Day: November 16, 2021
Աշնան բանաստեղծություններ
Վահան Տերյան
ԱՌԱՎՈՏ
Այսօր դու քաղցր ես նայում, առավո’տ,
Եվ դյութական է համբույրը քո զով,
Եվ լայն է բացված հեռուն արևոտ,
Ու գինով եմ ես մի նոր երազով…
Ելնել ճանապարհ, խնդուն հեռանալ,
Զվարթ և թեթև թափառել ազատ,
Եվ ո՛չ հայրենիք, ո՛չ տուն ունենալ,
Ո՛չ անուն, ո՛չ զենք, ո՛չ փառք, ո՛չ արծաթ…
Սիրել ու կրկին սիրել խնդագին,
Փայփայել քնքուշ, լինել հարազատ,
Հեռանա~լ, դառնա~լ կրկին ու կրկին,
Անհուն աշխարհում բացսիրտ և ազատ։
Ողջունել սիրով անց ու դարձողին,
Օրհներգել կյանքը, աշխարհին ժպտալ,
Հարազատ լինել ջրին ու հողին
Եվ անհուն սիրով սիրել ու գթալ…
Մութ հավերժության դառնությունն զգալ,––
Եվ թախծել անհուն և անչար լինել,—
Մեռնող մանկան մոտ դառը հեկեկալ,
Բաց շիրմի առաջ ողջ կյանքը օրհնել…
Մեռնել անտրտունջ հնազանդության
Մեղմագին երգով, ժպիտով քնքուշ. —
Զգալ, որ ողջը հեքիաթ է միայն,
Ցնորք է անվերջ, երազ է անուշ…
Վերլուծություն
Ընդհանուր բանաստեղծության գաղափարը այն է , որ հեղինակը արտահայտում է օրերի առավոտվա մասին որը պետք է լավ քնքուշ վերաբերվել անգամ եթե դառնում կամ հեռանում ես ։Իսկ վերջում նկարագրեց որ այդ օրերը կապված են աշնան երազների և ցնորքների հետ։
German

2) Dann Schokolade im Wasserbad schmelzen und 200 ml Schlagsahne zugeben.
Dabei ab und zu umrühren, bis die Schokolade flüssig und alles gut vermischt ist.
3 Danach Geschmolzene Schokolade in eine Fondueschüssel gießen.
4 Hinzufügen 200 Gramm Früchte, z.B. Orangen, Äpfel, Bananen und Erdbeeren, in Stücke schneiden.
5 Ganze Früchte auf einem Teller schön anrichten und mit der Schokolade servieren.
6 Zum Schluss Früchte auf eine Fonduegabel spießen und in die Schokolade tauchen.