Posted in Քիմիա 9

Ջրածին:  Ջուր:  Թթուներ

Նախագծի  անվանումը ` 

Լաբորատոր փորձեր՝ <<Ջրածնի ստացումը>>, <<Թթուների քիմիական հատկությունները>>

Թեմատիկ հարցեր և վարժություններ.

1. Ինչո՞ւ  է   ջրածինը  համարվում   համար  մեկ  տարրը  Տիեզերքում…

Որովհետև ջրածինը մտնում է արևի բաղադրության մեջ:

2. Ջրածինը համարվում  է  ապագայի վառելանյութ. ինչո՞ւ. …

Ջրածինը, որպես վառելիք, կարող են օգտագործել գրեթե բոլոր տրանսպորտային միջոցներում: Ջրածինը փորձում են զարգացնել մեքենայաշինության ոլորտում:

3. Բնութագրեք  ջրածին  քիմիական տարրի իզոտոպները.

ա) քիմիական նշանը. ..      – H         

 բ) հարաբերական ատոմային զանգվածը. ..         1                                        

 գ) մետա՞ղ է.  թե՞  ոչ մետաղ.                       

դ) դիրքը պարբերական համակարգում.այսինքն ո՞ր պարբերության և ո՞ր խմբի տարր է        

դ) ատոմի կառուցվածքը`(միջուկի լիցքը. ..միջուկում պրոտոների թիվը. ..էլեկտրոնների թիվը…էներգետիկ մակարդակների թիվը ),իզոտոպների բաղադրությունը

4. Ջրածնի   վալենտականությունը և օքսիդացման աստիճանը միացություններում՝ գրեք պարզ և բարդ նյութերի օրինակներ և դրանցում որոշեք ջրածնի վալենտականությունը և օքսիդացման աստիճանը…..

5. Գրեք ջրածին քիմիական տարր պարունակող պարզ  բարդ նյութերի բանաձևերը. և  որոշեք նրանց հարաբերական մոլեկուլային զանգվածները ` Mr, մոլային զանգվածները`M գ/ մոլ, նաև բարդ նյութերի որակական և քանակական բաղադրությունները…

6. Որոշեք ջրածինը օդից ծանր է թե՞ թեթև. քանի ՞ անգամ. ..

7. Ինչպիսի ՞   ռեակցիաների օգնությամբ կարելի  է  լաբորատորիայում  ջրածին  ստանալ, գրեք համապատասխան  ռեակցիաների հավասարումները. …

8.  Ո՞րն  է ջրածնի առաջացրած և Երկրագնդում ամենատարածված բարդ  նյութը. գրեք  այդ  նյութի քիմիական  բանաձևը  և որոշեք ջրածնի զանգվածայլն բաժինը տոկոսով արտահայտած։

9.  Որտե՞ղ են  կիրառում    ջրածինը….

Անհատական-հետազոտական աշխատանքների  թեմաները՝

*1- <<Ջրածինը համարվում  է  ապագայի վառելանյութ. ինչո՞ւ. …>>

*2- <<Ո՞րն է համարվում մաքուր խմելու ջուր…>>

*3- <<Թթուներ>>

https://mskh-my.sharepoint.com/:p:/g/personal/kh_nare_mskh_am/EWWbzB3RXW1Dltq_Tng_l-kBCfg-41UrifTQH9JB-Z7-FA?e=tBdRDh

Աշխատանքում  պիտի լինեն հետևյալ  հարցերի պատասխանները.

*1. Սահմանել   ո՞ր  բարդ նյութերն են   կոչվում  թթուներ. ..

*2. Գրեք  անթթվածին  թթուների  բանաձևերը և անվանումները…

*3. Գրեք  թթվածնավոր  թթուների   բանաձևերը  և  անվանումները…

*4. Ինչպե՞ս  են  ստանում  թթուներ…

*5. Թվարկեք  թթուների  ֆիզիկական  հատկությունները…

*6. Գրեք թթուների քիմիական հատկությունները. այսինքն թթուների  փոխազդեցությունը       

     պարզ  և բարդ նյութերի հետ…

*7. Կենցաղում  օգտագործվող  ինչպիսի՞ թթուներ  գիտեք…

Posted in Կենսաբանության 9

Բջջի բաժանումը

միտոզը բջիջների անուղղակի բաժանումն է որը տեղի սոմատիկ կամ մարմնական բջիջներում :

Միտոզի գաղափարը

1.Կա ժառանգական նյութի հավասարաչափ բաշխում :

2. Պահպանվում է քրոմոսոմների մշտական թիվը :

3. Պայմանավորված է օրգանիզմի աճը, զարգացումն ու վերականգնվում :

4. Ապահովում է սերունդների նմանությունը ծնողներին հետ վեգետատիվ վերարտադրության ժամանակ:

Ինտերֆազա երկու բաժանումների միջև ընկած ժամանակահատվածն է , որի ընթացքում բջիջն աճում է ձևավորվում է և նախապատրաստվում բաժանմանը :

Միտոզը բաղկացած է 4 փուլից- պրոֆազ, մետաֆազ, անաֆազ և թելոֆազ:

Պրոֆազա

պրոֆազի ժամանակ քրոմոսոմները սկսում են պարուրվել, հաստանալ և կարճանալ, ընդունում են բարակ թելի տեսք և վերջում բոլոր քրոմոսոմները դառնում են տեսանելի լուսային մանրադիտակի տակ: Քրոմոսոմների պարուրումը պարտադիր է դուստր բջիջների միջև ժառանգական ինֆորմացիայի հաջողված բաժանում իրականացնելու համար:

Մետաֆազա

մետաֆազայում քրոմոսոմների պարուրումը և հաստատումը ավելի արտահայտիչ է : Նրանք շարժվում են բջջի հասարակածային շրջան առաջացնելով հասարակածային թիթեղիկ : Քրոմոսոմները առաջացնում են մետաֆազային թիթեղ և յուրաքանչյուր քրոմոսոմին կենտրոնական մասում ցենտրոմներ: Երբ բոլոր քրոմոսոմները կպած են լինում բաժանման իլիկի թելիկներին յուրաքանչյուր քրոմոսոմի քրոմատիդները սկսում են միմյանցից հեռանալ դեպի բջջի բևեռները , մեկ բևեռները մոտենում է մի քրոմատիդ

հակադիր բևեռին՝ մյուսը։

Անաֆազա

Անաֆազում դուստր քրոմոսոմները տարամիտվում են դեպի բջջի բևեռները։ Քրոմոսոմների շարժումն իրականանում է բաժանման իլիկների շնորհիվ, որոնք կծկվում են և դուստր քրոմոսոմներին փգում բջջի հասարակածից դեպի բևեռները։ Քրոմոսոմների շարժման ընթացքեւմ օգտագործվում է ԱԵՖ-ի էներգիան։

Թելոֆազա

Միտոզի վերջի փուլը թելոֆազն է։ Թելոֆազում բջջի բևեռներին մոտեցած քրոմոսոմներն սկսում են ապապարուրվել, դրանք երկար թելիկների տեսք են ընդունում և միահյուսվում իրար, որը բնորոշ է չբաժանվող կորիզին։ Դուստր կորիզներում նորից կորիզաթաղանթ է գոյանում, ձևավորվում են կորիզակները և լրիվ վերականգնվում է ինտերֆազին բնորոշ կորիզի կառուցվածքը։ Թելոֆազի ընթացքում տեղի է ունենում նաև ցիտոպլազմայի բաժանում՝ ցիտոկինեզ, որի հետևանքով բջջաթաղանթի բաժանման արդյունքում երկու դուստր բջիջներն անջատվում են միմյանցից։ Այս բջիջներն լրիվ կերպով նման են մայր բջջին։

Posted in Գրականություն 9

Խորխե Բուկայ

, «Պատմություններ մտորումների համար» գրքից

Մայրը առավոտյան շուտ գնաց և երեխաներին թողեց տասնութամյա աղջկա խնամքին, ում նա հաճախ, ոչ մեծ գումարով, հրավիրում էր մի քանի ժամով:

Իրենց հոր մահից հետո դժվար ժամանակներ էին եկել: Կարելի էր կորցնել աշխատանքը, եթե ամեն անգամ մնար տանը այն դեպքերում, երբ տատիկը չէր կարող գալ երեխաների մոտ, հիվանդանար կամ քաղաքից բացակայեր:

Ճաշից հետո Մարինան երեխաներին պառկեցրեց քնելու: Այդ ժամանակ զանգահարեց նրա ընկերը և հրավիրեց շրաջագայելու իր նոր մեքենայով: Աղջիկը առանձնապես չմտածեց: Վերջապես, սովորաբար երեխաները հինգից շուտ չէին արթնանում:

Լսելով մեքենայի ազդանշանը, նա վերցրեց իր պայուսակը և անջատեց հեռախոսը: Նա կանխամտածված փակեց երեխաների սենյակի դուռը և բանալին դրեց պայուսակը: Չէր ցանկանում, որ Պանչոն, արթնանալով, աստիճաններով իջնի իր ետևից: Նա ընդամենը վեց տարեկան էր և կարող էր սայթաքել, գլորվել ու վնասվել: Բացի դա, մտածեց, թե ինչպես պետք է մորը բացատրի, որ երեխան իրեն չի գտել:

Ի՞նչ պատահեց: Կարճ միացո՞ւմ էր աշխատող հեռուստացույցում, թե սենյակի միացված լամպերում… բուխարիկից ընկած կա՞յծ: Բայց այնպես ստացվեց, որ վարագույրները բռնկվեցին և կրակը արագորեն հասավ ննջարան տանող փայտե աստիճաններին:

Դռան տակից ներթափանցող ծխից երեխան հազաց և արթնացավ: Առանց մտածելու Պանչոն թռավ անկողնուց և փորձեց դուռը բացել: Հրեց դուռը, բայց չկարողացավ բացել:

Եթե նրան հաջողվեր, ապա ինքը և ծծկեր եղբայրը մի քանի րոպեից կզոհվեին կրակի կատաղած բոցերում:

Պանչոն գոռաց, դայակին կանչեց, բայց ոչ ոք չպատասխանեց նրա օգնության կանչերին: Վազեց դեպի հեռախոսը, որ մորը զանգահարի, բայց հեռախոսն անջատված էր: Պանչոն հասկացավ, որ հիմա միայն ինքը պետք է ելք գտնի և փրկի իրեն ու եղբորը: Փորձեց բացել պատուհանը, որը դրսից քիվ ուներ, բայց նրա փոքրիկ ձեռքերի բանը չէր փականը բացելը: Եթե նույնիսկ հաջողվեր, ստիպված կլիներ հաղթահարել նաև ճաղվանդակը, որը տեղադրել էին նրա ծնողները:

Երբ հրշեջները կրակը հանգցրեցին, բոլոր խոսում էին միայն ՄԻ ԲԱՆԻ մասին.

-Ինչպե՞ս է կարողացել այդ փոքրիկը կախիչով կոտրել պատուհանը և ճաղավանդակը:

-Ինչպե՞ս է նրան հաջողվել փոքրիկ եղբորը խցկել ուսապարկի մեջ:

-Ինչպե՞ս է նրան հաջողվել այդ բեռով անցնել քիվով և ծառով իջնել:

-Ինչպե՞ս է նրանց հաջողվել փրկվել:

Հրշեջ խմբի տարիքով ղեկավարը՝ իմաստուն և հարգված մի մարդ, նրանց պատասխանեց.

-Պանչիտոն մենակ էր…չկար մեկը, որ նրան ասեր, թե ինքը չի կարող:

Վերլուծություն

Կապ չունի որ մարդ տարիքով մեծ է թե փոքր նա եթե նպատակ է դրել ուրեմն նա գիտի թե ինչ քայլեր է անում: ԵՎ ոչ մեկ չպետք է խանգարի նրան