Բնակելի տների մոտակայքում գտնվող ժամանցային վայրերից եկող աղմուկի վերաբերյալ բողոքները բազմաթիվ են: Քաղաքապետարանը սակայն շատ քիչ լիազորություններ ունի աղմուկի կարգավորման դաշտում:
Հիշեցնենք, որ վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենքի համաձայն գիշերային ժամերին, այսինքն 23:00-ից մինչև առավոտյան 07:00 լռությունը խախատելը, օրինակ՝ բարձրաձայն երգելը կամ երաժշտական գործիքներ նվագելը, ազդանշաններ տալը, բարձր միացված հեռուստացույցից, ռադիոընդունիչից կամ այլ սարքերից օգտվելը բնակելի շենքների բնակարաններում, հասարակական վայրերում կամ մուտքերի մոտ առաջացնում են նախազգուշացում:
Նշված արարքը մեկ տարվա ընթացքում կրկին կատարելը առաջացնում է տուգանքի նշանակում սահմանված աշխատավարձի քառասնապատիկի չափով:
Գիշերային ժամերին հրագործական արտադրատեսակներ օգտագործելը առաջացնում է տուգանքի նշանակում սահմանաված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով, այսինքն, 100 հազար դրամի չափով: Նույն արարքը մեկ տարվա ընթացքում կրկնելու դեպքում տուգանքը կրկնապատկվում է:
Ե՞րբ են սկսվել Երկրորդ համաշխարհային և Հայրենական մեծ պատերազմները։ Երկրորդ համաշխարհային պատերազմը սկսվել է 1939 սեպտեմբերի 1, 1945 սեպտեմբերի 2 թ.:
Պատերազմական ժամանակի պահանջներին համապատասխան՝ ի՞նչ փոփոխություններ կատարվեցին խորհրդային Հայաստանի տնտեսության մեջ։
Այդ ժամանակ խորհրդային հայաստանում սկսեցին կառուցվել ծանր և թեթև արդյունաբերական գործարաններ, զարգացավ տնտեսություն իր հետևից նպաստեց գիտության նոր ուժով զարգացմանը և մեծ վերելք ապրեց կրթական համակարգ: Անգամ հեռու շրջաններից համայնքներում կառուցվում էին դպրոցներ և մանկապարտեզներ:
Աշխարհի տարբեր երկրներից և ՀԽՍՀ-ից որքա՞ն հայեր են մասնակցել պատերազմին։ 600,000 որից 300, 000 զինվորներ զոհվեցին պատերացմի ժամանակ։
Թվարկեք նշանավոր հայ պարտիզաններին։
Սփյուռքահայ և հայաստանցի ի՞նչ նշանավոր հերոսներ և զորահրամանատարներ գիտեք․ պատմեք նրանց մասին։
Որքա՞ն հայ և հայաստանցի է արժանացել ԽՍՀՄ հերոսի կոչում։ Հերոսի կոչում են ունցել 117 հայ զինվոր։
Հայ ժողովուրդը ինչ ներդրում ունեցավ Ֆաշիզմի դեմ տարած հաղթանակում։
Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ մասնակցել 500,000 ից ավել զինվոր: Մեծաքանակ հայ հերոսներից են հետախույզ Գևորգ Վարդանյանը, Իվան բաղրամյան: 27 հայ զինվոր արժանացել է փառքի հուշամեդալի:
Հայրենական մեծ պատրեազմի հերոսներից մեկի մասին գրեք տեղեկատվական նյութ։
Թթվածնի դիրքը պարբերական համակարգում, ատոմի կառուցվածքը, իզոտոպների բաղադրությունը(պրոտոնների, նեյտրոնների, էլեկտրոնների քանակը իզոտոպներում), վալենտականությունը և օքսիդացման աստիճանը միացություններում
Թթվածնի ֆիզիկական, քիմիական, ֆիզիոլոգիական հատկությունները
Սահմանել օքսիդները, դասակարգել, կազմել օքսիդների բանաձևերը և անվանել, գրել օքսիդների ֆիզիկական և քիմիական հատկությունները
Օդի բաղադրությունը: Ինչպիսի՞ թունավոր նյութեր կարող են պարունակվել օդում(պինդ, հեղուկ,գազային)
Օզոն, Օզոնային ճեղքերի առաջացման պատճառները որո՞նք են
Օքսիդավերականգնման ռեակցիաներ
Որտե՞ղ է կիրառվում թթվածնը:
Լաբորատոր փորձեր՝
Օդի բաղադրությունը
Օքսիդների ստացումը և հատկությունները
Անհատական-հետազոտական աշխատանքների թեմաները՝
Թթվածնի ամենակարևոր հատկությունների մասին (շնչառություն, այրում)
Ի՞նչ է մթնոլորտը, շերտերը
Թունավոր նյութերը օդում
Օզոն, օզոնային շերտ, օզոնային ճեղքերի վտանգավորությունը և առաջացման պատճառները
Առաջադրանքներ.
Կատարել դասագրքից՝ 17,18, 68 էջերի առաջադրանքները
Գրեք ներքոբերյալ շղթաների ռեակցիաների հավասարումները, հավասարեցրեք և նշեք ռեակցիայի տեսակը.
ա) Մետաղ-հիմնային օքսիդ-հիմք-աղ` Ca→ CaO →Ca(OH)2→ CaCl2
բ) Ոչ մետաղ→ թթվային օքսիդ→ թթու→ աղ`P→P2O5→H3PO4 →Na3PO4
Վերջնարդյունքները.
Սովորողները տարբերում, սահմանում, դասակարգում, կազմում և անվանում են օքսիդները, տարբեր ռեակցիաների օգնությամբ ստանում են օքսիդներ և գրում համապատասխան ռեակցիաների հավասարումները, գիտեն օքսիդների ֆիզքիմ հատկությունները և կիրառման բնագավառները:
Красота спасет мир тогда когда люди будут ценить мир и любить его. Они должны заботиться о чистотье этого мира. Или когда люди будут относится к друг другу вежливо и помогать бедным. И мне кажется что таким способом красота может спасти мир. Но о внешний красоте просто надо принять человеку таким каким он есть.
1882 թ. – ծնվել է Սիմոն Վրացյանը, հայ քաղաքական գործիչ, Հայաստանի առաջին հանրապետության չորրորդ վարչապետը:Սիմոն Վրացյան (մարտի 24, 1882, Մեծ Սալա, Մյասնիկովի շրջան, Ռոստովի մարզ – մայիսի 21, 1969, Բեյրութ, Լիբանան) (դասական ուղղագրութեամբ՝ Սիմոն Վրացեան) հայ քաղաքական գործիչ, դաշնակցական ղեկավար։ Եղել է Հայաստանի առաջին հանրապետության գյուղատնտեսության և պետական գույքի, ինչպես նաև աշխատանքի նախարար ու չորրորդ վարչապետը։
Կենսագրություն
Ծնվել է 1882 թվականին Նոր Նախիջևանի Մեծ Սալա գյուղում։ Սկզբնական կրթությունը ստացել է Նոր Նախիջևանի միջնակարգ դպրոցում, 1900-1906 թվականներին սովորել է Էջմիածնի Գևորգյան ճեմարանում։ 1908-1910 թվականներին սովորել է Սանկտ Պետերբուրգի համալսարանի մանկավարժական և իրավաբանական ֆակուլտետներում։ 1906 թվականից սկսել է հեղափոխական գործունեությունը. զենք ձեռք բերելով ուղարկել է Արևմտյան Հայաստան՝ ֆիդայական ջոկատներին։ 1907 թվականին մասնակցել է Վիեննայի դաշնակցական 4-րդ կոնգրեսին։1910 թվականին Մոսկվայում լույս է ընծայել «Պսակ» ժողովածուն, որի մեծ մասը ցարական կառավարությունն առգրավել է։ Վախենալով հետապնդումից` Վրացյանը փախել է Բաթում, ապա Տրապիզոն ու Կոստանդնուպոլիս։ Հետագա տարիներին դասավանդել է Կարինի որոշ ուսումնական հաստատություններում, խմբագրել է Կարինում և Եվրոպայում հրատարակվող մի շարք թերթեր։ 1911-1913 թվականներին ԱՄՆ-ում թողարկում է «Հայրենիք» օրաթերթը։ Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին վերադարձել է Թիֆլիս, որտեղ մասնակցել է հայկական կամավորական ջոկատների կազմակերպմանը։ 1917 թվականի Փետրվարյան հեղափոխությունից հետո Թիֆլիսում հրատարակել է «Հորիզոն» թերթը։1918 թվականին ընտրվել է Անդրկովկասյան Սեյմի, ապա 1919 թվականին դաշնակցական բյուրոյի անդամ։ 1918 թվականին անդրկովկասյան կառավարության կազմում մասնակցել է Բաթումի թուրք-անդրկովկասյան բանակցություններին։1919 թվականին ընտրվել է Հայաստանի Հանրապետության խորհրդարանի անդամ։ 1920 թվականի մայիսին նշանակվել է Հ. Օհանջանյանի գլխավորած կառավարության գյուղատնտեսության և աշխատանքի նախարար, 1920 նոյեմբերին ՀՀ կառավարության վարչապետ։Հայաստանում խորհրդային կարգերի հաստատումից հետո, 1921-ի փետրվարին տեղի ունեցել է փետրվարյան ապստամբությունը խորհրդային կառավարության անիրավությունների դեմ։ Դրանից հետո, Վրացյան, որն ապստամբության նախօրյակին գտնվել է ընդհատակում եւ դեմ է եղել ապստամբության գաղափարին, գլխավորել է Հայրենիքի Փրկության Կոմիտեն։ Ավելի քան մեկ ամիս տևած քաղաքացիական բախումերի անհաջող ելքի պատճառով անցել է Զանգեզուր, որից հետո Պարսկաստանի միջով Նժդեհի հետ դուրս է եկել երկրից։ 1921 թվականի օգոստոսից հետո ապրել է Ֆրանսիայում, ԱՄՆ-ում, Լիբանանում` շարունակելով քաղաքական գործունեությունը։1945 թվականին, որպես Հայկական ազգային կոմիտեի նախագահ հուշագիր է ներկայացրել Սան-Ֆրանցիսկոյում ՄԱԿ-ի հիմնադիր համաժողովի կազմակերպիչ պետություններին՝ նրանց ուշադրությունը գրավելով հայ ժողովրդի հանդեպ պատմական անարդարության վրա։ 1951 թվականից մինչև կյանքի վերջը Վրացյանը Բեյրութի «Նշան Փալանջյան» ճեմարանի տնօրենն էր։Քաջազնունուն չհաջողվեց կոալիցիոն կառավարություն ստեղծել։ 1920 թվականի նոլեմբերի 23-ին Հայաստանի Հանրապետության Խորհրդարանի արտակարգ նիստում, որի նախագահն էր Հովհաննես Քաջազնունին, Հ. Օհանջանյանի բյուրո-կառավարությունը ներկայացնում է իր հրաժարականը և նույն նիստում առաջարկվում է Սիմոն Վրացյանի թեկնածությունը` որպես «ձախ» կառավարություն։ Սիմոն Վրացյանը, ով այդ ժամանակ գյուղատնտեսության և պետական գույքի նախարարն էր, ընտրվում է ՀՀ վարչապետ։ Վրացյանի հավաստմամբ «անսպասելի էր առաջակը», սակայն նա այդ հակասական ժամանակներում ստանձնում է վարչապետի պաշտոնը, «քանի որ դա կուսակցության որոշումն էր և ինքը պարտավոր է ենթարկվել կարգապահությանը»։ Ես գիտակցում եմ, թե քաղաքական այս բացառիկ պայմաններում Խորհրդարանն ինչպիսի ծանր բեռ է դնում իմ ուսերին։ Իմ կազմելիք կառավարությունը հաջողություն կունենա, եթե երկիրը և Հայաստանի գերագույն օրենսդրական մարմինը լինեն նրա հետ, ես հավատացած եմ, որ ձեր և երկրի աջակցւթյամբ կհաջողվի մեզ տագնապալի այս վիճակից դուրս գալ պատվով։ Իմ կողմից ես խոստանում եմ թափել ամեն ճիգ և ոչինչ չխնայել մեր Հանրապետության բարգավաճման համար։ Խնդրում եմ 24 ժամ միջոց տալ կառավարության կազմը ձեզ ներկայացնելու համար։- Սիմոն Վրացյան Ս. Վրացյանի կազմած կառավարությունՍիմոն Վրացյանը նոյեմբերի 24 ֊ին ներկայացնում է կառավարության հետևյալ կազմը.Թափուր են մնում ներքին գործոց, հաղորդակցության և խնամատարության նախարարների պաշտոնները, որոնք ժամանակավորապես վերաբաշխվում են Ս. Վրացյանի, Հ. Տերտերյանի և Ա. Խոնդկարյանի միջև։ Վրացյանի կառավարության աշխատակազմը նախորդների պես բաղկացած էր 21 հոգուց, ներառյալ տեխնիկական ծառայողները։ Կառավարության կազմն այդպես էլ մինչև վերջ չհամալրվեց և նա վարչապետի պաշտոնում մնաց ընդամենը մոտ մեկ շաբաթ` մինչև 1920 թվականի դեկտեմբերի 2-ը Հանրապետության կազմալուծումը։ ՀՀ կառավարությունը որոշում կայացրեց երկրի ղեկավարությունը հանձնել Զորաբանակի ընդհանուր հրամանատար Դրոյին։