Դո՛ւրս գրիր այն բայերը, որոնք կարող են կրավորական դաոնալ, և դարձրո՛ւ:
Օրինակ`
փնտրել – փնտրվել:
Վազել- վազելիս
Երգել- երգվել
ցրել,- ցրվել
կոտրել,-կոտրվել
դնել,- դրվել
թռչել,-թռչելիս
թրջել, -թրջվել
գալ, – գարիս
գնալ-գնալիս
հեռանալ, հեռացնել, հնարել, ներել, լուսանալ, մթնել, մթնեցնել, բարձրանալ, թխել, մրմռալ, մաքրել, դողալ, վախենալ, սրբել, կարել, հավաքել, սարսռալ, հաչել, սիրել, մլավել, ծիծաղել, խոսել, հուզել, վիճել:
Բառաշարքում գտիր հոմանիշ բայերի զույգեր:
Թառամել, առողջանալ, զմայլվել, պարծենալ, թոշնել, անհայտանալ, հիանալ, սուզվել, ապաքինվել, ընկղմվել, հպարտանալ, չքանալ:
Կետերի փոխարեն պահանջված ձևով գրի՛ր փակագծում դրված բառերն ու բառակապակցությունները:
Երգելիս ձայնը գլուխն էր գցում: (երգել — ե՞րբ)
Ձիու սիրտը պայթել էր քուռակի համար :վախենալուց (վախենալ — ինչի՞ց)
Թեյը տանելիս թափեց: (տանել — ե՞րբ)
Կենսախինդ մարդիկ վախենում են : (լուրջ, տխուր կամ ծանր երևալ — ինչի՞ց)
Ու Մոսկվա գնալուց առաջ մի երկու օրով ման է գալիս հարազատ վայրերում: (գնալ — ինչի՞ց)
Մեղր լցնելիս մի կաթիլ գետին թափեց: (լցնել – ե՞րբ)
- Կետերի փոխարեն փակագծում դրված բայերը գրի՛ր պահանջված ձևով:
Այդ նամակը կարդալիս նա գունատվեց: (կարդալ — ե՞րբ)
Ամբողջ երեկո կարդալուց հոգնած՝ դուրս եկավ զբոսնելու: (կարդալ — ինչի՞ց)
Այդ տունը կառուցելիս սպասում էր որդու վերադարձին: (կառուցել — ե՞րբ)
Չգիտես ինչու, վախենում էր իր վերջին կամուրջը մինչև վերջ կառուցել : (կառուցել — ինչի՞ց)
Ականջները խշշում էին ամբողջ օրն այդ աղմուկը լսելիս: (լսել — ինչի՞ց)
Իրիկնապահին տուն դառնալիս մի անգամ էլ հիշեց խոստումը: (դառնալ — ե՞րբ)
Վիրավորվել էր ընկերոջ՝ առանց պատճառի հետ դառնալուց: (դառնալ — ինչի՞ց)
Վրա-վրա հիվանդանալոից նիհարել էր: (հիվանդանալ — ինչի՞ց)
հիվանդանալուց միշտ էլ նիհարում է: (հիվանդանալ — ե՞րբ):
3. Ընդգծված բառը փոխարինի՛ր տրված բայերից մեկով:
ա) Վիրավորված ընկավ ձիուց ու օգնություն կանչեց: Ծաղրուծանակից վիրավորված հեռացավ ու որոշեց այդ մասին էլ ոչ մեկի հետ չխոսել:
(խոցված, սրահարված, սվինահարված, նեղացած, վշտացած)
բ) Երիտասարդի անկեղծ ժպիտն ու համարձակ խոսքերը նրան գրավեցին:
Որոշել էր անպայման գրավել այդ բերդը, որտեղ երկրի ողջ հարստությունն էին պահել:
(տիրանալ, սեփականել, նվաճել, հրապուրել, հմայել)
գ) Այս պատվանդանի վրա հուշարձան են կանգնեցնելու:
Հարկավոր է կանգնեցնել այդ վիրավորական խոսակցությունը:
Էլեկտրական լարերի համար այստեղ մի սյուն են կանգնեցրել:
(բարձրացնել, վեր հանել, ոտքի հանել, հաստատել, կերտել, շինել, կառուցել, կասեցնել, դադարեցնել):
Սուսան Մարկոսյան «Գործնական քերականություն»