Posted in ռուսերեն 8

Урок 8

3.04- 16.04

А знаете ли вы,что…

Самая большая школа с самым большим числом учеников находится в Индии — в ней учатся 28 тысяч человек.

А самая дорогая школа — английская «Международная школа леди и джентльменов», месяц учебы в ней обойдется почти в 80 тысяч долларов.

В английских школах разрешается разговаривать только на правильном, литературном языке, даже слово «привет» недопустимо. Цель — повышение культуры речи и увеличение словарного запаса учеников.

В Финляндии на уроке присутствует не только учитель, но и его помощник. Причем они не имеют права вызывать к доске ученика, если тот не хочет. Объясняется это тем, что нельзя публично выставлять недостатки плохо подготовленного ребенка. После каждого урока все учащиеся финских школ обязаны выходить на улицу, независимо от погоды.

Китайская школа

В Китае перед уроками обязательная зарядка, на которую в любую погоду выходит вся школа, также дети дважды в день делают себе массаж лица.Некоторые китайские учителя разрешают в перемену детям спать на партах, полагая, что это помогает лучше усвоить материал.После окончания уроков дети не разбегаются поодиночке, а идут к воротам школы организованным троем, хором прощаются с учителем и только потом расходятся. В китайских школах дети едят за партами рис и бульон, причем учитель тоже ест за своим столом, но другую пищу.

В Японии почти все преподаватели мужчины, а в школах нет столовых, поэтому дети перекусывают, сидя за партой.

Краткие фромы прилагательных

Домашнее задание

Упражнение 1

Вставьте в предложения полное или краткое прилагательное в нужной форме.

Образец: Кто… – тот смеется. Мой друг – очень и интересный человек (веселый, весел). – Кто весел – тот смеется. Мой друг очень веселый и интересный человек.

1. Этот человек прожил прекрасная и удивительная жизнь. Жизнь прекрасна и удивительна (прекрасная и удивительная, прекрасна и удивительна). 2. Мир велик и загадочен . Ему хотелось обойти этот великий и загадочный мир (великий и загадочный, велик и загадочен). 3. обильная и плодородная земля давала хорошие урожаи. В этих местах земля обильна и плодородна . (обильная и плодородная; обильна и плодородна). 4. Старый друг лучше новы двух. Слова и дела их для нас не новые (новые, новы). 5. Оказалось, что они хорошо знакомы . Ко мне подошел знакомый студент из пятой группы (знакомы, знакомый).

Упражнение 2

Закончите предложения, поставив прилагательные в скобках в краткую форму. На какой вопрос они отвечают?

Образец: Воздух (свежий). – Воздух свеж. (Каков? ).

1. Задача (трудный). 2. Способы решения этой математической задачи (известный). 3. Коридор в этой квартире (узкий). 4. Сегодня погода (хороший). 5. Эта аудитория (свободный).

Posted in հանրահաշիվ 8

Դաս 15.

Թեմա՝ Թվաբանական Քառակուսի արմատ

(տեսանյութն՝ այստեղ)

օրինակներ

25√ = 5

100√=10

1\9√= 1\3

0,49√= 0,7

0,64√ = 0,8

494

ա)9√=3

4√=2

√0=0

√1=1

√81=9

√121=11

√ 400=20

√144 =12

բ)√0,49=0,7

√0,25=0,5

√0,04=0,2

√ 0,0016=0,04

√1 / 9 = 1 / 3

√ 1 / 25 = 1 / 5

√ 1 / 81 = 1 / 9

√ 1 / 1600 = 1 / 40

495

2 +√ 1 = 9

√16 + √ 25 = 5

√ 100 – √ 36 =9

496

2 x √ 81=10 / 3

1 / 3 x √100 =1

Posted in հայոց պատմություն 8

Եղեռն

Պայմանականորեն Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օր է համարվում 1915 թվականի ապրիլի 24-ը, երբ Կոստանդնուպոլսում ըստ նախօրոք պատրաստված ցուցակների ձերբակալվեց մոտ 235 հայազգի մտավորական (հայ գործիչների ձերբակալությունները Կոստանդնուպոլսում շարունակվեցին նաև ապրիլի 24-ից հետո)։

Armenia - Genocide Monument (5034649480).jpg

Լայն իմաստով Հայոց ցեղասպանությունը ներառում է 1894-1923 թվականներին Օսմանյան կայսրության և Թուրքիայի տարբեր վարչակարգերի կողմից ծրագրված ու հայ ժողովրդի դեմ շարունակաբար իրականացված ցեղասպանական քայլերը, հայրենազրկումը, հայության ոչնչացմանն ուղղված զանգվածային կոտորածները, էթնիկական զտումները, հայկական պատմամշակութային ժառանգության ոչնչացումը, ինչպես նաև ցեղասպանության ժխտումը, պատասխանատվությունից խուսափելու, կատարված հանցագործություններն ու դրանց հետևանքները լռության մատնելու կամ արդարացնելու բոլոր փորձերը՝ որպես հանցագործության շարունակություն և նոր ցեղասպանություններ իրականացնելու խրախուսանք։

Ցեղասպանության հիմնական կազմակերպիչներն են երիտթուրքերի առաջնորդներ Թալեաթը, Ջեմալը և Էնվերը, ինչպես նաև «Հատուկ կազմակերպության» ղեկավար Բեհաեդդին Շաքիրը։ Հայերի ցեղասպանությանը զուգահեռ Օսմանյան կայսրությունում տեղի էին ունենում ասորիների և Պոնտոսի հույների ջարդերը։

զոհերի հիշատակին նվիրված հուշահամալիր է Երևանում։ Այն բացվել է 1967 թվականին, 1965 թվականի բազմահազարանոց ցույցերից հետո, որոնք նվիրված էին հայ մտավորականների մասսայական սպանդի 50-ամյակին, որից հետո սկսվեց Հայոց ցեղասպանությունը ։ Հայաստանի անկախությունից հետո Ծիծեռնակաբերդը դարձավ պաշտոնական արարողությունների վայր։ Դրանից հետո գրեթե բոլոր պաշտոնյաները, ովքեր պաշտոնական այցով գտնվում են Հայաստանում, այցելում են հուշահամալիր` իրենց տուրքը մատուցելու զոհերի հիշատակին[3]։: Ծիծեռնակաբերդի այցելուները նաև այցելում են հուշահամալիրի թանգարան։ Շատ նշանավոր այցելուներ ծառ են տնկել հուշահամալիրում։

Հուշահամալիր են այցելել բազմաթիվ քաղաքական գործիչներ, դերասաններ, երաժիշտներ, մարզիկներ և հոգևոր այրեր։ Նրանցից ամենանշանավորն էին Ռուսաստանի նախագահները (Բորիս Ելցին, Վլադիմիր Պուտին, Դմիտրի Մեդվեդև), Ֆրանսիայի նախագահները (Ժակ Շիրակ, Նիկոլա Սարկոզի, Ֆրանսուա Օլանդ), Ուկրաինայի, Հունաստանի, Լեհաստանի, Վրաստանի, Իրանի, Բելառուսի, Ռումինիայի, Լիբանանի, Խորվաթիայի և Սերբիայի նախագահները, Բուլղարիայի, Չեխիայի և այլ երկրների վարչապետները։ Բազմաթիվ երկրների արտաքին գործերի նախարարները (ներառյալ ԱՄՆ Պետքարտուղար Հիլարի Քլինթոնը և շատ բարձրաստիճան պաշտոնյաներ Եվրամիությունից` ներառյալ Խոսե Մանուել Բարոզոն և Հերման Վան Ռոմպույ) իրենց հարգանքի տուրքն են մատուցել հուշահամալիրում։ Մյուս այցելուների թվում էին Հռոմի պապ Հովհաննես Պողոս II-ը 2001 թվականին, Իսրայելի գլխավոր Ռաբբի Յոնա Մեցգեր, Անգլիայի գլխավոր հոգևորական Ռովան Վիլյամսը, Ամենայն Ռուսիո պատրիարք Կիրիլ I-ը, Աշխարհի շախմատի չեմպիոն Վլադիմիր Կրամնիկը, Ֆուտբոլի աշխարհի չեմպիոն Յուրի Ջորկաևը, անգլիացի ռոք աստղ Յան Գիլլանը, Սերբ ռեժիսոր Էմիր Կուստուրիցան, ֆրանսիացի դերասաններ Ժերար Դեպարդիեն և Ալեն Դելոնը, ամերիկացի դերասան Ջորջ Քլունին, Ֆիզիկայի բնագավառում նոբելյան մրցանակակիր Ժորես Ալֆերովը և այլք։

Posted in համաշխարհային 8

Առաջին համաշխարհային պատերազմ

Պատերազմ, քաղաքական-հասարակական միավորումների (պետություններ, ցեղեր, քաղաքական խմբավորումներ և այլն) միջև հակամարտություն, որն արտահայտվում է հակամարտող կողմերի ռազմական ուժերի (բանակներ) միջև ռազմական (մարտական) գործողությունների տեսքով։ §Ըստ 19-րդ դարի ռազմական փորձագետ Կարլ ֆոն Կլաուզևիցի ձևակերպման՝ «պատերազմը քաղաքականության շարունակությունն է այլ միջոցներով»: Այդ իմաստով պատերազմը կազմակերպված զինված  բռնություն է, որի խնդիրը քաղաքական նպատակներին հասնելն է։ 

Ռուսական կայսրությունը եղել է համաշխարհային պատմության մեջ ամենախոշոր կայսրություններից մեկը, որը սփռվում էր երեք մայրցամաքներով և իր չափերով զիջում էր միայն Բրիտանական և Մոնղոլական կայսրություններին։ Ռուսական կայսրության ընդարձակումը տեղի ունեցավ հարևան կայսրությունների հաշվին` այդ թվում Շվեդական կայսրություն, Ռեչ Պոսպոլիտա, Պարսկաստան և Օսմանյան կայսրություն։ Այն մեծ դեր խաղաց 1812-1814 թվականներին Նապոլեոն Բոնապարտին պարտության մատնելու մեջ։

Ռոմանովներն իշխեցին Ռուսական կայսրությունում 1721-1762 թվականներին, և նրա գերմանական ծագում ունեցող ճյուղը` Հոլշթայն-Հոտտորպ-Ռոմանով հարստությունը՝ 1762 թվականից։ 19-րդ դարի սկզբին Ռուսական կայսրության տիրույթները ձգվում էին Հյուսիսային սառուցյալ օվկիանոսից Սև ծով, Բալթիկ ծովից Խաղաղ օվկիանոս և (մինչև 1867 թվականը) Ալյասկա։ 1897 թվականի մարդահամարով Ռուսական կայսրությունում ապրում էին 125.6 միլիոն մարդ, ինչը Ռուսաստանին դարձնում էր բնակչության թվով երրորդը աշխարհում Ցին Չինաստանից և Հնդկաստանից հետո։ Ինչպես բոլոր կայսրություններում, այստեղ նույնպես կային բազմաթիվ էթնիկ խմբեր, որոնք դավանում էին տարբեր կրոնների։ Ռուսաստանում կային բազմաթիվ անհնազանդ տարրեր, որոնք կազմակերպում էին բազմաթիվ ապստամբություններ և մահափորձեր։ Նրանք հիմնականում հայտնաբերվում էին գաղտնի ոստիկանության կողմից և հազարավոր մարդիկ աքսորվում էին Սիբիր։

§Բոլոր խոշոր տերությունները աշխարհն ազդեցության ոլորտների վերաբաժանելու համար վաղուց էին նախապատրաստվում: Այդ պատերազմը մարդկությանը կանգնեցրեց մինչ այդ չտեսնված մեծ փորձության առջեւ, որովհետեւ դրա ընթացքում ռազմի դաշտում միլիոնավոր մարդկանց արյուն էր հորդում, խեղվում էին բազմահազար ճակատագրեր: Պատերազմ, որը փոխեց աշխարհը. հայրենասիրական ոգով տոգորված միլիոնավոր երիտասարդներ խանդավառությամբ թողեցին իրենց ապահով տներն ու գնացին կռվելու. «Ես երջանիկ եմ եւ հուզված. ի՜նչ հրաշալի օրեր են մեզ սպասում», գրեց ամերիկացի մի կամավոր 1914 թվականին:

§Հետզհետե ավելանում էր պատերազմի մասնակիցների թիվը. աշխարհի 59 պետություններից պատերազմին մասնակցում էր 38-ը. պատերազմն ընդգրկել էր Եվրոպայի, Ասիայի և Աֆրիկայի ավելի քան 4 մլն կմ2 տարածք` շուրջ 1,5 մլրդ բնակչությամբ (երկրագնդի բնակչության 87 %-ը): 

Հայաստանն Առաջին համաշխարհային պատերազմում մասնակցություն է ունեցել Կովկասյան ճակատում։ 1914-1918 թվականների Առաջին համաշխարհային պատերազմը տեղի է ունեցել պետությունների երկու ռազմական դաշինքների միջև, մի կողմից Կենտրոնական ուժերի (Գերմանիա, Ավստրո-Հունգարիա, Թուրքիա, 1915 թվականից՝ Բուլղարիա), մյուս կողմից՝ Անտանտի (Մեծ Բրիտանիա, Ռուսաստան, Ֆրանսիա, 1917 թվականից՝ ԱՄՆ, ընդամենը 34 պետություն)։ Իր բնույթով պատերազմը զավթողական Էր. նրա բոլոր գլխավոր մասնակիցները հետապնդում Էին տարածամոլական նպատակներ։ 1914 թվականի հուլիսի 18-ին (օգոստոսի 1) սկսված համաշխարհային պատերազմի հետ հայ ժողովուրդը որոշակի հույսեր Էր կապում, ռուսական զենքի օգնությամբ ազատագրել Արևմտյան Հայաստանը և վերականգնել իր պետականությունը։ Արևելահայ հասարակական–քաղաքական շրջաններն ու ազգային կուսակցությունները պատերազմը հայտարարեցին արդարացի և իրենց անվերապահ աջակցությունը հայտնեցին Անտանտի քաղաքականությանը։ Դրան շատ բանով նպաստեց Ռուսաստանի պաշտոնական շրջանների կողմից պատերազմի մեջ մտնելու գլխավոր նպատակը արևելքի քրիստոնյաների «ազատագրումը» ազդարարելը։ Ռուսաստանի կողմից Արևմտյան Հայաստանի գրավումը ոչ միայն չէր հակասում հայ ազգ-ազատագրական շարժման ղեկավարների ձգտումներին, այլև կարևոր տեղ էր զբաղեցնում նրանց քաղաքական ծրագրերում։ Սկսված համաշխարհային պատերազմն ու Թուրքիայի պատերազմի մեջ մտնելը խիստ բարդացրին արևմտահայերի վիճակը։ Թուրքիայի կառավարող շրջանները ձգտում էին իրենց կողմը գրավել հայերին և բանակցությունների մեջ մտնելով նրանց քաղաքական ղեկավարների հետ, առաջարկում էին կամավորական ջոկատներ ստեղծել թուրքական բանակի շարքերում և արևելահայերին ապստամբության դրդել Ռուսաստանի դեմ։ Հայերը մերժեցին այդ առաջարկները։ Պատերազմը սկսվելուն պես Արևելյան Հայաստանի քաղաքական շրջանները եռանդուն կերպով ձեռնամուխ եղան Հայկական կամավորական շարժման կազմակերպմանը Անդրկովկասում։ Բացի այդ, պաշտոնական տվյալներով, Ռուսաստանի յուրաքանչյուր 100 հայից 13-ը զորակոչվել էր բանակ։ Ռուսաստանի 2 միլիոնանոց հայությունը պատերազմի տարիներին ռուսական բանակին տվեց ավելի քան 200 հազար զինվոր։ 

Posted in Կենսաբանություն 8

Վիտամիններ

Վիտամիններ (լատ.՝ vita, «կյանք»), կենսաբանորեն ակտիվ օրգանական և տարբեր կառուցվածք ունեցող միացություններ, որոնք անհրաժեշտ են օրգանիզմի բնականոն նյութափոխանակության ու կենսագործունեության համար և այդ առումով անփոխարինելի են։ Ակտիվ օրգանական միացությունն անվանվում է վիտամին, երբ տվյալ օրգանիզմը չի կարողանում այն սինթեզել անհրաժեշտ քանակությամբ և ստանում է սննդի միջոցով։ Այս պատճառով «վիտամին» տերմինն պայմանական է կախված արտաքին միջավայրի պայմաններից և օրգանիզմից։ Օրինակ ասկորբինաթթուն՝ վիտամին C-ի տարատեսակներից մեկը, վիտամին է մարդու, բայց ոչ կենդանի օրգանիզմների մեծամասնության համար։ Որոշ առողջական խնդիրների դեպքում վիտամինների հավելումը կարևոր է’, բայց շատ քիչ փաստեր են հայտնի առողջ մարդու կողմից վիտամինների ընդունման օգտակարության վերաբերյալ ։ Կան կազմությամբ վիտամիններին մոտ նյութեր, նախավիտամիններ, որոնք, մտնելով մարդու օրգանիզմ, փոխարկվում են վիտամինների։

Վիտամինները չեն ընդգրկում լրացուցիչ սննդանյութերը՝ հանքային աղերը, ճարպաթթուները և ամինաթթուները, որոնք անհրաժեշտ են ավելի մեծ քանակով, քան վիտամինները և ոչ էլ առողջությունը պահպանելու համար անհրաժեշտ բազմաթիվ այլ սննդանյութեր[3]։ Ներկայումս լայնորեն ընդունված են 13 տարբեր վիտամիններ, որոնք դասակարգվում են ոչ թե ըստ կառուցվածքի, այլ ըստ իրենց կենսաբանական և քիմիական ակտիվության։ Սրա պատճառով, յուրաքանչյուր վիտամին կազմված է կենսաբանորեն ակտիվ տարբեր բաղադրիչներից՝ վիտամերներից։ Օրինակ՝ վիտամին A-ն, ներառում է ռետինալը, ռետինոլը և 4 այլ անհայտ կարոտինոիդներ։ Վիտամերները օրգանիզմում կարող են փոխակերպվել վիտամինի ակտիվ ձևին, ինչպես նաև, սովորաբար, կարող են փոպակերպվել մեկը մյուսին։

Posted in Աշխարհագրություն 8

Ճապոնիա

Ճապոնիան կղզեխմբային ինքնիշխան միապետություն Արևելյան Ասիա տարածաշրջանում։ Տեղակայված է Խաղաղ օվկիանոսի արևմտյան ափին՝ զբաղեցնելով Ասիա աշխարհամասի արևելյան ծովափը։ Երկրի սահմանները ձգվում են Օխոտի ծովից մինչև Արևելաչինական ծովը՝ Չինաստանի Ժողովրդական Հանրապետության հարավը։

Ըստ չինական և ճապոնական գաղափարագրերի (հանձի ՝ ճապ.՝ kanji), հիերոգլիֆ)` Ճապոնիա անունը նշանակում է «արևի ծագում» կամ «ծագող արևի երկիր»։ Ճապոնիան կազմված է մոտ 6,852 հրաբխային ծագման կղզիներից։ Առավել խոշոր չորս կղզիներն են Հոնսյուն, Հոկայդոն, Սիկուկուն և Կյուսուն, որոնք զբաղեցնում են Ճապոնիայի ցամաքային տարածքի մոտ իննսունյոթ տոկոսը։ Պետությունը կազմված է 47 պրեֆեկտուրաներից, 8 շրջաններից։ Հոկայդոն հյուսիսային պրեֆեկտուրան է, իսկ Օկինավան՝ հարավային։ Բնակչության թվաքանակով աշխարհում տասներորդն է՝ մոտ 126,475,955 մլն մարդ։ Բնակչության կազմը միատարր է․ ճապոնացիները կազմում են Ճապոնիայի ամբողջ բնակչության 98.5 %-ը։ Մայրաքաղաքի՝ Տոկիոյի բնակչությունը կազմում է մոտ 8,7 մլն մարդ։

Հնագիտական հետազոտությունները ցույց են տալիս, որ Ճապոնիայի տարածքը բնակեցվել է սկսած վերին պալեոլիթից։ Ճապոնիայի մասին առաջին հիշատակությունները հանդիպում են չինական պատմական տեքստերում, որնոք վերագրվում են առաջին դարին։ Ճապոնիան անցել է երկարատաև մեկուսացվածության շրջան՝ չհարաբերվելով Չինաստանի և Արևմտյան Եվրոպայի հետ։

Սկսած 12-րդ դարից՝ Ճապոնիան ղեկավարվել է զինվորական-ավատատեր սյոգունների կողմից, ովքեր ենթարկվում էին կայսրին։

17-րդ դարի սկզբից սկսած՝ Ճապոնիան թևակոխել է երկրատև մեկուսացավածության շրջան, որն ավարտվել է 1853 թվականին, երբ ԱՄՆ-ն ստիպեց Ճապոնիային «բացել» սահմաններն Արևմուտքի համար։ Մոտավորապես երկու տասնամյակ տևողությամբ ապստամբությունների և խռովությունների արդյունքում 1868 թվականին արքունիքը կարողացավ վերականգնել Ճապոնիայի կայսեր քաղաքական դիրքը՝ Չոշյու, Սացումա և այլ տոհմերի աջակցությամբ։

19-րդ դարի վերջին և 20-րդ դարի սկզբին չին-ճապոնական առաջին պատերազմում, ռուս-ճապոնական պատերազմում և Առաջին համաշխարհային պատերազմում Ճապոնիան ձգտում էր ընդլայնել կայսրության սահմանները։ 1937 թվականին սկսվեց չին-ճապոնական երկրորդ պատերազմը։ Ռազմական գործողությունները շարունակվեցին նաև Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում, որոնք ավարտվեց 1941 թվականին, երբ ատոմային ռումբերով ռմբակոծվեցին ճապոնական Հիրոսիմա, Նագասակի քաղաքները։ Ճապոնիայն ենթարկվեց կապիտուլյացիայի։

Դաշնակից ուժերի կողմից Ճապոնիայի օկուպացման ընթացքում 1947 թվականի մայիսի 3-ին կատարվել են սահմանադրական փոփոխություններ, որոնք պահպանվել են․ Ճապոնիան շարունակում է մնալ միատար սահմանադրական միապետություն, որն ունի կայսր և ընտրովի օրենսդիր մարմին (Ճապոնիայի Խորհրդարան)։

Ճապոնիան, լինելով զարգացած պետություններից մեկը, անդամակցում է ՄԱԿ-ին, Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպությանը, «Մեծ յոթնյակ»-ին, «Մեծ քսանյակ»-ին։

Պետությունը աշխարհում երրորդն է ՀՆԱ-ի անվանական ցուցանիշով և չորրորդը՝ ըստ գնողունակության համարժեքության։ Այն նաև աշխարհի չորրորդ խոշորագույն ներկրողն է և արտահանողը։ Ճապոնիան աչքի է ընկնում որակյալ աշխատանքային ռեսուրսներով, բնակչության բարձր կրթական ցենզով, որն աշխարհում առաջատարներից մեկն է՝ ըստ բնակչության ընդհանուր թվաքանակում բարձրագույն կրթություն ստացած քաղաքացիների բարձր մասնաբաժնի։ Չնայած Ճապոնիան պաշտոնապես հրաժարվել էր պատերազմ հայտարարելու իր իրավունքից, այն աշխարհում ութերորդն է ռազմական բյուջեի մեծությամբ, որն օգտագործում է ինքնապաշտպանության և խաղաղության պահպանման նպատակով։

Ճապոնիան զարգացած պետություն է, որն ունի մարդկային զարգացման համաթվի բարձր ցուցանիշ։ Նա առաջինն է բնակչության կյանքի միջին տևողության ցուցանիշով և երրորդը՝ մանկական մահացության ցածր ցուցանիշով։ Ներկայումս աշխարհին Ճապոնիան ներկայանում է որպես ժամանակակից տեխնոլոգիաների և գիտական նվաճումների առաջատարներից մեկը։

Posted in Հայոց լեզու 8

Գործնական քերականություն

  • Փակագծերում դրված գոյականները դրեք համապատասխան հոլովով:

Վարդանը հպարտությամբ  էր նայում որդուն: Կարծես դեռ երեկ էր, որ նա մերկ ոտքերով ու կարճ շալվարով  թռչկոտում էր պարտեզում,  իսկ այսօր, իր բարեկազմ հասակով, վերին շրթունքը զարդարող բեղերի փունջը և աչքերի խելացի արտահայտությունը արդեն հասուն տղամարդու  կերպարանք էր ստացել:  Նրանք գնում էին անտառով ձգվող նեղ արահետներով, արևի շողերը ճյուղերի արանքով թափանցում էին ցած, ոսկե երանգները  վառում բազմերանգ ծաղիկները: Վարդանը կանգ առավ, գլուխը  ցույց տվեց բարձունքի ճեղքերը  բխող բարակ աղբյուրը: Վճիտ ջուրը կարկաչելով  ցած էր հոսում թփերի արանքով ու կորչում խոտերում:

  • Ընդգծեք տրված ածանցավոր ածականներում վերջածանցները և դրանցով կազմեք նոր ածականներ:

    Անիծյալ- անցյալ, ողորմյալ,
  •  Ողբալի- սասափելի, կասկածելի, անտանելի։
  •  Բուրավետ- հարմարավետ , արդյունավետ, շահավետ
  •  Լուսեղեն- հրուշակեղեն, ընդեղեն
  •  Մարմարե- ոսկե, պղնձե, արծաթե
  •  Վախկոտ- ամաչկոտ, փսլնքոտ, կեխտոտ
  •  Լեզվանի-վանդականի, տողանի, ցեղանի
  •  Քնատ-հանդարտ, վատ, շատ

հյութեղ-համեղ, ահեղ

 վտանգավոր- հարկավոր, հնարավոր,

 զրնգուն- կարկաչուն, տուն,

 կարմրավուն-

 քաղաքային-փողոցային, դիմային

 հերոսական- հռչական, կամավորական

մթին- գլխին, ականջին, հագուստին

 հմայիչ- սուլիչ, հարիչ

  1. Բառաշարքում առանձնացրու քանակական, դասական և բաշխական թվականները:

    Տասնյոթ, հինգ-հինգ, միլիարդ, առաջին, հարյուր ութ, մեկական, քսանմեկերորդ, երեք հազար, ութսունինը, հազարական, վեցերորդ, յոթանասուն, ինը-ինը, մեկ, քառասունհինգ: 
  2.  
Posted in քիմիա 8

Ապրիլ 12-16

Տնային

  1. Կազմե ́ք ռեակցիաների հավասարումներ, որոնց օգնությամբ հնարավոր է իրականացնել հետեւյալ փոխարկումները.
    Na—»Na2O— »NaCl
    C —»CO2 —»H2CO3
  2. Na + O2 = NaO2
  3. Na2O + HCl =NaCl
  4. C + O2= CO2
  5. CO2 + H2 = H2CO3

2 . Որոշել նատրիումի կարբոնատում Na₂CO₃ ածխածին տարրի զանգվածային բաժինը:

3. Որոշել նատրիումի կարբոնատում Na₂CO₃ ածխածնի օքսիդացման աստիճանը:

4

Փորձի եղանակը

Նատրիումը լցնում ենք փորձանոթի մեջ ավելացնում ենք ցինկ

Իսկ մյուս փորձանոթի մեջ ավելացնում ենք կուպրում։

Երկու փորձանոթները միացնում ենք խողովակով

Ակտիվ մետաղ ռեաքցիայի մեջ դրեցինք ապա թթվի HCl ի հետ

Փորձի միջոցով ստացանք ջրածին մեզ արդեն հայտնի եղանակով ստացանք ջրածին այնուհետև գազատար խողովակով  KO ի մեջ

Նկատեցինք որ ջրածնի օգնությամբ KO ից անջատվեց  պղինձ