Posted in Իրավունք

Բանկ

Բանկն իրենից ներկայացնում է տնտեսության մի մասնիկը` տնտեսության կարևորագույն բաղադրիչ օղակներից մեկը, առանց որի անհնար է պատկերացնել ժամանակակից ապրանքադրամական տնտեսությունը։ Բանկային համակարգի զարգացումը ուղղակիորեն պայմանավորված է տնտեսության մեջ ապրանքադրամական հարաբերությունների զարգացման մակարդակով։ Բանկերը ներգրավում են ազատ միջոցներ, տրամադրում վարկեր,  իրականացնում վճարահաշվարկային ծառայություններ, թողարկում դրամական միջոցներ, հանդիսանում արժեթղթերի շուկայի դիլերներ, իրականացնում են այլ ֆինանսական գործառնություններ։

 Բանկային գործը ծագել և զարգացել է միջոցների փոխանակման ու փոխատվական գործունեության շնորհիվ։ Այս հարաբերությունների զարգացումը բանկային գործի հիմքը դրեց։

Առաջին վարկային գործառնությունների մասին հիշատակումները վերաբերում են մ.թ.ա. VI դարին։ Հին Բաբելոնում կիրառվում էր ավանդային գործառնությունը` ավանդների ընդունումը և դրանց դիմաց տոկոսների վճարումը։ Այդ գործառնությունները մ.թ.ա. IV դարում իրականցվում էին նաև Հունաստանում, որտեղ գոյություն ուներ բավականին զարգացած բանկային գործունեություն։