Posted in Հայոց լեզու 8

Հայկական Տարազ

Տարազը կենցաղի և մշակույթի՝ ավանդականությամբ բնութագրվող տարրերից է, մարդու ցեղային, սեռային պատկանելությունը ցույց տվող, հասարակական նշանակությունը բնութագրող խարհրդանիշ: Ավանդական տարազը կայուն հատկանիշներով արտացոլում է տվյալ էթնոսի մշակութային ինքնատիպությունը ու ազգային խառնվածքի առանձնահատկությունները: Այն կազմված էր ներքնազգեստից, վերնազգեստից և գլխի հարմարանքից, ներառում է ինչպես հագուստը, գլխանոցը, այնպես էլ դրանց ածանցվող արդուզարդը, ինչպես ժողովուրդն է ասում՝ հագուստ-կապուստը:
Այժմ ՀՀ պատմության թանգարանում առկա է առանձին բաժին, որտեղ ներկայացված են 18-19-րդ դարերի շուրջ 200 տեսակի հայկական տարազներ, տարազի , զարդաքանդակի առանձին մասեր, զարդանքի առարկաներ ու զարդեր, ասեղնագործության նմուշներ:
Հայկական տարազի մեջ գերակշռում են չորս տարերքի գույները, որոնք XIV դարի հայ փիլիսոփա Գրիգոր Տաթևացու վկայությամբ՝ արտահայտում են երկրի սևությունը, ջրի սպիտակությունը, օդի կարմիրը և կրակի դեղինը: Ծիրանին խորհրդանշում է խոհեմություն և ողջախոհություն, կարմիրը՝ արիություն և մարտիրոսություն, կապույտը՝ երկնավոր արդարություն, սպիտակը՝ մաքրություն:
Մարդկանց պաշտպանելով ցրտից կամ շոգից՝ հագուստը կատարել է գործնական ֆունկցիա, մարմինը զարդարելով՝ ձեռք է բերել  գեղագիտական նշանակություն:Ժողովուրդը առանձնահատուկ ուշադրություն է դարձրել տարիքային և սեռային որոշակի խմբի հագուտին՝ հատկապես հոգ տանելով չամուսնացած աղջիկների և տղաների, հարսների հագուստ-կապուստին: Տոնածիսական հագուստը ունեցել է հմայական, պահպանական ֆունկցիա՝ նպատակ հետապնդելով զերծ պահել կրողին չար ուժերից:
Հայկական տարազը  բազմաբնույթ է: Մեկ համահայկական տարազ չկա: Հայաստանի ամեն մի նահանգ աչքի էր ընկնում միայն իրեն յուրահատուկ տարազով, այդ նահանգի յուրաքանչյուր գավառ միայն իրեն բնորոշ զարդանախշերով, գավառի  յուրաքանչյուր ընտանիք, այդ ընրանիքի յուրաքանչյուր աղջիկ իր տարազի յուրահատկությամբ տարբերվում էր մյուսից:Արևմտյան և Արևելյան Հայաստանի տարազները տարբերվում են նրանով, որ Արևմտյան Հայաստանում տարազը աչքի էր ընկնում առավել ճոխությամբ, ավելի հարուստ էր ոսկեթել և արծաթաթել  ասեղնագործություններով: Մյուս էական տարբերությունն այն էր, որ արևմտյան բոլոր գավառներում գոգնոցը կնոջ տարազի պարտադիր մասն էր: Այն կապում էին գոտկատեղում, կրծքամասում կամ ուսամասում: Առանձին դիտարկենք Հայաստանի մի քանի շրջաններում տարածված գոգնոցների առանձնահատկությունները.
ԲԱՐՁՐ ՀԱՅՔՈՒՄ գոգնոցը քառանկյունաձև՝  մհուդե, մետաքսե, բրդյա գործվածք էր, որում գերակշռում էր կարմիր գույնը: Վրան պատկերում էին բուսանախշեր և թռչուններ:
ՍԱՍՈՒՆՈՒՄ գոգնոցը կապույտ գույնի բրդյա գործվածք էր, որի վրա  բրդյա թելերով ասեղնագործված էին  երկրաչափական նախշեր:
ՍԵԲԱՍՏԻԱՅՈՒՄ գոգնոցի գույնը ունեցել է որոշակի նշանակություն: Շեղանկյուններով զարդարված կարմիր գոգնոցը խորհրդանշել է ամուսնացած կնոջը, աղջիկները այն չեն կրել:
Միջնադարյան կնոջ  գլխի հարմարանքը, ի տարբերություն հին հայկական տարազների, ավելի պարզ էր՝ կազմված ծաղկազարդ ճակատակալից: Որպես գլխի ծածկոցներ օգտագործում էին քողերը, որոնց հանդիպում ենք նաև ուրարտական տարազում: Միջնադարյան կանայք բերանն այնքան ամուր չեն կապել, ինչպես ընդունված էր:Վաղ միջնադարում հայ վերնախավի շրջանակներում նկատելի է ինչպես արաբ, այնպես էլ բյուզանդական տարազների ազդեցությունը: Ուշ միջնադարում հայկական ավանդական տարազը մասամբ ենթարկվել է նաև թուրք, թաթար և քուրդ նվաճողների ազդեցությանը, իսկ մի շարք նահանգներում և գավառներում պահպանվել մինչև IX-րդ դարի վերջը և XX դարի սկիզբ: Այնուհետև հայկական տարազները աստիճանաբար սկսել են տեղի տալ եվրոպական զգեստներին և դուրս մղվել առօրյա գործածությունից:
ՏՂԱՄԱՐԴՈՒ տարազը  ավելի շուտ է կորցրել ազգային նկարագիրը: Բաղկացած էր երկու հիմնական բաղադրիչներից՝ ուսային (շապիկ, բաճկոն, մուշտակ) և գոտիական (տաբատ, շալվար): Շապիկի օձիքը զարդարում էին ասեղնագործ նախշերով: Հագուստը հիմնականու կարում էին բամբակյա գործվածքից, իսկ արևմտահայերը օգտագործում էին այծի բուրդը: Ավանդական հագուստ էր համարվում չերքեզին, որը կրում էին շապիկի և բաճկոնի վրայից: Առանց չերքեզիի երևայլը հասարակական վայրում նույնիսկ շոգ եղենակին՝ համարվում էր անընդունելի: Ամենատարածված գլխանոցները համարվում էին տարբեր ձևերի գլխարկները, որոնք սովորաբար պատրաստվում էին գառան մորթուց:
Արևմտյան և Արևելյան Հայաստանի տարազը տարբեր էր նաև տղամարդկանց դեպքում:
Արևելյան գավառներում տարածված էր կովկասյան տարազաձևը, որը կազմված էր ներքնազգեստից, կարճ վերնազգեստից, չուխայից: Ձմռանը հագնում էին լայն մուշտակ՝ առանց գոտու, գլխին կրում էին գառան կամ ոչխարո մորթուց գլխարկ:

Արևմտահայերի տարազը տարբերվում էր: Այն կազմված էր ասեղնագործ տարրերով տաբատից, կարճ անթև զգեստից, վերնաշապիկից, կարճ վերնազգեստից: Շապիկի թևքերը հարդարվում էին ասեղմագործություններով, մեջքին կապում էին բրդյա գոտի: Դնում էին սպիտակ, կոնի ձևով գլխարկներ:
Գուլպան և ոտնամանը հայոց տարազի անբաժան մասն  են կազմել, որոնք նաև պաշտպանել են ցրտից: Ուրարտական շրջանում կրել են երկայնակի կամ լայնակի գծանախշերով, երկրաչափական, մարդակերպ, թռչնաձև, շրջանաձև , քառանկյունաձև, խաչաձև նախշերով գուլպաներ:
Կին թե տղամարդ հագել են կաշվե սրածայր ոտնաման՝ տրեխ:
Տարազի կարևոր բաղադրիչ է կազմել զարդը, որն արտահայտել է կրողի գեղագիտական նախասիրությունը: Զարդերի հատուկ խումբ են կազմել հմայելի պարագաները՝ աչքուլունք, հուռութ, խաչեր: Կիրառել են հիվանդություններ բուժելու նպատակով՝ հմայական, ծիսական աղոթքների ուղեկցությամբ:
Թեև Արևմտյան և Արևելյան Հայաստանում  հայ ավանդական զարդարանքի պարագաները տարբերվել են, բայց ունեցել են որոշ ընդհանրություններ՝ գույնի, ձևի, իմաստաբանության առումով:
Առաջադրանքներ
Ի՞նչ է տարազը:
Բնության չորս տարերքի ո՞ր գույներն են գերակշռում տարազներում:
Ինչպես էր կոչվում կաշվե սրածայր ոտնամանը:
Ճամբարային նախագիծ «Տեխնոլոգիա» առարկայի հետ համագործակցային պարապմունքներ` նկարել տարազներ և կազմակերպել տարազների նկարների ցուցահանդես:
Հարակից նյութեր

Share this:

Похожее

Դեկտեմբերյան և ամանորյա նախագծերВ “նախագծեր”

Հին Երևանի արհեստներըВ “Հայրենագիտություն”

Ֆլեշմոբի առաջադրանքներВ “Կայքի նյութերի հղումներ”

Опубликовано karinepetrosyan

Սիրում եմ ճամփորդել: Смотреть все записи автора karinepetrosyan

Навигация по записям

Previous Post Հանս Քրիստիան Անդերսեն, «Լուցկիներով աղջիկը»Next PostԳոյականի հոլովները

Добавить комментарий 

Вы вошли как Nare KhachatryanВыйти?

Комментарий

 Уведомлять меня о новых комментариях по почте.

 Уведомлять меня о новых записях по почте.

Որոնել

Найти:

Թարմ գրառումներ

Архивы

Архивы  Выберите месяц   Январь 2021  (2)   Декабрь 2020  (20)   Ноябрь 2020  (15)   Октябрь 2020  (19)   Сентябрь 2020  (20)   Август 2020  (6)   Июнь 2020  (8)   Май 2020  (12)   Апрель 2020  (15)   Март 2020  (29)   Февраль 2020  (21)   Январь 2020  (28)   Декабрь 2019  (24)   Ноябрь 2019  (17)   Октябрь 2019  (30)   Сентябрь 2019  (24)   Август 2019  (3)   Июль 2019  (4)   Июнь 2019  (10)   Май 2019  (17)   Апрель 2019  (13)   Март 2019  (6)   Февраль 2019  (14)   Январь 2019  (5)   Декабрь 2018  (11)   Ноябрь 2018  (23)   Октябрь 2018  (25)   Сентябрь 2018  (29)   Август 2018  (3)   Июль 2018  (3)   Июнь 2018  (4)   Май 2018  (15)   Апрель 2018  (16)   Март 2018  (21)   Февраль 2018  (9)   Январь 2018  (17)   Декабрь 2017  (12)   Ноябрь 2017  (5)   Октябрь 2017  (8)   Сентябрь 2017  (17)   Август 2017  (6)   Июнь 2017  (2)   Май 2017  (10)   Апрель 2017  (19)   Март 2017  (17)   Февраль 2017  (10)   Январь 2017  (5)   Декабрь 2016  (11)   Ноябрь 2016  (15)   Октябрь 2016  (9)   Сентябрь 2016  (4)   Август 2016  (3)   Июнь 2016  (4)   Май 2016  (3)   Апрель 2016  (4)   Март 2016  (5)   Февраль 2016  (4)   Январь 2016  (4)   Декабрь 2015  (2)   Ноябрь 2015  (10)   Октябрь 2015  (4)   Сентябрь 2015  (4)   Август 2015  (2)   Июль 2015  (2)   Март 2015  (1)   Февраль 2015  (1)   Май 2014  (1)   Февраль 2014  (1)   Январь 2014  (1)   Ноябрь 2013  (2)   Июнь 2013  (4)   Апрель 2013  (6)   Февраль 2013  (5)   Январь 2013  (21)   Ноябрь 2012  (3)   Август 2012  (1)   Июнь 2012  (1)   Апрель 2012  (2)   Март 2012  (1) 

Բաժիններ

ПнВтСрПтСбВс
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031 

« НояЯнв »

Читаемые блоги

Blogroll