Posted in հասարակագիտություն

Մարդ և հասարակություն

Գիտենք որ մեր շրջապատում կան շատ կենդանի օրգանիզմներ

կենդանիները , բույսերը կամ ուրիշ այլ օրգաններ, բայց կա մի էակ որը ավելի ունիկալ

հնարավորություններով դա մարդն է։Մարդը ստեղծված է նրա համար որպեսզի ապրի և ճանաչի շրջակա աշխարհը ։ Բայց մարդնել է լինում տարբեր իր բնավորությամբ , տեսքով, ազգով, սեռով։ Հասարակությունը անհատների փոխադարձ, մշտական հարաբերությունների մեջ գտնվող մարդկանց խումբ է կամ միևնույն աշխարհագրական կամ վիրտուալ տարածության մեջ գտնվող մեծ սոցիալական խումբ է, որ կառավարվում է միևնույն քաղաքական իշխանությամբ և գերակշռող մշակութային սպասումներով։ 

Posted in Աշխարհագրություն 8

Արևելյան Եվրոպայի ընդհանուր բնութագիրը

Kit styl si ne evrop - Home | Facebook

  1. Աշխարհի օգտակար հանածոները քարտեզով որոշեք, թե արևելաեվրոպական երկրներից, որոնք են ամենահարուստը.

ԱՄՆ, Չինաստան , Ճապոնիա ,Գերմանիա։

  • քարածխով և գորշածխով,
  • նավթով և բնական գազով,
  • գունավոր մետաղների հանքաքարով,
  • քիմիական արդյունաբերության հանքային հումքով:
  • Հանքային ռեսուրսների ո՞ր տեսակներով են ապահովված բոլոր երկրները և ո՞ր տեսակները չեն բավականացնում դրանց մեծ մասին: 

2.Բնութագրե՛ք  90-ական թթ. սկզբներին Արևելյան  Եվրոպայի երկրների տնտեսաաշխարհագրական դիրքի որակական և քանակական փոփոխությունները:

Արևելյան Եվրոպա, տնտեսաշխարհագրական տարածաշրջան Եվրոպա աշխարհամասում։ Այստեղ գտնվող երկրները Սառը պատերազմի տարիներին եղել են սոցիալիստական ճամբարի երկրներ։ Արևելյան Եվրոպան` Հյուսիսային, Հարավային և Արևմտյան Եվրոպայի միջև տարածված ընդարձակ տարածաշրջան է։ Տարածաշրջանը ձգվում է հյուսիսային Բալթիկ ծովի ափերից մինչև Սև ծովի ափերը, իսկ արևելքում՝ մինչև Ուրալյան լեռնաշղթան։ Առանց Ռուսաստանի Արևելյան Եվրոպան կազմված է ինը պետություններից՝ Լեհաստան (մայրաքաղաք՝ Վարշավա), Չեխիա (մայրաքաղաք՝ Պրահա), Սլովակիա (մայրաքաղաք՝ Բրատիսլավա), Հունգարիա (մայրաքաղաք՝ Բուդապեշտ), Ռումինիա (մայրաքաղաք՝ Բուխարեստ), Բուլղարիա (մայրաքաղաք՝ Սոֆիա), Մոլդովա (մայրաքաղաք՝ Քիշնև), Ուկրաինա (մայրաքաղաք՝ Կիև), Բելառուս (մայրաքաղաք՝ Մինսկ)

3. Տվե՛ք 1) Լեհաստանի, 2) Չեխիայի և Սլովակիայի, 3) Հունգարիայի և Ներբեռնել Ռումինիայի, Ուկրաինայի և Բելառուսի (կամ ըստ ընտրության երկու այլ երկրների) ՏԱԴ-ի համեմատական բնութագրերը: Որոշե՛ք այն գծերը, որոնք, ձեր կարծիքով, տնտեսության համար ունեն առավել կարևոր նշանա-կություն:

Տնտեսական օբյեկտները (գործարաններ, հանքավայրեր, բնակավայրեր, ճանապարհներ) նույնպես տարբեր կերպ են բաշխված տարածության մեջ, այսինքն՝ նրանց տեղաբաշխումը («որտե՞ղ են գտնվում» հարցի պատասխանը) տարբեր է աշխարհի տարբեր հատվածներում: Այդպիսի տարբերությունների պատճառներ կարող են լինել բնական ռեսուրսներն ու պայմանները (օր՝ ռելիեֆը, կլիման, օգտակար հանածոները և այլն), տարածքի ձևը և չափը, աշխատանքային ռեսուրսները և այլն, այսինքն՝ այն բոլոր պայմանները, որոնք որևէ կերպ ազդում են տնտեսության տվյալ ճյուղի վրա: Օրինակ՝ բրնձի մշակության համար նպաստավոր են տաք և խոնավ կլիման կամ արհեստական ոռոգման հնարավորությունը, որի բացակայության դեպքում վերջինիս աճեցումն արդյունավետ չէ (կամ հնարավոր չէ):

4. Ինչու՞ սոցիալիզմի համակարգի փլուզումից հետո Արևելյան  Եվրոպայի բնակչության ազգային կազմն ավելի միատարր դարձավ: Ի՞նչ ուղղություն ունեն ներքին և արտաքին գաղթերը:

Արևմտյան Եվրոպայի բնակչությունը աչքի է ընկնում ազգային կազմի խայտաբղետությամբ։ Երկրների մի մասը՝ Գերմանիան, Նիդերլանդները, Ավստրիան, Լյուքսեմբուրգը, Լիխտենշտեյնը միազգ պետություններ են։ Ֆրանսիան ունի նաև տեղաբնիկ ազգային փոքրամասնություններ։

Բելգիան, օրինակ երկազգ երկիր է, իսկ Շվեյցարիայում բնակվում են երեք ազգություններ՝ ֆրանսիացիներ, գերմանացիներ, իտալացիներ։ Արևմտյան Եվրոպայի ժողովուրդների մեծ մասը պատկանում է հնդեվրոպական լեզվաընտանիքի գերմանական լեզվախմբին, փոքր մասը՝ կելտական և ռոմանական լեզվախմբերին։ Երկրների մի մասը գտնվում է «ժողովրդական աշնան», մյուսները՝ «ժողովրդական ձմռան» փուլերում։ Շատ երկրներում բնակչության միջին խտությունն ավելին է, քան 200 մարդ/կմ2։ Բնակչության 4/5 ապրում է քաղաքներում։

5. Ձեր կարծիքով որո՞նք են Արևելյան  Եվրոպայի երկրներում «անցումային տնտեսության» հիմնական դժվարությունները: Կարո՞ղ եք նշել լուծման ուղիները։

Անցումային տնտեսություն, մի տնտեսական համակարգից անցում մյուսին, անցումային շրջանը, կախված օբյեկտիվ և սուբյեկտիվ գործոններից, կարող է ինչպես կարճատև (տասնամյակներ), այնպես էլ երկարատև (հարյուրավոր տարիներ) լինել։ Հետխորհրդային երկրներում տեղի է ունենում անցում վարչահրամայական տնտեսական համակարգից շուկայականի, անցումային տնտեսություն է եղել նաև ավանդական տնտեսական համակարգից շուկայականին անցման ժամանակ։ Անցումային տնտեսությանը բնորոշ են սեփականության ձևի և տնտեսական գործունեության համակարգման հատկանիշներ։