Posted in Մաթեմատիկա առանց բանաձևերի 8

Խնդիրներ

  • Վանդակում փասիաններ և ճագարներ կան։ Նրանք բոլորը միասին ունեն 35 գլուխ և 94 ոտք։ Վանդակում քանի՞ փասիան կա։

35 – 12 = 23։ 12 x 4 = 48

23 x 2 = 46 46 + 48 = 94

 

2. Լոտոսի ծաղիկների փնջից վերցրել են մեկ երրորդ, մեկ հինգերորդ և մեկ վեցերորդ մասերը, որոնք նվիրաբերվել են աստվածներին՝ Շիվայինմ Վիշնուին, և Արևին» Մեկ քառորդը բաժին է ընկել Բավանիին։ Մնացած վեց լոտոսները տրվել են գերապատիվ ուսուցչին։ Հաշվիր բոլոր ծաղիկների քանակը։

3. Ես եկեղեցի էի առուցում։ Վարձեցի մի որմնադիր, որը օրական 140 քար էր շարում։ Աշխատանքն սկսելուց 39 օր հետո վարձեցի մեկ ուրիշ որմնադիր, որը օրական 218 քար էր շարում։ Երբ երկրորդ որմնադիրի շարած քարերի թիվը հավասարվեց առաջինին, եկեղեցու կառուցումը ավարտվեց։ Արդ՝ իմացիր, թե քանի օրում հավասարվեց։

39 × 140=5460

Posted in հանրահաշիվ 8, Uncategorized

Դաս 2

24.09.2020

Առաջադրանքներ․

  1. Լուծիր գծային հավասարումները

ա) x=9-4=5 դ) x=(-4)-2=-6 բ) x=5-5=0 ե) x=10:7=10/7 գ) x=8+8=16

x=5 x=-6 x=0 x=10/7 x=16

զ)5x=1 է)1/3x=2 ը)3x=1/3 թ) 12x=0 ժ)-3x=0

պատասխան-5/1 պատասխան-1/6 պատասխան – 1/21 պատասխան-0 պատասխան -0

ի) -x=0 լ)-1/2x=0

պատասխան-0 պատասխան -0

3. Լուծիր գծային հավասարումները

լուծում

ա) 20:4=5

Posted in Ֆիզիկա 8

§ 1. Անհավասարաչափ շարժում: Միջին արագություն

1. Շարժում: Ինչ է մեխանիկական շարժումը: (Անցյալ տարվա դասընթացի կրկնություն):

դա մարնի դիրքի փոփոխությունը տարածության մեջ ժամանակի ընթացքում։

2.Ինչ է ուսումնասիրում կինեմատիկան:

Կինեմատիկան ուսումնասիրում է շարժումը այլ ոչ թե շարժման պատճառը։

3. Շարժման հարաբերականությունը: 

4.Ինչ է իրենից ներկայացնում հաշվարկման համակարգը: Հաշվարկման մարմին:

Հաշվարկման համակարգ, որևէ մարմնի հետ կապված կոորդինատների համակարգի և ժամանակի ընթացքը նշող գործիքի՝ ժամացույցի համախումբ։

Հաշվարկման մարմինը, որի նկատմամբ դիտարկվում է այլ մարմինների կամ նյութական կետերի շարժումը, ընտրվում է ըստ նպատակահարմարության. օրինակ, հաշվարկման մարմին կարող է լինել աշխատասեղանը, որևէ բնակավայր, Երկիրը, Արեգակը, Գալակտիկայի կենտրոնը և այլն։ Մարմինների կամ, ավելի լայն առումով, պատահարների տարածաժամանակային բնութագիրը որոշվում է 4 թվերով՝ տեղը նշող տարածական 3 կոորդինատներով՝{\displaystyle x,y,z} և ժամացույցի ցուցմունքով (ժամանակային կոորդինատ)։ {\displaystyle x,y,z,t} չորս թվերի բազմությունը ըստ էության կազմում է իրական քառաչափ տարածաժամանակային ամբողջությունը՝ քառաչափ տարածությունը։

5.Ինչն են անվանում շարժման հետագիծ (թվարկել տեսակները ):

Հետագիծ կոչվում է այն կետերի բազմությունը կետերի երկրաչափական տեղը , որոնցով տվյալ հաշվարկման համակարգում անցնում է մարմինը շարժման ընթացքում:

6.Ինչն են անվանում մարմնի անցած ճանապարհ: Ճանապարհի միավորը:

Ճանապահի միաորը այն միավորն է որով չափում են մարմնի անցած տարածությունը։

7.Ինչով է տարբերվում հետագիծը մարմնի անցած ճանապարհից:

Հետագիծ, նյութական կետի շարժման անընդհատ գիծ։ Եթե հետագիծը ուղիղ գիծ է կետի շարժումը կոչվում է ուղղագիծ, հակառակ դեպքում՝ կորագիծ։ Ազատ նյութական կետի հետագիծի ձևը կախված է կետի վրա ազդող ուժերից, շարժման սկզբնական պայմաններից և այն հաշվարկման համակարգից, որի նկատմամբ դիտարկվում է շարժումը, կապերի առկայության դեպքում՝ դրանց բնույթից։

8.Որ շարժումն են անվանում հավասարաչափ և որը՝ անհավասարաչափ: (Բերել ձեր շուրջը առօրյայում, կենցաղում հավասարաչափ և անհավասարաչափ շարժման օրինակներ):

Հավասարաչափ շարժման արագություն կոչվում է այն ֆիզիկական մեծությունը, որը հավասար է կամայական ժամանակամիջոցում մարմնի անցած S ճանապարհի և այդ t ժամանակամիջոցի հարաբերությանը՝ v=S/t

Այն շարժումը, որի ժամանակ գոնե երկու հավասար ժամանակամիջոցներում մարմինն անցնում է անհավասար ճանապարհներ, կոչվում է անհավասարաչափ կամ փոփոխական շարժում:

9.Որ մարմինն են անվանում հաշվարկման մարմին:

Հաշվարկման մարմին կոչվում է այն մարմինը, որի նկատմամբ դիտարկում են այլ մարմինների դիրքերը։

10. Արագություն, արագության միավորը: Բացի թվային արժեքից էլ ինչով է բնութագրվում մարմնի արագությունը: Վեկտորական և սկալյար մեծություններ;

միավոր ժամանակում մարնի անցած ճանապարհը կոչվում է արագություն։

որտեղ  կետի շառավիղ֊վեկտորն է։

Արագությունը վեկտոր է, որի ուղղությունը համընկնում է հետագծի համապատասխան կետին տարած շոշափողի ուղղությանը։ Եթե նյութական կետը շարժվում է հավասարաչափ, ապա արագության մեծությունը թվապես հավասար Է անցած ճանապարհի (S) և այդ ճանապարհն անցնելու ժամանակամիջոցի (t) հարաբերությանը՝v={\frac  {s}{t}}

10.Որ շարժումն է կոչվում անհավասարաչափ: Բերել օրինակներ:

Օրինակ – հեծանիվի վարելը , մետրոի շարժվել , մեքենայի սլանալը մարդու քայլերը։

11.Սահմանել անհավասարաչափ շարժման միջին արագություն:

12.Գրել միջին արագության բանաձևը:

արմնի շարժման արագությունը հավասար է անցած ճանապարհի և ծախսած ժամանակի քանորդին:

v=s/t

13.Ինչ ֆիզիկական իմաստ ունի անհավասարաչափ շարժման միջին արագությունը:

14.Ինչ է ակնթարթային արագությունը:

Posted in Գրականություն 8

Խորխե Բուկայ. «Սիրել բաց աչքերով»

Ես  մի  հեքիաթ  գիտեմ,  որն  ուզում  եմ  քեզ  նվիրել:
Լինում  է,  չի  լինում  մի  փոքրիկ  գյուղում  մի  մարդ  է  լինում:  Նա ջրավաճառ է  լինում:  Այդ  ժամանակներում  ջուրը  ծորակից  չէր  հոսում.  այն  հանում  էին  կամ  ջրհորների  խորքից,  կամ  էլ  վերցնում  էին  խորը  գետից:  Նա,  ով  չէր  ուզում  ինքնուրույն  ջուր  որոնել,  ստիպված  էր  այն  առնել  ջրավաճառի    կավե  մեծ  կուժերից:  Նրանք  շրջում  էին  գյուղից  գյուղ՝    հետները  տանելով  անգին  հեղուկը:


  Մի  անգ ամ,  առավոտյան  կուժերից  մեկը  ճաք տվեց,  ու  ջուրը  սկսեց  կաթել  ամբող ջ  ճանապարհին:  Երբ  ջրավաճառը  հասավ  գյուղ, գնորվներն  ամեն  անգամվա  պես  տասը  մետաղադրամով  առան  աջ  կուժի  միջի  ամբողջ  ջուրը,  և  միայն  հինգ  մետաղադրամ  տվեցին  այն  կուժի  ջրին,  որը  լիքն  էր  կիսով  չափ:
Նոր  կուժ  առնելը  շատ  թանկ  կնստեր  ջրավաճառի  վրա,  այդ  պատճառով  նա  որոշեց  ճանապարհն  անցնել  արագ՝    վնասի  չափը  նվազեցնելու  համար:
Երկու  տարի  շարունակ  տղամարդը  ջուր  էր  տանում  գյուղ  և  ստանում  իր  տասնհինգ  մետաղադրամը:
Մի  անգամ  նա  գիշերն  արթնացավ  կամացուկ  ձայնից:
—  Է՛յ…է՜յ:
— Ո՞վ  կա  այստեղ,-հարցրեց  տղամարդը:
—  Ես  եմ:
Ձայնը  գալիս  էր  ճաքած  կուժից:
— Ինչո՞ւ  դու  ինձ  արթնացրիր  այս  ժամին:
—  Ինձ  թվում  է՝    եթե  ես  քեզ  հետ  խոսեի  օրը  ցերեկով,  վախը  քեզ կխանգարեր  ինձ  հետ  խոսել…Իսկ  ինձ  հարկավոր  է,  որ  դու  ինձ  լսես:
— Ի՞նչ  ես  ուզում:
-Ես  ուզում  եմ քեզնից  ներողությունխնդրել:  Ճաքը,  որից  ջուրը  հոսում  է,  առաջացել  է  ոչ  իմ  մեղքով:  Բայց  ես  գիտեմ,  թե  այն  որքան  է  քեզ  վշտացրել:  Ամեն  օր,  երբ  դու  հոգնած  հասնում  ես  գյուղ  և  իմ  բերածի  դիմաց  ստանում  ես  ուղիղ  կես  գին,  քիչ  է  մնում  ես  պայթեմ    արցունքներից:  Ես գիտեմ,  որ  դու կարող  ես  ինձ  նոր  կուժով  փոխարինել  կամ  էլ  շպրտել,  բայց,  մեկ  է,  դու  ինձ  չես  շպրտում:  Դրա  համար  ես  ուզում  եմ  շնորհակալություն հայտնել  և  մեկ  անգամ  ևս  ներողություն  խնդրել  քեզանից:
—  Զավեշտ  է,  որ  դու  ինձնից  ներողություն  ես  խնդրում,-  քրթմնջաց  ջրավաճառը:  Առավոտ  շուտ  մենք  երկուսով  զբոսանքի  կգնանք:  Ես  ուզում  եմ  քեզ  մի  բան  ցույց  տալ:
Ջրավաճառը  նորից  ընկղմվեց  քնի  մեջ  մինչև  լուսաբաց:  Երբ  հորիզոնին  երևաց  արևը,  նա  վերցրեց  ճաքած  անոթն  ու  ուղղվեց  դեպի  գետը:
-Նայի՛ր,-ասաց  նա  հասնելով  մի  տեղի,  որտեղից  երևում  էր  ամբողջ  քաղաքը:  Ի՞նչ  ես  դու  տեսնում:

—  Քաղաք,-պատասխանեց  անոթը:

—  Էլ  ի՞նչ  ես  տեսնում,-  հարցրեց  տղամարդը:

—  Չգիտեմ…:  Ճանապարհ,-կասկածելով  ասաց  կուժը:

-Ճի՛շտ  է:  Իսկ  հիմա  նայիր  արահետին:  Ի՞նչ  ես  տեսնում:

—  Ես  տեսնում  եմ  չոր  հող  և  քարեր՝  ճանապարհի  աջ  կողմում  ու  ծաղիկների  շարք՝    ձախ  կողմի  վրա,-  ոչ  այնքան  վստահ  ասաց  կուժը՝    չհասկանալով,  թե  ինչ  է  իրենից  ուզում  իր  տերը:

—  Տարիներ  շարունակ  ես  անցել  եմ  այս  ձանձրալի,  անուրախ  ճանապարհով,  ջուր  եմ  տարել  գյուղ  և  երկու  կուժի  ջրի  դիմաց  ստացել  նույն  մետաղադրամները…  Բայց  մի  անգամ  ես  նկատեցի,  որ  քեզ  վրա  ճաք  է  առաջացել,  և  ջուրը  քչանում  է:  Քեզ  նոր  կուժով  փոխարինել  ես  չէի  կարող,  բայց  իմ  գլխում  ուրիշ  գաղափար  ծնվեց.  ես  գնեցի  գույնզգույն  ծաղիկների  սերմեր  և  ցանեցի  դրանք  ճանապարհի  երկու  կողմերում:  Ամեն  անգամ,  երբ  ես  անցնում  էի  այդ  ճանապարհով,  քեզնից  հոսող  ջուրը  ոռոգում  էր  արահետի  ձախ  կողմը:  Այդպես  առաջացավ  այս  գեղեցկությունը:

Ջրավաճառը  դադար  տվեց,  նայեց  իր  հավատարիմ  կուժին  ու  հարցրեց.  «Եվ  դո՞ւ  ես  ինձնից  ներողություն  խնդրում:  Մի՞թե  նշանակություն  ունեն  այն  մի  քանի  ավել  մետաղադրամները,  երբ  քո  շնորհիվ,  քո  ճաքի  շնորհիվ  իմ  ճանապարհը  զարդարում  են  այս  վառվռուն  ծաղիկները՝    ուրախություն  պարգևելով  իմ  աչքերին:  Այդ  ե՛ս  պետք  է  քեզ  շնորհակալություն  հայտնեմ  քո  սքանչելի  ճաքի  համար:

Ես  հուսով  եմ,  ավելի  շուտ՝    համոզված  եմ,  որ  դու  հասկացար,  թե  ինչու  եմ  քեզ  նվիրում  այս    հեքիաթը:

Առաջադրանքներ:

  • Բացատրի՛ր հեքիաթի վերնագիրը: Նույն վերնագրով գրի՛ր ստեղծագործական աշխատանք, որտեղ արտահայտի՛ր քո մտքերը սիրո, ընկերության, նվիրվածության, հոգատարության մասին:
  • Վերնագիրը ուզում էր ասել որ երբ մի անհաջողություն է պատահում պետք էամենինչի մեջ գտնել լավը ։
  • Մի անգամ ես նկարչության ժամանակ տանում էի իմ նկարչական ճամպրուկը։
  • Ես այն ամիսներով իմ հետ տանում բերում և նոր նկարներ նկարում ։
  • Բայց մի անգամ ճամպրուկի կանթը կտրվեց և ես այդ ժամանակ հազիվհազ գնացի տուն։Իհարկե ես կարող էի գնել ինձ նոր ճամպրուկ որպեսզի իմ գործը հեշտացնեմ ,բայց հետո մտածեցի իսկ ինչ եթե մենք նորոգենք ճամպրուկի կանթը ։Իհարկե իմ սերը օգտագործեցի իրի նկատմամբ , իսկ ընկերությունը ցույց տվեց ,որ ես ամենինչի լավն եմ պնտրում որպեսզի ճիշտ ապրեմ իմ կյանքում։
  • Պարբերության մեջ կետերի փոխարեն գրիր համապատասխան տառը:Մի  անգամ,  առավոտյան  կուժերից  մեկը  ճաք տվեց,  ու  ջուրը  սկսեց  կաթել  ամբողջ  ճանապարհին:  Երբ  ջրավաճառը  հասավ  գյուղ, գնորվներն  ամեն  անգամվա  պես  տասը  մետաղադրամով  առան  աջ  կուժի  միջի  ամբողջ  ջուրը,  և  միայն  հինգ  մետաղադրամ  տվեցին  այն  կուժի  ջրին,  որը  լիքն  էր  կիսով  չափ
  • Տրաված բառերին գրել երկուական հոմանիշ։
  • որոնել , ընկղմվել , արատ ,առավոտ ,խոր, արտասվել ,խոսել,փոքրիկ,ճանապարհ, թանկ, գնել։
  • որոնել- գտնել ,առավոտ-լուսաբաց
  • ընկղմվել-տեղավորվել խոր-մակերեսային
  • արատ-ախտ արտասվել-լացել
  • խոսել-ասել փոքրիկ-մանուկ
  • ճանապարհ-ուղղի թանկ-ծանր
    • գնել-առնել
Posted in Հայոց լեզու 8

Բաց թողած տեղերում լրացրու Է կամ Ե.

ա/ այժմեական, ամենաէական, աներկյուղ, առերևույթ, առէջ, բազկրակ, գետեզր, գոմեշ, դողէրոցք, ելևէջ, եղերերգ, երբևէ, Էլեկտրաէռակցել, ինչևիցե, մանրէ, հնէաբան, մանրե, նախերե, չէն,չէիր, որևէ, չէինք, ստորերկրյա:

բ/ աներևույթ, էական, էլեկտրաէներգիա, էջմիածին, ինչևէ, լայնեզր, խուռներամ, ծովեզր, կիսաեփ, հրեշ, մանրէաբան, մեջք, միջրե, նէրեկ, նրբերանգ, ողբերգակ, որևիցե, չԷի, պատնեշ, ջկ, վերէլակ, տիեզերք, ցայգերգ:

գ/ աներևակայելի, անէական, աշտէ (նիզակ), առերես, առօրէական, բազմերանգ, գրեթե, երբևիցե, երբևէ, որևիցե, որևէ, ինչևիցե, ինչևէ, երփներանգ, էակ, լայնէկրան, նրբերշիկ, չէր, վայրէջք, Վարդգես, վերելք, վերերկրյա, ցերեկ:

Posted in Գրականություն 8, Uncategorized

Ամենապիտանի բանը: Ավ;Իսահակյան

Ժամանակով Արևելքի մի հրաշագեղ աշխարհում արդարամիտ և խելացի մի թագավոր է եղել: Նա ունեցել է երեք որդի:
Եղավ, որ այդ թագավորը ծերացավ և կառավարության սանձը կամեցավ դեռ ողջ օրով հանձնել իր ժառանգներից նրան, որն ավելի ընդունակ կլինի այդ դժվարին գործին: Ուստի մի օր կանչեց որդիներին և ասաց.
-Սիրելի որդիներ, տեսնում եք, որ ձեր հայրը ծերացել է ու էլ չի կարող երկիրը կառավարել: Ես վաղուց իջած կլինեի իմ գահից, եթե կատարված տեսնեի այն միտքը, որ երկար տարիներ պաշարել է հոգիս: Եվ հիմա ձեզանից ով որ իմաստուն կերպով լուծե այդ իմ միտքը, նա կստանա իմ թագը, նա կկառավարե իմ ժողովուրդը:


-Ապրած կենա մեր սիրելի հայրը, սուրբ է մեզ համար նրա վեհ կամքը. Այդ ի՞նչ մեծ միտք է, որ չի կարողացել լուծել նրա իմաստուն հոգին:
-Ահա՛ տեսնո՞ւմ եք այդ ահագին և մեծածավալ շտեմարանը, որ վաղուց շինել եմ: Իմ փափագս էր այդ լցնեի այնպիսի բանով, որ ամենապիտանին լիներ աշխարհիս երեսին և որով կարողանայի բախտավոր դարձնել իմ ժողովուրդը: Այդ շտեմարանը մնում է դատարկ:
Եվ հիմա, ո՛վ ձեզնից կարողանա այդ շտեմարանը իր բոլոր անկյուններով, ծայրեծայր, լցնել աշխարհի այդ ամենապիտանի բանով, թող նա արժանի լինի գահին:
Առե՛ք գանձերիցս ինչքան որ կուզեք և առանձին-առանձին ուղի ընկեք քաղաքե-քաղաք, աշխարհ-աշխարհ, գտեք այդ բանը և լցրեք իմ շտեմարանը:
Ձեզ երեք անգամ քառասուն օր միջոց եմ տալիս:
Որդիները համբուրեցին հոր ձեռքը և ճանապարհ ընկան:
Ամբողջ երեք անգամ քառասուն օր նրանք շրջեցին քաղաքե-քաղաք, աշխարհե-աշխարհ. տեսան ուրիշ-ուրիշ մարդիկ, ուրիշ-ուրիշ բարքեր ու ժամանակին եկան կանգնեցին հոր առջև:
-Բարով եք եկել, անգին որդիներս, գտե՞լ եք արդյոք և բերել՝ ինչ որ ամենապիտանի բանն է աշխարհում:
-Այո՛, գտել ենք, սիրելի հայր,- պատասխանեցին որդիները:
Եվ հայրն իսկույն վեր առավ որդիներին և գնացին շտեմարանի դուռը. այնտեղ հավաքված էին բոլոր պալատականները և շա՛տ ժողովուրդ:
Թագավորը բացեց դուռը և կանչեց մեծ որդուն.
-Ինչո՞վ կլցնես այս ահագին շտեմարանս, սիրելի որդյակ, ի՞նչ բանով, որ աշխարհում ամենապիտանին լինի:
Եվ մեծ որդին գրպանից հանեց մի բուռ հացահատիկ՝ պարզելով դեպի հայրը՝ ասաց.
-Հացով կլցնեմ այս ահագին շտեմարանը, թանկագին հայր:
Ի՞նչն է աշխարհում ամենապիտանի բանը, քան հացը, ո՞վ կարող է առանց հացի ապրել: Շատ թափառեցի, շատ բան տեսա,- բայց հացից անհրաժեշտ ոչինչ չգտա:
Այն ժամանակ հայրը կանչում է միջնեկ որդուն.
-Ինչո՞վ կլցնես այս ահագին շտեմարանս, սիրելի որդյակ, ի՞նչ բանով, որն աշխարհում ամենապիտանին լինի:
Եվ միջնեկ որդին հանեց գրպանից մի բուռ հող, պարզելով դեպի հայրը՝ ասաց.
-Հողով կլցնեմ ես ահագին շտեմարանը, թանկագին հայր, ի՞նչն է աշխարհում ամենապիտանի բանը, քան հողը: Առանց հողի հաց չկա, առանց հողի ո՞վ կարող է ապրել: Շատ թափառեցի, շատ բան տեսա, բայց հողից անհրաժեշտ ոչինչ չգտա:
Ապա հայրը կանչեց կրտսեր որդուն.
-Ինչո՞վ կլցնես այս ահագին շտեմարանս, սիրելի որդյակ, ի՞նչ բանով, որն աշխարհում ամենապիտանին լինի:
Այդ միջոցին կրտսեր որդին հաստատ քայլերով մոտեցավ շտեմարանին, անցավ շեմքը, գրպանից հանեց մի փոքրիկ մոմ, կայծքարին խփեց հրահանը, կայծ հանեց, վառեց աբեթը, հետո մոմը: Բոլորը կարծում էին, թե նա ուզում է լույսի լուսով լավ զննել շտեմարանը, նրա ահագնությունը:
-Դեհ, ասա, որդի, ինչո՞վ կլցնես.- անհամբեր ձայնով հարցրեց հայրը:
-Լույսով կլցնեմ այս ահագին շտեմարանը, իմաստուն հայր, լույսով միայն: Շատ թափառեցի, շա՛տ աշխարհներ տեսա, բայց լույսից անհրաժեշտ ո՛չ մի բան չգտա: Լույսն է ամենապիտանի բանը աշխարհում: Առանց լույսի հողը հաց չի ծնի, առանց լույսի հողի վրա կյանք չէր լինի:
Շա՛տ թափառեցի, շա՛տ աշխարհներ տեսա և գտա, որ գիտության լույսն է ամենապիտանի բանը, և միայն գիտության լույսով կարելի է կառավարել աշխարհը:
-Ապրե՛ս,- գոչեց ուրախացած հայրը,- քեզ է արժանի գահն ու գայիսոնը, քանի որ լույսով ու գիտությամբ պիտի լցնես թագավորությունդ և մարդկանց հոգիները:
-Ապրա՛ծ կենա մեր երիտասարդ լուսավոր թագավորը,- գոչեցին ոգևորված պալատականներն ու ժողովուրդը ամբողջ:

Հարցեր և առաջադրանքներ:
Ինչի՞ մասին է հեքիաթը:

հեքիաթը իմաստության և փորձության մասին է։
Ըստ քեզ` ո՞րն է ամենապիտանի բանը:

Իմ համար ամենապիտանի բանը տրամադրությունն է։
Համաձայն ե՞ս, որ լույսն է ամենապիտանի բանը: Պատասխանդ հիմնավորիր:

Այո որովհետև առանց լույս մարդ չի կարող ապրել։
Ընդգծված բառերին մեկական հոմանիշ գրիր:

 արդարամիտ-ճշմարիտ

 խելացի– իմաստուն բախտավոր -հաջողակ

կամեցավ-ցանկանալ ուղի-ճանապարհ

դժվարին – բարդ

վեհ -բարձր

ահագին -շատ

շինել-սարքել

փափագս-ցանկություն

Posted in Հայոց լեզու 8

հնչյուններ

1. Գրի՛ր բառեր, որոնց մեջ է հնչյունն արտահայտվի է տառով`

 ա) բառասկզբում,

 բ) բառամիջում,

 գ) բառավերջում:

Էջմիախին, էկրան , էներգիա։

էլեկրաէներգիա, վայրէջք, մանրէաբան։

ելեվէջ առէջ ։

2.Գրի՛ր բառեր, որոնց մեջ է հնչյունն արտահայտվի ե տառով`

ա) բառասկզբում,

բ) բառամիջում,

գ) բառավերջում:

երկար , Եվա եղնիկ

հեռախոս վազել ամենաերևակաելի

Նարե, Մանե, Հերմինե,

4.Գրի՛ր հինգական բառ, որոնց մեջ о հնչյունն սարտահայտվի օ տառով`

ա) բառասկզբում,

բ) բառամիջում:

օթևան , օձ, օդ, օր , օղի

կեսօր , այսօր, տնօրեն , միջօրե,

5.Գրի՛ր բառեր, որոնց մեջ о հնչյունն արտահայտվի ո տառով`

ա) բառասկզբում,

բ) բառամիջում,

գ) բառավերջում:

որդ, ովքեր, ոզնի

բորան, հոդարար,հոտավետ

քո, Ռոմեո, դո։

6.Գրի՛ր հինգական բառ, որոնց մեջ ո տառն արտահայտի վօ հնչյունակապակցությունը`

ա) բառասկզբում,

ոզնի, որսորդ որդ։

 բ) բառամիջում:

կոլոտ հոտ փող։

7.Գրի՛ր երեքական այնպիսի բառեր, որոնց մեջ ե տառն արտահայտի`

ա) երկու հնչյուն,

երեք, կերեք, հեծեք։

բ) երեք հնչյուն:

հեղեղեց, հեկեկեց, սետևեթել։

8.Գրի՛ր տրված շնչեղ խուլ բաղաձայններին համապատասխանող խուլերն ու ձայնեղները:

Օրինակ`

չ-ճ, ջ:

Ց, ք, փ, թ:

դ,տ,թ։

գ, կ, լ։

մ,ն

9.Գրի՛ր տրված ձայնեղներին համապատասխանող խուլ հնչյունները:

 ժ, վ, զ, ղ:

հ,ց,ռ,ր,շ։

10.Գրի՛ր երեքական բառ, որոնց մեջ բ, գ,ձ, ջ տառերը խուլ հնչյուններ արտահայտեն (փ, ք, թ, ց, չ կամ` պ, կ, տ, ծ, ճ):

Օրինակ`

աղբյուր, աղջիկ:

աղբ, ակոս, աղոթք։

Posted in հանրահաշիվ 8

Կրկնություն

  1. a և b թվերի գումարը։ a+b
  2. a և b թվերի տարբերությունը։a+b
  3. c և d թվերի արտադրյալը։ cd
  4. c թիվը d թվի վրա բաժանելուց ստացված քանորդը։ c:d=f
  5. x թվի կրկնապատիկի ևy թվի եռապատիկի գումարը։ 2x +3y x^2 + y^3
  6. a և b թվերի կրկնապատիկ արտադրյալը-a^2 x b^2
  7. a և b թվերի գումարի և տարբերության արտադրյալը – (a+b)x(a-b)
  8. x և y թվերի գումարի քառակուսին –( x+y) ^2
  9. x և y թվերի քառակուսիների գումարը -x^2+ y^2
  10. p և q թվերի տարբերության խորանարդը- (p- q)^3
  11. p և q թվերի խորանարդների տարբերությունը- p^3 – q^3
  12. a և b թվերի գումարի կրկնապատիկը- (a+b) x 2
  13. c և d թվերի տարբերության եռապատիկը- (c – d) x 3
  14. x և y թվերի կիսագումարը (x+ y):2
  15. a,b ևc թվերի գումարը- a+b+c
  16. a և b թվերի գումարի հակադարձը- a- b
  17. a և b թվերի հակադարձների գումարը -a +-b
  18. a b ևc թվերի արտադրյալը- a x b x c
  19. a և b թվերի գումարի և c թվի արտադրյալը — (a+b) x c
  20. c և d թվերի խորանարդների արտադրյալը – c^3 x d^3