Posted in Կենսաբանություն 8

Ադրենալին

Ադրենալինի ազդեցությունն իրագործվում է α- և β-ադրենընկալիչների միջոցով ու շատ դեպքերում համընկնում է սիմպաթիկ նյարդաթելերի դրդման ազդեցությունների հետ[12]։


Ադրենալին (էպինեֆրին)

Ադրենալինը նեղացնում է ներքին օրգանների և մաշկի արյունատար անոթները, իսկ սրտի և գլխուղեղի անոթներն՝ ընդհակառակը, լայնացնում է։ Ադրենալինը մեծացնում է սրտի կծկման հաճախությունը և բարձրացնում է սրտամկանում հաղորդականության արագությունը։ Ադրենալինը կարող է նաև անմիջականորեն ազդել թափառող նյարդի կենտրոնի վրա և դրդել այն։

Հարթ մկանների վրա ադրենալինը թողնում է տարբեր ազդեցություն։ β2-ադրենընկալիչների խթանման միջոցով ադրենալինը թուլացնում է բրոնխների և միզապարկի մկանները, ընկճում ստամոքսա-աղիքային ուղու հարթ մկանների կծկումները, իսկ α1-ադրենընկալիչների դրդման միջոցով բերում է բբի ճառագայթաձև մկանների կծկման և հետևաբար բերում է բբի լայնացման։

Ադրենալինն ազդում է նյութափոխանակային գրեթե բոլոր գործընթացների վրա։ Այն ուժեղացնում է գլյուկոնեոգենեզը և գլիկոգենի քայքայումը, արգելակում գլիկոգենի սինթեզը, բարձրացնում գլյուկոզի քանակն արյան մեջ[13]։ Ադրենալինն ուժեղացնում է ճարպերի տրոհումը և արգելակում դրանց սինթեզը։ Այս ազդեցությունը պայմանավորված է ճարպային հյուսվածքի β3-ադրենընալիչներով։

Ադրենալինը բարձրացնում է մկանների աշխատունակությունը, քանի որ չափավոր քանակներով սրտային և կմախքային մկանների վրա թողնում է սնուցող ազդեցություն։ Չափավոր քանակներով ադրենալինի տևական ազդեցության դեպքում կմախքային մկաններն ու սրտամկանը չափերով մեծանում են։ Սա համարվում է տևական սթրեսի և ֆիզիկական ծանրաբեռնվածության նկատմամբ օրգանիզմի հարմարվողական մեխանիզմներից մեկը։ Ադրենալինի բարձր չափաքանակների տևական ազդեցությունն առաջացնում է սպիտակուցների տրոհում և մկանային զանգվածի նվազում, որով էլ բացատրվում է դիսթրեսի դեպքում նկատվող օրգանիզմի հյուծումը։

Ադրենալինը բարձրացնում է կենտրոնական նյարդային համակարգի տարբեր ընկալիչների դրդունակությունը, առաջացնում է անհանգստություն և լարվածություն, հոգեկան ընդունակությունների ակտիվացում և կենտրոնացում, խթանում է կորտիկոլիբերինի սինթեզը և ակտիվացնում ենթատեսաթումբ-մակուղեղ-մակերիկամներ համակարգը, որի արդյունքում արյան մեջ ավելացած կորտիզոլն ուժեղացնում է ադրենալինի ազդեցությունը հյուսվածքների վրա և բարձրացնում օրգանիզմի դիմադրողականությունը սթրեսի նկատմամբ։

Ադրենալինը ունի նկատելի հակաալերգիկ և հակաբորբոքային ազդեցություն, քանի որ արգելակում է հիստամինի, սերոտոնինի, կինինների արտադրությունը, ինչպես նաև թուլացնում հյուսվածքների զգայունությունն այդ նյութերի նկատմամբ։ Ադրենալինը արյան մեջ բարձրացնում է թրոմբոցիտների քանակն ու ակտիվությունը և արագացնում արյան մակարդումը, որին նպաստում է նաև արյունատար անոթների նեղացումը։

Posted in Կենսաբանություն 8

Արտազատական և խառը գեղձեր

Էվոլյուցիայի ընթացքում մարդու օրգանիզմում ձևավորվել են հատուկ օրգաններ՝ գեղձեր, որոնցում առաջանում են կենսաբանական ակտիվ նյութեր և  ազդում օրգանների կենսագործունեության վրա։Գոյության ունի գեղձերի 3 տեսակ՝ արտազատականներզատական և խառը։Արտազատական գեղձերն ունեն ծորաններ, որոնցով նյութերն արտազատվում են մարմնի խոռոչների մեջ կամ մաշկի մակերևույթին:Արտազատական գեղձերից են արցունքագեղձերը, թքագեղձերը,լյարդը, քրտնագեղձերը, ճարպագեղձերը և կաթնագեղձերը։Խառը գեղձերը այն գեղձերն են, որոնք կատարում են և՛ ներզատիչ և՛ արտազատիչ ֆունկցիաներ։Խառը գեղձերից են սեռական և ենթաստամոքսային գեղձերը։ 
Խառը գեղձեր1. Ենթաստամոքսային գեղձ20140510195730120.gif
 Ենթաստամոքսային գեղձը խառը գեղձ է, որը գտնվում է ստամոքսի տակ՝ նրանից դեպի ձախ։ Ենթաստամոքսային գեղձը բաժանվում է հետևյալ մասերի՝ գլխիկ, մարմին  և պոչ: Նրա ներզատական մասը ներկայացված է բջիջների կղզյակներով, որոնց մի խումբը արտադրում է ինսուլին հորմոնը, իսկ մյուս խումբը՝ գլյուկագոն: Ինսուլինը իջեցնում է գլյուկոզի պարունակությունը արյան մեջ, իսկ գլյուկագոնը ունի հակառակ ազդեցությունը: Ինսուլինի պակասի դեպքում զարգանում է շաքարախտ (շաքարային դիաբետ) հիվանդությունը:  

b73819ea49069a23e7b4diabet.jpg

 Հիվանդները մշտապես պետք է հետևեն սննդակարգին,ստուգեն արյան մեջ շաքարի քանակությունը: 2.Սեռական գեղձեր

zabolevanija_endokrinnoy_sistemi-07.jpg


Սեռական գեղձերը խառը գեղձեր են։ Գտնվում են որովայնի խոռոչում: Նրանք սինթեզում են սեռական բջիջներ ու սեռական հորմոններ։ Արական սեռական գեղձերի՝ սերմնարանների հատուկ բջիջներում սինթեզվում են արական սեռական հորմոններ։ Դրանք խթանում են սեռական օրգանների զարգացումն ու երկրորդային սեռական հատկանիշների՝ մորուքի աճի, բնորոշ մազածածկի, մկանների աճի, ձայնի, մարմնակազմվածքի ձևավորումը։ Տղամարդկանց մոտ գեղձի թերգործառույթը բերում է անպտղության:
Իգական սեռական  գեղձերի՝ ձվարանների հորմոնները նպաստում են արգանդի ու կաթնագեղձերի ձևաբանական զարգացմանը, մասնակցում երկրորդային սեռական հատկանիշների՝ մարմնակազմվածքի բնորոշ ձևավորմանը, ձայնի հնչեղությանը, կարգավորում սեռական ցիկլը, հղիությունն ու ծննդաբերությունը։ Կանանց մոտ գեղձի թերգործառույթը բերում է մարմնի ոչ բնորոշ մազակալման և անպտղության: Գերֆունկցիայի ժամանակ կանանց և տղամարդկանց մոտ դիտվում է վաղ սեռահասունացում:  Արտազատական գեղձեր1.Արցունքագեղձ

aaassdfg.png

 Արցունքագեղձերը  արտադրում են արցունքային հեղուկ։ Կոպերի թարթման հետևանքով այն հավասարաչափ տարածվում է ակնագնդի մակերևույթին։ Արցունքը խոնավեցնում է ակնագնդի մակերեսը, հեռացնում կողմնակի մասնիկները, տաքացնում աչքը: Նրանում պարունակվող աղի բարձր կոնցենտրացիան ճնշում է, իսկ լիզոցիմ ֆերմենտը՝ վնասազերծում բակտերիաներին:   2. Թքագեղձերը

curiosidades-sobre-a-saliva-20.jpg

Թքագեղձերը բացվում են բերանի խոռոչում: Կան ինչպես մանր, այնպես էլ խոշոր թքագեղձեր։ Խոշոր թքագեղձերն են՝ հարականջային, ենթալեզվային և ենթածնոտային: 3. Քրտնագեղձեր 

1111.jpg

Քրտնագեղձերը արտադրում և արտազատում են քրտինք։ Մարդն ունի 2,5 մլն քրտնագեղձեր։ Քրտնագեղձերի քանակը տարբեր է մաշկի տարբեր տեղամասերում (շատ են հատկապես ոտքերի մատների արանքում, թևատակերում և աճուկային ծալքերում)։  Մեծ քանակությամբ քրտինք արտադրելով՝ քրտնագեղձերը կարգավորում են օրգանիզմի ջերմությունը, օրգանիզմից հեռացնում են ազոտային փոխանակության արգասիքները և ալկալիական մետաղների աղերը (գլխավորապես NaCl), թրջում են մաշկի մակերևույթը։