Posted in Կենսաբանության 9

Գենետիկա

կենդանի օրգանիզմների ժառանգականության, կառուցվածքային և ֆունկցիոնալ միավոր։ «Գեն» տերմինը մտցվել է 1909 թվականին դանիացի բուսաբան Վիլհելմ Յոհանսենի կողմից։ Գենը իրենից ներկայացնում է ԴՆԹ-ի հատված, որը իր մեջ պարունակում է ինֆորմացիա սպիտակուցի առաջնային կառուվածքի կամ ֆունկցիոնալ ՌՆԹ-ների կառուցվածքի մասին։ Գեների տարբեր ալելները որոշում են կենդանի օրգանիզմների ժառանգական հատկանիշները, որոնք բազմացման միջոցով ծնողներից փոխանցվում են ժառանգներին։ Միտոքոնդրիումների և պլաստիդների մեջ գտնվող ԴՆԹ-ն իր հերթին որոշում է նրանց համապատասխան հատկանիշները և չի մտնում օրգանիզմի գենոմի կազմի մեջ (ցիտոպլազմային ժառանգականություն)։

Որոշ միաբջիջ օրգանիզմների մոտ գոյություն ունի մի պրոցես, որի ժամանակ տեղի է ունեում գեների հորիզոնական տեղափոխություն մի բջջից դեպի մյուս բջիջ և այն կապ չունի բազմացման հետ։

1865 թվականին ավստրիացի հոգևորական Գրեգոր Մենդելը հրապարակեց ոլոռի խաչասերման ժամանակ հատկանիշների ժառանգաբար փոխանցման օրինաչափությունների վերաբերյալ իր հետազոտությունների արդյունքները։ Մենդելը ցույց տվեց, որ որոշակի ժառանգական հատկանիշներ բազմացման ժամանակ չեն խառնվում, այլ ծնողներից հաջորդ սերունդներին փոխանցվում են դիսկրետ միավորների ձևով։ Նրա կողմից ձևակերպված՝ ժառանգականության մասին օրինաչափություններն ստացան Մենդելի օրենքներ անվանումը։ Կենդանության օրոք նրա աշխատանքները հայտնի չէին և արժանանում էին սուր քննադատության (քանի որ գիշերային գեղեցկուհու վրա կատարված նմանատիպ փորձերը չէին հաստատում Մենդելի ներկայացրած օրինաչափությունները)։ Հետագայում նշված օրինաչափությունները կոչվեցին Մենդելի օրենքներ։ Չնայած Մենդելը ոչինչ չգիտեր բջջում ժառանգական գործոնների տեղադրության, քիմիական բնույթի և որևէ հատկանիշի վրա ազդելու մեխանիզմի մասին, բայց այդ գործոնների՝ որպես ժառանգականության միավորների մասին ուսմունքը դարձավ գենի տեսության հիմքը, իսկ հատկանիշի ժառանգման գենետիկական վերլուծության մեթոդը՝ գենետիկի հիմնական մեթոդ։

20-րդ դարի սկզբներին Մենդելի օրենքները, որոնք անհասկանալի էին ժամանակակիցներին, «վերահայտնաբերեցին» մի շարք կենսաբաններ, որի համար գենետիկայի պաշտոնական սկզբնավորումը համարվում է 1900 թվականը, իսկ 1906-ին Բեյթսոնի առաջարկով ժառանգականությունը և փոփոխականությունն ուսումնասիրող գիտությունը կոչվեց գենետիկա։ Դեռ 1900-ականների սկզբում Հյուգո դը Ֆրիզը հաստատել էր, որ ժառանգական հատկանիշները փոխվում են թռիչքաձև, և առաջարկել էր մուտացիաների տեսությունը։ Հետագայում Մորգանը և ուրիշները ապացուցեցին, որ գեների հիմնական կրողները քրոմոսոմներն են, որոնք ձողիկանման (կամ թելանման) գոյացություններ են բջիջների կորիզներում, և գեները քրոմոսոմի վրա տեղադրված են գծային կարգով։

Posted in Քիմիա 9, Uncategorized

Առողջ ապրելակերպի կանոներ

Որոնք են առողջ ապրելակերպի սկզբունքները

Մարդու առողջության 60 %-ը և ավելի կախված է նրա կենսակերպից։Առողջ կենսակերպը ենթադրում է մտավոր առողջություն, հրաժարում ծխախոտի ու ալկոհոլի օգտագործումից, սնման առողջ մոդելներ, ֆիզիկական ակտիվություն, ֆիզիկական վարժություններ, սպորտ և այլն։ Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ առողջ կենսակերպը կարող է հանգեցնել կյանքի տևողության էական ավելացման։ Գերմանիայում կատարված ուսումնասիրությունը ցույց է տվել, որ առողջ ապրելակերպը ասոցացվում է 40 տարեկանից հետո կյանք սպասվող տևողությունը 13-17 տարով ավելի լինելու հետ։Միացյալ Նահանգներում կատարված ուսումնասիրությունները ցույց են տվել, որ 50 տարեկանից հետո կյանքի սպասվող տևողությունն ավելի է 12-14 տարով։Ճարպակալումը, ծխախոտի ու ալկոհոլի, կոֆեինով գազավորված ըմպելիքների օգտագործումը բացասաբար է ազդում տղամարդկանց վերարտադրողական առողջության վրա։ Հղիության ընթացքում ալկոհոլի, ծխախոտի օգտագործումը և ծխախոտի երկրորդային ծխի ազդեցությունը մեծացնում են հղիության ընթացքում առաջացող բարդությունների հավանականությունը, ինչպես նաև առաջացնում են ինչպես մոր, այնպես էլ երեխայի ԴՆԹ-ի վնասում։

Ծխելու հետևանքով կյանքի տևողությունը կրճատվում է միջինը 10 տարով։ Ծխախոտի օգտագործումն ասոցացվում է մահվան ռիսկի ավելացման հետ Ռուսաստանի տղամարդկանց մոտ 1,6 անգամ ավելի շատ, քան չծխողների մոտ, ընդ որում՝ ծխելու հետ է կապված տղամարդկան շրջանում մահացության դեպքերի 23 %-ը։

Առողջ սնունդը մի շարք ոչ ինֆեկցիոն հիվանդությունների զարգացումը կանխող գլխավոր միջոցն է և նպաստում է առողջ կյանքի երկարատևությանը։

Իմ աշխատանքային օրվա ռեժիմը

Ես արթնանում եմ – 07:00

Ես միշտ ժամանակին եմ հասնում դպրոց – 09:15

Ես ամեն օր դասերից հետո ժամը 14:37- 16:20 պատրաստում եմ իմ հաջորդ օրվա դասերը։

Ես գալիս եմ տուն – 18:35

Ազատ ժամանակ ես օգնում եմ մայրիկիս

Ժամը 21:49 ես գնում եմ քնելու։

Posted in Հայոց լեզու 9

Նախադասության երկրորդական անդամներ։ Գոյականի և բայի լրացումներ։

Գոյականի լրացումներ՝ որոշիչ, հատկացուցիչ, բացահայտիչ։

Որոշիչ (ինչպիսի՞, ո՞ր, որքա՞ն)
1. Սովորաբար լինում է նախադաս, բայց պատահում է նաև հետադաս դիրքում։ Սովորաբար դրվում է որոշյալից անմիջապես առաջ կամ հետո։
2. Կարող է արտահայտվել մեկ բառով կամ բառակապակցությամբ։
3․ Կետադրվում է հետադաս ծավալուն որոշիչը․ որոշյալից անջատվում է բութով, մյուս անդամներից՝ ստորակետով։ Որոշիչը ծավալուն է, եթե արտահայտված է բառակապակցությամբ կամ բազմակի է։

Հատկացուցիչ (Ո՞մ, ինչի՞, ինչերի՞)
1․ Դրվում է սեռական հոլովով՝ ցույց է տալիս պատկանելություն, վերաբերում, ծագում։
2․ Սովորաբար դրվում է հատկացյալից առաջ, բայց կարող է պատահել և հետադաս դիրքում։
3․ Կետադրվում է միայն այն հատկացուցիչը, որը հեռու է հատկացյալից եւ նրանց արանքում կա գոնե մեկ գոյական․ այդ դեպքում որոշչի վրա բութ է դրվում։

Առաջադրանք
1․ Լրացրու բաց թողած տառերը, գտիր ենթականերն ու ստորոգյալները, գոյականական անդամի լրացումները։ Որտեղ հարկավոր է, կետադրիր։
2․ Մուգ գրված բառերը ենթարկիր ձեւաբանական վերլուծության։

Տեքստ

Մի օր դղյակի դուռը բացվեց և այնտեղից դուրս ելավ մի դեռատի պատանի սրարշավ նժույգի վրա ընտիր ասպազենով գո-որված։ Նրա հետևից երկաթյա նիժերը կնքեցին երկփեղկ դարպասը։ Պատանին վճիտ հայացքը շուրջը ձ-գլով խցանեց նժույգը սլացավ երկնահուր լեռներով անդնդախոր ձորերով ոտք դրեց մարդկային աշխարհը։ Ինչպես մի փետուր նա ընկավ հողմերի ու հեղեղների ամենակուլ բերանը։ Հյուրընկալվեց վայելքի տաճարներում խմեց աստղափրփուռ գինին վայելեց խրախճանքներ ու խնջույքներ անհագուրդ ըմբոշխնեց գեղեցիկ պարուհիների և ծեմծե-մող գեղուհիների սերը։
Այսպես հոսեց կյանքը ու երբ արծաթազեծվեցին նրա գեղեցիկ գլուխն ու ընչացքը վերադարձավ ու անապաստան ճամփորդի պես բախեց դղյակի դուռը։ Սպասեց սպասեց և բացող չեղավ։ Բախեց նա վերստին բայց ավաղ հավիտյան փակ էր դղյակի դուռը նրան ոչ ոք չէր սպասում։

Դուռը -գոյական խոսքի մաս ենթակա որպես նախադասությոն անդամ ուղղական հոլով եզակի թիվ , ա – հոլովման է պատկանում

դուրս ելավ- բայ , բաղադրյալ ստորոգյալ, ներկա ժամանակ, երերրդ դեմք եզակի , թիվ, դիմավոր սահմանական եղանակ։

Պատանի- գոյական, ենթակա, ուղղական հոլով , եզակի թիվ ,պատկանում է ու – հոլովման։

Ընտիր- ածական ,նախադասության ենթակայի լրացում։

Մարդկային- ածական,

Posted in Գրականություն 9

Թումանյան կենսագրություն

Հովհանես Թումանյանը ծնվել է 1869 -թ․ Լոռվա Դսեղ գյուղում։ 1877-1879թվականներին Թումանյանը սովորել է Դսեղի ծխական դպրոցում։1883 թվականից բնակվել է Թիֆլիսում։ 1883-1887 թվականներին սովորել է Թիֆլիսի Ներսիսյան դպրոցում, սակայն նյութական ծանր դրության պատճառով 1887 թվականին կիսատ թողնելով ուսումը` աշխատել է Թիֆլիսի հայ եկեղեցական դատարանում, այնուհետև Հայ Հրատարակչական միության գրասենյակում (մինչև 1893 թ.)։ Հովհաննես Թումանյանը կատարել է թարգմանություններ , մշակել է Սասնա ծռեր դյուցազնավեպից Սասունցի Դավիթ ճյուղը։ Նա գրել է առակներ, պատմվածքներ, պոյեմներ, հեքիաթներ և նա համարվում է ամենայն հայոց բանաստեղծ։1921 թվականի աշնանը Թումանյանը մեկնել է Կոստանդնուպոլիս՝ հայ գաղթականների համար օգնություն գտնելու նպատակով։ Մի քանի ամիս մնալով այնտեղ` նա վերադառնում է հիվանդացած։ Մահացել է 1923 թվականին՝ Մոսկվայում։ Թումանյանի ստեղծագործությունների հիման վրա նկարահանվել են մի շարք ֆիլմեր, ինչպես նաև ստեղծվել են Անուշ (1912) և Ալմաստ (1930) օպերաները։

Մանկություն

Բանաստեղծի մանկությունն անցել է նրա ծննդավայրում։Աշակերտության տարիներին բանաստեղծն աղքատ է ապրել և հենց դա է եղել Ներսիսյան դպրոցից հեռանալու պատճառը։ Թումանյանի ստեղծագործությունների, մասնավորապես՝ պոեմների և արձակների մեծ մասը նրա մանկապատանեկան տպավորությունների վերապրումներն են։ «Ահմադը», «Մայրը», «Իմ ընկեր Նեսոն» պատմվածքներն ամբողջությամբ ներկայացնում են բանաստեղծի մանկության որոշ դրվագները։ «Մարոն», «Լոռեցի Սաքոն», «Անուշ» պոեմներում և «Գիքորը» պատմվածքում ներկայացված են բանաստեղծի տեսած ու լսած դեպքերը, ապրած հոգեվիճակները։

ԱՄԱՌՎԱ ԳԻՇԵՐԸ ԳՅՈՒՂՈՒՄ

Լուսընկա գիշեր,
Երկինքը պայծառ,
Անհամար աստղեր
Ցոլցլում են վառ։

Քընած է արդեն
Հովտի մեջ գյուղը,
Մըթնած ու լուռ է
Գյուղացու հյուղը։

Հոգնած գյուղական
Ընտանիքն ահա
Սրահում, կալում,
Կամ կըտրի վրա։

Երկընքի դիմաց
Գրկված են քընած,
Վերևիցն, ասես,
Ժըպտում է աստված։

Վերլուծություն

Բանաստեղծությունը ամառվա գիշերվա մասին է որը գյուղում է և ցույց է տալիս գիշերվա հանգիստ և խաղաղ տեսարանը։

Posted in Գրականություն 9

Թումանյանական նախագիծ

Փետրվարի 14-մարտի 1Նպատակը՝  ստեղծագործությունների միջոցով  բացահայտում ու ճանաչում ենք Հ. Թումանյանին:

Խնդիրները՝

  • Թումանյանի ստեղծագործությունների յուրացում (բերանացի)
  • Թումանյանական մտքի, ստեղծագործության նորովի ուսումնասիրություն, անդրադարձ
  • Ստեղծագործությունների ներկայացում, մեկնաբանություն, տարածում

Նախագծային թեմատիկ ուղղություններ՝

  • Թումանյանի հոդվածները
  • Թումանյանը՝ հասարակական գործիչ
  • Թումանյանը՝ բանաստեղծ
  • Իմ Թումանյանը
Posted in Քիմիա 9

Հալոգեններ

Ուղղորդող հարցեր.
*1-   Ինչո՞ւ  են 7- րդ  խմբի  գլխավոր  ենթախմբի  տարրերին   անվանում «հալոգեններ»,  բնութագրեք այդ տարրերը 

F , CL, Br, I , At:

 *2-Հալոգենները   ինչպիսի՞ միացությունների  ձևով  են   
      տարածված  բնության   մեջ, գրեք օրինակներ…

*3-. Ինչո՞ւ են  հալոգենները  համարվում  կենսական  տարրեր, թվարկեք  հալոգենների  միացությունների   դերը  մարդու  օրգանիզմում….
*4-Գրեք   հալոգենների   ատոմների  բաղադրությունը   և  կառուցվածքը
*5-Ինչպիսի՞  վալենտականություն  և   օքսիդացման աստիճան  է  ցուցաբերում  քլորը  միացություններում, գրեք  օրինակներ…
*6- Թվարկեք   հալոգեն պարզ նյութերի  ֆիզիկաքիմիական  հատկությունները
*7-  Որտե՞ղ  են  կիրառում   քլորը   և նրա  միացությունները

*8-  Որտե՞ղ  են  կիրառում   աղաթթուն  և  նրա  աղերը, ի՞նչ  է  ժավելաջուրը…,  

       ի՞նչ  է   քլորակիրը…
*9- Կարելի՞ է  խմելու   ջուրը   ախտահանել  քլորով, պատասխանը  հիմնավորեք…
*10-Աղաթթվի  ո՞ր  աղի  0.9%-֊անոց  ջրային  լուծույթն  է  կոչվում «ֆիզիոլոգիական լուծույթ»:

Լաբորատոր  փորձեր՝ <<Աղաթթվի  քիմիական  հատկությունները>>

Նախագծի անվանումը՝<<Կենդանի  օրգանիզմի  քիմիան>>

Բովանդակությունը.  <<Կենսական տարրեր(մակրո-, միկրո-, ուլտրատարրեր): Սպիտակուցներ:Նուկլեինաթթուներ:   Ածխաջրեր:  Ճարպեր: Վիտամիններ>>:

Ուղղորդող հարցեր.

  • Որո՞նք են  կենդանի  օրգանիզմի  հիմնական  տարրերը
  • Ո՞րն է  կենդանի  օրգանիզմի  կառուցվածքային  միավորը,նրա  բաղադրությունը
  • Ինչու՞  են  գիտնականներն ասում. «Կյանքը՝ սպիտակուցների գոյության ձևն  է»
  • Ինչպիսի՞  օրգանական և  անօրգանական  նյութեր  կան  կենդանի  օրգանիզմում
  • Ինչպիսի՞ քիմիական ռեակցիայով  կարելի  որոշել  օսլայի առկայությունը սննդանյութերում
  • Ի՞նչ պայմաններ  են  անհրաժեշտ  բույսի  աճի  համար
  • Ի՞նչ  է  լուսասինթեզը 〈ֆոտոսինթեզը〉
  • Ո՞րն է  վիտամինների  դերը  կենդանի  օրգանիզմներում:

Լաբորատոր  փորձեր՝ օսլայի, գլյուկոզի, սախարոզի  հայտնաբերման  որակական  ռեակցիաները:

Օսլայի բացահայտման ռեակցիաներ. Բույսերի հիմնական պաշարային ածխաջուրը՝ օսլան, յոդի լուծույթի  նույնիսկ չնչին կոնցենտրացիայի առկայությամբ ստանում է մուգ կապույտ  գունավորում (առաջանում է համալիր միացություն)։ Գունավորումը պայմա-նավորված է ամիլոզի առկայությամբ։ Չնայած ամիլոպեկտինի պարունակությունը օսլայում մի քանի անգամ շատ է ամիլոզի քանակությունիցամիլոզի կապույտ գունավորումը քողարկում է ամիլոպեկտինի կարմրամանուշակագույն գունավորումը։ Տաքացման հետևանքով համալիրը քայքայվում է, գունավորումն անհետանում, սառչելու դեպքում՝ նորից հայտնվում։Այս ռեակցիան թույլ է տալիս հայտնաբերել միջավայրում օսլայի նույնիսկ աննշան քանակությունը։

 Ածխատանքի  համար  անհրաժեշտ  է.

  1. Օսլայի լուծույթներ
  2. Յոդով գունավորված օսլայի լուծույթի անգունացում (տաքացնելու դեպքում):
  3. Լուծույթի գունավորման առաջացում (սառեցնելու դեպքում):
  4. Գունավորման վերականգնում:

Նյութեր և ռեակտիվներ: Կարտոֆիլ, սպիտակ  հաց, բրինձ, խնձոր, օսլայի 1% լուծույթ, Լյուգոլի ռեակտիվ՝ յոդի  ջրային  լուծույթ:

Ատոմի բաղադրությունը

Posted in Հայոց լեզու 9

Հնչյունափոխություն

Առաջադրանքներ՝

1.Համեմատիր դեմ-դիմաց գրված բառերը և ցույց տուր, թե հնչյունական ինչ փոփոխություններ են տեղի ունեցել.

Օրինակ՝ ջուր-ջրծաղիկ (ու-ն գաղտնավանկի ը)
ծաղիկ-ծաղկաման (ի-ն սղվել է)
համբույր-համբուրել (ույ-ու)

հին-հնամենի – (ի – ը )

բազուկ-բազկաթոռ (ու- ը )

պատիժ-պատժել – ( ի-ը )

ողջույն-ողջունել (ույ – ու )

աշխույժ-աշխուժություն (ույ -ու )

մատյան-մատենագիր – ( յա – ե )

պարտեզ-պարտիզան -( ե-ի)

գլուխ-գլխավոր – (ու -ը )

էշ-իշամեղու: (է – ի )

2. Տրված բառերի վերջից բաղադրիչներ ավելացնելով՝ բառեր կազմիր այնպես, որ տեղի ունենա հնչյունափոխություն:

ա) բուրդ – բրդոտ

սիրտ – սրտաճմլիկ

կույր – կուրանալ

ճահիճ – ճահճուտ

ալյուր

կեզ – կիզիչ

ատամնաբույժ -ատմնաբուժարան
բ) վիշտ – վշտացած

թույլ – թուլանալ

ծնունդ – ծննդատուն

հաշիվ – հաշվապահ

արթուն – արթնանալ

հույն – հուներեն

տույժ- տուժվել

3.Վերականգնիր տրված բառերի անհնչյունափոխ ձևերը՝

ձնծաղիկ – ձուկ

թխահեր – թուխ

սառցահատ- սառույց

երգչախումբ -երգիչ

կիսել – կես

ըմպանակ – ումպ

մեղվապահ – մեղու

հունական – հույն

կղզյակ – կղզի

Posted in Իրավունք

Թեստ

1. Ինչպես դրական այնպես էլ բացասական հույզերը օգնում են ինձ հասկանալ, թե ինչպես պետք է վարվել կյանքում:

Ընդհանրապես համաձայն չեմ

Հիմնականում համաձայն չեմ

Մասամբ համաձայն չեմ

Մասամբ համաձայն եմ

Հիմնականում համաձայն եմ

Լիովին համաձայն եմ

2. Բացասական էմոցիաները օգնում են ինձ հասկանալ, թե ես ինչը պետք է փոխեմ իմ կյանքում:

Ընդհանրապես համաձայն չեմ

Հիմնականում համաձայն չեմ

Մասամբ համաձայն չեմ

Մասամբ համաձայն եմ

Հիմնականում համաձայն եմ

Լիովին համաձայն եմ

3. Ես հանգիստ եմ, երբ ես կողքից ճնշում եմ զգում:

Ընդհանրապես համաձայն չեմ

Հիմնականում համաձայն չեմ

Մասամբ համաձայն չեմ

Մասամբ համաձայն եմ

Հիմնականում համաձայն եմ

Լիովին համաձայն եմ

4. Ես ի վիճակի եմ դիտարկել իմ զգացմունքների փոփոխությունները:

Ընդհանրապես համաձայն չեմ

Հիմնականում համաձայն չեմ

Մասամբ համաձայն չեմ

Մասամբ համաձայն եմ

Հիմնականում համաձայն եմ

Լիովին համաձայն եմ

5. Երբ անհրաժեշտ է, ես կարող եմ լինել հանգիստ եւ կենտրոնացած, որպեսզի գործեմ համապատասխան կյանքի պահանջներին:

Ընդհանրապես համաձայն չեմ

Հիմնականում համաձայն չեմ

Մասամբ համաձայն չեմ

Մասամբ համաձայն եմ

Հիմնականում համաձայն եմ

Լիովին համաձայն եմ

6. Երբ անհրաժեշտ է, ես կարող եմ ինքս իմ մեջ առաջացնել մի շարք դրական հույզեր, ինչպիսիք են ՝ ուրախությունը, երջանկությունը:

Ընդհանրապես համաձայն չեմ

Հիմնականում համաձայն չեմ

Մասամբ համաձայն չեմ

Մասամբ համաձայն եմ

Հիմնականում համաձայն եմ

Լիովին համաձայն եմ

7. Ես հետևում եմ իմ ինքնազգացողությանը:

Ընդհանրապես համաձայն չեմ

Հիմնականում համաձայն չեմ

Մասամբ համաձայն չեմ

Մասամբ համաձայն եմ

Հիմնականում համաձայն եմ

Լիովին համաձայն եմ

8. Այն բանից հետո, երբ ինչ-որ բան ինձ հուսահատեցրել է, ես կարող եմ հեշտությամբ հաղթահարել իմ զգացմունքները:

Ընդհանրապես համաձայն չեմ

Հիմնականում համաձայն չեմ

Մասամբ համաձայն չեմ

Մասամբ համաձայն եմ

Հիմնականում համաձայն եմ

Լիովին համաձայն եմ

9. Ես կարող եմ լսել այլ մարդկանց խնդիրները:

Ընդհանրապես համաձայն չեմ

Հիմնականում համաձայն չեմ

Մասամբ համաձայն չեմ

Մասամբ համաձայն եմ

Հիմնականում համաձայն եմ

Լիովին համաձայն եմ

10. Ես չեմ կառչում բացասական հույզերից

Ընդհանրապես համաձայն չեմ

Հիմնականում համաձայն չեմ

Մասամբ համաձայն չեմ

Մասամբ համաձայն եմ

Հիմնականում համաձայն եմ

Լիովին համաձայն եմ

11. Ես զգայուն եմ ուրիշների հուզական կարիքների հանդեպ:

Ընդհանրապես համաձայն չեմ

Հիմնականում համաձայն չեմ

Մասամբ համաձայն չեմ

Մասամբ համաձայն եմ

Հիմնականում համաձայն եմ

Լիովին համաձայն եմ

12. Ես կարողանում եմ անհրաժեշտության դեպքում հանգստացնել մարդկանց:

Ընդհանրապես համաձայն չեմ

Հիմնականում համաձայն չեմ

Մասամբ համաձայն չեմ

Մասամբ համաձայն եմ

Հիմնականում համաձայն եմ

Լիովին համաձայն եմ

13. Ես կարող եմ ինքս ինձ ստիպել դեմ առ դեմ կանգնել խոչընդոտների առջև:

Ընդհանրապես համաձայն չեմ

Հիմնականում համաձայն չեմ

Մասամբ համաձայն չեմ

Մասամբ համաձայն եմ

Հիմնականում համաձայն եմ

Լիովին համաձայն եմ

14. Ես փորձում եմ մոտենալ կյանքի խնդիրներին ստեղծագործաբար:

Ընդհանրապես համաձայն չեմ

Հիմնականում համաձայն չեմ

Մասամբ համաձայն չեմ

Մասամբ համաձայն եմ

Հիմնականում համաձայն եմ

Լիովին համաձայն եմ

15. Ես նորմալ եմ արձագանքում այլ մարդկանց տրամադրությանը, դրդապատճառներին եւ ցանկություններին:

Ընդհանրապես համաձայն չեմ

Հիմնականում համաձայն չեմ

Մասամբ համաձայն չեմ

Մասամբ համաձայն եմ

Հիմնականում համաձայն եմ

Լիովին համաձայն եմ

16. Ես հեշտությամբ կարող եմ հանգստացնել ինքնս ինձ, կենտրոնանալ:

Ընդհանրապես համաձայն չեմ

Հիմնականում համաձայն չեմ

Մասամբ համաձայն չեմ

Մասամբ համաձայն եմ

Հիմնականում համաձայն եմ

Լիովին համաձայն եմ

17. Երբ ժամանակս ներում է, ես անդրադառնում եմ իմ բացասական զգացմունքներին և փորձում հասկանալ, թե ինչն է խնդիրը:

Ընդհանրապես համաձայն չեմ

Հիմնականում համաձայն չեմ

Մասամբ համաձայն չեմ

Մասամբ համաձայն եմ

Հիմնականում համաձայն եմ

Լիովին համաձայն եմ

18. Ես ի վիճակի եմ արագ հանգստանալ անսպասելի հիասթափությունից հետո:

Ընդհանրապես համաձայն չեմ

Հիմնականում համաձայն չեմ

Մասամբ համաձայն չեմ

Մասամբ համաձայն եմ

Հիմնականում համաձայն եմ

Լիովին համաձայն եմ

19. Սեփական զգացմունքները հասկանալը կարևոր է լավ ինքնազգացողության համար

Ընդհանրապես համաձայն չեմ

Հիմնականում համաձայն չեմ

Մասամբ համաձայն չեմ

Մասամբ համաձայն եմ

Հիմնականում համաձայն եմ

Լիովին համաձայն եմ

20. Ես լավ եմ հասկանում ուրիշների զգացմունքները, նույնիսկ եթե դրանք բացեիբաց չի արտահայտում:

Ընդհանրապես համաձայն չեմ

Հիմնականում համաձայն չեմ

Մասամբ համաձայն չեմ

Մասամբ համաձայն եմ

Հիմնականում համաձայն եմ

Լիովին համաձայն եմ

21. Ես կարող եմ հասկանալ հույզերը դեմքի արտահայտության միջոցով:

Ընդհանրապես համաձայն չեմ

Հիմնականում համաձայն չեմ

Մասամբ համաձայն չեմ

Մասամբ համաձայն եմ

Հիմնականում համաձայն եմ

Լիովին համաձայն եմ

22. Ես հեշտությամբ կարող եմ մի կողմ դնել բացասական զգացմունքները, երբ պետք է գործել:

Ընդհանրապես համաձայն չեմ

Հիմնականում համաձայն չեմ

Մասամբ համաձայն չեմ

Մասամբ համաձայն եմ

Հիմնականում համաձայն եմ

Լիովին համաձայն եմ

23. Ես լավ եմ ըմբռնում հաղորդակցման նշանները, որոնք ցույց են տալիս, թե ինչի կարիք ունեն մյուսները:

Ընդհանրապես համաձայն չեմ

Հիմնականում համաձայն չեմ

Մասամբ համաձայն չեմ

Մասամբ համաձայն եմ

Հիմնականում համաձայն եմ

Լիովին համաձայն եմ

24. Մարդիկ կարծում եմ, որ ես լավ եմ հասկանում ուրիշների ապրումները:

Ընդհանրապես համաձայն չեմ

Հիմնականում համաձայն չեմ

Մասամբ համաձայն չեմ

Մասամբ համաձայն եմ

Հիմնականում համաձայն եմ

Լիովին համաձայն եմ

25. Մարդիկ, ովքեր տեղյակ են իրենց իրական զգացմունքներից, ավելի լավ են կառավարում իրենց կյանքը:

Ընդհանրապես համաձայն չեմ

Հիմնականում համաձայն չեմ

Մասամբ համաձայն չեմ

Մասամբ համաձայն եմ

Հիմնականում համաձայն եմ

Լիովին համաձայն եմ

26. Ես կարող եմ բարձրացնել ուրիշների տրամադրությունը:

Ընդհանրապես համաձայն չեմ

Հիմնականում համաձայն չեմ

Մասամբ համաձայն չեմ

Մասամբ համաձայն եմ

Հիմնականում համաձայն եմ

Լիովին համաձայն եմ

27. Ինձ հետ կարելի է խորհրդակցել մարդկանց միջև հարաբերությունների հարցերում:

Ընդհանրապես համաձայն չեմ

Հիմնականում համաձայն չեմ

Մասամբ համաձայն չեմ

Մասամբ համաձայն եմ

Հիմնականում համաձայն եմ

Լիովին համաձայն եմ

28. Ես լավ եմ հարմարվում այլ մարդկանց հույզերին:

Ընդհանրապես համաձայն չեմ

Հիմնականում համաձայն չեմ

Մասամբ համաձայն չեմ

Մասամբ համաձայն եմ

Հիմնականում համաձայն եմ

Լիովին համաձայն եմ

29. Ես օգնում եմ մյուսներին օգտագործել իրենց մտահաղացումները իրենց անձնական նպատակներին հասնելու համար:

Ընդհանրապես համաձայն չեմ

Հիմնականում համաձայն չեմ

Մասամբ համաձայն չեմ

Մասամբ համաձայն եմ

Հիմնականում համաձայն եմ

Լիովին համաձայն եմ

30. Ես հեշտությամբ կարող եմ ազատվել տհաճ զգացողություններից:

Ընդհանրապես համաձայն չեմ

Հիմնականում համաձայն չեմ

Մասամբ համաձայն չեմ

Մասամբ համաձայն եմ

Հիմնականում համաձայն եմ

Լիովին համաձայն եմ

Արդյունքների վերամշակում և մեկնաբանում

Թեստի բանալի

Ցուցնակ

Հարցերի համարներ

զգացմունքային իրազեկվածություն

1, 2, 4, 17, 19, 25

ձեր զգացմունքների վերահսկում

3, 7, 8, 10, 18, 30

ինքնակառավարում (զգացմունքների կամայական վերահսկողություն)

5, 6, 13, 14, 16, 22

էմպաթիա

9, 11, 20, 21, 23, 28

այլ մարդկանց զգացմունքների հասկացում

2, 15, 24, 26, 27, 29

Մասնակի հուզական ինտելեկտի մակարդակը համաձայն նշված արդյունքների՝

• 14 և ավելի– բարձր մակարդակ

8-13 – միջին մակարդակ

• 7 և ցածր – ցածր մակարդակ

Ինտեգրատիվ մակարդակը էմոցիոնալ ինտելեկտի, հաշվի առնելով գերիշխող նշանը, որոշվում է ըստ հետևյալ քանակական ցուցանիշների՝

• 70 և ավելի – բարձր մակարդակ

• 40-69 – միջին մակարդակ

39 և ցածր – ցածր մակարդակ

Թվանշան -52

Posted in Իրավունք

Երեխայի իրավունք

Մի անգամ իմ ծնողները որոշեցին իմ եղբորը տանել բարձր մակարդակի դպրոց որտտեղ սովորում են Բարձր մակարդակի մարդիկ ։ Բայց եղբայրս չհամաձայնվեց , ծնողներս ստիպում են բարկանում առավելևս այդ մերժումը լսելով նրան զրկեցին խաղալուց ։ Նա իհարկե շատ էր նեղվել այդ իրավիճակից բայց հաջորդ օրը նա հանգիստ բացատրեց մայրիկին և նա ասաց որ իհարկե նա ունի այդ բարձրագույն հնարավորությունը բայց ուզում է գնալ սովորական դպրոց և սովորի մինչև վերջ ինչպես բոլոր մարդիկ են սովորել ։Մայրիկս հասկացավ նարան և նա հիմա սովորում է լավ և հանգիստ։Երբեմն ծնողները կարող են զիճել երեխայի իրավունքները։