Posted in Կենսաբանություն 8

Մարդու աչք

Աչք , լուսային գրգիռներն ընկալող տեսողության օրգան, տեսողական վերլուծիչի ծայրամասային բաժինը։ Արտաքին միջավայրից տեղեկատվության 80-90 տոկոսը մարդը ստանում է Տեսողական վերլուծիչի օգնությամբ։ Հաղորդիչ հատվածը ընդգրկում է նաև տեսողական նյարդն ու գլխուղեղում տեղադրված տեսողական կենտրոնները։ Աչքը կազմված է օժանդակ ապարատներից և ակնագնդից։ Օժանդակ ապարատի մեջ են մտնում ակնագնդի մկանները, հոնքերը, կոպերը, արտևանունքները, շաղկապենին, արցունքագեղձերը։ Աչք կամ ակնագունդը տեղադրված է ոսկրային ձագարում՝ ակնակապիճում։ Հետևից և կողքից աչք արտաքին ազդակներից պաշտպանվում է ոսկրային պատերով, առջևից՝ կոպերով։

Human eye cross-sectional view grayscale.png
Eye iris.jpg

Կոպերը, հոնքերը և արտևանունքները աչքը պաշտպանում են արտաքին վնասակար ներգործությունից։ Հոնքերը տարբեր կողմեր են հեռացնում ճակատից հոսող հեղուկը, կոպերը և արտևանունքներն աչքերը պաշտպանում են փոշուց, արցունքագեղձերն արտազատում են արցունք, որը խոնավացնում է ակնագնդի մակերեսը, հեռացնում օտար մարմինները, տաքացնում աչքը։ Շաղկապենին լորձաթաղանթի նման շարակցական թափանցիկ պատյան է, որը ծածկում է կոպերի հետին մակերեսները։ Ակնագունդը շարժող մկանների կծկումների շնորհիվ մարդը կարողանում է փոխել հայացքի ուղղությունը։

Թաղանթներ

Մարդու աչք։ Սպիտակուցային թաղանթի վրա պարզ երևում են արյունատար անոթները և ծիածանաթաղանթի շուրջը մուգ շրջանը։

Ակնագունդն ունի մի քանի թաղանթ, արտաքինը՝ սպիտակուցային թաղանթը (սպիտապատյան, կարծրաթաղանթ), սպիտակ անթափանց հյուսվածք է, որն աչքի առաջային մասում վերածվում է թափանցիկ եղջերաթաղանթի։

Սպիտակուցային թաղանթ

Ակնագունդը արտաքինից ծածկված է ամուր սպիտակուցաթաղանթով, որն ունի պաշտպանական նշանակություն. այն աչքի առջևի մասում փոխվում է լուսաթափանցիկ եղջերաթաղանթի։ Սպիտակուցաթաղանթի տակ գտնվում է ակնագնդին արյուն մատակարարող անոթաթաղանթը։

Ծիածանաթաղանթ

Ծիածանաթաղանթը տեղակայված է եղջերաթաղանթի հետևում։ Ծիածանաթաղանթի կենտրոնում կա կլոր անցք՝ բիբը, և դրանից կախված՝ աչք, են ընկնում լույսի մեծ կամ փոքր քանակությամբ ճառագայթներ։ Ծիածանաթաղանթի հյուսվածքը պարունակում է հատուկ ներկող նյութ՝ մելանին գունակը, որի քանակությունից է կախված աչքի գույնը (մոխրագույն, երկնագույնից մինչև դարչնագույն, համարյա սև)։ Մելանինի բացակայության ժամանակ լույսի ճառագայթներն աչք են թափանցում ոչ միայն բբի, այլև ծիածանաթաղանթի միջոցով։ Այդ դեպքում աչք ունենում է կարմրավուն երանգ։ Ծիածանաթաղանթում գունակի անբավարարությունը հաճախ զուգակցվում է աչքի մյուս մասերի, մաշկի, մազերի անբավարար գունակավորմամբ։ Այդպիսի մարդկանց անվանում են լսնամաշկավորներ (ալբինոսներ), որոնց տեսողությունը սովորաբար բավականաչափ թույլ է։

Ցանցաթաղանթ

Մարդու նորմալ աչքի ցանցաթաղանթը։ Հատակին պարզ երևում են աչքի արյունատար անոթները։

Աչքի ներսային մակերևույթը ծածկված է բարակ, խիստ բարդ կառուցվածք ունեցող թաղանթով՝ ցանցաթաղանթով։ Այն պարունակում է լուսազգաց բջիջներ, որոնք, ըստ ձևի, անվանվում են ցուպիկներ և շշիկներ։ Այդ բջիջներից դուրս եկող նյարդաթելերը հավաքվում են և կազմում տեսողական նյարդը, որն ուղղվում է դեպի գլխուղեղ։

Ցանցաթաղանթը աչքի լուսազգաց պատյանն է, ունի բազմաշերտ բարդ կառուցվածք։ Ցանցաթաղանթում գտնվում են լուսազգաց և գունազգաց ընկալիչներ, տեսողական գունակներ սինթեզող բջիջներ և նեյրոններ։ Լուսաընկալիչները կառուցվածքով և ֆունկցիաներով իրարից տարբերվող ցուպիկները և սրվակներն են։ Ցուպիկները (մոտ 130 մլն) գրգռվում են նույնիսկ թույլ լույսով և գույնն ընկալելու հատկություն չունեն, իսկ սրվակները (մոտ 7 մլն) գրգռվում են պայծառ լույսով և ընկալում գույնը։ Ցուպիկները հավասարաչափ են տեղաբաշխված ցանցաթաղանթում։ Ցանցաթաղանթի մեջտեղում բբի դիմաց, գտնվում է սրվակների մի կույտ՝ դեղին բիծը։ Ուստի մենք առավել հստակ տեսնում ենք այն առարկաները, որոնք գտնվում են բբի դիմաց։ Ցանցաթաղանթի նյարդային բջիջների երկար ելուստները կազմում են տեսողական նյարդը։ Ցանցաթաղանթից նրա դուրս գալու տեղում չկան լուսաընկալիչ բջիջներ, ուստի այդ հատվածը կոչվում է կույր բիծ։

Posted in համաշխարհային 8

Շառլ-Մորիս Թալեյրան

ծնվել է- փետրվարի 2, 1754

մահացել է – մայիսի 17, 1838

Դիմանկար

Նապոլեոնյան Կայսրության վառ դիվանագետներից էր, որին սակայն Նապոլեոնը չէր վստահում, ինչի պատճառով շատ հաճախ չէր կատարում նրա խորհուրդները։ Սակայն, ինչպես Ֆուշեի պարագայում էր, Նապոլեոնը ուղղակի առանց նրա չէր կարող վարել իր կայսրության արտաքին քաղաքականությունը։ Նապոլեոնը փայլուն զորավար էր և վատ դիվանագետ չէր (նա շատ բռնկուն բնավորություն ուներ և չէր կարողանում երկար բանավիճել, հիմնական փաստարկը, որին գրեթե ոչ մեկ չէր կարողանում հակադարձել՝ իր հզոր բանակն էր) ու նախընտրում էր անձամբ որոշել տերության արտաքին քաղաքականությունը և քայլերը, որոնք ինչպես ցույց տվեց պատմությունն անիրականալի էին։

Հայտնի է, որ ի սկզբանե Թալեյրանը շատ լավ էր տրամադրված Նապալեոնի նկատմամբ և նույնիսկ համակրում էր նրան, սակայն Նապոլեոնի ծրագիրը՝ իր իշխանությունը հաստատել ողջ Եվրոպա մայրցամաքում, համարում էր ցնդաբանություն և անիրականալի։ Այդ կապակցությամբ Նապոլեոնին արտահայտած իր դիրքորոշման և որոշ անձնական այլ պատճառներից ելնելով նրանց փոխհարաբերությունները վատթարանում են և Նապոլեոնը դադարում է վստահել Թալեյրանին։

Հայտնի է, որ Նապոլեոնը ուղղակի Ֆրանսիաիր կենսական շահերից էր համարում դաշինքը Ռուսաստանի հետ։ Սրան դեմ էր Շառլ-Մորիս Թալեյրանը։ Բնականաբար, լինելով դիվանագետ, նա չէր կարող չհասկանալ, որ Ֆրանսիային իսկապես ձեռնտու է դաշինքը Ռուսական Կայսրության հետ, բայց և այնպես, Թալեյրանը շատ անգամ էր հաստատել իր կարծիքը՝ դաշինք կնքել ոչ թե Ռուսաստանի, այլ Ավստրիայի հետ։

19-րդ դարի ամենամեծ դիվանագետներից մեկը խոշոր ֆինանսական օժանդակություն էր ստանում Ավստրիական Կայսրությունից։ Հենց սրա համար էր Թալեյրանը պնդում Ռուսաստանի հետ դաշինք կնքելուց հրաժարվելու անհրաժեշտության մասին։ Անգամ այնտեղ հասավ, որ նա հենց իր քայլերով թշնամի դարձրեց Բոնապարտին ու Ալեքսանդրին։ Նապոլեոնը ճակատագրական սխալ էր թույլ տվել այդ վճռական բանակցություններում վստահելով Շառլ-Մորիս Թալեյրանին, ով հանդես էր գալիս յուրօրինակ ավստրիական գործակալ։