Posted in Աշխարհագրություն 8

ԱՄՆ

Միացյալ Նահանգները ժամանակակից աշխարհի տնտեսական, քաղաքական և ռազմական ամենահզոր ուժն է։ Համախառն Ներքին Արդյունքի գրեթե 1/4 մասը ստեղծվում է ԱՄՆ-ում։ Արդյունաբերության և գյուղատնտեսության արտադրանքի ծավալով և արտահանմամբ, արտաքին առևտրի շրջանառության ծավալով, կապիտալի արտահանմամբ, գիտատեխնիկական ներուժով և սպասարկման ոլորտի զարգացման մակարդակով աշխարհի առաջատար տերությունն է։ Ամերիկայի Միացյալ Նահանգների տնտեսությանը բնորոշ է արտադրության և կապիտալի համակենտրոնացման բարձր աստիճանը։ Աշխարհի բոլոր երկրներից առաջինը հետարդյունաբերական փուլ թևակոխած այս երկրում ծառայություններ մատուցող ճյուղերի բաժինը համախառն ներքին արդյունքում կազմում է մոտ 80 %, իսկ արտադրական ոլորտին բաժին է ընկնում ընդամենը 20 %։

Ազգաբնակչություն▲332 278 200 մարդ
Posted in Աշխարհագրություն 8

Ավստրալիա

Աշխարհամասի աշխարհագրական դիրքի առանձնահատկություններն են՝

 1. մայրցամաքի կենտրոնով անցնում է հարավային արևադարձը, որին ավելի մոտ է հյուսիսային եզրը (Յորք հրվ.), քան հարավայինը

2. մայրցամաքն ամբողջությամբ գտնվում է Տաք ջերմային գոտում, իսկ աշխարհամասը՝ նաև Բարեխառն

3. ինչպես մայրցամաքի, այնպես էլ աշխարհամասի ափերը ողողում են Հնդկական (մայրցամաքի արևմտյան ափեր) և Խաղաղ օվկիանոսի (մայրցամաքի արևելյան ափեր) ջրերը

4. աշխարհամասը գտնվում է միաժամանակ բոլոր 4 կիսագնդերում, քանի որ Օվկիանիայում գտնվող Կիրիբատի կղզին միակն է, որի տարածքով անցնում է և՛ հասարակածը, և՛ 180° միջօրեականը, իսկ մայրցամաքն ամբողջությամբ գտնվում է հարավային և արևելյան կիսագնդերում

5. մայրցամաքին առավել մոտ է Ասիան, որից այն բաժանվում է մի խումբ կղզիներով և Թորրեսի նեղուցով: 

Australia Cayraketer.jpg

Հայտնի է, որ Ավստրալիայի ափերի մոտով անցնում են երկու օվկիանոսային հոսանքներ՝ արևմուտքում Արևմտաավստրալական սառը հոսանքը, իսկ արևելքում՝ Արևելաավստրալական տաք հոսանքը: Ավստրալիայի տարածքում առանձնացնում են նաև երկու խոշոր թերակղզի՝ Առնհեմլենդը և նրանից արևելք գտնվող Քեյփ Յորքը և երկու նեղուց, որոնք բաժանում են մայրցամաքը հարակից կղզիներից: Այդ նեղուցներն են. հյուսիսում՝ Թորրեսի, որը բաժանում է Ավստրալիան Նոր Գվինեայից և միևնույն ժամանակ կապ է հանդիսանում Կորալյան և Արաֆուրյան ծովերի միջև, ինչպես նաև հարավում գտնվող Բասսի նեղուցը, որը բաժանում է Ավստրալիան Թասմանիա կղզուց: Բացի այս երկունեղուցները, աշխարհամասում հայտնի է նաև Կուկի նեղուցը, որը, գտնվելով Նոր Զելանդիայում, միմյանցից բաժանում է Հյուսիսային և Հարավային կղզիները: