Տեսական մաս:
Շրջանագիծն այն երկրաչափական պատկերն է, որը կազմված է հարթության բոլոր այն կետերից, որոնք գտնվում են տրված կետից տրված հեռավորության վրա: Տրված կետը շրջանագծի կենտրոնն է, իսկ տրված հեռավորությունը հավասար է շառավիղի երկարությանը:
Նշենք, որ շրջանագիծը որոշելու կամ կառուցելու հա-
մար կարևոր է որոշել նրա կենտրոնը և շառավիղը:
Հարթության մասը այն սահմանափակող շրջանագծի հետ անվանում են շրջան։
Եթե վերցնենք M կետը, որը գտնվում է շրջանագծից դուրս, ապա OM հատվածի երկարությունը շառավղից մեծ կլինի. եթե N կետը վերցնենք շրջանի ներսը, ապա ON հատվածի երկարությունը շառավղից փոքր կլինի։
Այն հատվածը, որը միացնում է շրջանագծի երկու կետեր և անցնում է նրա կենտրոնով, անվանում են տրամագիծ։
Շրջանագծի կենտրոնը տրամագիծը բաժանում է երկու շառավղի։
A և B երկու կետերը, որոնք գտնվում են շրջանագծի վրա, այդ շրջանագիծը բաժանում են երկու մասի։ Այդ մասերից յուրաքանչյուրն անվանում են շրջանագծի աղեղ։ A և B կետերն այդ աղեղների ծայրերն են։
OA և OB երկու շառավիղները շրջանը բաժանում են երկու մասի։ Այդ մասերից յուրաքանչյուրն անվանում են սեկտոր։
Կարելի՞ է արդյոք ստանալ շրջանագիծ, եթե տրված են երկու կետ, որոնցով այն անցնում է: Պարզվում է, որ այո, հնարավոր է: Եթե տրված են՝ A և B կետեր, ապա այդ ծայրակետերով AB հատվածի միջնւղղահայացի վրա վերցված յուրաքանչյուր կետ կարող է դիտվել որպես մի շրջանագծի կենտրոն, որն անցնում է այդ երկու կետերով: Բայց քանի որ հատվածի միջնուղղահայացի վրա գտնվում են անվերջ քանակով կետեր, ուրեմն տրված երկու կետերով անցնող շրջանագծերի քանակը ևս անվերջ են:
Առաջադրանքներ
1)Գծիր 2սմ շառավղով շրջանագիծ, նշիր կենտրոնը O տառով:
2) Որքա՞ն է շրջանագծի տրամագիծը, եթե նրա շառավիղը հավասար է 1դմ 8սմ:
3)A և B կետերը գտնվում են շրջանագծի վրա: Օ-ն շրջանագծի կենտրոնն է: Համեմատեք OA ևՕB հատվածները:
4)Aկետի հեռավորությունը շրջանագծի կենտրոնից յոթ է, իսկ շրջանագծի շառավիղը վեց է: Գտնվում է արդյոք A կետը շրջանագծի վրա: Գծիր գծագիրը:
5)A և B կետերը գտնվում են շրջանագծի վրա, O-ն շրջանագծի կենտրոնն է: Ինչպիսին է AOB եռանկյունը:
6)A և B կետերը գտնվում են շրջանագծի վրա, O-ն շրջանագծի կենտրոնն է, <AOB=60աստ.: Ապացուցեք, որ այդ եռանկյունը հավասարակողմ է:
7)A և B կետերը գտնվում են շրջանագծի վրա, O-ն շրջանագծի կենտրոնն է, <OBA=36աստ., Գտեք AOB եռանկյան բոլոր անկյունները: