Posted in համաշխարհային 8

Պատմություն Ամփոփիչ աշխատանք

Անուն,Ազգանուն-Խաչատրյան Նարե

Դասարան՝ 8-4

1.Տալ ազատագրական պայքար հասկացության բացատրությունը:

Պայքար ազատության համար։

2. Ներկայացնել,գնահատել Իսրայել Օրու գործունեությունը ըստ հաջորդականության:

Իսրայել Օրին ազատագրական գործիչ է։ Ծագում էր Պռոշյանների իշխանական տոհմից։ Իսրայել Օրու գաղափարները մեծ ազդեցություն են ունեցել ժամանակի ազգային-ազատագրական պայքարի գաղափարների ձեւավորման հարցում։ Օրին հիմնել է պայքարի ռուսական կողմնորոշումը։

3.Ներկայացնել զինված պայքարը Արցախում 18-րդ դարի առաջին կեսին:

Արևելյան Հայաստանի բնակչությունը 18-րդ դարի սկզբերին իրանական խաների բռնության ներքո ենթարկվում էր սոցիալական ու ազգային ճնշման, որից ելք էր որոնում ապստամբական շարժման մեջ։ 1720-ական թվականներին հայ ազատագրական շարժումները նոր վերելք ապրեցին, մտան զինված պայքարի շրջանը։ Գործողության մեջ դրվեց Ռուսաստանի օգնությամբ Հայաստանն  ազատագրելու՝ Իսրայել Օրու ծրագիրը։ Շարժման առավել աչքի ընկնող կենտրոններն էին Արցախն ու Սյունիքը։ Ազատագրական շարժմանը նպաստող գործոններ էին՝ Իրանում սկսված խռովությունները. հատկապես աֆղանների ապստամբությունը, 1722 թվականին նրանց կողմից Իրանի մայրաքաղաք Սպահանի գրավումը և Սեֆյանների ազդեցության անկումը։

4.Հիմնավորելով գնահատել Դավիթ Բեկի գործունեությունը:

Դավիթ Բեկը սյունեցի է: Հայ ազգային-ազատագրական շարժման գործիչ Դավիթ Բեկը 1722–28 թթ-ին գլխավորել է Սյունիքի ազատագրական պայքարը թուրք-պարսկական զավթիչների դեմ: Ստեղծել է անկախ հայկական իշխանապետություն, որը ճանաչել է Պարսից շահը և նրա հետ դաշինք կնքել:

5. Հիմնավորիր, որ Նադիր շահի և Դիզակի մելիք Եգանի ռազմավարական համագործակցությունը քաղաքական ազնիվ-փոխշահավետ հարաբերությունների դասական օրինակ է:

6. Լրացնել թվականները.
1677թ․- Հայաստանի ազատագրական հարցը քննարկելու նպատակով Ամենայն հայոց կաթողիկոս Հակոբ Դ․ Ջուղայեցին Էջմիածնում գումարեց գաղտնի ժողով։

1699թ․ – Որոշվում է լիազորել Օրուն շարունակել բանակցությունները արևելյանեվրոպական երկրների ինչպես և Ռուսաստանի։

1724թ. Հունիսի 12-Գերիշխանության համար ընթացող ռուս-թուրքական մրցակցությունն ավարտվեցԿոստանդնուպոլիսում կնքված պայմանագրով։

1724թ․- .Դավիթ Բեկի գլխավորությամբ ստեղծվեց հայկական իշխանություն, որի կենտրոնը դարձավ Հալիձորի բերդը։

1736թ.-Նադիր հռչակվել է Պարսկաստանի շահ։

7. Անցած թեմաներից որն է ամենատպավորիչը:

Իմ հետաքրքիր թեման Իսրաել Օրու մասին ինձ դուր է եկել նրա գործունեությունները։

Posted in Հայոց լեզու 8

Գործնական աշխատանք, 29.10.

Հայերենի երկհնչյունները

Յ կիսաձայնը միանում է որևէ ձայնավորի և երկհնչյուն կազմում: Հայերենի երկհնչյուններն են՝

  • այ- հայր, մայր, գայլ
  • յա- մատյան, կյանք, ոսկյա
  • ույ- լույս, բույն, գույն
  • յու-բյուր, առյուծ
  • ոյ- խոյ, գոյ
  • յո-յոթ, յոդ
  • եյ- թեյ, Սերգեյ
  • յի- տնային, խաղայի:

Երկհնչյուն է նաև ե-ն, որը բառասկզբում և ձայնավորից հետո՝ բառամիջում, արտասանվում է յէ, օրինակ՝ եղբայր, ամենաերկարակյաց:

Եթե յ-ն երկու ձայնավորների միջև է գտնվում, այն երկհնչյուն է կազմում իրենից հետո եկող ձայնավորի հետ: Օրինակ՝ կարդայի բառում երկհնչյուն է ոչ թե այ-ը, այլ յի-ն:

Առաջադրանքներ՝

  1. Տրված բառերում ընդգծիր երկհնչյունները, շարքը ավելացրու ևս 10-ը բառով:

Մարմարյա, գյուտ, հորեղբայր, յոթանասուն, արդյոք, նյութ, հյուրասիրություն, տեսաերիզ, մակույկ, պաշտոնյա, քաղաքամայր, նյարդ, կյանք, հնչյուն, գործունյա, հայելազարդ, շագանակագույն:

  1. Կազմիր բառեր:

ակն+բույժ,  անասուն+բույծ, մարդ+խույս, բազում+ճյուղ, բյուր+ակն, սյուն+շար:

ակնաբույժ , անասնաբույծ, մարդախույս, բազմաճյուղ, ակնաբույր, սյունաշար։

  1. Գտիր տրված բառերի հոմանիշները:

կոտոշ (պոզ), իրար,  հոտ, երկնագույն:

իրար-միյանց

հոտ-բույր

երկնագույն – կապույտ

  1. Ընտրիր և լրացրու համապատասխան բառը՝ բյուրսույնսյունբույր:

սույն թվի ապրիլ ամսին մասնակցեցինք օլիմպիադայի:

Տաճարի մեկ սյունը դեռևս կանգուն էր:

Ծաղիկների բույրը լցրել էր սենյակը:

Արագածը բյուր աղբյուրների լեռ է:

  1. Արտագրիր և լրացրու երկհնչյունները՝ այյա, յույե:

Սուրբ Մեսրոպ Մաշտոցի աշակերտը՝ Կորյունը, գրել է իր ուսուցչի կյանքի պատմությունը: Մեսրոպ Մաշտոցը ծնվել է Տարոնի Հացեկաց գյուղում: Նրա  հայրը Վարդանն էր, իսկ մոր մասին տեղեկություններ չկան:
Մեսրոպը կրթություն ստացել է հունական դպրոցում: Հետո շրջել է Հայաստանով մեկ, ժողովրդի համար կարդացել է Աստվածաշունչ մատյանը և թարգմանել հայերեն: Նա հասկացել է, որ հայը պիտի իր գիրն ունենա, կարդա և գրի մայրենի լեզվով:

Posted in քիմիա 8

Հոկտեմբեր 19-23

1.Լրացրե՛ք աղյուսակը և համեմատե՛ք պղնձի ու ծծմբի
հատկությունները.

Բնորոշ հատկությունները                                                                                                                                                                                 Պղինձ       |    Ծծումբ
Էլեկտրահաղորդականություն ունի չունի
Ջերմահաղորդականություն ունի չունի
Մետաղական փայլ ունի չունի
Գույն ունի չունի
Խտություն չունի չունի
Հալման ջերմաստիճան ունի ունի
Կռելիություն ունի չունի

2.

2․ 5

3․ գարեջուր

4․ ա, բ

3.Հաշվել NO2 -ում

տարրերի զանգվածների հարաբերությունը. [ Ar ( m ):Ar (n) ]

Ar (N) : Ar (O)
Ar (14) : Ar (16 x 2)
Ar 14 : Ar 32
7 : 16

հարաբերական մոլեկուլային զանգվածը. (Mr) օրինակ [Mr (AmBn) = m x Ar (A) + ո x Ar (B)]
Mr (NO2) = Ar (N) + Ar (O) x 2 = 14 + 16 x 2 = 46

զանգվածային բաժինները.( w)

[w = X . Ar(э) /Mr .100%]

և մոլեկուլի բացարձակ զանգվածը. (m0)

[m0= ]
16 x 2+14=46
46 x 1,66 x 10^-23 =

4.Ո՞ր նյութի մոլեկուլում է քիմիական կապն իոնային.
1) Cl2, 2) CO2, 3) NH3, 4) KCl:

5.Ո՞ր նյութի մոլեկուլում է առկա կովալենտային կապ.
1) HJ,
2)Fe2O3
3) H2O2, 4) KCl

6.Յոդի մոլեկուլում` ատոմների միջեւ, ինչպիսի՞ կապ է առկա.
1) կովալենտ բեւեռային,
2) կովալենտ ոչ բեւեռային,
3) մետաղական, 4) իոնային

Posted in հասարակագիտություն

Ազատություն,

գաղափար է, որը արտացոլում է սուբյեկտի վերաբերմունքը իր իսկ ակտերին, որի ներքո նա հանդիսանում է դրանց որոշիչ պատճառը, և դրանք անմիջականորեն պայմանավորված չեն բնական, սոցիալական, միջանձնյա-շփումային, ներքին-անհատական կամ տոհմա-անհատական գործոններով[1]։ Որոշ մարդիկ սահմանում են ազատությունը, որպես հանգամանքների հանդեպ գերակայությունը՝ գործից տեղյակ լինելով[2], մյուսները, Շելլինգի պես, պնդում են, որ ազատությունը բարու և չարի տարբերակել կարողանալու հիման վրա ընտրություն կատարելու կարողությունն է[1]։

Էթիկայում ազատությունը կապված է մարդու մոտ կամքի ազատության առկայության հետ։

Իրավունքի ասպարեզում ազատությունը Սահմանադրության մեջ կամ այլ իրավաբանական ակտում հաստատված մարդու հնարավոր որոշակի պահվածքն է (խոսքի ազատություն, դավանանքի ազատություն և այլն)։ Ազատության կատեգորիան մոտ է իրավունքի հասկացությանը սուբյեկտիվ իմաստով, սակայն վերջինս ենթադրում է իրավաբանական իրականացման մեխանիզմի առկայություն՝ ազատությունը խախտող որոշակի արարքներից զերծ մնալու համար[3]։ Այդպես, «Մարդու և քաղաքացու իրավունքների մասին հռչակագրում» (1789, Ֆրանսիա) մարդու ազատությունը մեկնաբանվում է որպես իրավունք «անել այն ամենը, ինչը չի վնասում ուրիշներին։ Այդպիսով, յուրաքանչյուր մարդու բնական իրավունքների իրականացումը սահմանափակվում է միայն այն սահմաններով, որոնք ապահովում են հասարակության այլ անդամների հնարավորությունը օգտվելու նույնպիսի իրավունքներից։ Այդ սահմանները կարող են որոշվել միայն օրենքով»[4]։

Posted in հանրահաշիվ 8

Թեմա՝ Գործակիցների հավասարեցման (hանման) եղանակը

Տեսակապին  քննարկում ենք հետևյալ համակարգերը՝

ա){x+y=11  x=7     

             {2x+y=18     

(x+y) –  ( 2x+y) = 11-18

 x+y – 2x-y= -7

 x-2x=-7

-x=-7

x=7

y=11-7=4

բ) { x+5y-45=0         1, 5     

     {3x-y-23=0        3, -1

{3x+  15y- 135=0

{3x-y-23=0

3x+  15y- 135-( 3x-y-23 )=0

Posted in Հայոց լեզու 8

տորև արցախյան տեղանուններ են։ Ձախ կողմում ոչ հայկական անվանումներն են, աջ կողմում՝ հայկական անվանումները։ Համացանցի օգնությամբ (կարող ես օգտվել տեղանունների բառարաններից) փորձի՛ր բացատրել հայկական անվանումները (կարող ես ինքդ բացատրություններ հորինել)։

Ղարաբաղ-Արցախ
Քյալբաջար-Քարվաճառ
Լաչին-Բերձոր
Ֆիզուլի-Վարանդա
Ջաբրայիլ-Ջրական
Խոջալու-Իվանյան
Աղդամ-Ակն
Զանգելան-Կովսական
Կուբաթլու-Որոտան

2.Արցախյան դարձվածքներն ու դրանց բացատրությունները խառնվել են։ Գտի՛ր զույգերը։

1)չլսելու տալ 3) խոսել դարդերը պատմել զրուցել

2)հրել 4)սեր արտահայտել

5)չկանխամտածված գործ ձեռնարկել 6) կոպիտ խիստ խոսել

3. Նախադասության մեջ ձևով կամ իմաստով սխալ գործածված բառերն ուղղի՛ր:

Թռչունները կարողանում են չվել ինչպես երամներով, այնպես էլ առանձին անհատներով: Դուք չափազանցացնում եք վտանգը: Խոսքը գնում է նրա մասին: Հաճելի տեսք չի թողնում: Հեռախոսը դա շքեղություն չէ: Գործը նրանում է, որ բոլորը մոռացել են ուխտի մասին:

4. Նախադասությունները հնարավոր ձևերով կետադրի՛ր այնպես, որ իմաստները տարբեր լինեն:

Հայրն ու մայրը ողջունեցին մեզ համբուրեցին շնորհավորեցին իրար: Հայաստանը ուր որոշել էր գնալ մանուկ հասակից չէր տեսել: Ծովափին կանգնած աղջիկը հայացքը հառել էր հեռու հորիզոնին:
Հայրն ու մայրը ողջունեցին մեզ, համբուրեցին, շնորհավորեցին իրար: Հայրն ու մայրը ողջունեցին, մեզ համբուրեցին, շնորհավորեցին իրար: Հայաստանը, ուր որոշել էր գնալ, մանուկ հասակից չէր տեսել: Հայաստանը ,ուր որոշել էր գնալ մանուկ հասակից, չէր տեսել: Ծովափին կանգնած աղջիկը ,հայացքը հառել էր հեռու հորիզոնին: Ծովափին կանգնած աղջիկը հայացքը հառել էր հեռու ,հորիզոնին:

5. Տեքստում նախադասությունները խառնվել են։ Վերականգնի՛ր դրանք։

Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցին Արցախի խորհրդանիշներից մեկն է։Կառուցվել է 1868-1887 թվականներին։Մինչ եկեղեցին կառուցելը ճարտարապետները կանգնել են մի մեծ խնդրի առջև․ բանն այն էր, որ ամեն պատարագից առաջ հարկավոր էր, որ պատարագիչ քահանան մեղքերի թողություն խնդրեր մեկ այլ քահանայից և լսեր այս խոսքերը. «Թող քո ականջները լսեն, թե ինչ են բարբառում քո շուրթերը»։Սակայն եկեղեցին ուներ միայն մեկ քահանա, այդ իսկ պատճառով ճարտարապետները որոշեցին կառուցել մի ընդհատակյա սենյակ, որտեղ տեղի կունենար հրաշքը․ քահանան թողություն է խնդրում՝ լսելով իր սեփական ձայնը։Այն ասում է. «Թող իմ ականջները լսեն, թե ինչ են բարբառում իմ շուրթերը»։Զանգակատունը երեքհարկանի շինություն է։ Զանգակատունը գտնվում է եկեղեցուց մի քանի մետր արևմուտք։Զանգակատան մուտքի մոտ գտնվում են փողեր բռնած հրեշտակների արձաններ, որոնցից մեկը պատկերված է Շուշի քաղաքի զինանշանի վրա։

6. Կարդա՛ ավանդությունը և փորձի՛ր շարունակել այն։

Վարազաթումբը (ադրբեջանական անվանումը՝ Լելե Թեփե) 271.1 մետր բարձրություն ունեցող բլուր է Արցախի Հանրապետության Հադրութի շրջանում՝ արցախա-ադրբեջանական սահմանի շրջակայքում։ Վարազաթումբը կապված է Հայաստանի արևելյան կողմում՝ Արցախում ու Ուտիքում իշխող Վաչագան Բարեպաշտի ավանդության հետ։

Մի օր Վաչագանը դուրս է գալիս Արաքսի հովիտ՝ վարազի որսի, և նրա արքունի որսորդները այդ թմբի վրայից դիտում են տարածքը և փող փչում՝ վարազ նկատելու դեպքում․․․

7. Գիտե՞ս, որ․․․

Տնջրին (չինարի) ԱՊՀ-ի տարածքում ամենահին և ամենաբարձր ծառն է, որը 2028 տարեկան է։ Հսկա ծառը գտնվում է Արցախի Վանանդի շրջանի Սխտորաշեն գյուղում։ Խորհրդային տարիներին այն ստացել է ԽՍՀՄ-ի ամենահին և ամենաբարձր ծառի «վկայական»։

Տնջրիի բարձրությունն ավելի քան 54 մետր է, փչակն ունի 44 քմ մակերես։ Ծառի ներսում կարող է տեղավորվել ավելի քան 100 մարդ։

Ըստ ավանդույթի՝ այդ ծառի ստվերի տակ հանգստացել են ականավոր գործիչներ Մեսրոպ Մաշտոցը, պատմահայր Մովսես Խորենացին, պատմաբան Մովսես Կաղանկատվացին, աշուղ Սայաթ-Նովան, գրող Րաֆֆին և ուրիշներ։

Posted in երկրաչափություն 8

Դաս 9. Հեռավար աշխատանք, հոկտեմբեր 19-23

 Սեղան

Տեսական նյութ

Սահմանում : Սեղան կոչվում է այն քառանկյունը, որի երկու կողմերը զուգահեռ են, իսկ մյուս երկու կողմերը զուգահեռ չեն:

Զուգահեռ կողմերը կոչվում են սեղանի հիմքեր, իսկ երկու մյուս կողմերը՝ սրունքներ:

Սեղանը կոչվում է հավասարասրուն, եթե նրա սրունքները հավասար են:

Սեղանը, որի որևէ անկյունն ուղիղ է, կոչվում է ուղղանկյուն սեղան:

Սեղանի սրունքների միջնակետերը միացնող հատվածը կոչվում է սեղանի միջին գիծ:

Թեորեմ : Սեղանի միջին գիծը զուգահեռ է հիմքերին և հավասար է նրանց կիսագումարին: էջ 12 ապ.հասկանալ գրքից:

3.png

Առաջադրանքներ 

1) Գտեք AD և BC հիմքերով սեղանի B և D անկյունները, եթե <A=360, <C=1170:

2) Հավասարասրուն սեղանի մեծ հիմքը 4մ է, սրունքը՝ 2մ, իսկ դրանց կազմած անկյունը՝ 600: Գտեք սեղանի փոքր հիմքը:

3) Գտեք հավասարասրուն սեղանի անկյունները, եթե հայտնի է, որ սեղանի երկու անկյունների տարբերությունը 400 է:

4) Սեղանի հիմքերը հարաբերում են, ինչպես 2:3, իսկ միջին գիծը 10սմ է: Գտեք սեղանի հիմքերը:

Lրացուցիչ:

5) Ապացուցեք, որ հավասարասրուն սեղանի յուրաքանչյուր հիմքին առընթեր անկյունները հավասար են:

Posted in Կենսաբանություն 8

Ադրենալին

Ադրենալինի ազդեցությունն իրագործվում է α- և β-ադրենընկալիչների միջոցով ու շատ դեպքերում համընկնում է սիմպաթիկ նյարդաթելերի դրդման ազդեցությունների հետ[12]։


Ադրենալին (էպինեֆրին)

Ադրենալինը նեղացնում է ներքին օրգանների և մաշկի արյունատար անոթները, իսկ սրտի և գլխուղեղի անոթներն՝ ընդհակառակը, լայնացնում է։ Ադրենալինը մեծացնում է սրտի կծկման հաճախությունը և բարձրացնում է սրտամկանում հաղորդականության արագությունը։ Ադրենալինը կարող է նաև անմիջականորեն ազդել թափառող նյարդի կենտրոնի վրա և դրդել այն։

Հարթ մկանների վրա ադրենալինը թողնում է տարբեր ազդեցություն։ β2-ադրենընկալիչների խթանման միջոցով ադրենալինը թուլացնում է բրոնխների և միզապարկի մկանները, ընկճում ստամոքսա-աղիքային ուղու հարթ մկանների կծկումները, իսկ α1-ադրենընկալիչների դրդման միջոցով բերում է բբի ճառագայթաձև մկանների կծկման և հետևաբար բերում է բբի լայնացման։

Ադրենալինն ազդում է նյութափոխանակային գրեթե բոլոր գործընթացների վրա։ Այն ուժեղացնում է գլյուկոնեոգենեզը և գլիկոգենի քայքայումը, արգելակում գլիկոգենի սինթեզը, բարձրացնում գլյուկոզի քանակն արյան մեջ[13]։ Ադրենալինն ուժեղացնում է ճարպերի տրոհումը և արգելակում դրանց սինթեզը։ Այս ազդեցությունը պայմանավորված է ճարպային հյուսվածքի β3-ադրենընալիչներով։

Ադրենալինը բարձրացնում է մկանների աշխատունակությունը, քանի որ չափավոր քանակներով սրտային և կմախքային մկանների վրա թողնում է սնուցող ազդեցություն։ Չափավոր քանակներով ադրենալինի տևական ազդեցության դեպքում կմախքային մկաններն ու սրտամկանը չափերով մեծանում են։ Սա համարվում է տևական սթրեսի և ֆիզիկական ծանրաբեռնվածության նկատմամբ օրգանիզմի հարմարվողական մեխանիզմներից մեկը։ Ադրենալինի բարձր չափաքանակների տևական ազդեցությունն առաջացնում է սպիտակուցների տրոհում և մկանային զանգվածի նվազում, որով էլ բացատրվում է դիսթրեսի դեպքում նկատվող օրգանիզմի հյուծումը։

Ադրենալինը բարձրացնում է կենտրոնական նյարդային համակարգի տարբեր ընկալիչների դրդունակությունը, առաջացնում է անհանգստություն և լարվածություն, հոգեկան ընդունակությունների ակտիվացում և կենտրոնացում, խթանում է կորտիկոլիբերինի սինթեզը և ակտիվացնում ենթատեսաթումբ-մակուղեղ-մակերիկամներ համակարգը, որի արդյունքում արյան մեջ ավելացած կորտիզոլն ուժեղացնում է ադրենալինի ազդեցությունը հյուսվածքների վրա և բարձրացնում օրգանիզմի դիմադրողականությունը սթրեսի նկատմամբ։

Ադրենալինը ունի նկատելի հակաալերգիկ և հակաբորբոքային ազդեցություն, քանի որ արգելակում է հիստամինի, սերոտոնինի, կինինների արտադրությունը, ինչպես նաև թուլացնում հյուսվածքների զգայունությունն այդ նյութերի նկատմամբ։ Ադրենալինը արյան մեջ բարձրացնում է թրոմբոցիտների քանակն ու ակտիվությունը և արագացնում արյան մակարդումը, որին նպաստում է նաև արյունատար անոթների նեղացումը։

Posted in Կենսաբանություն 8

Արտազատական և խառը գեղձեր

Էվոլյուցիայի ընթացքում մարդու օրգանիզմում ձևավորվել են հատուկ օրգաններ՝ գեղձեր, որոնցում առաջանում են կենսաբանական ակտիվ նյութեր և  ազդում օրգանների կենսագործունեության վրա։Գոյության ունի գեղձերի 3 տեսակ՝ արտազատականներզատական և խառը։Արտազատական գեղձերն ունեն ծորաններ, որոնցով նյութերն արտազատվում են մարմնի խոռոչների մեջ կամ մաշկի մակերևույթին:Արտազատական գեղձերից են արցունքագեղձերը, թքագեղձերը,լյարդը, քրտնագեղձերը, ճարպագեղձերը և կաթնագեղձերը։Խառը գեղձերը այն գեղձերն են, որոնք կատարում են և՛ ներզատիչ և՛ արտազատիչ ֆունկցիաներ։Խառը գեղձերից են սեռական և ենթաստամոքսային գեղձերը։ 
Խառը գեղձեր1. Ենթաստամոքսային գեղձ20140510195730120.gif
 Ենթաստամոքսային գեղձը խառը գեղձ է, որը գտնվում է ստամոքսի տակ՝ նրանից դեպի ձախ։ Ենթաստամոքսային գեղձը բաժանվում է հետևյալ մասերի՝ գլխիկ, մարմին  և պոչ: Նրա ներզատական մասը ներկայացված է բջիջների կղզյակներով, որոնց մի խումբը արտադրում է ինսուլին հորմոնը, իսկ մյուս խումբը՝ գլյուկագոն: Ինսուլինը իջեցնում է գլյուկոզի պարունակությունը արյան մեջ, իսկ գլյուկագոնը ունի հակառակ ազդեցությունը: Ինսուլինի պակասի դեպքում զարգանում է շաքարախտ (շաքարային դիաբետ) հիվանդությունը:  

b73819ea49069a23e7b4diabet.jpg

 Հիվանդները մշտապես պետք է հետևեն սննդակարգին,ստուգեն արյան մեջ շաքարի քանակությունը: 2.Սեռական գեղձեր

zabolevanija_endokrinnoy_sistemi-07.jpg


Սեռական գեղձերը խառը գեղձեր են։ Գտնվում են որովայնի խոռոչում: Նրանք սինթեզում են սեռական բջիջներ ու սեռական հորմոններ։ Արական սեռական գեղձերի՝ սերմնարանների հատուկ բջիջներում սինթեզվում են արական սեռական հորմոններ։ Դրանք խթանում են սեռական օրգանների զարգացումն ու երկրորդային սեռական հատկանիշների՝ մորուքի աճի, բնորոշ մազածածկի, մկանների աճի, ձայնի, մարմնակազմվածքի ձևավորումը։ Տղամարդկանց մոտ գեղձի թերգործառույթը բերում է անպտղության:
Իգական սեռական  գեղձերի՝ ձվարանների հորմոնները նպաստում են արգանդի ու կաթնագեղձերի ձևաբանական զարգացմանը, մասնակցում երկրորդային սեռական հատկանիշների՝ մարմնակազմվածքի բնորոշ ձևավորմանը, ձայնի հնչեղությանը, կարգավորում սեռական ցիկլը, հղիությունն ու ծննդաբերությունը։ Կանանց մոտ գեղձի թերգործառույթը բերում է մարմնի ոչ բնորոշ մազակալման և անպտղության: Գերֆունկցիայի ժամանակ կանանց և տղամարդկանց մոտ դիտվում է վաղ սեռահասունացում:  Արտազատական գեղձեր1.Արցունքագեղձ

aaassdfg.png

 Արցունքագեղձերը  արտադրում են արցունքային հեղուկ։ Կոպերի թարթման հետևանքով այն հավասարաչափ տարածվում է ակնագնդի մակերևույթին։ Արցունքը խոնավեցնում է ակնագնդի մակերեսը, հեռացնում կողմնակի մասնիկները, տաքացնում աչքը: Նրանում պարունակվող աղի բարձր կոնցենտրացիան ճնշում է, իսկ լիզոցիմ ֆերմենտը՝ վնասազերծում բակտերիաներին:   2. Թքագեղձերը

curiosidades-sobre-a-saliva-20.jpg

Թքագեղձերը բացվում են բերանի խոռոչում: Կան ինչպես մանր, այնպես էլ խոշոր թքագեղձեր։ Խոշոր թքագեղձերն են՝ հարականջային, ենթալեզվային և ենթածնոտային: 3. Քրտնագեղձեր 

1111.jpg

Քրտնագեղձերը արտադրում և արտազատում են քրտինք։ Մարդն ունի 2,5 մլն քրտնագեղձեր։ Քրտնագեղձերի քանակը տարբեր է մաշկի տարբեր տեղամասերում (շատ են հատկապես ոտքերի մատների արանքում, թևատակերում և աճուկային ծալքերում)։  Մեծ քանակությամբ քրտինք արտադրելով՝ քրտնագեղձերը կարգավորում են օրգանիզմի ջերմությունը, օրգանիզմից հեռացնում են ազոտային փոխանակության արգասիքները և ալկալիական մետաղների աղերը (գլխավորապես NaCl), թրջում են մաշկի մակերևույթը։