Posted in Հայոց լեզու 8

Բառի ուղիղ և փոխաբերական իմաստ

Փակագծերում տրվածներից ընտրել այն բառը, որը նախադասության մեջ կունենա փոխաբերական իմաստ:

Բնակատեղին հետզհետե ընկղմվեց (սև, գիշերային, ամենակուլ) խավարի մեջ:
Ձորի վրա ծիծեռնակի  (կիսաքանդ, տխուր, թափուր) բույնն էր կախվել անպաշտպան:
Երեկո էր, երբ իշխանը իր զորքերով մտավ այդ (անծանոթ, գեղատեսիլ, հեքիաթ) աշխարհը:
(Տխուր, թխպոտ, ամպամած) երկնքից անձրևն էր մաղում շիկացած հողին:
Ջրի ափին ինձ է նայում (ծաղկած, բուրավետ, արբած) դաղձը:
Անտրտունջ է (բարձր, դալար, լալկան) ուռին` կանգնած առվի եզրին:
Դու եկար սպիտակ շորերով, երբ (ձմռան, ցուրտ, վշտահար) երեկոն էր իմ սրտում:

Ընդգծիր 5 բառակապակցություն, որոնց առաջին բառը տվյալ դեպքում փոխաբերական իմաստ ունի:

  1. Թթու դեմք, կծու արտահայտություն, խաղաղ ծով, քար անտարբերություն, սև կակաչ, միամիտ հայացք, խոր լռություն, սև սիրտ, վերջին կետ, փայլուն մակերես:
    2. Սառը ջուր, ծանր խոսք, խոր փոս, ծով համբերություն, բախտի խաղ, բաց սիրտ, չար աչք, մաքուր թուղթ, գորշ կյանք:

Unknown's avatar

Author:

Բարև ձեզ ես 👩🏻Նարե Խաչատրյանն եմ, սովորում եմ մխիթար Սեբաստացի կրթհամալիրում։ Ես 7 տարի սովորել եմ երաժշտական դպրոցում և նվագել եմ ջութակ։նաև ես սիրում եմ նկարել և երգում եմ։

Leave a comment