Posted in Կենսաբանություն 8

Գլխուղեղ🧠

Գլխուղեղ, օրգան, նյարդային համակարգի կենտրոն ողնաշարավորների և անողնաշարավորների մեծ մասի մոտ։ Միայն որոշ անողնաշարավորներ, ինչպիսիք են, օրինակ, սպունգները, մեդուզաները, ասցիդաները և ծովաստղերը, չունեն գլխուղեղ, փոխարենն ունեն ցրված կամ կենտրոնացած նյարդային հանգույցներ։ Գլխուղեղը գտնվում է գլխում, սովորաբար առաջնային զգայական օրգանների՝ տեսողության, լսողության, հավասարակշռության, համի և հոտառության օրգանների մոտ։ Գլխուղեղը ողնաշարավորների մարմնի ամենաբարդ օրգանն է։ Մարդու մոտ, օրինակ, գլխուղեղի կեղևը կազմված է 15-33 միլիարդ նեյրոններից[2], որոնցից յուրաքանչյուրը սինապսներով կապված է հազարավոր այլ նեյրոնների հետ։ Այս նեյրոնները միմյանց հետ կապվում են աքսոններով, որոնցով ազդակները՝ գործողության պոտենցիալները, փոխանցվում են գլխուղեղի կամ մարմնի տարբեր հատվածներ։

Գլխուղեղ — դաս։ Կենսաբանություն, 8-րդ դասարան.

Ֆիզիոլոգիական տեսակետից գլխուղեղի ֆունկցիան օրգանիզմի օրգանների կենտրոնացված կառավարումն է։ Գլխուղեղն իր գործունեությունն իրականացնում է մկանային ակտիվության կառավարմամբ և քիմիական հատուկ միացությունների՝ հորմոնների սինթեզով։ Այս կենտրոնացված կառավարումը թույլ է տալիս առաջացնել արագ և համակարգված պատասխաններ՝ արտաքին միջավայրի փոփոխություններին համապատասխան։ Պատասխան ռեակցիայի ավելի պարզ տեսակները, օրինակ, ռեֆլեքսները կարող են միջնորդավորվել ողնուղեղով կամ ծայրամասային հանգույցներով, բայց ավելի նպատակային վարքային կառավարման համար անհրաժեշտ է կենտրոնացված կառավարում՝ հիմնված զգայական համակարգերի տվյալների վրա, որն ապահովում է գլխուղեղը։

Գլխուղեղի բջիջների աշխատանքը որպես առանձին միավորներ լավ ուսումնասիրված է, սակայն թե ինչպես են նրանք համակարգված ձևով աշխատում միլիոններով, դեռևս հստակ պարզ չէ[3]։ Ժամանակակակից նյարդաբանության վերջին մոդելները գլխուղեղին վերաբերում են ինչպես կենսաբանական համակարգչի, որը չնայած էլեկտրոնային համակարգչից տարբեր է իր մեխանիզմով, բայց նման է այն առումով, որ այն տեղեկատվություն է հավաքում արտաքին աշխարհի մասին, պահպանում և մշակում այն տարբեր եղանակներով՝ էլեկտրական համակարգչի կենտրոնական պրոցեսորի համանմանությամբ (CPU)։

Posted in Գրականություն 8

Ես Սեբաստացի եմ

Բարև ձեզ ես Նարե Խաչատրյանն եմ ։Սովորում եմ Մխիթար Սեբաստացի Կրթահամալիրի 8-4 դասարանում։Ես եկել եմ այս դպրոց 7րդ դասարանից ։Ես ընտրել եմ այս դպրոցը որովհետև այնտեղ ազատ է ամեն ինչ, հետաքրքիր նախագծեր են մտածում , Ճամփորդություներ կազմակերպում և այլն։ Ինձ նաև դուր է գալիս այն , որ ամեն ինչ ընտրովի է։Ես սիրում եմ մեր բոլոր դասավանդողներին նրանք լավն են և լավ բացատրում են դասը։Սիրում եմ երբ առավոտյան ես գնում եմ իմ երթուղայինով իմ եղբորս հետ։Սիրում եմ երբ երկար դասամիջոցին ապահովում են օգտակար և համեղ սնունդով։ԵՎ այն յուրահատուկ դպրոց է համեմատած այլ դպրոցների։

Posted in անգլերեն 8

Exercises

How many emails written every day ?

Chocolate sold in almost every coutry in the world.

Rice is not growen in England but it growen in Spain.

Are most emails sent from home computers ?

Ferrari cars are made in Italy.

Someone is picks up the every morning

People cut down a lot of trees every year

A lot trees are cuts every year.

People waste too much water

Too much water are too water

Posted in Աշխարհագրություն 8, Uncategorized

Ինքնաստուգում

  • Առաջադրանք 1. Եվրոպայի ուրվագծային քարտեզի վրա պատկերել Եվրոպայի 2 տարածաշրջանները ( (Արև․Եվրոպա և Հվ․ Եվրոպա) իրենց համապատասխան պետություններով և մայրաքաղաքներով:
  • Առաջադրանք 2. Եվրոպայի քաղաքական քարտեզի վրա առանձնացնել ՀՆԱ առավել բարձր ցուցանիշ ունեցող երկրները:
  • Առաջադրանք 3․ Ընդհանուր կողմերով տվեք Եվրոպայի տեղը քաղաքակրթության և մարդկության առաջընթացի գործում:
  •  Առաջադրանք 4․ Թվարկել Արևելյան Եվրոպայի զարգաց,ման նախադրյալները։
  • Առաջադրանք 5. Գնահատեք Արևելյան Եվրոպայի արդյունաբերության և գյուղատնտեսության զարգացման բնական նախադրյալները:
  • Առաջադրանք 6․ Ի՞նչ դեր ունեն Ռուսաստանի բնական պայմաններն ու բնական ռեսուրսները երկրի զարգացման հարցում։ Ի՞նչ դեր ունի Ռուսաստանտ ժամանակակից աշխարհում։
  • Առաջադրանք 7․ Աղյուսակով գրել ՄԱԿ-ին առընթեր և նրանից դուրս դուրս գտնվող մի շարք միջազգային կազմակերպություններ
  •  Թվարկել Հարավային Եվրոպայի երկրները, իրենց մայրաքաղաքով։ Առանձնացնել կետերով Հվ․ Եվրոպայի զարգացման գլխավոր նախադրյալները։
Հարավային Եվրոպա ~ Բարի գալուստ
Posted in հասարակագիտություն

Մոնթե Չարլզի Մելքոնյան

 (մարտական անունը՝ Ավո, նոյեմբերի 25, 1957, Վիսեյլիա, Կալիֆոռնիա, ԱՄՆ – հունիսի 12, 1993, Մարզիլի գյուղ, Աղդամի շրջան, Արցախի Հանրապետություն), Հայաստանի ազգային հերոս, Արցախի հերոս, Արցախյան պատերազմի ակտիվ մասնակից, հայազգի հրամանատար, ՀԱՀԳԲ նախկին անդամ, Լիբանանի քաղաքացիական պատերազմի և Իրանի շահի դեմ պայքարի ակտիվ մասնակից[2]:

Մոնթե Մելքոնյան.jpg

1989 թվականին ֆրանսիական բանտից ազատվելուց հետո 1991 թվականին գալիս է Հայաստանի Հանրապետություն, որտեղ արդեն սկսվել էին հայ-ադրբեջանական զինված ընդհարումները։ Հիմնում է «Հայրենասերների» ջոկատը։ Երևանում յոթ ամիս աշխատում է Գիտությունների ակադեմիայում՝ գրելով և հրատարակելով «Հայաստանը և հարևանները» գիրքը։ Նույն թվականի սեպտեմբերին մեկնում է Արցախի Հանրապետություն, որտեղ նրան անվանակոչում են Ավո մականունով։ Ռազմական տեսանկյունից մասնագիտական բարձր հմտություններ ցուցաբերելու շնորհիվ 1992 թվականին ստանձնում է Մարտունու պաշտպանական շրջանի շտաբի պետի պարտականությունը։ Այստեղ կարճ ժամանակում նա իր անկեղծությամբ ու մաքրությամբ շահեց ոչ միայն տեղի բնակչության, այլև ընդհանրապես, համայն հայության սերն ու հարգանքը։ Նրա ղեկավարությամբ Մարտունին դարձավ Արցախի ամենապաշտպանված ու ամենամարտունակ շրջանը։ 1993 թվականի մարտ-ապրիլ ամիսներին նրա ղեկավարությամբ ազատագրվեց նաև Քարվաճառը: