1.Դո՛ւրս գրել ածականները։
Այս գետի ափին, այս ուռենու տակ
Իմ մանկությունն է անցել երազուն,
Խաղացել է նա գետում այս հստակ,
Ոսկի է փնտրել այս տաքավազում։
Նա թառել է այս ծառերին դալար,
Երկյուղով մտել այրերը այս մութ
Ու կածաններում այս օձագալար
Թափառել է նա մինչև մայրամուտ։
Եվ իր ծիծաղի ալիքներն էջինջ
Տվել նա մի օր ջրերին այս խենթ,
Որ ուրախերգով տարել ամեն ինչ
Ու, սակայն, ոչինչ չեն բերել էլ ետ։
2.Գտնե՛լ այն ածականները, որոնց գերադրական աստիճանը
–գույն մասնիկով չի կազմվում։
Բարձր, մեծ, տաք, նվազ, թանկ, լավ, ուժեղ, ազնիվ, զվարթ, խոշոր, հին,
բարակ, կոշտ, ուրախ, նոր, քաղցր։
թանկ տաք ուժեղ զվարթ խոշոր բարակ, կոշտ ուրախ քաղցր:
3. Գրե՛լտրվածգոյականներիցյուրաքանչյուրինբնորոշող
երեքածական։
Նկար- գեղեցիկ, զարդանախշ, հիանալի։
այգի- ծաղկազարդ, սիրուն, հրաշալի։
ծաղիկ- հոտավետ, անմահակաան , գեղեցիկ։
գիրք- ուսուցանող, խելացի, հաստ։
գորգ- լայն, փոքր, հարմարավետ
երկիր- հեռու, մեծ, ուրախ
4.Տրվածներից որն է ածական:
Մոխիր
Դողդոջուն
Դողդոջյուն
Հոտավետ
Գեղջուկ
Պատճառ
Սանդուղք
Ժայռափոր
Տնակ
5.Ըստ կազմության` տրված ածականները բաժանի՛ր չորս խմբի:Ալեծուփ, մեծ, ուժեղ, հոտավետ, հորդառատ, առևտրական, հոդային, ոսկեհուռ, խոշոր, սիրելի, միջմոլորակային, ահեղամռունչ, համեստ, մարդամոտ:
6.Ա խմբի գոյականներից ածականներ ստացի՛ր Բ խմբի ածականակերտ ածանցների միջոցով:
Ա. Տուն, իմաստ, գույն, ոսկի, երկաթ, համ:
Բ. Ան, դժ, յա, ատ, եղեն, եղ:
7.Տրված բայերից ածականներ կազմի՛ր և ընդգծի՛ր ածականակերտ ածանցները:
Վստահել, համակրել, բացատրել, դյութել, գրավել, հուզել, բարկանալ, վախենալ, ամաչել, պարծենալ:
8.Տրված բառակապակցությունների իմաստներն արտահայտի՛ր ածականներով և ընդգծի՛ր ածականակերտ ածանցները:
Յոթ գյուխ ունեցոդ, երկու երես ունեցող, երկու փող ունեցող, եռանդով օժտված, շատ բուրդ ունեցոդ, գույն ունեցող, թևեր ունեցող, մեծ ուժ ունեցող, երեք տարի (ամ) տևող, տասը տարեկան:
9.Կետերը փոխարինի՛ր ածականակերտ ածանցներով: անկենդան, բարեկամ, սուտխոսկան, հայրիկ, կիսատ, փառավոր, վայրի, աղաց, արևելյան, երևանյան, ընկերական, կծու, ազդող, թրթռացող, հնչյուն, շաչուն, խոհող, դողդոջյուն: