Posted in Հայոց լեզու 8

տորև արցախյան տեղանուններ են։ Ձախ կողմում ոչ հայկական անվանումներն են, աջ կողմում՝ հայկական անվանումները։ Համացանցի օգնությամբ (կարող ես օգտվել տեղանունների բառարաններից) փորձի՛ր բացատրել հայկական անվանումները (կարող ես ինքդ բացատրություններ հորինել)։

Ղարաբաղ-Արցախ
Քյալբաջար-Քարվաճառ
Լաչին-Բերձոր
Ֆիզուլի-Վարանդա
Ջաբրայիլ-Ջրական
Խոջալու-Իվանյան
Աղդամ-Ակն
Զանգելան-Կովսական
Կուբաթլու-Որոտան

2.Արցախյան դարձվածքներն ու դրանց բացատրությունները խառնվել են։ Գտի՛ր զույգերը։

1)չլսելու տալ 3) խոսել դարդերը պատմել զրուցել

2)հրել 4)սեր արտահայտել

5)չկանխամտածված գործ ձեռնարկել 6) կոպիտ խիստ խոսել

3. Նախադասության մեջ ձևով կամ իմաստով սխալ գործածված բառերն ուղղի՛ր:

Թռչունները կարողանում են չվել ինչպես երամներով, այնպես էլ առանձին անհատներով: Դուք չափազանցացնում եք վտանգը: Խոսքը գնում է նրա մասին: Հաճելի տեսք չի թողնում: Հեռախոսը դա շքեղություն չէ: Գործը նրանում է, որ բոլորը մոռացել են ուխտի մասին:

4. Նախադասությունները հնարավոր ձևերով կետադրի՛ր այնպես, որ իմաստները տարբեր լինեն:

Հայրն ու մայրը ողջունեցին մեզ համբուրեցին շնորհավորեցին իրար: Հայաստանը ուր որոշել էր գնալ մանուկ հասակից չէր տեսել: Ծովափին կանգնած աղջիկը հայացքը հառել էր հեռու հորիզոնին:
Հայրն ու մայրը ողջունեցին մեզ, համբուրեցին, շնորհավորեցին իրար: Հայրն ու մայրը ողջունեցին, մեզ համբուրեցին, շնորհավորեցին իրար: Հայաստանը, ուր որոշել էր գնալ, մանուկ հասակից չէր տեսել: Հայաստանը ,ուր որոշել էր գնալ մանուկ հասակից, չէր տեսել: Ծովափին կանգնած աղջիկը ,հայացքը հառել էր հեռու հորիզոնին: Ծովափին կանգնած աղջիկը հայացքը հառել էր հեռու ,հորիզոնին:

5. Տեքստում նախադասությունները խառնվել են։ Վերականգնի՛ր դրանք։

Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցին Արցախի խորհրդանիշներից մեկն է։Կառուցվել է 1868-1887 թվականներին։Մինչ եկեղեցին կառուցելը ճարտարապետները կանգնել են մի մեծ խնդրի առջև․ բանն այն էր, որ ամեն պատարագից առաջ հարկավոր էր, որ պատարագիչ քահանան մեղքերի թողություն խնդրեր մեկ այլ քահանայից և լսեր այս խոսքերը. «Թող քո ականջները լսեն, թե ինչ են բարբառում քո շուրթերը»։Սակայն եկեղեցին ուներ միայն մեկ քահանա, այդ իսկ պատճառով ճարտարապետները որոշեցին կառուցել մի ընդհատակյա սենյակ, որտեղ տեղի կունենար հրաշքը․ քահանան թողություն է խնդրում՝ լսելով իր սեփական ձայնը։Այն ասում է. «Թող իմ ականջները լսեն, թե ինչ են բարբառում իմ շուրթերը»։Զանգակատունը երեքհարկանի շինություն է։ Զանգակատունը գտնվում է եկեղեցուց մի քանի մետր արևմուտք։Զանգակատան մուտքի մոտ գտնվում են փողեր բռնած հրեշտակների արձաններ, որոնցից մեկը պատկերված է Շուշի քաղաքի զինանշանի վրա։

6. Կարդա՛ ավանդությունը և փորձի՛ր շարունակել այն։

Վարազաթումբը (ադրբեջանական անվանումը՝ Լելե Թեփե) 271.1 մետր բարձրություն ունեցող բլուր է Արցախի Հանրապետության Հադրութի շրջանում՝ արցախա-ադրբեջանական սահմանի շրջակայքում։ Վարազաթումբը կապված է Հայաստանի արևելյան կողմում՝ Արցախում ու Ուտիքում իշխող Վաչագան Բարեպաշտի ավանդության հետ։

Մի օր Վաչագանը դուրս է գալիս Արաքսի հովիտ՝ վարազի որսի, և նրա արքունի որսորդները այդ թմբի վրայից դիտում են տարածքը և փող փչում՝ վարազ նկատելու դեպքում․․․

7. Գիտե՞ս, որ․․․

Տնջրին (չինարի) ԱՊՀ-ի տարածքում ամենահին և ամենաբարձր ծառն է, որը 2028 տարեկան է։ Հսկա ծառը գտնվում է Արցախի Վանանդի շրջանի Սխտորաշեն գյուղում։ Խորհրդային տարիներին այն ստացել է ԽՍՀՄ-ի ամենահին և ամենաբարձր ծառի «վկայական»։

Տնջրիի բարձրությունն ավելի քան 54 մետր է, փչակն ունի 44 քմ մակերես։ Ծառի ներսում կարող է տեղավորվել ավելի քան 100 մարդ։

Ըստ ավանդույթի՝ այդ ծառի ստվերի տակ հանգստացել են ականավոր գործիչներ Մեսրոպ Մաշտոցը, պատմահայր Մովսես Խորենացին, պատմաբան Մովսես Կաղանկատվացին, աշուղ Սայաթ-Նովան, գրող Րաֆֆին և ուրիշներ։