Մասնակիցները. Ավագ դպրոց-վարժարանի 10-11-րդ դաս.-ի <<Քիմիա>> ընտրությամբ սովորողներ, որոնք նաև «Սովորողը` սովորեցնող» նախագծի շրջանակներում կատարելու են խորհրդատվություն ստուգատեսի այլ մասնակիցների
Ընթացքը. Սովորողները.
դասակարգելու են ցուցադրված նյութերը` պարզ(մեաղներ, ոչմետաղներ), բարդ՝ անօրգանական(օքսիդ, հիմք, թթու,աղ) և օրգանականբնութագրելու են ցուցադրված նյութերի ֆիզիկական, քիմիական և ֆիզիոլոգիական հատկությունները՝ օգտվելով տեղեկատվական աղբյուրներիցգրելու են նյութերի անունները, մոլեկուլային, էլեկտրոնային, կառուցվածքային բանաձևերը, նշելով՝ քիմիական կապի բնույթը, կառուցելու են մոլեկուլների գնդիկաձողիկային մոդելներըդիտարկելու և համեմատելու են տարբեր ագրեգատային վիճակում գտնվող նյութերի այրման ռեակցիաների լուցկու(փայտի), մագնեզիումի(հրավառություն), էթիլսպիրտի, մոմի, ջրածնի(պայթյունով), բացատրելու են բոցի կառուցվածքըկատարելու են լաբորատոր փորձեր և դիտարկումներ անօրգանական, օրգանական նյութերի մասնակցությամբ ընթացող ռեակցիաների ընթանալու պայմանների և արտաքին հատկանիշների վերաբերյալգրելու են կատարած լաբորատոր փորձերի ռեակցիաների հավասարումները:
Տեղեկություններ նախագծի վերաբերյալ.
մտագրոհի ռազմավարությամբ ‹‹ստուգել›› յուրաքանչյուր սովորողի պատրաստվածության մակարդակը, մնացորդային գիտելիքներըֆիզիկական մարմին և նյութ; պարզ (մետաղներ և ոչմետաղներ) և բարդ անօրգանական և օրգանական նյութերի վերաբերյալ փորձեր կատարելու հմտություններըծանոթացնել լաբորատոր սարքավորումների և քիմիական ամանեղենի(տեսակները, անունները, լվանալը և չորացնելը) հետպահպանել անվտանգության կանոնները ալկալիների, թթուների, թունավոր, այրվող(բռնկվող) և պայթյունավտանգ նյութերի հետ աշխատելիս; բացատրել սպիրտայրոցի կառուցվածքը, լիցքավորումը, ինչպես վառել և հանգցնել, փորձանոթում ջուրը տաքացնել, հանձնարարել նույնը կատարեն մասնակիցներըբոլոր կանոնները պահպանելով; հաջորդ կարևոր աշխատանքը լաբորատոր կալանի հետ վարվելու ձևերն են ճիշտ օգտվել սեղմակների պտուտակներից, սեղմել կամ թուլացնել թաթն ու օղակը, որ ապակեղենը չկոտտրվի):
Արդյունքները. Ստուգատեսի մասնակիցը.
գիտի նյութերի ֆիզիկաքիմիական և ֆիզիոլոգիական հատկություններըգրում է նյութերի մոլեկուլային, էլեկտրոնային, կառուցվածքային բանաձևերը, նշելով՝ քիմիական կապի բնույթը, կառուցում է մոլեկուլների գնդիկաձողիկային մոդելներըտարբերում է ֆիզիկական և քիմիական երևույթներըգիտի քիմիական ռեակցիաների տեսակները, հատկանիշները և գրում է կատարած լաբորատոր փորձերի ռեակցիաների հավասարումներըպահպանում է լաբորատորիայում աշխատելիս անվատանգության կանոնները ուտիչ, այրվող, շուտ բռնկվող, թունավոր նյութերի հետ աշխատելիս, նաև առօրյա կյանքում օգտագործվող նյութերի հետծանոթ է լաբորատոր սարքերին, սպիրտայրոցի կառուցվածքին և ամանեղենին
Համար մեկ նյութը բնության մեջ- ջուր անօրգանական բարդ նյութ
Անհատական հետազոտական աշխատանք ջրի կիրառությունը Առանց ջրի կյանք չկա: Ջուրը բարդ նյութ է որը կազմված է ջրածին և թթվածին քիմիական տարրի ատոմներից: