 2 x n x an x an / 2 x sin 180 / n

x cos 180 o / n = 1 / 2 x 4 x an x an / 2 x v 2/2 x √ 2 / 2 = an x an = a4 x a4 = a42 = 16

P = n x a4 = 4 x 4 =16

r = R cos 180 / n

r = 2 √ 2 x √ 2 / 2 = 2

R = 4 / √ 2 = 4 √ 2 / 2 = 2 √ 2

R = 3

n = 3 | Z, P, S, a, – ?

a1 = 2 R sin 180/ n

a3 = 2 x 3 x sin 60o = 2 x 3 = 6 x √ 3 / 2 = 3 √ 3

P = n x an

P = 3 x a3 = 3 x 3 √ 3 = 9 √ 3

r = R cos 180o / n

r = 3 x cos 60 = 3 x 1 / 2 = 3 / 2

S = 10 / R, r, P, a3

S = 1 / 2 pr

p =n x an

r = R cos 180 / n

R = an / 2 x sin 180 / n

S = 1/ 2 x n an x an / 2 sin 180 / n x cos 180 / n

10 = 1 / 2 x 3 x a 3 /2 √ 3 / 2 x 1 /2

a3 2 = 4 x 10 / √ 3 = 4 x 10 √3

10 = 3 / 4 √3 – a32 / √3

r = R cos 100 / n = 2 √10√ 3 / 3 x 1/ 2 = √10 √3 / 3 x 1/ 2= √ 10 √ 3 /3

P = n x an

P = 3 x 2 √ 10√ 3 / 3 = 6 x √ 10√3 / 3

an = 2R sin 180 / n

2 √ 10 √ 3 \ 3 =6 x √ 10 √ 3 / n

a3 = 3

n = 3 | R -?

an = 2R sin 180 /n

a3 = 2x R x √ 3 / 2

3 = 2 x R x √ 3 /2

R = 3 / 2 x √3 /2 =3 / √ 3 – 8 x √ 3 = √ 3

Երկրաչափական պրոգրեսիա

a1, a2 , a3:………………….

Սահմանում – Երկրաչափական պրոգրեսիայի արտահայտությունը չի կարող դառնալ ∅ :

d = an + 1- an

an = an -1 + an +1 / 2

an = q × an

2 = an + 1 / an

an = √ an – 1 × an + 1

an = a × q

√ x × y

3 √ x × y × z

Վարժություն 378

1 , 3 , 9, 27……………

a1 = 1

a2 = 3

q = a2 / a1 = 3

a5 = a1 × q5 – 1 = ap × q4 = 1 × 34= 81

a1 = a1 × q6 – 1 = a1 × q ũ = 1 × 3ũ = 243

a1 = a1 × q7 -1 = a1 × q6 = 1 × 36 = 729

բ) an = 3 × 5 n-1

an = 3 × 5 11 = 3 × 1 = 3

a2 = 3 × 5 2-1 = 15

a3 = 3 × 5 3-1 = 75

a4 = 3 × 5 4-1 = 375

a5 = 3 × 5 5-1 = 1875

Վարժություն 388

ա) 1, 8, 15 , 21, 26 …………. սխալ է

բ) 4, 2, 1, 0, 5, 0,25 ……….. ճիշտ է

գ) -2, 2, -2, 2, -2 …………. ճիշտ է

դ ) 0,4 , 16, 46, 256 …………. սխալ է

վարժություն 389

a1 = 2

q = 0,25

a1 = 2

a2 = a1 × an1= 2 × 0,25 1 = 0,5

a3 = 2 × 0,25 31 = 2 x 0,25 2 = 0,21

a4 = 2 × 0,25 41= 2 × 0,253

Պրիզման կանոնավոր է երբ բոլոր հիմքի կողմերը գնում են հիմքի հարթությանը։

Sլ = Sh +S4

a6 = 2R sin 180 / 6

2 = 2 × R sin 30

r= R × cos 30

2 × √3 / 2 = √ 3

2 = 2 × R 1 / 2

R = 2

S = 1/ 2 × 144 × √ 3 = 72 √ 3սմ 2

Sh =2 × S = 144 √3 սմ 2

խնդիր 400

S= 9 / R – ?

S = ПR2

R =√S / П = √ 9 / 3,14 = 1,7

R 2 = S / П

S = 49 П / R = ?

S = П / R2

R = √ S / П = √ 49 / 3,14 =7

Sn = n x a1

Sn = a1 x (1-q) / 1- q

q= an / an -1

an = a x q n-1

an = √ an -1 x an +1

խնդիր 397

a1= 5

q= 2

S5 = ?

Sn = a1 x ( 1 x qn) / 1- q

S5 = 5 x ( 1 – 2 5) / 1- 2

5 x ( – 31) / -1 = 15 մ

վարժություն 397

գ)

q = 1 / 2

a1 = – 2 / S5 = ?

S5 = a1 x (1-qn) / 1- q

S5 = – 2 x ( 1 – ( 1 / 2) 5 ) / 1 – 1/2 = -2 x (1- 1/ 32) / 1/2 = 2

31 / 32 : 1 /2 = – 31 / 16 x 2 /1 = – 31 / 8

բ) a1 = 4 q = -3 / S3 -?

Sn = a1 x ( 1- q 5 ) / 1-q

S 5 = 4 x ( 1- (-3 ) 5 ) = 4 x (1 + 2 43 ) / 244

խնդիր 385

C25,1218,848218П4,3966,28637, 4214,652√ 2
R431390,71101,52, 1/30б45

խնդիր 400

S12,5678,590,2649П3258,39,426,25
R251,692/7754,3√ 31,41
Posted in Աշխարհագրություն 9

ՀՀ Ջրամբարներ

Ազատի ջրամբարը գտնվում է Հայաստանի Արարատի մարզում, Ազատ գետի միջին հոսանքում, Լանջազատ գյուղի մոտ։ Շահագործման է հանձնվել 1976 թվականին։ Մակերեսը 2,85 կմ2 է, ընդհանուր ծավալը՝ 70 միլիոն մ3։ Ջրամբարի առավելագույն խորությունը՝  72.4 մ ։ Սնվում է նաև աղբյուրներից։

Կեչուտի ջրամբար
Կետչուտի ջրամբարը գտնվում է Վայոց Ձորի շրջանում` Ջերմուկ քաղաքից 10 կմ հեռավորության վրա: Կառուցվել է 1981 թ., ընդհանուր ծավալը 23 մլն խորանարդ մետր է: Վայոց Ձորից հարավ-արևելք Կեչուտի ջրամբարի կառույցի մեջ հեղեղված էին միջնադարյան գերեզմանոց և խաչքարեր: Սմբատ իշխանի կինը՝ իշխանուհի Սոֆիան, Վայոց Ձորի բնությունն անվանել է «Մատանի առանց զմրուխտի» (մինչ Գնդեվանք տաճարի կառուցումը 936 թվականին): Կեչուտի ջրամբարի կառուցման անհրաժեշտության մասին չկա ոչ մի կասկած: Կեչուտ գյուղի մոտ` Արփա գետի վրա, գեղատեսիլ լեռների և անտառների շրջակայքում, ստեղծվեց ամենամեծ ջրամբարը: Արփա գետի մրրկածուփ ջրերն ուղղված էին դեպի Սևանա լիճ, որպեսզի այն պահպանեին հնարավորինս բարձր մակարդակ վրա:

Հերհերի ջրամբարը գտնվում  է Հայաստանում, Վայոց ձորի մարզում, Հերհեր գյուղի ստորին մասում, ծովի մակարդակից 1430 մետր բարձրության վրա։ Լճի ծավալը կազմում է 26 մլն մ3։ Այն կառուցված է Հերհեր գետի վրա։ Ջրամբարի աջ կողմում գտնվում է Դար Ալաղես հրաբուխը։

Ախուրյանի ջրամբար, ջրամբար Ախուրյան գետի ստորին հոսքում, գտնվում է հայ-թուրքական սահմանում ։ Կառուցված է Թուրքիայի և ԽՍՀՄ համաձայնությամբ, որը ստորագրվել է 1963 թվականի ապրիլի 25-ին։ Ըստ այդ համաձայնագրի, պիտի կարգավորվեր Ախուրյան, Կարս, Կարախան և Չորլի գետերի հոսքը, կողմերը պետք է հավասարապես օգտվեին ջրամբարից։ Ջրամբարը սկսվել է շահագործվել 1980 թվականից։

Երկարություն – 20 կիլոմետր (սահմանի երկայնքով), ջրի ծավալը գնահատվում է – 525 մլն. մ³։

Մարմարիկի ջրամբար, արհեստական ստեղծված ջրածավալ Կոտայքի մարզում, Մարմարիկ գետի վրա։ Ունի ոռոգման նշանակություն։Ջրամբարն ունի 55 մետր բարձրությամբ ամբարտակ, 24 մլն խորանարդ մետր ընդհանուր ծավալ, որից օգտակար ծավալը կազմում է 23 մլն խորանարդ մետրը։Ջրամբարը կառուցվել է 1974 թվականի նոյեմբերին, սակայն չէր շահագործվել մինչև 2012 թվականը։ Ջրամբարի պլանավորված ջուրը լցնելուց մի քանի օր առաջ պատվարի ստորին շեպը փլուզվեց, և մոտ 500 հազար խորանարդ մետր բնահող սահեց դեպի ստորին բյեֆը ։ Ջրամբարի վերականգնման շինարարական աշխատանքներն ավարտվել են 2011 թվականին։ 

Posted in Հայոց լեզու 9

Նախադասության գլխավոր անդամներ

  • Ենթակա՝ նախադասության արտահայտած գործողության կատարող։
  • Ստորոգյալ՝ այն գործողությունը, որ կատարում է ենթական։

Ստորոգյալի տեսակները

  • Պարզ ստորոգյալ՝ արտահայտված է միայն խոնարհված բայով և հնարավոր է պարզել եղանակը։
  • Բաղադրյալ ստորոգյալ՝ արտահայտված է այլ խոսքի մասով կամ անդեմ բայով (անկախ դերբայով)+ դիմավոր բայ (որպես կանոն՝ օժանդակ բայ, բայց որպես հանգույց հանդես են գալիս նաև լինել, դառնալ, համարվել, կոչվել, թվալ բայերը)։
    Բաղադրյալ ստորոգյալների դիմավոր բայ բաղադրիչը կոչվում է հանգույց, մյուս բաղադրիչը՝ ստորոգելի։
  • Բարդ նախադասությունների մեջ հաճախ կրկնվող ստորոգյալը զեղչվում է։
    Օր.` Բոլորը գնացին տուն, իսկ Անահիտը գնաց շուկա։ Կարող ենք երկրորդ բաղադրիչ նախադասության մեջ «գնաց»-ը զեղչել. Բոլորը գնացին տուն, իսկ Անահիտը՝ շուկա։


Զեղչված ստորոգյալի փոխարեն բութ է դրվում, պարզ ստորոգյալի դեպքում՝ եթե ենթական փոխվել է։

Օր.՝

  • Թփերից դուրս թռավ մի եղնիկ։- պարզ ստորոգյալ
  • Մենք անձայն նստած էինք սենյակում։ -բաղադրյալ ստորոգյալ։

Առաջադրանք. Գտիր ենթականերն ու ստորոգյալները, որոշիր ստորոգյալների տեսակները։

  • Խոսակցությունն ավելի հաճելի էր նրան։

Նրան – ենթակա

Հաճելի էր-  բաղադրյալ ստորոգյալ

  • Մարդիկ ու մեքենաները անցուդարձ էին անում։

Մարդիկ , մեքենաներ- ենթակա

Անցուդարձ էին անում – ստորոգյալ

  • Անտառն ավելի գեղեցիկ էր թվում։

Անտառն – ենթակա

Գեղեցիկ էր- բաղադրյալ ստորոգյալ

  • Այժմ անձրևում է։

Անձրևում է – ստորոգյալ

  • Վերջապես խախտվեց լռությունը։

Լռությունը- ենթակա

Խախտվեց – ստորոգյալ

  • Բարակ անձրևը իր միլիոնավոր մատներով թակում էր հոգնած զինվորների վերարկուները։

Անձրևը- ենթակա

Թակում էր- ստորոգյալ

  • Այնուհետև ամբողջ օրը բանտի բոլոր խցերից լսվում էին անեծքի դառնաշունչ խոսքեր։

Խցերից- ենթակա

Լսվում էին- բաղադրյալ ստորոգյալ

  • Բեղանին դրված թույլ ճրագը հազիվ էր լուսավորում մռայլ սենյակի ծխոտ, սև պատերը։

Բեղանին- ենթակա

Դրված – ստորոգյալ

  • Ռուբենը մտքում նեղանում էր նրա այդ տարօրինակ հանգստությունից։

Ռուբենը- ենթակա

Նեղանում էր – ստորոգյալ

  • Դա մի չոր ու ցամաք, հասակավոր կին էր՝ բարի, մշտաշարժ, խստադեմ։

Տեքստ

Երբ գիշերվա տասը խփեց, իմաստասեր քահանան վերցրեց ձեռնափայտը և միջանցքի մթության մեջ խարխափելով՝ մոտեցավ ճռռացող դռանը։ Դուրս եկավ պատշգամբ և հանկարծ կանգ առավ՝ լուսնկա գիշերվա պայծառ լույսով հիացած։ Ի՛նչ դյութիչ տեսարան։ Փոքրիկ պարտեզում, որ ամբողջովին ողողված էր կապտաթույր լույսով, շարքով կանգնած ծառերը ստեղծել էին լույսի և ստվերի խաղ՝ զարմանալի, տարօրինակ։ Հսկա թուփը, մագլցելով ծառի վրա, արձակում էր զգլխիչ բուրմունք։
Քիչ այն կողմ՝ գետի վրա շղարշի պես կախվել էր մի նոսր մշուշ՝ որպես թեթև ու թափանցիկ ծուխ։
Քահանան հուզված կանգ առավ։ Ո՞ւմ համար են նախասահմանված այդ լուսացնցուն տեսարանը, երկնքից թափվող այդ օդեղեն բանաստեղծությունը։ Չէ՞ որ քնած են մարդիկ, քնած է աշխարհը։ Մի՞թե Աստված ինքն իր համար է ստեղծել այդ հոգեպարար գեղեցկությունը։

  1. Տեքստից գտիր.
  • մեկական բարդ, ածանցավոր և բարդածանցավոր բառ.
  • երեք  հնչյունափոխված բառ. վերականգնիր անհնչյունափոխ ձևը.

Իմաստասեր-( ու- ա)

  • գտիր գաղտնավանկ ունեցող բառերը.

Բանաստեղծություն, աշխարհ, արձակում։

  • մեկական վա արտաքին, ու արտաքին և ա ներքին հոլովման ենթարկվող բառ.

Գիշերվա,

  • դուրս գրիր կրավորական ածանց ունեցող բոլոր բայերը.

Վերցնել -վերցվել

Ստեղծել- ստեղծվել

Թափել – թափվել