Posted in հայոց պատմություն 8

Տանը

«Իսրայել Օրին ազատագրական գործիչ»

  • Ո՞վ էր Իսրայել Օրին, նրա ծավալած գործունեությունը հայության ազատագրման հարցում, ինչ արդյունքի հասավ:
  • Իսրայել Օրին հայ ազգային-ազատագրական շարժման գործիչ է, դիվանագետ:
  • Նրա անցած ուղին ներկայացրու քարտեզագրման միջոցով:
  • Երևակայական նամակ Իսրայել Օրու անունից:

Սիրելի Իսրաել Օրի ։

Ես գիտեմ որ դու այնքան ես չարչարվել որպեսզի ազատագրես քո երկիրը ։

Բայց ցավոք սրտի դու մահացար։

Այո կյանքը անարդար է ։

Կարևորը դու ցույց ես տվել քո գործունեությունները։

Անկեղծորեն։ Սիրով Նարե

Posted in Աշխարհագրություն 8

Ինչպես կորոնավիրուսը օգնեց բացահայտել Հայաստանը

ՀՀ ԱԳՆ հայտարարությունը նոր տիպի կորոնավիրուսի (COVID-19) լայն  աշխարհագրական տարածման առնչությամբ - mfa.am

Նախագիծ

Նպատակն է բացահայտել սովորողների վերաբերմունքը կորոնովիրուսի նկատմամբ՝ աշխարհագրական ընկատմամբ։

Ընթացքը․

  • Պարզել սովորողների տեղեկացվածության մակարդակը կորոնավիրուսի վերաբերյալ։
  • Սովորողները այս ամբողջ համաճարակի ընդացքում արել են հեռավար ուսուցում որպեսզի հետ չընկնեն դասերից։
  • Պարզել արդյոք կա դրական ազդեցություն իրենց առօրյա գործունեության մեջ։
  • Շատ հետաքրքիր էր անցնում տնից աշխատելը և ձանաձրալի չեր։
  • Քննարկել Հայաստանում ունեցած իրենց ճամփորդությունները և ծանոթանալ իրենց տպավորություններին։
  • Մենք ճամփորդել ենք Լոռի մարզ, Վանաձոր , Դիլիջան, և Բջնի։

Արդյունքը- երկարատև դադարից հետո ֆիզիկական միջավայրում հնարավորություն ունեցանք քննարկել արդի ժամանակահատվածում առկա գերխնդիրը՝ ոչ միայն բացասական այլև դրական տեսանկյունից։

Լոռու մարզ, մարզի կարգավիճակ ունեցող վարչատարածքային միավոր Հայաստանի հյուսիսում։ Մարզկենտրոնը և ամենախոշոր քաղաքը Վանաձորն է[2][3]։ Լոռու մարզը բնակչության թվով առաջին մարզն է[4]: Մարզն իր բոլոր հարևան մարզերի և Վրաստանի հետ կապվում է բարեկարգ ավտոխճուղիներով: Այստեղ X-XI դդ. գոյություն է ունեցել հայկական անկախ պետություն՝ Լոռու թագավորությունը: Մարզի մի մասը հանդիսացել է Զաքարյանների տոհմական կալվածքը:

Վանաձոր, Քաղաքային բնակավայր է 1924 թվականից։ 1929-1930 թվականներին կազմվել է Ղարաքիլիսայի (հետագայում՝ Կիրովական, այնուհետև Վանաձոր) առաջին հատակագիծը (ճարտարապետներ՝ Կարո Հալաբյան, Միքայել Մազմանյան, Գևորգ Քոչար), որով նախատեսում էր քաղաքի տարածքն ընդլայնել արևմտյան և արևելյան ուղղություններով՝ Դիմաց թաղամասում։ Մինչև 1935 թվականը կոչվել է Ղարաքիլիսա։ 1935 թվականի հունվարին Հայկական ԽՍՀ Կենտգործկոմի նախագահությունը որոշում է հեղափոխական Սերգեյ Միրոնովիչ Կիրովի հիշատակը հավերժացնելու նպատակով Ղարաքիլիսա քաղաքը վերանվանել Կիրովական։ 1939 թվականին գլխավոր հատակագծով (ճարտարապետներ՝ Ն. Զարգարյան, Ա. Մինասյան) որոշակի է դարձել քաղաքի կերպարը՝ զարգացման նշանակալից հեռանկարներով (արդյունաբերական կենտրոն և ամառանոցային վայր)։ 1949 թվականին կազմվել է նոր գլխավոր հատակագիծ (ճարտարապետներ՝ Հ. Դավթյան, Ռ. Գրիգորյան)։ 1950-ական թվականներին կառուցապատվել է Կիրովի անվան (այժմ՝ Հայքի) հրապարակը՝ քաղաքի վարչակառավարչական կենտրոնը։ Անսամբլային կառուցապատման ուշագրավ նմուշներ են Տիգրան Մեծ պողոտան, Թումանյան փողոցը, Շահումյանի հրապարակը՝ իր արհեստական լճերով, և քաղաքային կենտրոնական այգին։ 19-րդ դարում քաղաքում եղել է երկու եկեղեցի՝ կառուցված 1831 թվականին (1828 թվականի երկրաշարժից քանդված հին եկեղեցու տեղում) և 1895 թվականին (ռուսական եկեղեցին)։

Դիլիջան, նախկինում անվանվել է նաև Դելիջան, հանգստավայրային և առողջարանային բնակավայր (քաղաքային համայնք) Հայաստանի Տավուշի մարզում, մարզկենտրոն Իջևանից 36 կմ հարավ-արևմուտք։ Գտնվում է Աղստև գետի ափին՝ ծովի մակերևույթից 1100-1510 մետր բարձրության վրա։ Բնակավայրը շրջապատված է Փոքր Կովկասի լեռնազանգվածներով, որի արդյունքում էլ տեղացիների կողմից հաճախ անվանվում է «Հայկական Շվեյցարիա» կամ «Փոքր Շվեյցարիա»։ Համարվում է Հայաստանի ամենանշանավոր հանգստավայրերից մեկը, որը անմիջականորեն հարում է «Դիլիջան ազգային պարկ» բնության հատուկ պահպանվող տարածքին։

Բջնի, գյուղ Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզում, մարզկենտրոնից 18 կմ հարավ-արևմուտք մակերես` 42.81կմ2 ։ Գտնվում է Հրազդան գետի աջ ափին, Հրազդան քաղաքից 13 կմ հեռավորության վրա։ Հայտնի է իր հանքային ջրով և շատ Պատմամշակութային հուշարձաններով։