Բովանդակությունը. <<Կենսական տարրեր(մակրո-, միկրո-, ուլտրատարրեր): Սպիտակուցներ:Նուկլեինաթթուներ: Ածխաջրեր: Ճարպեր: Վիտամիններ>>:
Ուղղորդող հարցեր.
- Որո՞նք են կենդանի օրգանիզմի հիմնական տարրերը
Պատասխան – Իկրոտարրեր, մակրոտարրեր և ուլտրատարրեր:
- Ո՞րն է կենդանի օրգանիզմի կառուցվածքային միավորը,նրա բաղադրությունը
Պատասխան – Կառուցվածքային միավոր — Բջիջ։
- Ինչու՞ են գիտնականներն ասում. «Կյանքը՝ սպիտակուցների գոյության ձևն է»
Պատասխան – Որովհետև մենք գոյատևում ենք և շնչում սպիտակուցների շնորհիվ։
- Ինչպիսի՞ օրգանական և անօրգանական նյութեր կան կենդանի օրգանիզմում
Պատասխան – Օրգանական — սպիտակուցներ , ճարպեր , գլյուկոզ։
Անօրգանական — ածխաթթու գազ, թթվածին , ջուր , կերակրի աղ։
- Ինչպիսի՞ քիմիական ռեակցիայով կարելի որոշել օսլայի առկայությունը սննդանյութերում
- Ի՞նչ պայմաններ են անհրաժեշտ բույսի աճի համար
- Ի՞նչ է լուսասինթեզը 〈ֆոտոսինթեզը〉
Պատասխան – Ածխաթթու գազից և ջրից` լույսի ազդեցության տակ օրգանական նյութերի առաջացումն է։
- Ո՞րն է վիտամինների դերը կենդանի օրգանիզմներում:
Պատասխան- Վիտամինները օգնում են կենդանի օրգանիզմներին կայունություն , աճ, և առողջ պայմաններ զարգացնելու համար։
Լաբորատոր փորձեր՝ օսլայի, գլյուկոզի, սախարոզի հայտնաբերման որակական ռեակցիաները:
Օսլայի բացահայտման ռեակցիաներ. Բույսերի հիմնական պաշարային ածխաջուրը՝ օսլան, յոդի լուծույթի նույնիսկ չնչին կոնցենտրացիայի առկայությամբ ստանում է մուգ կապույտ գունավորում (առաջանում է համալիր միացություն)։ Գունավորումը պայմա-նավորված է ամիլոզի առկայությամբ։ Չնայած ամիլոպեկտինի պարունակությունը օսլայում մի քանի անգամ շատ է ամիլոզի քանակությունից, ամիլոզի կապույտ գունավորումը քողարկում է ամիլոպեկտինի կարմրամանուշակագույն գունավորումը։ Տաքացման հետևանքով համալիրը քայքայվում է, գունավորումն անհետանում, սառչելու դեպքում՝ նորից հայտնվում։Այս ռեակցիան թույլ է տալիս հայտնաբերել միջավայրում օսլայի նույնիսկ աննշան քանակությունը։
Ածխատանքի համար անհրաժեշտ է.
- Օսլայի լուծույթներ
- Յոդով գունավորված օսլայի լուծույթի անգունացում (տաքացնելու դեպքում):
- Լուծույթի գունավորման առաջացում (սառեցնելու դեպքում):
- Գունավորման վերականգնում:
Նյութեր և ռեակտիվներ: Կարտոֆիլ, սպիտակ հաց, բրինձ, խնձոր, օսլայի 1% լուծույթ, Լյուգոլի ռեակտիվ՝ յոդի ջրային լուծույթ:
Պարագաներ: Փորձանոթներ, կաթոցիչներ, փորձանոթի բռնիչ:
Աշխատանքի ընթացքը.
Փորձանոթի մեջ լցնել 1 մլ օսլայի լուծույթ և 1 կաթիլ Լյուգոլի ռեակտիվ,
առաջանում է կապտամանուշակագույն գունավորում։
Համարակալված փորձանոթների մեջ տեղափոխել 0.5 գ տարբեր սննդա-
նյութեր (նախապես հավանգում տրորած), ավելացնել 2-3 մլ թորած ջուր,
թափահարել, ավելացնել 1-2 կաթիլ Լյուգոլի ռեակտիվ։ Փորձանոթներում
առաջացած գունավորմամբ եզրակացնել սննդանյութերում օսլայի քանակու-
թյան մասին։