Posted in Գրականություն 9

Գյուղացին Վիլյամ ՍԱՐՈՅԱՆ

կարևոր իրադարձություններ

Սարգիս անունով մի մարդ կար, որ Հայաստանի Կուլթիկ գյուղից Ամերիկա եկավ 1908-ին, երբ ընդամենը երեսուն տարեկան էր:

Հաղթանդամ գյուղացի էր՝ խիտ ու խուռներամ մազերով ու տպավորիչ բեղերով:

Նա ունեցել էր բազմաթիվ հայ, քուրդ, թուրք, արաբ, հրեա, հույն, բուլղարացի և այլ ազգերի ու ազգությունների բարեկամներ: 

Փոքր Ասիայում նա այդ մարդկանց հետ խոսել էր հայերեն, քրդերեն, թուրքերեն կամ արաբերեն:

Այս նոր երկիրը խառնափնթոր մի վայր էր, և չկար մեկը, որի հետ հնարավոր լիներ զրուցել: 

Մեկնեց Մասաչուսեթսի նահանգի Լին քաղաք, աշխատանքի անցավ կոշկի ֆաբրիկայում ու սկսեց կամաց-կամաց անգլերեն սովորել:

Կոշկի ֆաբրիկայում աշխատեց մեկ տարի, և նրա մենությունն օրըստօրե անտանելի դարձավ: 

Մի երեկո հարբեց ու երբ երերալով թափառում էր փողոցներով, հանդիպեց հայ քահանայի: ՈՒ միասին քայլեցին դեպի հոգևորականի տուն:

Գյուղացին պատմեց քահանային որ մենակ է և մարդ չկա կողքը որ զրուցի :

իսկ հետո քահանան ասաց (քեզ հարկ է ամուսնանալ, և գյուղացին համաձայնվեց:

Գյուղացին ասաց քահանային որ նրան մի սիրուն աղջիկ է պետք  որ կարողանա ճաշ եփել, խոսել հայերեն և առնվազն մեկ այլ լեզվով՝ քրդերեն, թուրքերեն կամ արաբերեն:

Քահանան գյուղացուն իր տուն տարավ և անկողին տրամադրեց:
Մեկ շաբաթ անց գյուղացին քահանայից նամակ ստացավ, որը կարդաց մի քանի անգամ:
Քահանան գրել էր, որ գյուղացու համար մի լավ աղջիկ էր գտել ու խնդրում էր իրեն այցելել: Գյուղացին ևս հիսուն անգամ կարդաց, թեպետ նամակը երկար չէր: Ապա հագավ իր լավագույն շորերն ու գնաց քահանայի տուն:

Գյուղացին և քահանան մեկ մղոն քայլելուց հետո հասան այն տանը, ուր ապրում էր աղջիկը:

Նվազագույնն ասելու համար հայտնենք, որ աղջիկը շատ տգեղ էր: Սրտաբեկ գյուղացին կանգնեց-մնաց, թեպետ իր կյանքում դժբախտ բաներ շատ էին պատահել՝ Կուլթիկի կորուստը, նաև բարեկամների կորուստը, կոշկի ֆաբրիկայի անպիտան աշխատանքը, համեղ կերակուրների կարոտը, գեղեցիկ երգի բաղձանքը: Եվ հիմա այս աղջիկը, որ, իհարկե, հայուհի էր և անտարակույս՝ ամենաազնիվ նկարագրի տեր ու թերևս կարող էր սքանչելի ճաշեր եփել ու միգուցե գեղեցկատես ձեռագործներ հյուսել, բայց այդուհանդերձ՝ ո՛չ, աղջիկն իրեն դուր չեկավ:

Աղջկա հայրն ու մայրը ներս եկան ծանոթանալու ու հարցրին իր անունը:

Աղջիկը հայկական սուրճ մատուցեց, որն անչափ անհամ էր: Ապա երգեց, որը շատ տգեղ հնչեց:

Աթոռին նստած գյուղացին տրտմորեն երազում էր հայրենիքի մասին: Հետո հանեց ոսկե ժամացույցն ու նայեց:
-Ներեցեք, ազգակիցներ,- ասաց,- շատ լավ ժամանակ անցկացրի, բայց պետք է գնամ: Աստված ձեզ պահապան: Բարի գիշեր:
Քահանան էլ հետը դուրս եկավ:

Քահանան հարցրեց թե ինչպես անցավ, իսկ գյուղացին պատասխանեց որ այդքան էլ հաճելի չէր նրան:

Գյուղացին ասաց որ աղջիկը լավն է լավ է սուրճ եփում ,լավ է երգում բայց ասաց որ նրանք չեն կարող նույն հարկի տակ ապրել:

-Կընտելանաս,- ասաց քահանան:
-Տեր հայր, չեմ ուզում ընտելանալ: Ներիր ինձ, ես շատ դժբախտ եմ,- պատասխանեց գյուղացին:
-Լոկ ժամանակի խնդիր է,-շարունակեց քահանան:- Կանցնի մեկ-երկու շաբաթ, մեկ-երկու ամիս, մեկ-երկու տարի, կունենաս մեկ-երկու զավակ և կտեսնես, որ ամուսնացած ես, զավակներ ունես, ու տարիները կանցնեն:
-Ներողություն, տեր հայր, երախտապարտ եմ ձեզ,- ասաց գյուղացին:- Օ՜, իր այդ փոքրիկ թերությունը: Ո՛չ, ոչ մեկ շաբաթ, ոչ երկու: Բարի գիշեր, տեր հայր:
-Գիշեր բարի, որդյակ,- պատասխանեց քահանան:

Կալիֆոռնիայից մի հայ եկավ, որին Սարգիս Խաչատուրյանը մի օր երեկոյան հանդիպեց սրճարանում: Միասին օղի խմեցին, ու մարդը Կալիֆոռնիայի մասին պատմեց:
-Ճիշտ ու ճիշտ Հայաստանի նման է՝ արև, խաղողի վազեր, մարգագետիններ, ձիթենիներ, թզենիներ, առուներ, կովեր:
-Կովե՞ր, ազգակից,- բղավեց գյուղացին:- Ասացիր կովե՞ր:
-Հարյուրներով,- պատասխանեց մարդը:
-Եվ աշխատանք, ի՞նչ աշխատանք,- հարցրեց գյուղացին:
-Ագարակի աշխատանք,- պատասխանեց մարդը:
-Արևի տա՞կ… Ես Կալիֆոռնիա կգնամ,- ասաց գյուղացին:
Եվ գնաց:

Կալիֆոռնիա հասավ օգոստոսին՝ ճիշտ խաղող հավաքելու ժամանակ: Այս գործն ավելի լավ էր, քան կոշկի ֆաբրիկայում աշխատելը: Բայց սա էլ իր վատ կողմերն ուներ:
Աշխատողները հնդիկներ, մեքսիկացիներ ու ճապոնացիներ էին՝ օտար ազգերի ներկայացուցիչներ: Ինքը զրուցել էր ուզում, այնինչ իրեն հասկացող չկար:

Մի կիրակի, երբ գյուղացին արճարանում էր, մի մարդ ներս մտավ: Անունը Արշակ Թոմբալյան էր, և ինքն էլ կուլթիկցի էր: Արշակ Թոմբալյանը հայրենիքից էր ճանաչում Սարգսին: Այնտեղ նրանք խոսել էին մեկմեկու հետ: Հանդիսավորությամբ միմյանց ձեռք սեղմեցին ու համարյա լաց եղան:

Կալիֆոռնիա հասնելուց մեկ տարի անց Սարգիս Խաչատուրյանն ամուսնացավ: Աղջիկը թեպետ ավելի նվազ պատվարժան ընտանիքից էր, քան Լինի աղջիկը, բայց ավելի թմբլիկ էր, ավելի թուխ և ավելի սիրուն: Հաջորդ տարի կինը նրան արու զավակ պարգևեց:
Սարգիսը չարքաշ աշխատեց ու երեք հարյուր դոլար կուտակեց: Այդ գումարը որպես կանխավճար տվեց տասը ակր այգու դիմաց: Եվ սեփական ագարակի տեր դարձավ: Արդեն ուներ երկու ձի, մի կով, տուն, լավ կին ու մի արու զավակ:
Ինչպես կասեր քահանան, մեկ զավակը դարձավ երկու, երկուսը՝ երեք, երեքը՝ չորս: Օրեր, ամիսներ, տարիներ անցան, և ինքը զավակներ ունեցավ: Ամեն բան լավ էր: Չէր

կարող ասել, թե լավ չէր, բայց չգիտեր էլ:

Հարստացավ: Իր տասը ակր այգին դարձրեց երեսուն, ապա քառասուն ու վերջում՝ հիսուն: Երբ փող էր վաստակում, նոր հողեր էր գնում, հերկում, տնկում, խնամում, ջրում ու հնձում:
Նոր տուն կառուցեց և էլեկտրականություն անցկացրեց: Գնեց մագնիտոֆոն և ավտոմեքենա: Կնոջն ու երեխաներին տանում էր քաղաք պաղպաղակ ուտելու, հյութ խմելու ու կինոթատրոն այցելելու:
Տարիներ անցան: Ավագ որդին քոլեջ ավարտեց: Եվ գյուղացին՝ դահլիճում նստած, տեսավ որդու վկայական ստանալն, ու աչքերն արցունքով լցվեցին: Դուստրն էլ քոլեջ ավարտեց, և գյուղացու աչքերը կրկին արցունքով լցվեցին:
Ամեն բան լավ էր: Գիտեր, որ այս ամենը հրաշալի էր:
Անդրանիկ զավակն ամուսնացավ Կալիֆոռնիայում ծնված հայ աղջկա հետ և իր համար մի փոքրիկ այգի գնեց: Հարսանիքին իսկական հայկական, թրքական ու քրդական երգ-երաժշտություն նվագեցին: Այդ ամենը սքանչելի էր:
Երկրորդ որդին ոչ միայն քոլեջ, այլև Բերքլիի համալսարանն ավարտեց: Սա փառահեղ բան էր:

Ամեն ինչ հրաշալի էր: Կյանքի և աշխարհի մեջ շատ փոփոխությունների ականատես եղավ՝ հեռախոս, ավտոմեքենաներ, փոշեկուլներ, հովահարիչներ, լվացքի մեքենաներ և էլեկտրական սառնարաններ, որդիների ու դուստրերի անգլերեն խոսելը, գրելը և շատ բաներ յուրացնելը: Մե՜ծ դար էր, սքանչելի ժամանակներ էին:

Երբեմն հեղինակավոր հայեր՝ մտավորական մարդիկ, այցելում էին նրան և սուրճ խմելիս խոսքի մեջ հարցնում.
-Է՜հ, ազգակից, Ամերիկան հավանու՞մ եք:
Գյուղացին նայում էր ծանոթի դեմքին, աչքերի մեջ ու պատասխանում.
-Ի՞նչ ասեմ, գնա-արի և անծանոթ մարդկանց հետ արկղեր շուռ տուր: