Posted in Գրականություն 9

Տերյան նախագիծ

ՀՐԱԺԵՇՏ

Դու գնում ես՝ չգիտեմ ուր,
Լուռ ու տխուր,
Հեզ գունատվող աստղի նըման։

Ես գնում եմ տրտում-մենակ,
Անժամանակ
Ծաղկից ընկած թերթի նըման։

Դու գնում ես՝ չգիտեմ ուր,
Սրտակըտուր
Լացըդ պահած իմ հայացքից։

Ես գնում եմ լուռ անտրտում,
Բայց իմ սրտում
Ցավ է անվերջ, մահո՜ւ կսկիծ…

Վերլուծություն

Բանաստեղծությունը հրաժեշտի մասին է, որը ցույց է տալիս թե ինչպիսի թախծոտ զգացմունքներ են ունենում երբ իրարից հեռանում են : Ցույց է տալիս այդ մենակության զարգացման պահը երբ հրաժեշտ են տալիս և հասկանում են որ այդ ամենից հետո էլ իրար չեն տեսնի: Այսինքն Տերյանի հրաժեշտ է տալիս մի թանկագին մարդու որ էլ չի տեսնի նրան: